Ալլա Տարասովա
Ալլա Կոնստանտինովնա Տարասովա (հունվարի 25 (փետրվարի 6), 1898, Կիև, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 5, 1973[1][2][3], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային դերասանուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1937)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973)։ ԽՄԿԿ անդամ 1954 թվականից։
Ալլա Տարասովա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 25 (փետրվարի 6), 1898 |
Ծննդավայր | Կիև, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 5, 1973[1][2][3] (75 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Վեդենսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն |
Ամուսին | Իվան Մոսկվին |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ |
Alla Tarasova Վիքիպահեստում |
1916 թվականից Ալլա Տարասովան Կրուչինինայի դերում ՄԴԹ-ի թատերախմբի դերասանուհի։ Կ․ Ստանիսլավսկու և Վլ․ Նեմիրովիչ Դանչենկոյի աշակերտուհի Տարասովան ձգտել է սոցիալական, կենսական, գեղարվեստական ճշմարտության։ Լավագույն կերպարներն ստեղծել է Չեխովի (Անյա, «Բալենու այգին», Սոնյա, Ելենա Անդրեևնա, «Քեռի Վանյա», Իրինա, Մաշա, «Երեք քույր»), Ա․ Օստրովսկու (Նեգինա, «Տաղանդներ և երկրպագուներ», Կրուչինինա, «Անմեղ մեղավորներ» ևն), Գորկու (Տատյանա, «Թշնամիներ», Վարվառա, «Հովեկներ») պիեսներում։ Մեծ հաջողությամբ խաղացել է Աննա Կարենինայի (Լև Նիկոլայևիչ Տոլստոյի «Աննա Կարենինա») դերը։ Սովետական խաղացանկի դերերից են՝ Ելենա (Բուլգակովի «Տուրբինների օրերը»), Տոպիլինա (Սոֆրոնովի «Սիրտը չի ներում»)։ Նկարահանվել է կինոյում՝ Կատերինա («Ամպրոպ», 1934), Եկատերինա («Պետրոս I», 1937-1939) և այլն։ ԽՍՀՄ 3-5-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ԽՍՀՄ պետական մրցանակներ (1941, 1946՝ կրկնակի, 1947, 1949)։ Պարգեատրվել է Լենինի շքանշանով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Тарасова Алла Константиновна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 612)։ |