Դմիտրի Խանանովիչ Աստրախան (ռուս.՝ Дмитрий Хананович Астрахан, մարտի 17, 1957(1957-03-17)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի ռեժիսոր, պրոդյուսեր, հեռուստահաղորդավար, կինոդերասան, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (2009)[2]։ Բելառուսի Հանրապետության հատուկ մրցանակի դափնեկիր (2014)[3], Ռուսաստանի հրեական կոնգրեսի հանրային խորհրդի անդամ։

Դմիտրի Աստրախան
Ծնվել էմարտի 17, 1957(1957-03-17)[1] (67 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտացումդերասան, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, հաղորդավար, հեռուստահաղորդավար և հեռուստատեսային դերասան
Պարգևներ
IMDbID ID 0040125

Կենսագրություն

խմբագրել

Դմիտրի Աստրախանը ծնվել է 1957 թվականի մարտի 17-ին լենինգրադցի պատմաբաններ Խանան Մարկովիչ Աստրախանի և Սուսաննա Մարկովնա Մանևիչի (ծագումով Բելառուսից) ընտանիքում[4]։ Եղել է ընտանիքի ամենափոքր՝ հինգերորդ երեխան։ Դպրոցում սիրել է ընթերցանությունը, մաթեմատիկան և սպորտը։ Ութերորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Վասիլևսկի կղզու թիվ 30 ֆիզիկամաթեմատիկական դպրոց և միաժամանակ շարունակել զբաղվել դասական ըմբշամարտով։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել Է Լենինգրադի Ուլյանովի (Լենինի) անվան էլեկտրատեխնիկական ինստիտուտ։ Մի քանի տարվա ընթացքում Դմիտրին փոխել է մի քանի ինստիտուտներ, մինչև ընդունվել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ (Ա. Մուզիլի դասարան, ավարտել է 1982 թվականին)։ Որպես դիպլոմային աշխատանք Աստրախանը պետք է ներկայացում բեմադրեր Պուշկինի թատրոնում, սակայն, հենց Աստրախանի պնդմամբ, այն բանից հետո, երբ թատրոնի գեղարվեստական ղեկավարն իմացել է, որ Աստրախանը հրեա է, ներկայացումը բեմադրել թույլ չեն տվել[5]։

1981-1987 թվականներին եղել է Սվերդլովսկի պատանի հանդիսատեսի թատրոնի ռեժիսոր։ Այնուհետև ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում (ծովային ավիացիա)։ Բեմադրել է ներկայացումներ Ռուսաստանի տարբեր թատրոններում և արտերկրում, վերապատրաստվել է Լենինգրադում Գեորգի Տովստոնոգովի մոտ։

1991-1995 թվականներին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի Ն. Պ. Ակիմովի անվան կոմեդիայի թատրոնը։

1993 թվականից ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի պետական ակադեմիայի դերասանական արվեստանոց։ Նրա աշակերտների թվում են եղել Աննա Բանշչիկովան, Ալեքսեյ Շևչենկովը, Դենիս Կիրիլովը, Գենադի Սվիրը, Մարկ Գորոնոկը, Իվան Պարշինը, Անդրեյ Ֆեդորցովը և այլք։

Ակտիվ աշխատանք է ծավալել թատրոնում և կինոյում, մասնագիտացել հոգեբանական դրամայի բնագավառում։ Դասավանդում է «Օստանկինո» հեռուստատեսության բարձրագույն դպրոցում և TheOneFilm կինոդպրոցում[6]։

Դմիտրի Աստրախանը պահանջված դերասան է դարձել «Վիսոցկի։ Շնորհակալություն, որ ողջ եմ» ֆիլմում ադմինիստրատոր Լեոնիդ Ֆրիդմանի դերից հետո։

2022 թվականի հունիսի 30-ին նշանակվել է Մոսկվայի «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնի գեղարվեստական ղեկավար[7] Իոսիֆ Ռայխելհաուսի փոխարեն։

Անձնական կյանք

խմբագրել
  • Առաջին կինը՝ Օլգա Բելյաևա (1964-2000), դերասանուհի։ 2000 թվականին Բելյաևան մահացել է բնակարանում հրդեհի ժամանակ,
    • Որդին՝ Պավել,
  • Երկրորդ կինը՝ Ելենա Վալերևնա Աստրախան, Մարիինյան թատրոնի բալետի պարուհի,
  • Երեխաներ՝ Մարիա, Նատալյա, Աննա, Վիկտոր և Ելիզավետա[8].

Արվեստ

խմբագրել

Թատրոն

խմբագրել
 
«Լեդի մեկ օրով» ներկայացումը ՌԲԿԱԹ, 2020 թվական

1981 թվականից ի վեր բեմադրել է 40-ից ավելի ներկայացում տարբեր թատրոններում[9].

