Մոլդովական իշխանություն
Մոլդովական իշխանություն, Մոլդավիա (ռում.՝ Moldova), ֆեոդալական պետություն 14-19-րդ դարերում։ Առաջացել է Մոլդովա գետի հովտում (այստեղից էլ՝ անունը), որպես Հունգարիայի վասալ իշխանություն։ 1359 թվականից անկախացել է (մայրաքաղաքը Բայան էր, այնուհետև՝ Սուչավան, 16-րդ դարի 2-րդ կեսից՝ Ցասսին)։ Մոլդովական իշխանության մեջ մտել են Մոլդովան, Բուկովինան, Բեսարաբիան։ Գերագույն իշխանությունը մոլդովական իշխանությունում պատկանել է հոսպոդարին (իշխանին, առաջին իշխանը Բոգդան I-նն էր՝ 1359-1365 թթ.), ով կառավարել է երկիրը բոյարական դումայի (դիվանի) օգնությամբ։ 14-16-րդ դարերում պաշտոնական լեզուն սլավոներենն էր, 17-րդ դարում՝ մոլդավերենը։ Իշխանությունն ամրապնդվել է Ալեքսանդր Բարեպաշտի օրոք (1400-1432 թթ.), առավել զարգացման հասել Շտեֆան Մեծի ժամանակ (1457-1504 թթ.), ով երկարատև պայքար է մղել թուրքերի դեմ։ 16-րդ դարից մոլդովական իշխանությունն ընկել է թուրքական լծի տակ, որը տևել է 300 տարի։ 1711-1821 թվականներին երկիրը կառավարել են սուլթանի կողմից նշանակված հոսպոդարները (ընտրվել են ֆանարիոտներից՝ Կոստանդնուպոլսի հույն հոգևոր և աշխարհիկ վերնախավի ներկայացուցիչներից)։ Մոլդավացիները պայքարել են իրենց անկախության համար, բազմիցս դիմել են Ռուսաստանի օգնությանը (Շտեֆան Մեծը դաշինք էր կնքել Իվան III-ի, Պյոտր (Պետրոս) Ռարեշը՝ Իվան IV-ի հետ, Պետրոս I-ի հետ ռազմական օգնության պայմանագիր էր կնքել Դիմիտրիե Կանտեմիրը)։ 18-րդ դարի ռուս-թուրքական պատերազմների հետևանքով թուրքական տիրապետությունը մոլդովական իշխանությունում թուլացել է։ 1774 թվականին Ավստրիան զավթել է Բուկովինան, 1812 թվականին Բեսարաբիան մտել է Ռուսաստանի կազմի մեջ, 1859 թվականին Կարպատների և Պրուտ գետի միջև ընկած շրջանը միավորվել է Վալախիայի հետ։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Բայա, Սիրեթ 1343–1388 Սուչավա 1388–1564 Յասի 1564–1859 | |||
Լեզու | Ռումիներեն, սլավոներեն | |||
Կրոն | Ուղղափառություն Կաթոլիկություն Առաքելականություն Հուդայականություն Հին հավատացյալենր | |||
Արժույթ | Թալեր | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Իշխանություն | |||
Պետության գլուխ | Իշխան | |||
Պատմություն |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլդովական իշխանություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 674)։ |