Մոզես Գաստեր
Մոզես Գաստեր (սեպտեմբերի 17, 1856, Բուխարեստ, Ռումինիա - մարտի 5, 1939[1], Abingdon-on-Thames, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), հրեա գիտնական և բանահյուսակ, կրոնական գործիչ, գլխավոր ռաբբի (հրեական քահանա), փիլիսոփայության դոկտոր (1876), աստվածաբան Թեոդոր Գաստերի հայրը։
Մոզես Գաստեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1856 |
Ծննդավայր | Բուխարեստ, Ռումինիա |
Մահացել է | մարտի 5, 1939[1] (82 տարեկան) |
Մահվան վայր | Abingdon-on-Thames, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Լայպցիգի համալսարան և Jewish Theological Seminary of Breslau? |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն | լեզվաբան, բանասեր, ռաբբի, գրական քննադատ և արևելագետ |
Աշխատավայր | Օքսֆորդի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Jack Gaster? և Theodor Gaster? |
![]() |
ԿյանքըԽմբագրել
Ծնվել է Բուխարեստում, հրեայի հարգված ընտանիքում։ Նրա պապը սինագոգի հիմանդիրն էր, իսկ հայրը` Ռումինիայում Հոլանդիայի հյուպատոսը։ 1876 թվականից Բրեսլաուի հրեական աստվածաբանական ճեմարանում սովորել է Հենրիկ Հունացու և Զախարիա Ֆրանկելի մոտ։ Այնուհետև, միաժամանակ, Բրեսլաու համալսարանում սովորել է արևելագիտություն, լեզվաբանություն և աստվածաբանություն։
1876 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան, իսկ 1881 թվականին՝ ռաբինի դիպլոմ։
1878 թվականին Բեռլինի կոմիտեի անդամ էր, որը Ռումինիայում հրեաների ազատ արձակման արշավ էր իրականացնում։
1883 թվականին Բուխարեստում հրատարակել է «ռումինական ժողովրդական գրականության պատմությունը»։ Գաստերի ամենագլխավոր աշխատություններից մեկը, որի վրա աշխատել է շուրջ 10 տարի, ռումինական գրականության քրիստոմատիան, որը ներառում է ռումինական գրականության ակունքներից մինչև 1830 թվականը։
Չորս տարվա ընթացքում (1881-1885 թվականներին) Գաստերը Բուխարեստի համալսարանում ռումիներեն լեզվի և գրականության դասախոս էր, զբաղեցնում էր ուսումնական տեսուչի պաշտոնը և ուսուցիչների համար քննական կենտրոնի անդամ։ Այդ ժամանակվանիզ սկսել է հանդես գալ ռումինական ապոկրիֆների վերաբերյալ դասախոսություններով։ Դրա հետ մեկտեղ Գաստերը ռումինա-հրեական համայնքների համար կազմել է մի քանի ժամերգություններ, թարգմանել է ռումինական աղոթքներ և գրել աստվածաշնչյան պատմության համառոտ ուղեցույց։
1885 թվականին Գաստերը Ռումինիայի կառավարության հակահրեական քաղաքականության դեմ հասարակական բողոքի պատճառով ստիպված էր արտաքսվել Ռումինիայից և մեկնել Լոնդոն, որտեղ զբաղեցրել Է Օքսֆորդի համալսարանում սլավոնական գրականության ուսուցչի պաշտոնը (1886 թվականին նրա դասախոսությունները տպագրվել են «Greco-Slavonic Literature» վերնագրով)։ Արդեն հինգ տարի անց Ռումինիայի կառավարությունը նրան առաջարկել է վերադառնալ հայրենիք, սակայն նա մերժել է այդ առաջարկը։
Մոզես Գաստերը ակտիվ սիոնիստ է եղել Ռումինիայում, ինչպես նաև Անգլիայում, որտեղ 1899 թվականին նա օգնել է ստեղծել Անգլիական սիոնիստական Ֆեդերացիան[4]։
Զբաղվել է հրեական ժողովրդական գրականության ուսումնասիրություններով, ինչպիսիք են «Basme și istorii talmudice», «Tractatul talmudic», «Legende talmude» և «Legende românești» և այլն։ Հրեական հանրագիտարանում նրան են պատկանում մի շարք ուսումնասիրություններ, որոնք հիմնականում վերաբերում են բանասիրությանը։ Եղել է մի շարք գիտական հասարակությունների անդամ։ 1829 թվականի մարտին ընտրվել է Ռումինիայի ակադեմիայի պատվավոր անդամ։ Եղել է բանասիրական ընկերության նախագահ, հրեական պատմական ընկերության նախագահ և Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի թագավորության Ասիական ընկերության փոխնախագահ։ Գաստերը հայտնի էր որպես Անգլիայում սիոնիսատական շարժման հիմնադիրներից մեկը։ Դեռևս ապրելով Ռումինիայում՝ նա աջակցել է 1880-ական թվականներին տեղի ունեցած Պաղեստինյան շարժմանը։ 1897 թվականին Առաջին Համաշխարհային սիոնիստական կորնգրեսում ընտրվեց նախագահի տեղակալ, իսկ հաջորդ կոնգրեսներում հանդես է եկել որպես զեկուցող։ VI կոնգեսում իրեն հայտարարել է Ուգանդայի ծրագրի կողմնակից, որից հետո պաղեստինցի սիոնիստները հիասթափվել են նրանից։
1936 թվականին Ռումինիայի ակադեմիային է փոխանցել Ռումինիայի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք հին գրքերի ու ձեռագրերի հարուստ հավաքածու։
Ընտրյալ բանաստեղծություւններԽմբագրել
- «Jewish Folklore in thе Middle Ages» (1887),
- «The Sword of Moses»" (1896),
- «The Chronicles of Jerahmeel» (1899),
- «History of thе ancient synagogue of thе Spanish and Portuguese Jews» (1901).
- «Beiträge zur vergleichenden Sagenund Märchenkunde» (Monatsschrift, XXIX, 35 sqq.),
- «Ein Targum der Amidah» (ХХХІХ, 79 sqq.),
- «The Apocalypse of Abraham from thе Roman text» (Transactions of thе Royal Asiatic Society, IX, 195),
- «The unknown Hebrew versions of the Tobit legend» (1897, 27),
- «The oldest version of Midrash Meghillah» (Kohut Memorial-Volume),
- «Hebrew text of one of the Testaments of the Twelve Patriarchs» (в Proceedings of the Society of Biblic. Archeol., XVI, 33 sqq.),
- «Contributions to the history of Ahikar and Nadam» (Transactions of the Royal Asiatic Society, 1900, 301),
- «Das Buch Josua in hebr.-samarit. Recension, entdeckt u. zum ersten Male herausg.» (Z. D. M. Gr.)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #119226723 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 LIBRIS — 2012.
- ↑ "Moses Gaster Projects", University of Manchester
Արտաքին հղումներԽմբագրել
- Moses Gaster Projects(անգլ.)