Ռեժիսորը բազմիցս բեմադրել է իռլանդացի դրամատուրգ Ջոն Սինգի «Անվեհեր կտրիճը՝ Արևմուտքի պարծանքը» (ռուս.՝ «Удалой молодец — гордость Запада») պիեսը տարբեր թատրոններում[11].

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Ֆիլմ Բնօրինակ
անվանում
Ռեժիսոր Պրոդյուսեր Դերասան Դեր
1991 Изыди!
 Y
 Y
1993 Դու իմ միակն ես Ты у меня одна
 Y
 Y
մրցավար բռնցքամարտի ռինգում
1995 Ամեն ինչ լավ կլինի Всё будет хорошо
 Y
 Y
մաթեմատիկայի պրոֆեսոր ինստիտուտում
1995 Չորրորդ մոլորակը Четвёртая планета
 Y
 Y
 Y
երաժիշտ ռեստորանում
1996 Դժոխքից դժոխք Из ада в ад
 Y
 Y
«Ջոյնթի» աշխատակից Նյու Յորքում
1998 Սպասասրահ Зал ожидания
 Y
1998 Պայմանագիր մահվան հետ Контракт со смертью
 Y
1998 Խաչմերուկ Перекресток
 Y
2000 Ալքիմիկոսները Алхимики
 Y
 Y
շերիֆ
2000 Լեդի Ղազախստան Леди Казахстан
 Y
2001 Դեղին թզուկը Жёлтый карлик
 Y
2001 Փախուստ Գուլագից Побег из Гулага
 Y
2001 Նվիրիր ինձ լուսնի լույս Подари мне лунный свет
 Y
2001 Ճանապարհորդները գիշերը Путники в ночи
 Y
2002 Սատանան, որ իրեն կոչում էր աստված Дьявол, называющий себя богом
 Y
2002 Լեդի մեկ օրով Леди на день
 Y
 Y
օդաչու
2003 Տարտարենը Տարասկոնից Тартарен из Тараскона
 Y
2003 Չորրորդ ցանկությունը Четвёртое желание
 Y
ռեժիսոր
2004 Մութ գիշեր Тёмная ночь
 Y
 Y
2004 Երազանքների ֆաբրիկա Фабрика грез
 Y
 Y
2005 Կիրակին կանաց բաղնիքում Воскресенье в женской бане
 Y
 Y
2005 Կարապների դրախտ Лебединый рай
 Y
2007 Ամեն ինչ ազնվորեն է Всё по-честному
 Y
 Y
2007 Դեպքը եղել է Գավրիլովկայում Дело было в Гавриловке
 Y
2008 Աշխարհում ապրում են բարի ու լավ մարդիկ На свете живут добрые и хорошие люди
 Y
 Y
2009 Ոսկի երկիր Золотая страна
 Y
2009 Դրախտային անկյուն Райский уголок
 Y
2010 Գիշերային պանդոկի լույսը Ночной таверны огонёк
 Y
 Y
2011 Վիսոցկի։ Շնորհակալություն, որ ողջ եմ Высоцкий. Спасибо, что живой
 Y
Լեոնիդ Ֆրիդման, Ուզբեկական ԽՍՀ-ում Վիսոցկու համերգի կազմակերպիչը
2012 Ամուսնալուծություն Развод
 Y
Իգոր Իվանովիչ Միխեև, հայտնի ամսագրի գլխավոր խմբագիր
2012 Աստված իր պլաններն ունի У Бога свои планы
 Y
Օլեգ Ռոմանովիչ Նազարով, արհեստական բեղմնավորման հիվանդանոցի սեփականատոր, բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ
2013 Деточки
 Y
 Y
2013 Ավագ քույրը Старшая сестра
 Y
2013 Անտեսանելիները Невидимки
 Y
2013 Մի անգամ Однажды
 Y
2013 Ճակատագրական ժառանգություն Роковое наследство
 Y
2013 Սոտուդիա 17 Студия 17
 Y
2014 Ֆորտ Ռոս։ Արկածներ որոնելով Форт Росс: В поисках приключений
 Y
2014 Շագալ - Մալևիչ Шагал — Малевич
 Y
ռեբեր Այզիկ, ռաբբի
2014 Անքնություն Бессонница
 Y
2014 Մոսկվայում միշտ արև է В Москве всегда солнечно
 Y
2014 Հավատաքննիչը Инквизитор
 Y
Իսաակ Ռոյզման, մասնավոր խուզարկուական գործալակության սեփականատեր Սանկտ Պետերբուրգում
2014 Երկնաքար Метеорит
 Y
2015 Կանաչ կառքը Зелёная карета
 Y
2015 Գեղեցիկ դարաշրջանի ավարտը Конец прекрасной эпохи
 Y
2015 Սարդ Паук
 Y
Ռոդնիկով («ՄԱեստրո»)
2015 Թարգմանիչը Переводчик
 Y
2016 Սեր առանց կանոնների Любовь без правил
 Y
 Y
2016 Ավտոդպրոց Автошкола
 Y
2016 Հավերժական արձակուրդ Вечный отпуск
 Y
2017 Խեղջ աղջիկ Бедная девочка
 Y
2017 Քաղաքացիական ամուսնություն Гражданский брак
 Y
2017 Ձկնկիթ Икра
 Y
2017 Գլխատել չի կարելի ներել Казнить нельзя помиловать
 Y
2017 Էլեոն հյուրանոց Отель Элеон
 Y
2017 Серебряный бор
 Y
2018 Տնային կալանք Домашний арест
 Y
2018 Ինչի մասին են խոսում տղամարդիկ։ Շարունակություն О чём говорят мужчины. Продолжение
 Y
2018 Կորուսյալ կղզի Потерянный остров
 Y
2018 Հավանականության տեսություն Теория вероятности
 Y
Դմիտրի Խանանովիչ, մաթեմատիկայի պրոֆեսոր
2018 Խաղ Игра
 Y
 Y
2019 Հարսնացուների քաղաքը Город невест
 Y
2019 Միլիարդ Миллиард
 Y
2019 Վրեժ բանաձևը Формула мести
 Y
Ռուդնիկով («Մաեստրո»)
2019 Սիրավեպ անցյալի հետ Роман с прошлым
 Y
2020 Անդրեևյան դրոշ Андреевский флаг
 Y
2020 Սեր առանց չափի Любовь без размера
 Y
պլաստիկ վիրաբույժ
2020 Հին կադրեր Старые кадры
 Y
Բորիս Լեյն
2020 Комета Галлея
 Y
2021 Կյանքը կյանքից հետո Жизнь после жизни
 Y
2021 Դիվերսանտի ճակատագիրը Судьба диверсанта
 Y
2021 Каспий 24
 Y
2021 Գաղտնի դրդապատճառներ Скрытые мотивы
 Y
2021 Երգչախումբ Хор
 Y
2021 Սքանչելագործ Чудотворная
 Y
2022 Սիրիական սոնատ Сирийская соната
 Y
Հենրիխ Մանևիչ

