Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Ուսիկ (ուկրաիներեն՝ Олександр Олександрович Усик, հունվարի 17, 1987(1987-01-17), Սիմֆերոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ)՝ ուկրաինացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, հանդես է եկել 1-ին ծանր և ծանր քաշային կարգերում։

Ալեքսանդր Ուսիկ
Ընդհանուր տեղեկություններ
Ամբողջական անունԱլեքսանդր Ալեքսանդրովիչ Ուսիկ
ՔաղաքացիությունՈւկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ17 հունվարի, 1987
ԾննդավայրՍիմֆերոպոլ, Ղրիմի մարզ, ՈՒԽՍՀ, ԽՍՀՄ
Քաշային կարգ1-ին ծանր (մինչև 90,72 կգ)
ծանր (90,72 կգ-ից ավելի)
Հասակ191 սմ
ՊրոմոուտերК2 Promotions
Պրոֆեսիոնալ կարիերա
Վերջին մարտ25 սեպտեմբերի, 2021
Չեմպիոնական գոտիThe Ring (2018—2019), WBA (super) (2021—մինչ հիմա), WBO (2021—մինչ հիմա), IBF (2021—մինչ հիմա), IBO (2021 — մինչ հիմա)
Մարտերի թիվ19
Հաղթանակների թիվ19
Հաղթանակ նոկաուտով13
Պարտություն0
Ոչ ոքի0
Տեղի չունեցած0
World Series Boxing
ԹիմУкраїнські отамани
Մարտերի թիվ6
Հաղթանակների թիվ6
Պարտությունների թիվ0

Աշխարհի բացարձակ չեմպիոն է 1-ին ծանր քաշային կարգում (2018)։ Ծանր քաշային կարգում WBA super, WBO, IBF, IBO վարկածներով աշխարհի չեմպիոն է (2021 թվականից)։

WBSS մրցաշարի եզրափակչում կարողացել է հաղթել ռուս բռնցքամարտիկ Մուրատ Գասսիևին և դառնալ բացարձակ չեմպիոն նվաճելով IBF (2018—2019) և WBA super (2018—2019) վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները և դրանք միացնելով նախկինում նվաճած WBO super (2016—2019) և WBC (2018—2019) վարկածներով չեմպիոնական գոտիներին։ The Ring (2018—2019) ամսագրի վարկածով չեմպիոն է[1]։ Ընդհանուր հաշվարկով հաղթել է 7 բռնցքամարտիկների 1-ին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար[2]։

Օլիմպիական խաղերի չեմպիոն է (2012, մինչև 91 կգ), Աշխարհի չեմպիոն է (2011, մինչև 91 կգ), Եվրոպայի չեմպիոն է (2008, մինչև 81 կգ), Ուկրաինայի սիրողական առաջնությունների չեմպիոն է։ Ունի Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետի կոչում։

2018 թվականի լավագույն պրոոֆեսիոնալ բռնցքամարտիկն է հետևյալ վարկածներով. ESPN սպորտային հեռուստաալիք[3][4], Sports Illustrated[5] և The Ring[6] սպորտային ամսագրեր, Ամերիկայի լրագրողների ասոցիացիա (BWAA)[7], BoxingTalk[8], Yahoo Sports, WBC[9]:

Կենսագրություն խմբագրել

Ուսիկի մայրը՝ Նադեժդա Պետրովնան ծնունդով Չեռնիգովի մարզից է, հայրը՝ Ալեքսանդր Անատոլևիչը՝ Սումիի մարզից[10][11]։

Ուսիկը ծնվել է 1987 թվականի հունվարի 17-ին Սիմֆերոպոլ քաղաքում։ Մինչև 1999 թվականին ապրել է Չեռնիգովի մարզի Ռիբոտին գյուղում[12]։

Ավարտել է Սիմֆերոպոլի համար 34 դպրոցը, որտեղ սովորել է իր ապագա կնոջ՝ Աննայի հետ։ Մանուկ հասակում զբաղվել է ժողովրդական պարերով, ձյուդոյով և ֆուտբոլով։ Խաղացել է «Տավրիա» ֆուտբոլայի ակումբի երիտասարդական թիմի կազմում ձախ կիսապաշտպանի դիրքում։ Բռնցքամարտով ավելի լրջորեն սկսել է զբաղվել 15 տարեկանից, մարզվել է Սերգեյ Լապինի մոտ, որտեղ մարզվում էր նաև Լապինի որդին՝ Սերգեյ Լապին կրտսերը։ Երկուսն էլ հետագայում կարողանում են նվաճել Ուկրաինայի չեմպիոնի տիտղոսը։

