Գերտրուդ Բելլ (անգլ.՝ Gertrude Margaret Lowthian Bell, հուլիսի 14, 1868(1868-07-14)[1][2][3][…], Դարհեմ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 12, 1926(1926-07-12)[1][2][4][…], Բաղդադ, Mandatory Iraq), բրիտանացի գրող, ճանապարհորդ, հետախույզ, քաղաքական հարցերով աշխատակից, ադմինիստրատոր և հնագետ։

Գերտրուդ Բելլ
անգլ.՝ Gertrude Bell
BellK 218 Gertrude Bell in Iraq in 1909 age 41.jpg
Ծննդյան անունանգլ.՝ Gertrude Margaret Lowthian Bell
Ծնվել էհուլիսի 14, 1868(1868-07-14)[1][2][3][…]
ԾննդավայրԴարհեմ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էհուլիսի 12, 1926(1926-07-12)[1][2][4][…] (57 տարեկան)
Վախճանի վայրԲաղդադ, Mandatory Iraq
ԳերեզմանԻրաք
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, հնագետ, գրող, լեռնագնաց, դիվանագետ, լուսանկարիչ, հետախույզ, ասորագետ, քաղաքական գործիչ և արաբագետ
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԼեդի Մարգարետ Հոլլ և Քուինի քոլեջ, Լոնդոն[5]
Պարգևներ
Commons-logo.svg Gertrude Bell Վիքիպահեստում

Մերձավոր Արևելքում ականատես է եղել Հայոց ցեղասպանության իրադարձություններին, Եղեռնի թեմային անդրադարձել է իր հուշերում։

Պատմություն ուսումնասիրել է Օքսֆորդում։ Զբաղվել է մերձավորարևելյան ուսումնասիրություններով և քարտեզագրմամբ, ինչի շնորհիվ Բրիտանական կայսրության քաղաքականության մեջ դարձել է հեղինակություն վայելող անձ։ Իրականացրել է բազմաթիվ ճանապարհորդություններ Մեծ Սիրիայում, Մեսոպոտամիայում, Փոքր Ասիայում և Արաբիայում։ Իրաքի Ազգային թանգարանի հիմնադիրներից է։

Լոուրենս Արաբացու հետ միասին Բելլն օգնել է Հաշիմիթյան արքայատոհմին հաստատվելու արդի Հորդանանի, ինչպես նաև՝ Իրաքի տարածքում։ Մեծ դեր է խաղացել Իրաքի ստեղծման, սահմանների որոշակիացման գործում, օգնել է ղեկավարել երկիրը՝ օգտագործելով իր՝ ճամփորդությունների ժամանակ և ողջ Մերձավոր Արևելքի ցեղախմբերի առաջնորդների հետ ունեցած հարաբերությունների արդյունքում ձեռք բերած եզակի գիտելիքները։

2015 թվականին ռեժիսիոր Վերներ Հերցոգը Բեռլինյան փառատոնի ժամանակ ներկայացրեց Գերտրուդ Բելլի մասին պատմող «Անապատի թագուհին» էպիկական ֆիլմ-կենսագրականը։ Գլխավոր դերը ֆիլմում կատարել է Նիկոլ Քիդմանը[8]։

ՄատենագիտությունԽմբագրել

  • Bell, Gertrude. Gertrude Bell: From Her Personal Papers 1914—1926. London: Ernest Benn Ltd, 1961
  • Bodley, Ronald and Hearst, Lorna. «Gertrude Bell». New York, NY: The Macmillan Company. 1940.
  • Hogarth, David G. «Obituary: Gertrude Lowthian Bell.» The Geographical Journal 68.4 (1926): pp. 363—368. JSTOR Web. 28 October 2009
  • Howell, Georgina, Gertrude Bell: Queen of the Desert, Shaper of Nations (Farrar, Straus and Giroux, 2007) ISBN 0-374-16162-3; also issued as Daughter of the Desert: the remarkable life of Gertrude Bell (Macmillan, Basingstoke and Oxford, 2006) ISBN 1-4050-4587-6.
  • Lukitz, Liora, A Quest in the Middle East: Gertrude Bell and the Making of Modern Iraq (I.B. Tauris, 2006) ISBN 978-1-85043-415-3
  • Meyer, Karl E. and Shareen Blair Brysac, Kingmakers: the Invention of the Modern Middle East(W.W. Norton, 2008) ISBN 978-0-393-06199-4.
  • O’Brien, Rosemary, ed. Gertrude Bell: The Arabian Diaries, 1913—1914. USA: Syracuse University Press, 2000. Print.
  • Wallach, Janet, Desert Queen (1999). ISBN 0-385-49575-7
  • Winstone, H.V.F., Gertrude Bell (Barzan Publishing, England, 2004; ISBN 0-9547728-0-6)

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Fück J. Die arabischen Studien in Europe. — Leipzig, 1955. — S. 291.

Արտաքին հղումներԽմբագրել