Մադաբա (արաբ․՝ ‏مادبا‎‎), քաղաք Հորդանանի թագավորության Մադաբայի մարզում[1]։ Քաղաքը գտնվում է երկրի մայրաքաղաք Ամմանից 35 կմ դեպի հարավ։ Ըստ 2004 թվականի մարդահամարի տվյալների, քաղաքի բնակչությունը կազմում է 70,338 մարդ[2]։

Քաղաք
Մադաբա
‏مادبا
Զինանշան

ԵրկիրՀորդանան Հորդանան
ՄարզՄադաբայի մարզ
ՀամայնքՄադաբայի մարզ
Հիմնադրված է1921 թ.
Տվյալ կարգավիճակում1921 թվականից
Մակերես39.440 կմ²
ԲԾՄ763 մ
Խոսվող լեզուներարաբերեն
Բնակչություն70 338 մարդ (2004)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+(962)5
Փոստային դասիչ17110
Պաշտոնական կայքmadaba.gov.jo/index.php/ar/(արաբ.)
Մադաբա (Հորդանան)##
Մադաբա (Հորդանան)

Բնակիչների մեծամասնությունը արաբներեն են, որոնց հիմնական մասը դավանում է իսլամ։ Քաղաքի պաշտոնական լեզուն արաբերենն է։ Մադաբան գտնվում է Ծովի մակարդակից 763 մետր բարձրության վրա։

Պատմություն

խմբագրել

Քաղաքի անվանումը մի քանի անգամ հիշատակված է Աստվածաշնչում, մասնավորապես Թվեր և Հեսու գրքերում[3]

  Նրանց սերունդները թող կոտորուեն Եսեբոնից մինչեւ Դեբոն, եւ նրանց կանայք կրակով բորբոքուեցին Մեդաբայի վրայ
- Թվեր 21:30
 

1-ին դարում Մադաբա քաղաքը ընկավ Նաբաթեական թագավորության իշխանության տակ։ 106 թվականին քաղաքը նվաճեց Հռոմեական կայսրությունը և այն ներառեց Արաբիա պրովինցիայի մեջ։ Քաղաքում է գտնվում Մադաբայի քարտեզը, որը մարդկության պատմության հնագույն նմուշներից է։

Ըստ ավանդության, քաղաքի հնագույն տաճարներից Սուրբ Գևորգի եկեղեցու գմբեթին արժեքավոր մասունք է դրել Հովհաննես Մկրտիչը։

Միջազգային հարաբերություններ

խմբագրել

Քույր քաղաքներ - եղբայրական քաղաքներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Annuario Pontificio 2013 (Libreria Editrice Vaticana, 2013, ISBN 978-88-209-9070-1), p. 926
  2. Rantzow, George Louis Albert. Mémoires du comte de Rantzow. Oxford University Press. էջեր 28–29.
  3. Rantzow, George Louis Albert. Mémoires du comte de Rantzow. Oxford University Press. էջեր 279–283.

Գրականություն

խմբագրել
  • Rantzow, George Louis Albert, de (German name Georg Ludwig Albrecht von Rantzau, often named Jørgen Ludvig Albert de Rantzow). Mémoires du comte de Rantzow, vol. 1, Pierre Mortier Amsterdam (1741). First translation ever published by Renate Ricarda Timmermann: Die Memoiren des Grafen von Rantzau, vol. 1, Profund-Verlag (2015), ISBN 978-3-932651-14-4
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադաբա» հոդվածին։