Վարորդ Վերայի համար
«Վարորդ Վերայի համար» (ռուս.՝ Водитель для Веры, ուկրաիներեն՝ Водій для Віри), 2004 թվականի ռուս-ուկրաինական ֆիլմ, որի ռեժիսորը և սցենարի հեղինակը եղել է Պավել Չուխրայը[2]։
Վարորդ Վերայի համար ռուս.՝ Водитель для Веры | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | դրամա |
Թվական | 2004 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Պավել Չուխրայ |
Պրոդյուսեր | Ալեքսանդր Ռոդնյանսկի, Իգոր Տոլստունով և Միխայիլ Զիլբերման |
Սցենարի հեղինակ | Պավել Չուխրայ |
Դերակատարներ | Իգոր Պետրենկո, Բոգդան Ստուպկա, Մարինա Գոլուբ, Ալյոնա Բաբենկո և Անդրեյ Պանին |
Օպերատոր | Իգոր Կլեբանով |
Երաժշտություն | Էդուարդ Արտեմև |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Կինոընկերություն | Առաջին ալիք, Profit և 1+1 |
Տևողություն | 105 րոպե |
Բյուջե | $3 մլն[1] |
Սյուժե Խմբագրել
Ֆիլմի գործողությունները ծավալվում են Խորհրդային Միությունում 1960-ական թվականներին։ Սերժանտ Վիկտորը երիտասարդ է ու վայելչակազմ, կյանքին նայում է պարզ ու պրագմատիկ։ Նա պատրաստ է ամեն ինչի, որպեսզի հասնի իր գլխավոր նկատակին՝ առաջ գնալ կարիերայի ոլորտում։ Հաջողությունը Վիկտորի կողմն է, և կրեմլյան վաշտի կուրսանտին բանակային գեներալը դարձնում է իր անձնական վարորդը։
Գեներալ-լեյտենանտ Սերովը մտադիր է Վիկտորի ամուսնացնել իր կաղ ու անհաջողակ դստեր՝ Վերայի հետ, ինչը Վիկտորին բոլորովին չի վրդովվեցնում։ Նա մեծացել է մանկատանը, աղքատության մեջ և բարձր խավում տեղ գրավելու հնարավորության համար նա պատրաստ է ամուսնանալ գեներալի դստեր հետ։ Վերան չի նկատում նրա սառը հաշվարկը և մտերմանում է նրա հետ։ Վիկտորը, մշտապես հոգ տանելով Վերայի մասին, փոխում է վերաբերմունքը՝ աղջկա նկատմամբ զգալով կարեկցություն ու քնքշություն։
Նրանք տարօրինակ սիրավեպը զարգանում է Ղրիմում՝ Սևաստոպոլի մոտ գտնվող տանը։ Սևծովյան ափի արևը, 1960-ական թվականների երաժշտությունը, նորաձևությունը, կենցաղն ու զվարճանքները ֆիլմում ներկայացվում են պետական ոլորտում ազդեցության համար մղվող պայքարին զուգահեռ, և այդ պայքարում գեներալի, նրա հղի դստեր ու վարորդ Վիկտորի կյանքն ընդամենը մանրուք է։
Դերերում Խմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Իգոր Պետրենկո | վարորդ Վիկտոր |
Ալյոնա Բաբենկո | Վերա Սերովա |
Բոգդան Ստուպկա | գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սերով |
Անդրեյ Պանին | կապիտան Սավելև |
Եկատերինա Յուդինա | Լիդա |
Մարինա Գոլուբ | Զինաիդա |
Վալերի Բարինով | գեներալ Կլիմենկո |
Նատալյա Գուդկովա | Անժելա |
Ալիսա Գրեբենշչիկովա | Կարմրահեր |
Դմիտրի Վիսոցկի | Ռոխես |
Նատալյա Գորշկովա | դայակ |
Ալեքսեյ Զելենսկի | առաջին քննիչ |
Սերգեյ Ուդովիկ | երկրորդ քննիչ |
Ալեքսանդր Մեզենցև | բժիշկ |
Վլադիմիր Կովալ | գինեկոլոգ |
Ալեքսանդր Շավրին | պաթոլոգոանատոմ |
Օլեգ Լոպուխով | համհարզ |
Ալեքսանդր Ֆաստովսկի | |
Գալինա Պետրովա | Մերայի ազգականուհին |
Ալեքսանդր Դեդյուշկո |
Նկարահանող խումբ Խմբագրել
- Ռեժիսոր՝ Պավել Չուխրայ
- Գլխավոր պրոդյուսերներ՝ Իգոր Տոլստունով, Ալեքսանդր Ռոդնյանսկի
- Գործադիր պրոդյուսերներ՝ Միխայիլ Զիլբերման, Վիտալի Կոշման, Լյուդմիլա Զախարովա
- Սցենարի հեղինակ՝ Պավել Չուխրայ
- Օպերատոր՝ Իգոր Կլեբանով
- Կոմպոզիտոր՝ Էդուարդ Արտեմև
- Բեմադրող նկարիչ՝ Օլգա Կրավչենյա
- Հագուստի նկարիչներ՝ Օլգա Պոգոդինա, Եկատերինա Դիմինսկայա, Աննա Կուզնեցովա
- Մոնտաժող՝ Օլգա Գրինշպուն
Մրցանակներ և անվանակարգեր Խմբագրել
Ցանկը ներկայացված է ըստ IMDb կայքի տվյալների[3]։
Մրցանակներ և անվանակարգեր | ||||
---|---|---|---|---|
Մրցանակ | Կատեգորիա | Ներկայացված | Արդյունք | |
Լավագույն հայրենական ֆիլմ | Առաջադրված | |||
Կնոջ լավագույն դերակատարում | Ալյոնա Բաբենկո | Առաջադրված | ||
Կնոջ լավագույն դերակատարում կինոյում | Ալյոնա Բաբենկո | Հաղթանակ | ||
Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում | Բոգդան Ստուպկա | Հաղթանակ | ||
Լավագույն խաղարկային ֆիլմ | Առաջադրված | |||
Լավագույն ռեժիսորական աշխատանք | Պավել Չուխրայ | Առաջադրված | ||
Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում | Անդրեյ Պանին | Առաջադրված | ||
Լավագույն երաժշտություն ֆիլմի համար | Էդուարդ Արտեմև | Առաջադրված | ||
«Ոսկե վարդ» գլխավոր մրցանակ | Հաղթանակ | |||
Ժյուրիի հատուկ մրցանակ | Պավել Չուխրայ | Հաղթանակ | ||
Գրիգորի Գորինի անվան մրցանակ «Լավագույն սցենարի համար» | Պավել Չուխրայ | Հաղթանակ | ||
Մրցանակ «Պրոդյուսերական լավագույն նախագծի համար» | Իգոր Տոլստունով և Ալեքսանդր Ռոդնյանսկի | Հաղթանակ | ||
«Բյուրեղապակե գլոբուս» | Առաջադրված | |||
Լավագույն երաժշտություն ֆիլմի համար | Էդուարդ Արտեմև | Հաղթանակ | ||
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք | Օլգա Կրավչենյա | Հաղթանակ | ||
Տարվա բացահայտում | Ալյոնա Բաբենկո | Հաղթանակ | ||
Լավագույն խաղարկային ֆիլմ | Առաջադրված | |||
Լավագույն ռեժիսորական աշխատանք | Պավել Չուխրայ | Առաջադրված | ||
Տղամարդու լավագույն դերակատարում | Բոգդան Ստուպկա | Առաջադրված | ||
Կնու լավագույն դերակատարում | Ալյոնա Բաբենկո | Առաջադրված | ||
Երկրորդ պլանի տղամարդու դերակատարում | Անդրեյ Պանին | Առաջադրված | ||
Գրան-պրի | Պավել Չուխրայ | Հաղթանակ |
Փաստեր Խմբագրել
- Մեքենայի՝ անդունդն ընկնելու տեսարանում «ԶԻՄ» իսկական մեքենայի փոխարեն ներքև է նետվել նրա կաղապարվածքը, որ կազմված է եղել թափքից ու մի քանի պահեստամասերից։
- Ֆիլմը ներկայացվել է «Օսկար» մրցանակի Ուկրաինայի կողմից «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում, բայց Ակադեմիան թույլ չի տվել այն ներկայացնել անվանակարգի, որովհետև պարզվել է, որ ֆիլմի ստեղծման գործում մեծ ներդրում են ունեցել ռուսական կինոընկերությունները[4][5][6]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Box office / business for Voditel dlya Very (2004)»։ IMDb։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-21-ին
- ↑ Ganske, Charles (2008-08-23)։ «(A Driver for Vera) Reviewed»։ Russia Blog։ Վերցված է 2013-01-09
- ↑ «Водитель для Веры»: список наград и номинаций
- ↑ Як Україна представляла «Водія для Віри» на «Оскар» — журнал «Кіно-Театр» (НАУКМА), № 3 (2005)
- ↑ Кого Україна відправляє на Оскар — BBC Україна, 19 вересня 2014
- ↑ Петро Борисов у співпраці з Джеком Пеленсом. "Україна зазнає культурного голодомору" // Часопис "Свобода", №38 за 17 вересня 2014 року
Արտաքին հղումներ Խմբագրել
- «Վարորդ Վերայի համար» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Վարորդ Վերայի համար»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում