Անդրհորդանան կամ Արևելյան ափ[1] ( անգլ՝. Transjordan, East Bank , եբրայերեն՝ עבר הירדן [2]) - Հորդանան գետից արևելք ընկած տարածաշրջանը, որի զգալի մասն ընդգրկված է Հորդանանի Թագավորության կազմում

Եբրայական եզրույթը՝ עבר הירדן նշանակում է «Հորդանանի միջով», կիրառված է, օրինակ, Աստվածաշնչի Հին Կտակարանի Հեսու Նավեի գրքում։ Գործածել են Հորդանան գետի ձախ ափին բնակվողները, այդ թվում՝ Աստվածաշունչը գրողները։

Աշխարհագրություն Խմբագրել

Թեև Անդրհորդանան անվանումը նշանակում է Հորդանան գետից արևելք ընկած տարածաշրջանը, այն չի ներառում Յարմուք գետից հյուսիս գտնվող տարածքները, Գալիլիա ծովը և Գոլանի բարձունքները, որոնք այսօր պատկանում են Իսրայելին։

Հորդանանի Հաշեմիթյան թագավորության պաշտոնական տվյալների համաձայն՝ Անդրհորդանան կոչվող տարածաշրջանը զբաղեցնում է շուրջ 72,5 հազար քառակուսի կիլոմետր տափաստանային և անապատային հողեր մինչև Իրաքի հետ սահմանն ընկած լայն գոտում, որը Սաուդյան Արաբիան բաժանում է Սիրիայից։ Սակայն նախկինում այդ եզրույթը վերաբերել է նաև ավելի հարավ՝ մինչև Կարմիր ծով և Ակապուն ծովածոց ընկած ողջ տարածքին։

Տարածաշրջանով հոսում են մի քանի ոչ մեծ գետեր՝ Յարմուքը, Յաբոկան (Զորկան) և Արնոնան (Ուադի Մուձիբը), որոնք թափվում են Հորդանան գետն ու Մեռյալ ծովը։

Պատմություն Խմբագրել

Դարերի ընթացքում այս տարածաշրջանը նվաճվել է զանազան ցեղերի ու ժողովուրդների կողմից։ Ըստ Աստվածաշնչի՝ Քրիստոսից առաջ 1900-1050 թվականներին այստեղ ապրել են Zuzimi , Emi , Horei հնագույն բիբլիական ցեղերը՝ Ham, Moab , Edom , Gad, Amon անվանումները կրող թագավորություններում։

Այդ ժամանակաշրջանի եգիպտական արձանագրություններում հիշատակվում են Հորդանան գետի հովտում գտնվող Պելա, Զաֆոն քաղաքները։ Ռամզես Երկրորդ փարավոնի՝ մեր թվականությունից առաջ 13-րդ դարով թվագրվող արձանագրություններում հիշատակվում է Մոաբի թագավորության Դիբոն քաղաքը։

Ասորեստանի թագավոր Թիգլաթպալասար Երրորդը մ. թ. ա. 732 թվականին նվաճել է այս տարածաշրջանի զգալի մասը։

Քրիստոսից առաջ 3-րդ և 2-րդ դարերում պտղոմեոսյան արքայատոհմի առաջին ներկայացուցիչներն են իշխել այստեղ, իսկ այնուհետև տարածաշրջանը ենթարկվել է սելևկյանների հարձակումներին։

Պտղոմեոս XII Աուլետը մ. թ. ա. 63 թվականին իր տիրապետությունն է հաստատել այստեղ՝ միայն Փերուն թողնելով հրեաների իշխանության ներքո։ Մեր թվականության 68 թվականին՝ հրեա-հռոմեական առաջին պատերազմի արդյունքում Փերուն նույնպես հայտնվել է հռոմեացիների տիրապետության տակ։

106 թվականին, երբ կայսր Տրայանոսը նվաճեց Նաբաթեան և միացրեց Հռոմին, Անդրհորդանանում հնագույն վերջին թագավորություն էլ վերացավ։

