Անդրեյ Պանին

ռուս դերասան, կինոռեժիսոր

Անդրեյ Վլադիմիրովիչ Պանին (ռուս.՝ Андрей Владимирович Панин, 28 մայիսի, 1962, Նովոսիբիրսկ – 6 մարտի, 2013, Մոսկվա), կինոյի և թատրոնի ռուս դերասան, կինոռեժիսոր։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1999)[2]։ Ռուսաստանի պետական մրցանակի (2001) և «Նիկա» մրցանակի (2003, 2013 - հետմահու) դափնեկիր, բազմիցս ներկայացվել է «Ոսկե արծիվ» մրցանակի։

Անդրեյ Պանին
ռուս.՝ Андре́й Влади́мирович Па́нин
Ծնվել էմայիսի 28, 1962(1962-05-28)[1]
ԾննդավայրՆովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 6, 2013(2013-03-06) (50 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ԿրթությունԿեմերովոյի մշակույթի և արվեստի պետական համալսարան և ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1990)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունկինոռեժիսոր, դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և ռեժիսոր
Ամուսին(ներ)Նատալյա Ռոգոժկինա
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Անդրեյ Պանինը ծնվել է 1962 թվականի մայիսի 28-ին Նովոսիբիրսկում։ Երկու տարի անց ընտանիքը տեղափոխվել է Չելյաբինսկ։ Հետագայում, երբ Անդրեյ Պանինը եղել է վեց տարեկան, նա տեղափոխվել է Կեմերովո, որտեղ ապրել է տասնվեց տարի։ Կեմերովոն էլ Անդրեյ Պանինը համարում է իր հայրենի քաղաքը, որտեղ անցկացրել է իր մանկությունը։

Անդրեյ Պանինն ընդունվել է Կեմերովոյի սննդի ինստիտուտ, սակայն շուտով հեռացվել է, ինչից հետո սովորել է Կեմերովոյի մշակույթի ինստիտուտում[3]։ Որոշ ժամանակ աշխատել է Մինուսինսկի թատրոնում, ապա մեկնել է Մոսկվա։ Միայն չորրորդ անգամից է կարողացել ընդունվել Մոսկվայի թատերական ինստիտուտ։ Ռեժիսորներն ասել են, որ Պանինը կդառնա «չնկարահանվող դերասան», սակայն նա ցանկանցել է ապացուցել հակառակը։ Պանինն ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան, որտեղ սովորել է Ալեքսանդր Կալյագինի արվեստանոցում[4]։ Նա դարձել է Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դերասան։ Ամուսնացած է եղել նույն թատրոնի դերասանուհի Նատալյա Ռոգոժկինայի հետ[5]։ Նրա թատերական աշխատանքների շարքում են դերերը «Երեք քույր», «Ժլատ ասպետը», «Ամուսնություն», «Մահացու համար», «Ձմեռ» ներկայացումներում։ Խաղացել է Օլեգ Տաբակովի գլխավորած թատրոնի ներկայացումներում։

 
Անդրեյ Պանինը «Կինոտավր-2009» փառատոնի բացման ժամանակ Սոչիում

Կինոյում իր առաջին դերերից մեկն Անդրեյ Պանինը խաղացել է ռեժիսոր Սերգեյ Չլիյանցի «По прямой» ֆիլմում։ Ճանաչման է արժանացել Մաքսիմ Պեժեմսկու «Մայրիկ, մի՛ վշտացիր» (ռուս.՝ «Мама, не горюй») և Դենիս Եվստիգնեևի «Մայրը» ֆիլմերում կատարած դերերի շնորհիվ։ 2000 թվականին կատարել է հարբեցող Գարկուշայի դերը Պավել Լունգինի «Հարսանիք» ֆիլմում, որը նույն թվականին արժանացել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակի Լավագույն դերասանական կազմի համար[6]։

2000 թվականին թողարկվել է Ալեքսանդր Աթանեսյանի «24 ժամ» ֆիլմը, որում Անդրեյ Պանինը մարմնավորում է քրեական հեղինակություն Լյովա Շալամովին։ Դերասանն առավել մեծ ճանաչում ձեռք բերեց Ալեքսեյ Սիդորովի «Բրիգադա» սերիալում նկարահանվելուց հետո, որում նա կատարել է կաշառակեր ոստիկանի դերը։ Հետագայում Պանինը նկարահանվել է նաև Ալեքսեյ Սիդորովի «Մարտ ստվերի հետ», «Մարտ ստվերի հետ 2։ Ռևանշ» և «Մարտ ստվերի հետ 3D. Վերջին ռաունդ» ֆիլմերում՝ մարմնավորելով Վագիտ Վալիևին։ Պանինի ժողովրդականությանը նպաստել է նաև «Կամենսկայա» ֆիլմում կատարած դերը։

2003 թվականին թողարկվել է Բախտիյար Խուդոյնազարովի «Շուք» (ռուս.՝ «Шик») ֆիլմը, որում Պանինը կատարում է գլխավոր հերոսի հոր դերը («Նիկա» մրցանակ)։ Նույն թվականին դերասանը նկարահանվել է ռեժիսոր Ալեքսանդր Պրոշկինի «Եռյակ» (ռուս.՝ «Трио») ֆիլմում՝ մարմնավորելով ազնիվ ոստիկան մայոր Ագապովի դերը («Պատուհան դեպի Եվրոպա» փառատոնի մրցանակ)։

Անդրեյ Պանինը նկարահանվել է ռեժիսորներ Պավել Չուխրայի («Վարորդ Վերայի համար»), Կարեն Շահնազարովի («Լիալուսնի օր», «Թույներ, կամ Թունավորումների համաշխարհային պատմություն», «Մահ անունով հեծյալը»), Ալեքսեյ Բալաբանովի («Աչքակապուկ», «Մորֆին»)։ «Ոճիր և պատիժ» հեռուստասերիալում կատարել է Պորֆիրի Պետրովիչի դերը։

Անդրեյ Պանինը՝ որպես ռեժիսոր, 2005 թվականին նկարահանել է «Полный вперёд» հեռուստասերիալը (1954 թվականի «Հավատարիմ ընկերներ» ֆիլմի ռեմեյքը), իսկ 2007 թվականին՝ «Տիեզերագնացի թոռը» ֆիլմը (Թամարա Վլադիմիրցևայի հետ համատեղ)։ Նա ձեռք էր բերել Զախար Պրիլեպինի «Այլանդակություններ» (ռուս.՝ Патологии) վեպի էկրանավորման իրավունքները, անցկացրել էր լսումներ և գտել ֆինանսավորում, սակայն քանի որ չէր կարելի նկարահանել ֆիլմ, որի գործողությունները տեղի են ունենում Չեչնիայում, այդ պատճառով աշխատանքները դադարեցվում են[7]։

2005 թվականին Անդրեյ Պանինը եղել է ՈՒՀԱ Բարձրագույն լիգայի ժյուրիի անդամ։ Նկարահանվել է «Վերջին զրահագնացքը» ֆիլմում[8]։

2006 թվականին Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում ստեղծել է դերասանական փորձարարական արվեստանոց։

2011 թվականին Անդրեյ Պանինը խաղացել է բժիշկ Վաթսոնի դերը Շերլոկ Հոլմսի մասին ռուսական նոր հեռուստասերիալում։ Երբ սերիալը հնչյունավորվել է հետարտադրության փուլում, դերասանն արդեն մահացած էր, սակայն կինոստեղծողները կարողացել են օգտագործել նկարահանումների ժամանակ արված ձայնագրությունները։ Սերիալը թողարկվել է 2013 թվականին և արժանացել խառը գնահատականների, սակայն Պանինի աշխատանքը բարձր է գնահատվել։

2013 թվականի մարտին՝ Պանինի մահվանից կարճ ժամանակ առաջ, Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիան հայտարարել է «Նիկա» մրցանակի ներկայացվածների ցանկը, որոնց թվում էր նաև Անդրեյ Պանինը, որ մրցանակի էր ներկայացվել երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում անվանակարգում «Քավություն» (ռուս.՝ «Искупление») ֆիլմում կատարած դերի համար[9]։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել ապրիլի 2-ին. Անդրեյ Պանինի մրցանակն ստացել է ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Պրոշկինը[10]։

Մահ խմբագրել

 
Անդրեյ Պանինի գերեզմանը Տրոեկուրովյան գերեզմանատանը

Անդրեյ Պանինը մահացել է 2013 թվականի մարտի 6-ին[11][12]։ Դերասանի մարմինը քննած դատաբժշկական փորձագետները եզրակացրել են, որ նմանատիպ վերքերը կարող են լինել սպանության հետևանք[13][14][15]։

Դերասանի մարմինը գտնվել է 2013 թվականի մարտի 7-ին՝ առավոտյան ժամը 11-ին, Մոսկվայի հարավում՝ Բալակլավյան պողոտայում գտնվող նրա տանը։ Մահվան պատճառներից մեկը համարվել է դժբախտ պատահարը. Պանինի մարմինը գտնվել է գետնին ընկած, և մասնագետները սկզբում ենթադրել են, թե նա ընկել է սեփական հասակին հավասար բարձրությունից և գլխով հարվածել հատակին[16]։ Որպես նրա մահվան նախնական պատճառ նշվել է արյան կորուստը[17], սակայն մահվան հաջորդ օրը դատաբժշկական փորձագետները հանգել են այն եզրակացության, որ մահվանից առաջ Պանինը դաժան ծեծի է ենթարկվել. նրա դեմքն այլանդակված էր, վերքերի մեջ գտնվել են ապակու կտորներ, իսկ ծնկներին՝ արյունազեղ ուռուցքներ[18]։ Ըստ դատաբշխկական եզրակացության՝ Պանինը հավանաբար դիմադրել է և վիրավորել մարդասպանին[18]։ Հարևանները լսել էին տարօրինակ ձայներ, սակայն ուշադրություն չեն դարձրել[18]։

ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի հայտարարության համաձայն՝ քննիչները քրեական գործ են հարուցել Մոսկվայում դերասան Անդրեյ Պանինի սպանության կապակցությամբ. Գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասով (առողջությանը անզգուշությամբ ծանր վնաս հասցնելը, որ հանգեցրել է մահվան)[19]։

Անդրեյ Պանինի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել 2013 թվականի մարտի 12-ին Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում։ Քաղաքացիական հոգեհանգստից հետո տեղի է ունեցել հուղարկավորման արարողությունը Նիկոլայ Հրաշագործի եկեղեցում։ Թաղվել է Տրոեկուրովյան գերեզմանատանը[20][21]։

Անդրեյ Պանինի մահվանից մեկ տարի անց, ըստ որոշ աղբյուրների, նրա սպանության մասին գործը փակվել է[22], սակայն այլ աղբյուրների համաձայն՝ հետաքննությունը շարունակվել է, սակայն վերջնական որոշում չի կայացվել։ Դերասանի մի շարք գործընկերներ, որոնց թվում էին դերասան Ալեքսանդր Յացենկոն, ռեժիսոր Ալեքսանդր Պրոշկինը[23] և Պանինի մտերիմ ընկերը՝ Գենադի Ռուսինը[24], ով հայտնաբերել էր նրա մարմինը, համոզված են, որ դա եղել է սպանություն։

2015 թվականի սկզբին հայտնի է դարձել, որ ՌԴ քննչական կոմիտեն դադարեցրել է Անդրեյ Պանինի մահվան մասին գործը հանցագործության բացակայության պատճառով[25]։

Ընտանիք խմբագրել

  • Առաջին կինը՝ Տատյանա Ֆրանցուզովա, տնտեսագետ[26][27]
    • Դուստր՝ Նադեժդա
  • Երկրորդ կինը՝ Նատալյա Ռոգոժկինա, դերասանուհի[5]
    • Որդի՝ Ալեքսանդր (ծնվել է 2001 թվականին)
    • Որդի՝ Պյոտր (ծնվել է 2008 թվականին)

Պանինի մասին խմբագրել

Կարեն Շահնազարովը 2005 թվականին «Сеанс» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Անդրեյ Պանինի մասին ասել է[28].

  Նրա մեջ կա խարիզմա, կա անհատականություն, կա ներքին կոնֆլիկտ։ Աչքերում կա, դուրս չես նետի։ Այդ պատճառով էլ նրա դերերը միշտ ձգում են։ Նույնիսկ նրանք, որոնցում նա կարծես թե կրկնվում է։ Ի՞նչն է նրան դարձնում տարբեր։ Անսովոր օրգանիկան։ Եվ միևնույն ժամանակ նրա ընդունակությունը սուր պատկերելու։ Նա հիանալի է ինչպես բնահատուկ, այնպես էլ դրամատիկական դերերում։ Ընդ որում, դրամատիկականներում միշտ առկա է սուր բնավորություն, իսկ բնահատուկ դերերում՝ ներքին իմաստ։ Հենց այդ համադրությունը, որ շատ հազվադեպ է, նրա այցքարտն է։  

Հիշատակ խմբագրել

Թանգարան Կեմերովոյում խմբագրել

2014 թվականին Կեմերովոյի մշակույթի ու արվեստի պետական համալսարանում բացվել է Անդրեյ Պանինի հիշատակին նվիրված թանգարան։ Թանգարանի հավաքածուում ներառված են լուսանկարներ դերասանի ուսանողական տարիներից, դերասանի հետ կապված փաստաթղթեր բուհի արխիվից, ներկայացումների ծրագրեր ու այլ նյութեր, ինչպես նաև անձնական իրեր, որոնց մի մասը թանգարանին է նվիրել դերասանի այրին՝ Նատալյա Ռոգոժկինան[29][30]։

Վավերագրական ֆիլմեր խմբագրել

  • 17 մարտի, 2013 − Առաջին ալիքի վավերագրական ֆիլմ՝ «Андрей Панин. Недоигранная жизнь»[31]
  • 17 մարտի, 2013 − ՆՏՎ ալիքի վավերագրական ֆիլմ՝ «Տղամարդու աշխատանք։ Անդրեյ Պանինի կյանքը, դերերն ու ողբերգությունը» (ռուս.՝ «Мужская работа: Жизнь, роли и трагедия Андрея Панина»[32]
  • 19 մարտի, 2013 − ТВ Центр ալիքի վավերագրական ֆիլմ՝ «Անդրեյ Պանին։ Կյանք անունով հեծյալը» (ռուս.՝ Андрей Панин. Всадник по имени Жизнь)[33]

Գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես խմբագրել

Անդրեյ Պանինը զբաղվել է նկարչությամբ. նրա աշխատանքներն աչքի են ընկել սյուրռեալիստական սյուժեներով, ծաղրական ու անհեթեթ կերպորներով, փոքր դետալների առատութամբ։ 2015 թվականի ապրիլի 18-19-ը Մոսկվայում անցկացվող DOCA-2015 (Days of Contemporary Art) ժամանակակից արվեստի ամենամյա փառատոնի շրջանակներում կայացել է Անդրեյ Պանինի նկարների ցուցահանդեսը, որ նախապատրաստել էին նրա ընտանիքն ու մտերիմ ընկերը՝ Գենադի Ռուսինը[34][35][36]։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերերը կինոյում խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1992 ֆ По прямой
1994 ֆ Прохиндиада 2 տղամարդը բիրժայում
1998 ֆ Մայրիկ, մի՛ վշտացիր Мама, не горюй նավաստի
1998 ֆ Լիալուսնի օր День полнолуния կապիտան
1998 ս Չեխով և Կօ Чехов и Ко Պյոտր Ռուբլյով (6-րդ սերիա՝ «Тапёр») / Պրուժինա-Պրուժինսկի (7-րդ սերիա՝ «Невидимые миру слёзы»)
1999 ֆ Մայրը Мама Յուրևների ընտանիքի հայրը
1999 ֆ Կանանց նեղացնել խորհուրդ չի տրվում Женщин обижать не рекомендуется դպրոցի տնօրեն
1999-2000 ս Կամենսկայա Каменская Վլադիսլավ Ստասով, մասնավոր խուզարկու
2000 ֆ Հարսանիք Свадьба Գարկուշա
2000 ֆ Սահման։ Տայգայական սիրավեպ Граница. Таёжный роман մայոր Վյաչեսլավ Վորոն, հատուկ բաժնի ղեկավար
2000 ֆ Նուրբ տարիք Нежный возраст ոստիկանության ավագ լեյտենանտ Օկունկով
2000 ֆ Արտիստն ու պատկերման վարպետը Артист и мастер изображения Հնարամիտ, Լիկյոր, շեֆի օգնականը
2000 ֆ 24 ժամ 24 часа Լյովա Շալամով
2000 ֆ Իմ փոխարեն Вместо меня գործարար
2001 ֆ Կյանքը լի է զվարճություններով Жизнь забавами полна Վիկտոր
2001 ֆ Ընտանեկան գաղտնիքներ Семейные тайны Մաքսիմ Անդրեևիչ Սավին
2001 ֆ Հինգերորդ անկյուն Пятый угол Յուրի Պեստրով
2001 ֆ Բուրժույի ծննդյան օրը 2 День рождения Буржуя 2 մայոր Մովենկո
2001 ֆ Թույներ, կամ Թունավորումների համաշխարհային պատմություն Яды, или Всемирная история отравлений Չեզարե Բորջիա
2002 ֆ Ամառային անձրև Летний дождь Ռոմանով
2002 ֆ Սպարտակ և Կալաշնիկով Спартак и Калашников Մարատ Իվանովիչ
2002 ֆ Տուրեցկու քայլերգը 2 Марш Турецкого 2 Սկունս (ֆիլմ 12՝ «Оборотень»)
2002 ֆ Անգամ մի՛ մտածիր Даже не думай! Չեռնով
2002 ս Բրիգադա Бригада Կավերին
2002 ֆ Շուկշինյան պատմվածքներ Шукшинские рассказы Խմիր (նովել՝ «Вянет − пропадает»)
2002 ֆ Եռյակ Трио Նիկոլայ Եգորովիչ Ագապով, մայոր
2003 ֆ Շուք Шик Պլատոն Անդրեևիչ
2004 ֆ Մահ անունով հեծյալը Всадник по имени Смерть Ժորժ
2004 ֆ Անգամ մի՛ մտածիր 2. անհայտության ստվերը Даже не думай 2: Тень независимости Չեռնով
2004 ֆ Ծովային հրեշ Морской дьявол իմպրեսարիո
2004 ֆ Վարորդ Վերայի համար Водитель для Веры Սավելև
2005 ֆ Մարտ ստվերի հետ Бой с тенью Վալիև
2005 ֆ Մայրիկ, մի՛ վշտացիր 2 Мама не горюй 2 Նավաստի
2005 ս Полный вперёд! Նիկոլայ Կոկարև
2005 ֆ Աչքակապուկ Жмурки Ճարտարապետ
2005 ֆ Բժիշկ Ժիվագո Доктор Живаго Անդրեյ Ժիվագո (1 սերիա)
2006 ֆ Սրիկաներ Сволочи Վիշնեվեցկի
2006 ֆ Վերջին զրահագնացքը Последний бронепоезд Միխայիլ Ռոմանով / Անտառահատ
2007 ֆ Մարտ ստվերի հետ 2։ Ռևանշ Бой с тенью 2: Реванш Վալիև
2007 ֆ Տիեզերագնացի թոռը Внук космонавта Տոլյան Տիտով
2007 ֆ Ոճիր և պատիժ Преступление и наказание Պորֆիրի Պետրովիչ
2007 ֆ Վանեչկա Ванечка Գավրիլով
2008 ֆ Կամենսկայա 5 Каменская 5 Ստասով
2008 ֆ Մորֆին Морфий Անատոլի Լուկիչ Դեմյանենկո
2008 ֆ Դատապարտված են կռվի Обречённые на войну Ստեֆան, լեհ
2008 ֆ Համբույր ոչ մամուլի համար Поцелуй не для прессы Ալեքսանդր Ալեքսանդրովիչ, նախագահ
2008 ֆ Վախի պատրանք Иллюзия страха Իգոր Կորոբ
2008 ֆ Խցան Пробка
2008 ֆ Старшая жена[37]
2009 ֆ 9 մայիսի. Անձնական վերաբերմունք (կինոալմանախ) 9 мая. Личное отношение խորհրդային զինվոր, նախկին ծաղրածու (նովել՝ «В мае 1945-го»)
2009 ֆ Գայլեր Волки Զինովի Պետրովիչ
2009 ս Ժուրով Журов Իվան Իվանովիչ Ժուրով, դատախազության քննիչ
2009 ֆ Ապուշի հետ (անավարտ) С болваном
2010 ֆ Կանդագար Кандагар ղեկապետ Գոտով
2010 ֆ Արևից կիզվածները 3։ Հակամարտութուն Утомлённые солнцем 2: Предстояние Կրավեց
2010 ֆ Նարնջի հյութ Апельсиновый сок Ստիվեն
2010 ֆ Մոտ թշնամի Близкий враг Տյապկին, Վալյոկ, օրենքով գող
2010 ս Ժուրով 2 Журов 2 Իվան Իվանովիչ Ժուրով, դատախազության քննիչ
2010 ֆ На измене Վասիլի Կոշկին
2010 ֆ Մեկ օղակ (Ղազախստան) Одно звено Իվան
2011 ֆ Generation П Կոլյա
2011 ս Կամենսկայա 6 Каменская 6 Ստասով
2011 ֆ Վիսոցկի։ Շնորհակալություն, որ ողջ ես Высоцкий. Спасибо, что живой Անատոլի Նեֆյոդով, Վիսոցկու բժիշկը
2011 ֆ Մարտ ստվերի հետ 3D. Վերջին ռաունդ Бой с тенью 3D: Последний раунд Վալիև
2011 ֆ Իմ խենթ ընտանիքը Моя безумная семья! Վիկտոր Սերգեևիչ
2011 ս Հատում Отрыв ճամբարի տնօրեն մայոր Գրումել
2011 ֆ Հորդա Орда խան Տինիբեկ
2011 ֆ Քավություն Искупление Ֆեոդոր[38]
2012 ֆ Սրբապատկեր (Վրաստան, Ռուսաստան) Икона
2013 ֆ Քանի դեռ ողջ է Пока ещё жива Վալենտին Պետրովիչ Տյապկին, Վալյոկ[39]
2013 ֆ Մայոր Սոկոլովի հետերաները Гетеры майора Соколова մայոր Սոկոլով[40]
2013 ֆ Ռումբ Бомба Դան Պերսկի[41]
2013 ս Շերլոկ Հոլմս Шерлок Холмс բժիշկ Ջոն Վաթսոն

Հեռուստաներկայացում խմբագրել

  • 1995 - Ողբերգակներ ու կատակերգակներ (ռուս.՝ Трагики и комедианты) - կինոդերասան ուրյադնիկի դերում

Ռեժիսորական աշխատանքներ խմբագրել

  • 2005 - Полный вперёд! (հեռուստասերիալ), Թ. Վլադիմիրցևայի հետ համատեղ
  • 2007 - Տիեզերագնացի թոռը, Թ. Վլադիմիրցևայի հետ համատեղ

Թատերական աշխատանքներ խմբագրել

Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոն խմբագրել

Մոսկվայի թատրոն-ստուդիա Օլեգ Տաբակովի ղեկավարությամբ խմբագրել

  • 1994 – «Մահացու համար», ըստ Օլեգ Անտոնովի պիեսի— Շիկակարմիր մազերով ծաղրածու, ռեժիսոր՝ Վլադիմիր Մաշկով

Անտրեպրիզ խմբագրել

  • 2000 – «Ձմեռ», Եվգենի Գրիշկովեց, ռեժիսոր՝ Վիկտոր Շամիրով — առաջին զինվոր

Մոսկվայի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն խմբագրել

  • 2001 – «Ծիծաղի ակադեմիա», ըստ Կոկի Միտանիի պիեսի, ռեժիսոր՝ Ռոման Կոզակ — դրամատուրգ Ցուբակի
  • 2003 – «Երեքը ճոճանակների վրա», Լուիջի Լունարի, ռեժիսոր՝ Ռոման Կոզակ — Կապիտան[42]

Ալեքսանդր Աբդուլովի անտրեպրիզ խմբագրել

  • «Ընտանեկան հովվերգություն», ըստ Օլեգ Դանիլովի «Դեղին թզուկ» պիեսի, ռեժիսոր՝ Դմիտրի Աստրախան — Վլադիմիր Ժարովսկի

Պատվավոր կոչումներ խմբագրել

  • Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (18 ապրիլի, 1999) – արվեստի բնագավառում ունեցած ներդրման համար[43]
  • Կեմերովոյի մարզի պատվավոր քաղաքացի (26 մարտի, 2013, հետմահու)[44][45]
  • «Сибиряк года — 2012» (29 մարտի, 2013, հետմահու) — «Сибирь XXI век» հասարակական կայքում անցկացված ամենամյա հարցման հիման վրա[46]

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • Ռուսաստանի Դաշնության 2001 թվականի պետական մրցանակ գրականության և արվեստի բնագավառում (10 հունիսի, 2002) – «Սահման։ Տայգայական սիրավեպ» (ռուս.՝ «Граница. Таёжный роман») հեռուստատեսային բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմի համար[47]
  • 2001 – «Созвездие-2001» կինոդերասանների XII միջազգային փառատոն – մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Հարսանիք»)[48]
  • 2001 – «Ոսկե խոյ» մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Հարսանիք»)
  • 2003 – ներկայացվել է «Ոսկե խոյ» մրցանակի երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Շուք»)
  • 2003 – «Պատուհան դեպի Եվրոպա» փառատոնի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Եռյակ»)
  • 2004 – «Նիկա» մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Շուք»)[49]
  • 2004 – ներկայացվել է «Ոսկե խոյ» մրցանակի երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Վարորդ Վերայի համար»)
  • 2005 – ներկայացվել է «Նիկա» մրցանակի երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Վարորդ Վերայի համար»)
  • 2005 – ներկայացվել է «Ոսկե արծիվ» մրցանակի երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Վարորդ Վերայի համար»)
  • 2006 – ներկայացվել է «MTV Russia Movie Awards» մրցանակի «Լավագույն կինոչարագործ» անվանակարգում (ֆիլմ «Մարտ ստվերի հետ»)
  • 2008 – «MTV Russia Movie Awards» մրցանակ «Լավագույն կինոչարագործ» անվանակարգում (ֆիլմ «Մարտ ստվերի հետ 2։ Ռևանշ»)
  • 2011 – ներկայացվել է «Ոսկե արծիվ» մրցանակի երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Կանդագար»)
  • 2012 – ներկայացվել է «Նիկա» մրցանակի երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Վիսոցկի։ Շնորհակալություն, որ ողջ ես»)
  • 2013 – ներկայացվել է «Ոսկե արծիվ» մրցանակի երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Հորդա»)
  • 2013 – «Նիկա» մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Քավություն») – հետմահու[50][51]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. filmportal.de — 2005.
  2. «Указ Президента Российской Федерации от 18 апреля 1999 года № 502». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  3. Анна Герасименко. (2008 թ․ դեկտեմբերի 23). «Студенты КемГУКИ завалили Панина вопросами». Комсомольская правда (ռուսերեն). kp.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
  4. «Выпускники школы-студии МХАТ 1990-х годов» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
  5. 5,0 5,1 Наталья Цыганова. (1 июля 2010 г.). «Дневник его жены». Московский комсомолец (ռուսերեն). mk.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  6. «Awards 2000». Festival de Cannes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.
  7. Захар Прилепин: Пока писатель не выходит на митинг, власть им не интересуется
  8. Интервью с Андреем Паниным, взятое под Вилейкой в 2005 году (+ фото) Արխիվացված 2016-03-17 Wayback Machine(բելառուս.) // «Рэгіянальная газета»
  9. «Андрея Панина номинировали на премию «Ника» за несколько часов до смерти» (ռուսերեն). ТСН. 7 марта 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
  10. «Андрея Панина посмертно удостоили «Ники»» (ռուսերեն). Lenta.ru. 2 апреля 2013. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.
  11. «Актёр Андрей Панин скончался около суток назад» (ռուսերեն). Lifenews. 7 марта 2013. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
  12. Այդ ամսաթիվն է նշված նրա շիրմաքարին (տեսանյութ
  13. «Эксперты ещё раз подтвердили «МК» версию об убийстве Панина». Московский комсомолец. 2013 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  14. «Эксперты доказали, что Панин был убит». Утро.ru. 2013 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  15. «Андрей Панин был убит». Рамблер Новости. 2013 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  16. «Погиб актёр Андрей Панин». Lenta.ru. 2013 թ․ մարտի 7. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