Սիրողական կարիերա խմբագրել

Միջազգային առաջնություններ խմբագրել

  • 2005. հանդես է եկել միջին քաշային կարգում (մինչև 75 կգ). Բուդապեշտում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող է, Դեբրեցենում անցկացված մրցաշարի փոխչեմպիոն է։
  • 2006. հանդես է եկել միջին քաշային կարգում (մինչև 75 կգ). Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է. հաղթել է Բադու Ջեքին, կիսաեզրափակիչ փուլում պարտվել է Մատվեյ Կորոբովին։
  • 2008. հանդես է եկել կիսածանր քաշային կարգում (մինչև 81 կգ). Պլովդիվում անցկացված Ստրանդժայի Գավաթի հաղթող է. եզրափակչում հաղթել է Դմիտրի Չուդինովին։ Ստացել է իրավունք մասնակցելու Օլիմպիական խաղերին։ 2008 թ. փետրվարին Օլիմպիական կոմիտեի կողմից ուղարկվել է Ռոզետո դելյի Աբրուցի. փոխարինել է Դենիս Պոյացիկին։ Սակայն արդեն հանդես է եկել ծանր քաշային կարգում (մինչև 91 կգ)։ Այնտեղ կարողացել է հաղթել ավելի բարձր վարկանիշ ունեցող բռնցքամարտիկների. ադրբեջանցի Էլչին Ալիզադե և բրիտանացի Դեննի Փրայս։ Մասնակցել է Պեկինում անցկացված Օլիմպիական խաղերին. առաջին փուլում հեշտությամբ կարողանում է հաղթել Յուսան Նիյատիին (23:4), սակայն երկրորդ փուլում պարտվում է ապագա փոխչեմպիոն, իտալացի Կլեմենտե Ռուսսոյին (4:7)։ Օլիմպիական խաղերում կրած պարտությունից հետո իջնում է կիսածանր քաշային կարգ և կարողանում է հաղթել Լիվերպուլում անցկացված Եվրոպայի առաջնությունում։ Հետո նորից բարձրանում է ծանր քաշային կարգ և կարողանում է դառնալ Աշխարհի Գավաթի փոխչեմպիոն։
  • 2009. հանդես է եկել ծանր քաշային կարգում (մինչև 91 կգ). կարողացել է հաղթել Օդեսայում անցկացված միջազգային մրցաշարում։ Մասնակցել է Աշխարհի առաջնությանը, կարողացել է նվաճել բրոնզե մեդալ. կիսաեզրափակիչ փուլում պարտվել է ռուս բռնցքամարտիկ Եգոր Մեխոնցևին։ Մարիուպոլում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող է։
  • 2011. Նիկոլայ Մանգերի անվան մրցաշարի փոխչեմպիոն է. պարտվել է Սերգեյ Կորնեևին։ Մարիուպոլում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող է. եզրափակչում հաղթել է Վասիլի Լևիտին։ Աշխարհի առաջնության հաղթող է. կարողացել է հաղթել ռուս բռնցքամարտիկ Արթուր Բետերբիևին, իսկ եզրափակչում ադրբեջանցի բռնցքամարտիկ Թեյմուր Մամեդովին։
  • 2012. Նիկոլայ Մանգերի անվան մրցաշարի հաղթող է։
  • Ծանր քաշային կարգում AIBA վարկածով առաջատարն է (2011—2012)[13].

Օլիմպիական խաղեր 2012 խմբագրել

 
Ալեքսանդր Ուսիկը Լոնդոնի Օլիմպիական խաղերում հաղթանակից հետո (2012)
  • 1/8 եզրափակիչն անցել է ավտոմատ կերպով
  • 1/4 եզրափակչում հաղթել է Արթուր Բետերբիևին (Ռուսաստան) 17:13
  • Կիսաեզրափակչում հաղթել է Տերվել Պուլևին (Բուլղարիա) 21:5
  • Եզրափակչում հաղթել է Կլեմենտե Ռուսսոյին (Իտալիա) 14:11

2008 թվականին Ուսիկը սկսում է մարզվել իր ընկերոջ՝ Վասիլի Լոմաչենկոյի հայրիկի՝ Անատոլի Լոմաչենկոյի մոտ։ 2009 թվականին Աշխարհի առաջնության ժամանակ կարողացել է նվաճել բրոնզե մեդալ. կիսաեզրափակիչ փուլում պարտվել է ռուս բռնցքամարտիկ Եգոր Մեխոնցևին։

Առաջին լուրջ հաջողությունը գրանցել է 2011 թվականին հաղթելով Աշխարհի առաջնությունը. հաղթել է բուլղարացի Տերվել Պուլևին, ռուս Արթուր Բետերբիևին, բելառուս Սերգեյ Կորնեևին, իսկ եզրափակչում՝ ադրբեջանցի Թեյմուր Մամեդովին։

Լոնդոնի Օլիմպիական խաղերին Ուսիկը մեկնել է որպես թիմի ավագ և գլխավոր ֆավորիտ։ Նա կարողանում է ապացուցել իր բարձր կարգը հերթով հաղթելով նույն Բետերբիևին և Պուլևին, իսկ եզրափակչում Ռուսսոյին։ Հաղթանակից հետո Ուսիկը ռինգում հոպակ էր պարում[14]։

Ուկրաինայի առաջնություններ խմբագրել

  • 2006. Ոսկի. (2-րդ միջին քաշային կարգ, մինչև 75 կգ)
  • 2009. Ոսկի. (ծանր քաշային կարգ, մինչև 91 կգ)
  • 2010. Ոսկի. (ծանր քաշային կարգ, մինչև 91 կգ)
  • 2011. Ոսկի. (ծանր քաշային կարգ, մինչև 91 կգ)

Կիսապրոֆեսիոնալ լիգա խմբագրել

6 մենամարտ, 6 հաղթանակ, 0 պարտություն
Ամսաթիվ Մրցակից Անցկացման վայր Ռաունդ, ժամանակ Լրացուցիչ
6-0 մայիսի 10   Միհայ Նիստոր   Աստանա UD (5) Եզրափակիչ
5-0 ապրիլի 12   Մատտեո Մոդունյո   Միլան TKO2 (5) 1:36 Կիսաեզրափակիչ
4-0 մարտի 22   Մագոմեդռասուլ Մեջիդով   Կիև UD (5) 1/4 եզրափակիչ
3-0 մարտի 1   Ջո Ջոյս   Լոնդոն UD (5)
2-0 փետրվարի 1   Էրիկ Բրեշլին   Կիև TKO3 (5) 1:36
1-0 հունվարի 11   Уан Фа   Կիև UD (5)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտ խմբագրել

WBO վարկածով միջմայրցամաքային տիտղոսի նվաճում և պաշտպանություն խմբագրել

2014 թ. հոկտեմբերի 4-ին Ուսիկն անցկացնում է մենամարտ, որը «Լվով Արենա»-ի գլխավոր մենամարտն էր։ 7-րդ ռաունդի վերջում Ուսիկը նոկաուտով կարողանում է հաղթել Դենիել Բրյուերին և նվաճել իր առաջին տարածաշրջանային տիտղոսը. WBO Inter-Continental վարկածով ժամանակավոր չեմպիոն[15]։

2014 թ. դեկտեմբերի 13-ին Ուսիկը մենամարտ է անցկացնում Դենի Վենտերի հետ։ Վենտերը կարողանում է արժանի դիմակայություն ցույց տալ, նույնիսկ հաղթում է մենամարտի առաջին կեսի մի քանի ռաունդներում։ Սակայն 5-րդ ռաունդից սկսած Ուսիկը կարողանում է հաղթել ռաունդների վերջնամասերում. այսպես շարունակվում է մինչև 9-րդ ռաունդը, երբ Ուսիկը կարողանում է ուժեղ հարվածաշարով մրցակցին նոկաուտի ենթարկել[16]։

 
Ուսիկ-Կնյազև

2015 թ. ապրիլի 18-ին Ուսիկը տեխնիկական նոկաուտով կարողանում է հաղթել Անդրեյ Կնյազևին և պաշտպանել WBO վարկածով միջմայրցամաքային տիտղոսը։

2015 թ. օգոստոսի 29-ին Ուսիկը մենամարտ է անցկացնում Ջոննի Մյուլլերի հետ։ Առաջին ռաունդում ուկրաինացին կարողանում է գրավել ռինգի կենտրոնը և մարտը վարել ջաբերի օգնությամբ։ Մյուլլերը ևս փորձում էր պատասխանել ջաբերով, սակայն Ուսիկը կարողանում էր հաջողությամբ պաշտպանվել։ Երկրորդ ռաունդում Մյուլլերը բաց է թողնում հուժկու ուղիղ հարված։ Արդյունքում մրցավարը կանգնեցնում է մենամարտը տեսնելով Մյուլլերի վնասվածքը։

2015 թ. դեկտեմբերի 12-ին Ուսիկը մենամարտ է անցկացնում Պեդրո Ռոդրիգեսի հետ։ Այս մենամարտում Ուսիկը տանում է իր 9-րդ հաղթանակը (բոլորը նոկաուտով) և նորից հաջողությամբ պաշտպանում է իր տիտղոսը։ Իսկ Ռոդրիգեսի համար սա երկրորդ պարտությունն էր[17]։

2016 թ. մարտի 30-ին հայտնի է դառնում, որ նախապատրաստական մենամարտերից մեկի ժամանակ Ուսիկը ոտքի վնասվածք է ստացել. 2016 թ. ապրիլի 23-ին բրիտանացի Սթիվեն Սիմմոնսի հետ կայանալիք մենամարտը չեղարկվում է։

Աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճում և պաշտպանություն խմբագրել

Չեմպիոնական մենամարտը Կշիշտոֆ Գլովացկու հետ խմբագրել

2016 թ. սեպտեմբերի 17-ին Ուսիկը մենամարտ է անցկացնում 1-ին ծանր քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն լեհ Կշիշտոֆ Գլովացկու հետ։ Մենամարտի մեծ մասում Գլովացկին փորձում էր առաջ նետվել և ազդել Ուսիկի վրա։ Ուսիկը փորձում էր աշխատել հակագրոհներով։ Լեհ բռնցքամարտիկը ավելացնում էր մենամարտի տեմպը, սակայն այդպես էլ չէր հաջողվում Ուսիկին սեղմելու ռինգի անկյունում։ Ուկրաինացի բռնցքամարտիկը հաջող կերպով կարողանում էր ջաբերով դիմավորել մրցակցին, իսկ հարձակումներից պաշտպանվել։ Ուսիկը նկատելի կերպով ավելի արագ և դիպուկ էր։ 12 ռաունդների հաշվարկով մրցավարները միաձայն որոշմամբ հաղթող են ճանաչում Ուսիկին (119—109, 117—111, 117—111)[18][19][20]: Ուսիկը կարողանում է գերազանցել ամերիկացի Էվանդեր Հոլիֆիլդի ռեկորդը և 1-ին ծանր քաշային կարգում դառնալ աշխարհի չեմպիոն անցկացրած 10 մենամարտերից հետո (Հոլիֆիլդը չեմպիոն էր դարձել 1986 թ. անցկացրած 12 մենամարտերից հետո)[21]։

2016 թ. դեկտեմբերի 17-ին Ուսիկը կարողանում է 9-րդ ռաունդում նոկաուտով հաղթել Թաբիսո Մչունուին։ Առաջին երկու ռաունդները անցան Մչունուի առավելությամբ, սակայն Ուսիկը արագորեն կարողացավ մենամարտի ընթացքը թեքել իր կողմը[22]։

2017 թ. ապրիլի 8-ին Ուսիկը կարողանում է միավորներով հաղթել ամերիկացի Մայքլ Հանթերին։ Այս մենամարտում ևս սկզբնական ռաունդներում առավելություն ուներ Հանթերը[23]։

Մասնակցությունը World Boxing Super Series մրցաշարում խմբագրել

2017 թ. օգոստոսի 26-ին ծրագրվում է անցկացնել Ուսիկի տիտղոսի 3-րդ պաշտպանությունը, սակայն շուտով տեղեկություն է ստացվում 1-ին ծանր քաշային կարգում մրցաշարի անցկացման մասին. World Boxing Super Series: Ուսիկի թիմը նախապատվությունը տալիս է մրցաշարին։ Ուսիկի հետ միասին մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացնում ևս 3 աշխարհի չեմպիոններ. Մուրատ Գասսիև, Մայրիս Բրիեդիս, Յունիել Դորտիկոս։

Մենամարտը Մարկո Հուկի հետ խմբագրել

2017 թ. սեպտեմբերի 9-ին World Boxing Super Series մրցաշարի 1/4 եզրափակչում Ուսիկը մենամարտ է անցկացնում աշխարհի նախկին չեմպիոն Մարկո Հուկի հետ։

Առաջին ռաունդներից սկսած Ուսիկը կարողանում է վերահսկել մենամարտի ընթացքը, սակայն Հուկը կարողանում էր դիմանալ Ուսիկի բոլոր հարվածներին միևնույն ժամանակ անցկացնելով վտանգավոր հակագրոհներ։ Սակայն Ուսիկը նկատելիորեն ավելի արագ էր և կարողանում էր հաղթել ռաունդների հաշվարկում։ Հուկը փորձում էր կեղտոտ մենամարտ վարել, ինչի արդյունքում մրցավարը մի քանի անգամ զգուշացրեց Հուկին. 8-րդ ռաունդում նրանից միավոր է հանվում։ Վերջին ռաունդներում Ուսիկի առավելությունը անվիճելի էր դառնում և 10-րդ ռաունդում նրա հարվածներից հետո մրցավարը ստիպված է լինում կանգնեցնելու մենամարտը։ Արդյունքում Ուսիկը կարողանում է պաշտպանել WBO վարկածով չեմպիոնական գոտին և դուրս գալ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ։

Մենամարտը Մայրիս Բրիեդիսի հետ խմբագրել

2018 թ. հունվարի 27-ին World Boxing Super Series մրցաշարի կիսաեզրափակչում Ուսիկը մենամարտ է անցկացնում Մայրիս Բրիեդիսի հետ։ Խաղարկվում էին 2 չեմպիոնական գոտիներ. WBО վարկածով տիտղոսը Ուսիկի մոտ էր, իսկ WBC վարկածով տիտղոսը՝ Բրիեդիսի։

Մասնագետների կարծիքով ընթանալու էր շախմատային պարտիա 2 մտածող բռնցքամարտիկների միջև։ Եվ այդպես էլ ստացվում է. անհավանական դիտարժան մենամարտ է ստացվում։ Ուսիկը առաջին ռաունդներում մի փոքր հետախուզումից հետո կարողացավ գրավել ռինգի կենտրոնը, փորձում էր մրցակցին պահել տարածության վրա։ Միևնույն ժամանակ Բրիեդիսը կարողանում էր շատ լավ շարժվել ռինգում և պատասխանել Ուսիկի մարմնին կատարած հարվածներով։ Երկրորդ ռաունդում Բրիեդիսը կարողանում է մի քանի հաջող ջաբեր հասցնել Ուսիկի գլխին։ Ռաունդի վերջնամասում մրցավարը չի կանգնեցնում մենամարտը և բռնցքամարտիկները մի քանի վայրկյան ավելի են մենամարտում։ 3-րդ ռաունդում Բրիեդիսը գլխով հարվածում է Ուսիկի դեմքին, ինչից հետո մրցավարը ստիպված է լինում կանգնեցնել մենամարտը և նկատողություն անել։ 5-րդ ռաունդում Ուսիկը կարողանում է հաջող մենամարտ վարել միջին տարածության վրա և մի քանի դիպուկ հարված անցկացնել։ 6-րդ ռաունդում Ուսիկի ձախ ուղիղ հարվածը ցնցում է մրցակցին, սակայն վերջինս կարողանում է ոտքերի վրա մնալ։ 9-րդ ռաունդը սկսվում է Բրիեդիսի գրոհներով, և ռաունդի վերջնամասում Ուսիկը հակագրոհելիս ծանր հարված է բաց թողնում։ Բավական լարված վերջնամաս է ստացվում։ Բրիեդիսը սկսում է նվազեցնել մենամարտի տեմպը, 11-րդ ռաունդի վերջում բաց է թողնում հերթական ձախ ուղիղ հարվածը։ Միավորների հաշվարկում 2 մրցավարների կարծիքով հաղթող է ճանաչվում Ուսիկը (114:114, 115:113, 115:113)։ Արդյունքում Ուսիկը նվաճում է նաև 2-րդ չեմպիոնական գոտին (WBO և WBC) և դուրս է գալիս մրցաշարի եզրափակիչ փուլ[24]։

Մենամարտից անմիջապես հետո ռինգում Ուսիկը խոստովանում է, որ սա իր կարիերայի ամենածանր մենամարտն էր[25]. «սա հավանաբար իմ ամենածանր 12 ռաունդներն էին։ Մենք կանենք համապատասխան հետևություններ և կնախապատրաստվենք եզրափակիչ մենամարտին»։

Բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար մենամարտը Մուրատ Գասսիևի հետ խմբագրել

2018 թ. հուլիսին World Boxing Super Series մրցաշարի եզրափակչում Ուսիկը մենամարտ է անցկացնում Մուրատ Գասսիևի հետ։ Մենամարտի սկզբից Ուսիկը աշխատում էր ջաբերով։ Գասսիևը անշտապ կերպով հետևում էր մրցակցին և փորձում էր հարվածել մարմնին։ 4-րդ ռաունդի վերջում Գասսիևին հաջողվում է հարվածել Ուսիկի գլխին, սակայն այս հազվադեպ հարվածները չէին օգնում նրան։ Ուսիկը գերազանցում էր մրցակցին, թույլ չէր տալիս նրան անցկացնելու հարվածաշարեր։ Մենամարտում մրցավարների միաձայն որոշումով հաղթում է Ուսիկը (120-108, 119-109, 119-109) և դառնում է բացարձակ չեմպիոն 1-ին ծանր քաշային կարգում WBA super, WBC, IBF, WBO, The Ring ամսագրի (թափուր) վարկածներով։ Մենամարտից հետո Ուսիկը աշխատել էր 10 մլն դոլար։

Մենամարտը Թոնի Բելլյուի հետ խմբագրել

Գասսիևի հետ մենամարտից հետո Ուսիկը ցանկություն է հայտնում մենամարտելու բրիտանացի Թոնի Բելլյուի հետ։ Բանակցություններից հետո Ուսիկը համաձայնում է պրոմոութերական պայմանագիր կնքելու Էդդի Հիրնի և Matchroom Boxing ընկերության հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվում մենամարտն անցկացնել 2018 թ. նոյեմբերի 10-ին Լոնդոնում։ 2 պրոմոութերական ընկերություններ պիտի հավասարապես կազմակերպեին մենամարտը. K2 և Matchroom Boxing[26]:

Մենամարտն անցավ անկանխատեսելի մթնոլորտում։ Բելլյուն մենամարտի առաջին հատվածում ավելի արդյունավետ մենամարտ է վարում և միավորների հաշվարկում առաջ է լինում։ Միավորների հաշվարկում ետ լինելով Ուսիկը կարողանում է 8-րդ ռաունդում նոկաուտով հաղթել մրցակցին անցկացնելով հարվածաշարեր։ Մենամարտից հետո Բելլյուն բարձր է գնահատել Ուսիկի կարգը և կոչ է արել իր երկրպագուներին հետևելու ուկրաինացի չեմպիոնի կարիերային։

Ծանր քաշային կարգ խմբագրել

Մենամարտը Չազզ Ուիզերսփունի հետ խմբագրել

2019 թ. սկզբին Ուսիկը հայտարարում է ծանր քաշային կարգ տեղափոխվելու մասին։ 2019 թ. մայիսի 25-ին պիտի կայանար մենամարտ Ալեքսանդր Ուսիկի և Կառլոս Տակամի միջև (36-5-1), սակայն մայիսի 7-ին հայտնի է դառնում, որ Ուսիկը վնասվածք է ստացել, և մենամարտը տեխափոխվում է օգոստոս ամիս։ Ուսիկը կրկին վնասվածք է ստանում և այն նորից տեղափոխվում է հոկտեմբերի 12։ Օգոստոսի վերջին հայտնի է դառնում, որ Տակամը պայմանագիր է կնքել նոր պրոմոութերական ընկերության հետ, և հրաժարվում է մենամարտից[27]։

Մրցակից է ընտրվում Թայրոն Սփոնգը (14-0)։ Սակայն մենամարտից առաջ Սփոնգը ձախողում է դոպինգ թեստը, և արագորեն մրցակից է ընտրվում ամերիկացի վետերան Չազզ Ուիզերսփունը (38-3)։

2019 թ. հոկտեմբերի 12-ին Ուսիկը մենամարտ է անցկացնում Չազզ Ուիզերսփունի հետ։ Ուսիկը առավելությամբ է հանդես գալիս մենամարտի ընթացքում և հեշտորեն կարողանում է խուսափել մրցակցի գրոհներից։ Ուիզերսփունը 7-րդ ռաունդի ավարտից հետո հրաժարվում է մենամարտի հետագա անցկացումից, և Ուսիկը հաջողությամբ է մեկնարկում սուպերծանր քաշային կարգում։

Մենամարտը Դերեկ Չիսորայի հետ խմբագրել

2020 թ. հոկտեմբերի 31-ին Ուսիկը մենամարտ է անցկացնում բրիտանացի վետերան Դերեկ Չիսորայի հետ։ Մենամարտի առաջին հատվածը անցնում է բավական մրցակցային մթնոլորտում։ Չիսորան անընդհատ առաջ էր ընթանում անցկացնելով ուժային հարվածներ։ Ուսիկը ևս փորձում էր դիմավորել մրցակցին հարվախներով, սակայն բաց էր թողնում վտանգավոր հարվածներ։ Մենամարտի միջնամասում Չիսորան նկատելի կերպով հոգնել էր և դանդաղեցրել մենամարտի տեմպը։ Մենամարտի մնացած հատվածում Ուսիկը առավելությամբ էր հանդես գալիս, սակայն ոչ մի կերպ չկարողացավ մենամարտը ավարտել ժամանակից շուտ։ 12 ռաունդներից հետ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթող է ճանաչվում ուկրաինացի բռնցքամարտիկը (117:112, 115-113, 115-113)։

Մենամարտը Էնթոնի Ջոշուայի հետ խմբագրել

2021 թ. սեպտեմբերի 25-ին Ուսիկը տիտղոսային մենամարտ է անցկացնում 4 վարկածներով (WBA, WBO, IBF, IBO) աշխարհի չեմպիոն բռնցքամարտի սուպերաստղ բրիտանացի Էնթոնի Ջոշուայի հետ։ Նշանակալի է, որ 2 բռնցքամարտիկներն էլ 2012 թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիրներ են։

Չնայած այն հանգամանքին, որ Ուսիկը մենամարտից առաջ ֆավորիտ չէր համարվում, առաջին ռաունդից սկսած նկատելի առավելությամբ է հանդես գալիս իր արագության և պաշտպանությունում արագ որոշումներ կայացնելու հաշվին։ Ջոշուան փորձում էր աշխատել ջաբերով հեռու տարածության վրա, բայց նկատելիորեն չէր հասցնում արձագանքել մրցակցի գործողություններին, բաց էր թողնում հարվածներ։ 6-րդ և 8-րդ ռաունդներում չեմպիոնին հաջողվում է մի քանի հաջող հարվածներ անցկացնել, սակայն մենամարտի պատկերը դրանով չփոխվեց։ Վերջին ռաունդներում մենամարտը դարձել էր միակողմանի. Ջոշուան ոչնչով չէր կարողանում դիմակայել մրցակցին։ 12-րդ ռաունդի վերջին վայրկյաններին Ուսիկը մի քանի ուժեղ հարվածներ է հասցնում մրցակցի գլխին, և շատ մոտ էր ժամանակից շուտ հաղթանակին, սակայն ժամանակի ավարտը փրկում է բրիտանացուն նոկաուտով պարտությունից։

12 ռաունդներից հետո մրցավարների միաձայն որոշմամբ հաղթող է ճանաչվում Ալեքսանդր Ուսիկը (117-112, 116-112, 115-113), և Ջոշուայից վերցնելով բոլոր գոտիները, դառնում է չեմպիոն 2 քաշային կարգերում։ Բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար Ուսիկին պակասում է միայն WBC վարկածով տիտղոսը, որը պարտություն չունեցող Թայսոն Ֆյուրիի մոտ է։

Մենամարտից հետո Ջոշուան հայտնեց ռևանշ մենամարտի կազմակերպման մասին, որը ծրագրվում է անցկացնել 2022 թ. գարնանը։

Պրոֆեսիոնալ մենամարտերի վիճակագրություն խմբագրել

Տերմին Նշանակություն
Հաղթանակ
КО Նոկաուտ
ТКО Տեխնիկական նոկաուտ
UD Մրցավարների միաձայն որոշում
MD Մրցավարների մեծամասնության որոշում
RTD Հրաժարում մենամարտի շարունակումից
19 մենամարտ, 19 հաղթանակ (13 նոկաուտ).
Մենամարտ Ցուցանիշ Ամսաթիվ Տարիք Մրցակից Մրցակցի տարիք Անցկացման վայր Ռաունդ, ժամանակ Լրացուցիչ
19
19(13)-0 սեպտեմբերի 25, 2021 34 տարի, 8 ամիս, 8 օր   Էնթոնի Ջոշուա (24-1) 31 տարի, 11 ամիս, 10 օր   Տոտտենհեմ Հոտսպուր մարզադաշտ, Տոտտենհեմ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
UD12 (12)
Հաշիվ. 117-112, 116-112, 115-113: Նվաճել է ծանր քաշային կարգում WBA Super, WBO, IBF, IBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Ջոշուայի 2-րդ պաշտպանություն)։
18
18(13)-0 հոկտեմբերի 31, 2020 33 տարի, 9 ամիս, 14 օր   Դերեկ Չիսորա (32-9) 36 տարի, 10 ամիս, 2 օր   Ուեմբլի Արենա, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
UD12 (12)
Հաշիվ. 117-112, 115-113, 115-113: Նվաճել է ծանր քաշային կարգում WBO Inter-Continental վարկածով չեմպիոնի տիտղոսը (Չիսորայի 1-ին պաշտպանություն)։
17
17(13)-0 հոկտեմբերի 12, 2019 32 տարի, 8 ամիս, 25 օր   Չազզ Ուիզերսփուն (38-4) 38 տարի, 26 օր   Wintrust Arena, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
RTD7 (12), 3:00
Ծանր քաշային կարգում մեկնարկային մենամարտ
Տեղափոխվել է ծանր քաշային կարգ — 90,7 կգ-ից բարձր (200 ֆունտ).
16
16(12)-0 նոյեմբերի 10, 2018 31 տարի, 9 ամիս, 24 օր   Թոնի Բելլյու (30-2-1) 35 տարի, 11 ամիս, 11 օր   Մանչեստր արենա, Մանչեստր, Մեծ Բրիտանիա
KO8 (12), 1:58
Մենամարտ WBO (Ուսիկի 6-րդ պաշտպանություն), WBC (Ուսիկի 2-րդ պաշտպանություն), IBF (Ուսիկի 1-ին պաշտպանություն), WBA (Ուսիկի 1-ին պաշտպանություն) և The Ring ամսագրի վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։
15
15(11)-0 հուլիսի 21, 2018 31 տարի, 6 ամիս, 4 օր   Մուրատ Գասսիև (26-0) 24 տարի, 9 ամիս, 9 օր   Олимпийский, Մոսկվա, Ռուսաստան
UD12 (12)
Հաշիվ. 120-108, 119-109, 119-109: Պաշտպանել է WBO (Ուսիկի 5-րդ պաշտպանություն) և WBC (Ուսիկի 1-ին պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, նվաճել է IBF (Գասսիևի 3-րդ պաշտպանություն), WBA (super) (Գասսիևի 1-ին պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ WBSS մրցաշարի եզրափակիչ։
14
14(11)-0 հունվարի 27, 2018 31 տարի, 10 օր   Մայրիս Բրիեդիս (23-0) 33 տարի, 14 օր   Արենա Ռիգա, Ռիգա, Լատվիա
MD12 (12)
Հաշիվ. 115-113, 114-114, 115-113: Պաշտպանել է WBO (Ուսիկի 4-րդ պաշտպանություն) վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, նվաճել է WBC (Բրիեդիսի 2-րդ պաշտպանություն) վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ WBSS մրցաշարի կիսաեզրափակիչ։
13
13(11)-0 սեպտեմբերի 9, 2017 30 տարի, 7 ամիս, 23 օր   Մարկո Հուկ (40-4-1) 32 տարի, 9 ամիս, 29 օր   Max Schmeling Halle, Բեռլին, Գերմանիա
TKO10 (12), 2:18
Պաշտպանել է WBO (Ուսիկի 3-րդ պաշտպանություն) վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ WBSS մրցաշարի 1/4 եզրափակիչ։
12
12(10)-0 ապրիլի 8, 2017 30 տարի, 2 ամիս, 22 օր   Մայքլ հանթեր (12-0) 28 տարի, 8 ամիս, 30 օր   MGM National Harbor, Oxon Hill, Մերիլենդ, ԱՄՆ
UD12 (12)
Հաշիվ. 117-110, 117-110, 117-110: Պաշտպանել է WBO (Ուսիկի 2-րդ պաշտպանություն) վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
11
11(10)-0 դեկտեմբերի 17, 2016 29 տարի, 11 ամիս   Թաբիսո Մչունու (17-2) 28 տարի, 8 ամիս, 13 օր   The Forum, Ինգլվուդ, ԱՄՆ
KO9 (12), 1:53
Պաշտպանել է WBO (Ուսիկի 1-ին պաշտպանություն) վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
10
10(9)-0 սեպտեմբերի 17, 2016 29 տարի, 8 ամիս   Կշիշտոֆ Գլովացկի (26-0) 30 տարի, 1 ամիս, 17 օր   Ergo Arena, Գդանսկ, Լեհաստան
UD12 (12)
Հաշիվ. 117-111, 119-109, 117-111: Նվաճել է WBO (Գլովացկու 2-րդ պաշտպանություն) վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
9
9(9)-0 դեկտեմբերի 12, 2015 28 տարի, 10 ամիս, 25 օր   Պեդրո Ռոդրիգես (22-1) 29 տարի, 2 ամիս, 24 օր   Палац Спорту, Կիև, Ուկրաինա
TKO7 (12), 1:57
Պաշտպանել է WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի տիտղոսը (Ուսիկի 4-րդ պաշտպանություն)։
8
8(8)-0 օգոստոսի 29, 2015 28 տարի, 7 ամիս, 12 օր   Ջոննի Մյուլլեր (19-4-2) 24 տարի 7 ամիս, 28 օր   Палац Спорту, Կիև, Ուկրաինա
TKO3 (12), 2:59
Պաշտպանել է WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի տիտղոսը (Ուսիկի 3-րդ պաշտպանություն)։
7
7(7)-0 ապրիլի 18, 2015 28 տարի, 3 ամիս, 1 օր   Անդրեյ Կնյազև (11-1) 29 տարի, 2 ամիս, 12 օր   Палац Спорту, Կիև, Ուկրաինա
TKO8 (10), 2:24
Պաշտպանել է WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի տիտղոսը (Ուսիկի 2-րդ պաշտպանություն)։
6
6(6)-0 դեկտեմբերի 13, 2014 27 տարի, 10 ամիս, 26 օր   Դենի Վենտեր (19-6) 35 տարի, 2 ամիս, 14 օր   Палац Спорту, Կիև, Ուկրաինա
TKO9 (10), 2:29
Պաշտպանել է WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի տիտղոսը (Ուսիկի 1-ին պաշտպանություն)։
5
5(5)-0 հոկտեմբերի 4, 2014 27 տարի, 8 ամիս, 17 օր   Դենիել Բրյուեր (24-5-1) 29 տարի, 9 ամիս, 10 օր   Арена Львів, Լվով, Ուկրաինա
TKO7 (10), 2:55
Նվաճել է WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի տիտղոսը։
4
4(4)-0 մայիսի 31, 2014 27 տարի, 4 ամիս, 14 օր   Սեզար Դավիդ Կրենս (21-8) 34 տարի, 5 ամիս, 25 օր   Палац Спорту, Օդեսա, Ուկրաինա
KO4 (8), 2:19
3
3(3)-0 ապրիլի 26, 2014 27 տարի, 3 ամիս, 9 օր   Բեն Նսաֆոա (15-9-2) 32 տարի, 9 օր   Koenig Pilsener Arena, Օբերհաուզեն, Գերմանիա
KO3 (8), 1:43
2
2(2)-0 դեկտեմբերի 14, 2013 26 տարի, 10 ամիս, 27 օր   Էպիֆանիո Մենդոսա (34-15-1) 38 տարի, 22 օր   ЛД «Терминал», Բրովարի, Ուկրաինա
TKO4 (6), 2:10
1
1(1)-0 նոյեմբերի 9, 2013 26 տարի, 9 ամիս, 23 օր   Ֆելիպե Ռոմերո (16-7-1) 29 տարի, 6 ամիս, 22 օր   Палац Спорту, Կիև, Ուկրաինա
TKO5 (6), 1:36
Մենամարտ Ցուցանիշ Ամսաթիվ Տարիք Մրցակից Մրցակցի տարիք Անցկացման վայր Ռաունդ, ժամանակ Լրացուցիչ

