Ակաբայի մարզ կամ Ակաբայի մուհաֆազա (արաբ․՝ محافظة العقبة‎‎‎‎), մուհաֆազա Հորդանանի Թագավորությունում։ Վարչական կենտրոնը համարվում է Հորդանանի միակ նավահանգստային քաղաքը՝ Ակաբան[1] (արաբ․՝ لعقبة‎‎‎‎)։

Ակաբայի մարզ
արաբ․՝ محافظة العقبة‎‎
ԵրկիրՀորդանան Հորդանան
ԿարգավիճակՄուհաֆազա
Մտնում էՀորդանան
Ներառում է3 շրջան
ՎարչկենտրոնԱկաբա
Հիմնական լեզուարաբերեն
Բնակչություն (2010)
136 200 (10-րդ տեղ)
Խտություն19,72 ( 10-րդ տեղ)
Ազգային կազմարաբներ
Տարածք6 905  (7,78 %, 4-րդ տեղ)
Սահմանակցում էTabuk Province?
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
ISO 3166-2 կոդJO-AQ

Ակաբայի մուհաֆազան վարչականորեն բաժանված է 3 շրջանների միջև։ Հիմնական գործածվող լեզուն և պաշտոնական լեզուն արաբերենն է, իսկ հիմնական բնակիչները՝ արաբները։ Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների, մարզի բնակչությունը կազմում է 136 200 մարդ և այս ցուցանիշով այն համարվում է Հորդանանի ամենաշատ բնակչություն ունեցող մուհաֆազան։

Բնակչության խտության ցուցանիշով ևս այս մարզը գտնվում է 10-րդ տեղում, իսկ ցուցանիշը՝ 19,72 մարդ/կմ²։ Ակաբայի մարզը Հորդանանի 4-րդ ամենամեծ մուհաֆազան է, որի տարածքը (6 905 կմ²) կազմում է ամբողջ երկրի տարածքի 7,78 %-ը։

Աշխարհագրություն խմբագրել

Ակաբայի մարզը հյուսիսում սահմանակցում է Ալ-Տաֆիլայի մարզին, արևելքում՝ Մաանի մարզին, իսկ հարավային և արևմտյան հատվածներում գտնվում են միջպետական սահմանները համապատասխանաբար Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ։ Մարզի ափերը ողողում են Կարմիր ծովի ջրերը և Կարմիր ծովում գտնվող Ակաբայի ծոցը։

Ակաբայի մարզի վարչկենտրոն հանդիսացող Ակաբա քաղաքը կարևոր նշանակություն ունի Հորդանանի համար։ Այն համարվում է Հորդանանի տնտեսական, զբոսաշրջային և արդյունաբերական կենտրոններից մեկը, ինչպես նաև երկրի միակ նավահանգստային քաղաքը՝ Կարմիր ծովում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հորդանանի Թագավորության վարչական բաժանում». Ակաբայի մարզ – ներքին վարչական բաժանում, աշխարհագրական դիրք և վարչական միավորի տվյալներ. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել