Բարի կամքի դեսպան

Մի շարք հասարակական կազմակերպություններում հանրային պաշտոն

Բարի կամքի դեսպան[1] կամ բարի կամքի պատվիրակ (անգլ.՝ Goodwill ambassador), աշխարհում հռչակ ունեցող և որպես հատուկ առաքելությամբ ներկայացուցիչ (պետության կամ կազմակերպության) հանդես եկող դեմք[2]։ Բարի կամքի դեսպանները, որպես կանոն, ապահովում են բարձրագույն գաղափարների առաջխաղացումը մեկ անհատից մյուսին կամ էլ ամբողջ համայնքում։ Այս հասկացությունը պետք է տարբերել նրան մոտ ապրանքանիշի դեսպանից, որն զբաղվում է ընկերության կամ նրա արտադրանքի միջոցով մարդկանց և կազմակերպությունների հետ փոխհարաբերությունների առաջխաղացմամբ[3]։

Բարի կամքի դեսպան կարող է լինել ինչպես մի երկրում ապրող, այնպես էլ դիվանագիտական առաքելությամբ (կամ ժողովուրդների բարեկամության առաքելությամբ) այլ երկրներ մեկնած մարդը, կամ էլ հակառակ համայնքներում մարդկանց ներկայացնող միջնորդը։

Բարի կամքի դեսպանները համարվում են կառավարության և մշակույթի պաշտոնական և ոչ պաշտոնական անդամները մինչև այն պահը, քանի դեռ գործում են դիվանագիտական հարաբերություններ, պարգևների և նվերների փոխանակում, մարդասիրական օգնություն, զարգացման օժանդակությունը շատ հայտնի մարդկանց՝ գիտնականների, արտիստների, գրողների, հասարակական ակտիվիստների և ազդեցիկ այլ դեմքերի ներառման միջոցով։ Դիվանագիտական գործունեությունն իրականացվում է փոխանցումով կամ պետության գլխի ենթակայությամբ և պարտադիր չէ, որ կապված է լինի հավատարմագրերում նշված դիվանագիտական լիազորությունների հետ։ Այնուամենայնիվ որոշ պետություններ, օրինակ՝ Հայիթին, չի տրամադրում փաստաթղթեր, որոնք բարի կամքի դեսպանների համար ապահովում են դիվանագիտական անձեռնմխելիություն[4]։

Բարի կամքի դեսպաններ ունեցող կազմակերպություններ խմբագրել

Բազմաթիվ կազմակերպություններ բարի կամքի դեսպաններին օգտագործում են իրենց ծրագրերի առաջընթացի և որպես իրենց ծրագրերն ուրիշներին առաջարկելու միջոց, որոնք հիմնված են լավ հարաբերությունների վրա։ Այդպիսիք են ինչպես վերպետական կազմավորումները՝ Միավորված ազգերի կազմակերպությունը և ՄԱԿ-ի օգնության ասոցիացիան, և միջազգային միությունները՝ Եվրոպական Միությունը և Աֆրիկյան Միությունը, այնպես էլ ազգային, օրինակ՝ ԱՄՆԹենեսի և Կենտուկի նահանգները։ Բարի կամքի դեսպանները հաճախ ունենում են հասարակական և բարեգործական կազմակերպությունները՝ Ռոտարի Ինթերնեյշնլը, Միջազգային օլիմպիական կոմիտեն, Մկանային դիստրոֆիայի դեմ պայքարի ասոցիացիան, Globcal International: Բացի այդ՝ բարի կամքի դեսպաններ ունեն ՄԱԿ-ի այնպիսի ստորաբաժանումներ, ինչպիսիք են Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Большой англо-русский словарь: в 2-х т / Н. Н. Амосова, Ю. Д. Апресян, И. Р. Гальперин, Р. С. Гинзбург, И. А. Ершова, Л. К. Калантарова, Э. М. Медникова, А. В. Петрова, М. Э. Фельдман, А. М. Фитерман. Под общ. рук. И. Р. Гальперина. — 2-е стереотип.. — М.: Русский язык, 1977. — Т. I. А — М. — 822 с. — 45 000 экз.
  • Fasulo L. An Insider's Guide to the UN. — 3rd ed. — Yale University Press, 2015. — 320 p. — ISBN 9780300210729
  • Szmigin I., Piacentini M. Consumer Behaviour. — Oxford University Press, 2014. — 472 p. — ISBN 9780199646449