Ալո, ողջույնի բառ հեռախոսով խոսելիս, որն առաջարկել է Թոմաս Էդիսոնը[1]։

Պատմություն խմբագրել

1877 թվականի օգոստոսի 15-ին Թոմաս Էդիսոնը նամակ է գրել Փիթսբուրգի հեռագրային ընկերության նախագահին, որտեղ պնդում էր, որ հեռախոսով շփվելիս լավագույն ողջույնը «hullo» բառն է, որը անգլերեն «hello» բառի փոփոխված ձևն է, որն իր հերթին ռուսերենում և հայերենում վերածվել է «ալո»-ի։ Ալեքսանդր Բելլն առաջարկել է իր տարբերակը՝ «ahoy» բառը, որն օգտագործվում է նավերի հանդիպման ժամանակ[2]։

Բառի անալոգները աշխարհի լեզուներով խմբագրել

Լեզու Անալոգ Նշում
Ադրբեջաներեն buyurun, eşidirəm (բառացի՝ համեցեք, լսում եմ), bəli («այո» բառի հարգական ձևը), eşidirəm (բառացի՝ լսում եմ), alo (ալո), buyur (բառացի՝ համեցեք), buyur, eşidirəm (բառացի՝ լսում եմ) Առաջին երկու ողջույնները պաշտոնական են, մնացածը՝ խոսակցական։
Անգլերեն hello, yes
Արաբերեն مرحبا [մարհաբա] Ունիվերսալ արաբերեն ողջույն, հայերեն «բարև» կամ «բարև ձեզ» բառերի անալոգը
Հայերեն ալո, այո
Հունգարերեն halló
Վիետնամերեն a lô
Հունարեն παρακαλώ [պարակալո] Նշանակում է «խնդրեմ»։
Եբրայերեն שָׁלוֹם [շալոմ] Համընդհանուր հրեական ողջույն, բառացի՝ «խաղաղություն»։
Իսպաներեն aló, diga, digame, bueno, hola «diga» և «digame» բառերը համապատասխանաբար նշանակում են «ասա(ցեք)» և «ասա(ցեք) ինձ»։ Մեքսիկայում օգտագործվում է «bueno» ողջույնը, իսկ Արգենտինայում՝ «hola»:
Իտալերեն pronto [պրոնտո] Նշանակում է «պատրաստ եմ»։
Ղազախերեն алло, Иә Նշանակում է՝ «այո»։
Կատալաներեն digui [դիգի]
Չինարեն չին. պարզեցված հիերոգլիֆներ՝ 喂, փինյին՝ wéi, պալլադիի տառադարձության համակարգ՝ վեյ Նշանակում է «հեյ»։
Կորեերեն 여보세요 [յոբոսեյո] Կարճ կորեերեն՝ 여기 보세요 [յոգի պոսեյո] («նայեք այստեղ»)
Կորսիկերեն a lotta
Լիտվերեն alio
Մոնղոլերեն байна уу [բայնու], բայն, ալո Նշանակում է՝ «այո»
Գերմաներեն Hallo, ja Հեռախոսազանգերին պատասխանելիս ամենից հաճախ տալիս են իրենց ազգանունը, որից առաջ երբեմն ավելացնում են՝ «ja»: Ողջույնի «hallo» (բարև) ոչ պաշտոնական է։
Լեհերեն halo
Պորտուգալերեն estou [իստոյ], estou sim, alô, olá Ողջույնի «estou» բառը նշանակում է «ես» (լատ. «Ես եմ», «ես» որոշիչ հոդով) օգտագործվում է Պորտուգալիայում, «alô»՝ Բրազիլիայում, «olá»՝ Մոզամբիկում և Անգոլայում։
Ռումիներեն alo [ալո], da
Ռուսերեն алло, алё, слушаю (լսում եմ), на проводе(խոսողի անունը) կապի մեջ է, (խոսողի անունը) սարքի մոտ է, (խոսողի անունը) слушает (լսում է), да, говорите (այո, ասեք) Ողջույնի «ալո», «ալյո» և «այո»բառերն ամենաշատ օգտագործվողներն են։ «Ալյո»-ն «ալո»-ի խոսակցական սխալ ձևն է։ «на проводе» և «у аппарата» ողջույնները օգտագործվել են Ռուսական կայսրությունում, այնուհետև ԽՍՀՄ-ում 20-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարի կեսերը։
Սերբախորվաթերեն հալո/halo, այո/da, մոլիմ/molim Վերջին բառը նշանակում է «խնդրեմ»։
Թուրքերեն alo
Ուկրաիներեն Слухаю Նշանակում է «լսում եմ»։
Ֆրանսերեն allô [ալյո]
Հինդի नमस्कार [նամասկար] Այս ողջույնի հետ մեկտեղ օգտագործվում է նաև անգլերեն «hello»-ն։
Էսպերանտո saluton [սալյուտոն], jes [յես] «Ողջույն» կամ «բարև», «այո»
Ճապոներեն もしもし մոսի-մոսի Ճապոներեն 申します 申します (մոսիմասու-մոսիմասու, խոսում եմ-խոսում եմ) կրճատված ձևը։ Սկզբում ճապոնացիները հեռախոսով միմյանց ողջունելիս ասել են՝ はい հայ), որը նշանակում է «այո»։

Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի որոշ երկրներում (Տաջիկստան, Ուզբեկստան, Իրան, Աֆղանստան) ընդունված է ասել «լաբբայ», ինչը նշանակում է՝ «ես լսում եմ քեզ, ի՞նչ եք կամենում»։

Ծովային տերմին խմբագրել

«Ալո» տերմինը օգտագործվել է նավի վրա և նշանակում էր «լսիր»։ Այդ բառը խոսափողով գոռում էին մեկ այլ նավի ուղղելով՝ զրույց սկսելու համար։ Բառի այս օգտագործումը գրանցված է Դալի բառարանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The First "Hello!": Thomas Edison, the Phonograph and the Telephone – Part 2». www.collectorcafe.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 16-ին. // Antique Phonograph Magazine, Vol.VIII No.6.
  2. Каланов Н. А., Скрягин Л. Н. Англо-русский словарь морских идиом и жаргона. — М.: Моркнига, 2013— с.15, — ISBN 978-5-030033-15-0.