Ֆեյսալ I

ժամանակակից Իրաքի հիմնադիրն ու առաջին թագավորը (1921-1933), Սիրիայի առաջին և վերջին թագավորը (1920 թ.)

Ֆեյսալ I, (որոշ աղբյուրներում նաև՝ Ֆայսալ, արաբ․՝ فيصل بن حسين‎‎, մայիսի 20, 1883(1883-05-20)[1][2][3][…], Էթ Թաիֆ, Մեքքայի շրջան, Սաուդյան Արաբիա - սեպտեմբերի 8, 1933(1933-09-08)[2], Բեռն, Շվեյցարիա), Սիրիայի (1920-ին) և Իրաքի (1921-1933 թթ.) թագավոր Հաշիմյանների դինաստիայից։

Ֆեյսալ I
Faisal I, King of Syria and King of Iraq.jpg
Ծնվել է՝մայիսի 20, 1883(1883-05-20)[1][2][3][…]
ԾննդավայրԷթ Թաիֆ, Մեքքայի շրջան, Սաուդյան Արաբիա
Մահացել է՝սեպտեմբերի 8, 1933(1933-09-08)[2] (50 տարեկան)
Վախճանի վայրԲեռն, Շվեյցարիա
Բաղդադ
ԵրկիրFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն, Flag of Kingdom of Syria (1920-03-08 to 1920-07-24).svg Սիրիայի թագավորություն և Flag of Iraq (1924–1959).svg Իրաքի թագավորություն
ՏոհմՀաշիմյաններ
քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
ՀայրԱլ Հուսեյն իբն Ալի ալ Հաշիմի
ԵրեխաներՂազի I
Հավատքսուննի իսլամ
Պարգևներ
Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ, Լեոպոլդի շքանշանի Մեծ խաչ, Եգիպտոսի Մուհամեդ Ալիի շքանշան, Grand Order of the Hashimites, Order of the Two Rivers, Իտալիայի թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Supreme Order of the Renaissance, Թագավորական վիկտորիանական շղթա և Order of Pahlavi

Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918 թթ.) ժամանակ ամիրա Ֆեյսալը գլխավորել է արաբական ապստամբների հյուսիսային բանակը, որը 1918 թվականին թուրքերից ազատագրել է Սիրիայի և Անդրհորդանանի տարածքը։ Փարիզի խաղաղության վեհաժողովի ընթացքում ստորագրել է արաբա-հրեական համաձայնագիր Խայիմ Վեյցմանի հետ։

1918-1920 թթ. Ֆեյսալը գլխավորել է Սիրիայի արաբական վարչությունը, 1920 թվականի մարտին հռչակվել Սիրիայի թագավոր։ Սիրիայի ֆրանսիական օկուպացիայից հետո, 1920 թվականի հուլիսի վերջին, վտարվել է երկրից։ 1921 թվականի օգոստոսին անգլիական գաղութային իշխանությունների աջակցությամբ հռչակվել է Իրաքի թագավոր։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։