Եզոպոսյան լեզու (հին հունական հայտնի առակագիր Եզոպոսի անունից), գաղտնագրության տեսակ գրականության մեջ, գրավոր կամ բանավոր խոսք, որտեղ հեղինակի մտքերն արտահայտվում են միտումնավոր քողարկված ձևով, այսպես կոչված «կեղծ միջոցներով» . դրանք են ավանդական փոխաբերական հնարները (զանազան այլաբանություններ, թափանցիկ ակնարկներ, փոխաբերական արտահայտություններ, հեգնանք, շրջասություն), առակների «կերպարները», կիսաթափանցիկ համատեքստային կեղծանունները։

Դիեգո Վելասկես «Եզոպոս», Պրադո թանգարան

Այդպիսի խոսքի բուն իմաստը պետք է որոնել «տողերի արանքում», թաքուն ակնարկների մեջ։ Օգտագործել են հատկապես առաջավոր մտածողներն ու գրողները՝ գրաքննության արգելքները շրջանցելու, իրենց գաղափարները ժողովրդին հասցնելու նպատակով[1][2]։

Հայ իրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն է օգտագործել Հ. Պարոնյանը, Վարդան Այգեկցին, ռուս գրականության մեջ՝ Սալտիկով-Շչեդրինը։

Գրականություն խմբագրել

  • Лосев Л. В., Эзопов язык в современной русской литературе, 1984. (ռուս.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 108.
  2. Елена Грушко, М. Г. Уртминцева, Юрий Медведев. Эзопов язык // Словарь русской литературы. — Три богатыря, 1997. — С. 518. — 555 с. — (Русские словари). — ISBN 9785894580036


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 487