  17. Андрей Панин скончался от потери крови
  18. 18,0 18,1 18,2 «Новая версия гибели актёра: Панин был зверски избит» (ռուսերեն). НТВ. 2013 թ․ մարտի 8. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
  19. «В Москве возбудили уголовное дело по факту смерти Панина». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  20. Поклонники Андрея Панина перекрыли движение в центре Москвы, чтобы пропустить траурную процессию к храму
  21. «Страна простились с Андреем Паниным». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  22. Через год после смерти Андрея Панина следствие закрыло дело (8 марта 2014)
  23. Кто убил Андрея Панина?
  24. «Андрея Панина убили, я не сомневаюсь»
  25. Расследование гибели Панина свернули «за отсутствием события преступления»
  26. «Андрей Панин: «Женщины любят негодяев»». Молодёжная линия (ռուսերեն). kostroma.edu.ru. 3 мая 2007 г. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  27. Погибший актёр Андрей Панин был крещен. Это подтверждают документы и свидетельства близких
  28. «Что вы думаете об Андрее Панине?». Сеанс. сентябрь 2005. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
  29. Музей Андрея Панина в КемГУКИ
  30. В Кемерово открылся музей Андрея Панина(չաշխատող հղում)
  31. Андрей Панин. Недоигранная жизнь
  32. Мужская работа: Жизнь, роли и трагедия Андрея Панина
  33. Андрей Панин. Всадник по имени Жизнь
  34. «Андрей Панин — художник, родившийся после смерти». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  35. «В МОСКВЕ ПРОЙДЁТ ВЫСТАВКА РИСУНКОВ ПОКОЙНОГО АКТЁРА АНДРЕЯ ПАНИНА В СТИЛЕ САЛЬВАДОРА ДАЛИ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  36. «Рисунки актёра Андрея Панина покажут 18-19 апреля в рамках Фестиваля DOCA-2015». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  37. «"Старшая жена" Ивана Соловова». Журнал «Русское кино» (ռուսերեն). ruskino.ru. 2008 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
  38. Елена Ардабацкая. (8 июня 2012 г.). «Цена «Искупления»» (ռուսերեն). mk.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. {{cite web}}: Text "Московский комсомолец" ignored (օգնություն)
  39. Маркевич Надежда (2012 թ․ հունիսի 8). «Панин на яхте попал в бурю в Одессе» (ռուսերեն). segodnya.ua. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին. {{cite web}}: Text "Сегодня (газета, Украина)" ignored (օգնություն); Text "Сегодня" ignored (օգնություն)
  40. Никита Карцев. (13 декабря 2012 г.). «Андрей Панин ушёл в иностранную разведку» (ռուսերեն). mk.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. {{cite web}}: Text "Московский комсомолец" ignored (օգնություն)
  41. «Режиссёр Бахтиёр Худойназаров: В последний месяц перед смертью Андрей Панин был очень одинок»» (ռուսերեն). heat.ru. 7 марта 2013 года. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
  42. Роман Должанский, Николай Фоменко (2003 թ․ դեկտեմբերի 26). «Шесть раз на троих». Коммерсантъ (ռուսերեն). kommersant.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
  43. Указ Президента Российской Федерации от 18 апреля 1999 года № 502 «О награждении государственными наградами Российской Федерации»(չաշխատող հղում)
  44. «Заслуженному артисту РФ Андрею Панину присвоено (посмертно) звание Почетный гражданин Кемеровской области». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  45. Панину посмертно присвоено звание Почётного гражданина Кемеровской области
  46. Олимпийская чемпионка и погибший актёр признаны «Сибиряками года»
  47. Указ Президента РФ от 10 июня 2002 г. N 572 «О присуждении Государственных премий Российской Федерации в области литературы и искусства 2001 года»(չաշխատող հղում)
  48. «Белые ночи «Созвездия»». Film.ru. 28 августа 2001. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
  49. «Лауреаты Национальной кинематографической премии «НИКА» за 2003 год». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
  50. Актер Андрей Панин стал лауреатом «Ники» посмертно (02.04.2013)
  51. Андрея Панина наградили премией «Ника» посмертно (02.04.2013)

Արտաքին հղումներ խմբագրել

Հարցազրույցներ խմբագրել

Տեսանյութեր խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Պանին» հոդվածին։