Թաբուք (արաբ․՝ تبوك‎‎), քաղաք Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևելքում, համանուն վարչական շրջանի վարչական կենտրոնը։ Ունի միջազգային օդանավակայան։

Քաղաք
Թաբուք
արաբ․՝ تبوك‎‎[1]
ԵրկիրՍաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա
Հիմնադրված էմ. թ. ա. 1500 թ.
ԲԾՄ750 մետր
Պաշտոնական լեզուարաբերեն
Բնակչություն637 601 մարդ (2022)[2]
Ժամային գոտիUTC+3
Թաբուք (м)##
Թաբուք (м)

Պատմություն խմբագրել

630 թվականի հոկտեմբերին սկսվեց Թաբուքի անարյուն կռիվը, որում արաբական զորքերը մարգարե Մուհամմադի գլխավորությամբ առանց կռվի հաղթեցին Բյուզանդական բանակին։

Քաղաքի տեսարժան վայրերը ներառում են մզկիթ, 1655 թվականի թուրքական ամրոց և Հիջազի երկաթուղային կայարանի շենքը։

Ժամանակակից Թաբուքը դինամիկ փոփոխությունների է ենթարկվում, իրականացվում են տարբեր տնտեսական ծրագրեր, քաղաքը լայն տարածում ունի գյուղատնտեսության՝ հատկապես ծաղիկներ մշակմամբ։ Քաղաքի շուրջը կառուցվում են կաթնամթերքի և թռչնաբուծական տնտեսություններ։ Արևմտյան ոճով կառուցված սուպերմարկետները գտնվում են արևելյան (ավանդական) շուկաների հարևանությամբ։

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Գտնվում է Հորդանան գետի սահմաններից ոչ հեռու, ծովի մակարդակից 772 մետր բարձր[3]։ Հեռավորությունը Ակաբայի ծովածոցից 166 կիլոմետր է (ուղիղ)։

Կլիման չոր ցամաքային է, տաք ամառներով և մեղմ ձմեռներով։ Ամռանը ջերմաստիճանը տատանվում է +27°-ից մինչև +46°С, ձմռանը ՝ +4°-ից մինչև +18°С: Երբեմն կարող է ձմռանը ջերմաստիճանը իջնել մինչև -6 °С: Տեղումները հիմնականում թափվում են են ձմռանը՝ նոյեմբեր-մարտ ամիսներին և կազմում են 50-150 մմ։ Այստեղ ձյուն հազվադեպ է գալիս՝ 3-4 տարին մեկ։

Բնակչություն խմբագրել

Ըստ 2010 թվականի գնահատականի՝ քաղաքի բնակչությունը կազմում էր 534 893 մարդ, ըստ 2004 թվականի մարդահամարի՝ 441 351 մարդ, իսկ 1992 թվականի տվյալներով՝ 226.384 մարդ[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. تعداد السكان والمساكنGASTAT.
  2. تعداد السكان والمساكنGASTAT.
  3. «Tabuk, Saudi Arabia Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
  4. Saudi Arabia: largest cities and towns and statistics of their population World Gazetteer (անգլ.)(գերմ.)(ֆր.)(իսպ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաբուք» հոդվածին։