Բյուզանդական տիրապետության շրջանում այստեղ լայնորեն տարածվեց քրիստոնեությունը։ 629 թվականին ներկայիս Քարաք քաղաքի մերձակայքում տեղի ունեցավ առաջին ճակատամարտը բյուզանդացիների և արաբների միջև, որը պատմության մեջ է մտել Մութահայի ճակատամարտ անվանումով։ Երեք տարի անց տեղի ունեցավ ևս մեկ ճակատամարտ, որի պատճառը Մուհամեդ մարգարեի սպանությունն էր;

Յարմուքի 636 թվականի ճակատամարտում արաբների տարած հաղթանակից հետո նրանց գերիշխանությունը տարածաշրջանում վճշորոշ դարձավ։

1119-1191 թթ. Երուսաղեմի թագավորության օրոք Վատիկանն այստեղ հիմնել էր Անդրհորդանան պետությունը։ Խաչակիրների և արաբների ու սելջուկների միջև կռիվներն այստեղ բռնկվել ու հանդարտվել են մինչև տասնչորսերորդ դարի սկիզբները;

15-րդ դարում տարածաշրջանն ընկել է Օտտոմանյան կայսրության տիրապետության տակ և այդպես մնացել մինչև Առաջին համաշխարհային պատերազմի տարիները՝ մտնելով Սիրիայի վիլայեթի կազմի մեջ։ 1900-1908 թթ. թուրքերը կառուցել են Դամասկոս-Մադինա 1200 կիլոմետրանոց ճանապարհը, որի մեծ մասն անցնում էր Անդրհորդանանով։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին արաբները ապստամբել են թուրքերի դեմ և բրիտանական զինվորականների օգնությամբ ազատագրվելով՝ Հուսեին բին Ալիին ու վերջինիս որդուն բերել իշխանության[3], սակայն իրական իշխանությունը բրիտանացիների ձեռքում էր կենտրոնացված։

Կահիրեի 1921 թվականի խորհրդաժողովը, որի նպատակն էր լուծել Սայքս-Պիկոյի համաձայնությունից հետո ծայր առած քաղաքական կոնֆլիկտներն ու վեճերը, Ուինսթոն Չերչիլի գլխավորությամբ որոշեց Անդրհորդանանի էմիրությունում հաստատել բրիտանական պրոտեկտորատ՝ Հուսեին բին Ալիի երկրորդ որդու՝ Աբդուլլա իբն ալ-Հուսեինի գլխավորությամբ։ Ձևականորեն՝ այն անկախություն ստացավ 1923 թվականի մայիսի 15-ին։

1946 թվականի մարտին էմիրությունը հռչակվեց անկախ պետություն՝ Տրանսիլվանիայի հաշեմիթյան թագավորություն անվամբ։ Անվանումը 1948 թվականի մարտի 1-ին փոխվեց՝ ստանալով ներկայիս ձևակերպումը՝ Հորդանանի հաշեմիթյան թագավորություն։

Քարտեզներ Խմբագրել

  • CE
  • Առևտրական ճանապարհները
  • Եգիպտական թագավորությունը
  • Անդրհորդանանի թագավորությունը մ. թ. ա. 830 թ.
  • Պարսից աքեմենյան թագավորության օրոք
  • Հելլենիստական դարաշրջանում
  • Հռոմեական արևելքը
  • Հռոմեական կայսրությունը

Գրականություն Խմբագրել

  • The Anchor Bible Dictionary|auteur=Henry O. Thompson|auteur ouvrage=David Noel Freedman (dir.)|volume=6|année=1992}}
  • Oxford Encyclopaedia of Archaeology in the Near East|volume=5| auteurs ouvrage=Eric M. Meyers (dir.)| lieu = Oxford et New York| éditeur= Oxford University Press|année =1997|isbn =0-19-506512-3}}

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. N. Orpett (2012)։ «The Archaeology of Land Law: Excavating Law in the West Bank»։ International Journal of Legal Information 40: 344–391 
  2. Merrill Selah (1881)։ East of the Jordan: A Record of Travel and Observation in the Countries of Moab, Gilead and Bashan։ C. Scribner's sons։ էջ 444։ «Image of p. 444 at Google Books» 
  3. B.O.C. Business Optimization Consultants։ «Jordan - History - The Making of Transjordan» 

Արտաքին հղումներ Խմբագրել