Ազդեցության ոլորտ, կախյալ երկրի տարածքը կամ նրա մի մասը, որտեղ տերությունը կամ կազմակերպությունն ունի մենաշնորհային տնտեսական և քաղաքական ազդեցություն։ «Ազդեցություն ոլորտ» հասկացությունը ծագել է XIX դարի երկրորդ կեսին՝ եվրոպական պետությունների միջև Աֆրիկան բաժանելու կապակցությամբ։ Այսպես կոչված իմպերիալիստական տերությունները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Պորտուգալիա, ԱՄՆ, Ռուսաստանը և այլն) համաձայնագրերով փոխադարձաբար ճանաչում էին միմյանց իրավունքներն այս կամ այն տերիտորիայի նկատմամբ և որոշում իրենց ազդեցության ոլորտի սահմանները որևէ աշխարհամասում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ազգային–ազատագրական շարժումների վերելքի շնորհիվ ազդեցության ոլորտը, որպես միջազգային իրավական հասկացություն, վերացել է։

Ծաղրանկար, որում փորձ է կատարվում ցույց տալ Միացյալ Նահանգների ազդեցության ոլորտի տարածումը Լատինական Ամերիկայի վրա (Մոնրոյի դոկտրինա)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 115