Հեռուստատեսություն

խմբագրել
  1. 2011-2014 թվականներ – ՕՆՏ ալիքի «Я пою» հեռուստանախագծի վարող (Բելառուս)
  2. 2016 թվական – «Դերասանական վարպետության դպրոցի» ղեկավար Дом-2 հաղորդումում

2017 թվականին դարձել Է Մոսկվայի 3-րդ հրեական կինոփառատոնի ժյուրիի անդամ[13]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Награждён указом президента РФ Д. А. Медведева 6 февраля 2009 г. Արխիվացված 2013-05-10 Wayback Machine
  3. «Аб прысуджэнні спецыяльнай прэміі Прэзідэнта Рэспублікі Беларусь дзеячам культуры і мастацтва 2013 года». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 8-ին.
  4. «Степуро С. Дмитрий Астрахан: Самое привлекательное в сегодняшнем Голливуде — зарплата // TUT.BY. 2009.09.12». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 14-ին.
  5. «Дмитрий Астрахан: Легко — о серьёзном». www.lechaim.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  6. «Высшая школа телевидения «Останкино». Преподаватели». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  7. «Худруком «Школы современной пьесы» назначен Дмитрий Астрахан». govoritmoskva.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.
  8. «Дмитрий Астрахан: «Сын Паша не погиб чудом»». 7 дней. ru. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
  9. «Свердловский Академический Театр Драмы — Астрахан Дмитрий Хананович». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 20-ին.
  10. ««Путники в ночи» в Театре имени Пушкина». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  11. Шитенбург Л. февраль 1991 Главным режиссёром Театра Комедии им. Акимова становится Дмитрий Астрахан Արխիվացված 2007-05-16 Wayback Machine // Новейшая история отечественного кино: 1986—2000. — СПб.: Сеанс, 2004 Т. V: Кино и контекст.
  12. «В "Ленкоме Марка Захарова" покажут новую версию пьесы Островского "Доходное место"». ТАСС. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  13. «Жюри 3- го Московского Еврейского Кинофестиваля возглавит Павел Лунгин. МК Израиль». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Աստրախան» հոդվածին։