Մենամարտերի և գոտիների տիրապետման ժամանակացույց խմբագրել

Տիտղոսներ խմբագրել

  • Տարածաշրջանային տիտղոսներ
Նախորդող՝
Նոր տիտղոս
1-ին ծանր քաշային կարգում WBO վարկածով ժամանակավոր միջմայրցամաքային չեմպիոն
հոկտեմբերի 4, 2014 — դեկտեմբեր, 2014
Հաջորդող՝
Թափուր
Նախորդող՝
Թափուր

Կշիշտոֆ Գլովացկի

1-ին ծանր քաշային կարգում WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոն
դեկտեմբեր, 2014 — սեպտեմբերի 17, 2016
Հաջորդող՝
Թափուր

Իմրե Շելլո

  • Աշխարհի չեմպիոնի տիտղոսներ
Նախորդող՝
Թափուր

Յոան Պաբլո Էրնանդես

1-ին ծանր քաշային կարգում The Ring ամսագրի վարկածով աշխարհի չեմպիոն
հուլիսի 21, 2018 — սեպտեմբեր, 2019
Հաջորդող՝
Թափուր


Նախորդող՝
Կշիշտոֆ Գլովացկի
1-ին ծանր քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն
սեպտեմբերի 17, 2016 — հունիսի 4, 2019
թողնվել է թափուր
Հաջորդող՝
Թափուր
Կշիշտոֆ Գլովացկի
Նախորդող՝
Մայրիս Բրիեդիս
1-ին ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն
հունվարի 27, 2018 — հունիսի 4, 2019
թողնվել է թափուր
Հաջորդող՝
Թափուր
Իլունգա Մակաբու
Նախորդող՝
Մուրատ Գասսիև
1-ին ծանր քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն
հուլիսի 21, 2018 — հունիսի 15, 2019
թողնվել է թափուր
Հաջորդող՝
Թափուր
Յունիել Դորտիկոս
Նախորդող՝
Մուրատ Գասսիև
1-ին ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի սուպերչեմպիոն
հուլիսի 21, 2018 — մարտի 27, 2019
թողնվել է թափուր
Հաջորդող՝
Թափուր
Արսեն Գուլամիրյան

Անձնական կյանք խմբագրել

Ալեքսանդր Ուսիկը ամուսնացած է, կնոջ անունն է Եկատերինա։ Նրանք ունեն 3 երեխաներ. աղջիկը՝ Ելիզավետան, որդիները՝ Կիրիլլը և Միխաիլը[28][29]։

Մրցանակներ խմբագրել

  • «Արժանիքների համար» II աստիճանի շքանշան (օգոստոսի 15, 2012)
  • «Արժանիքների համար» III աստիճանի շքանշան (հոկտեմբերի 12, 2011) — հայրենական սպորտի զարգացման համար ներդրած ավանդի, գրանցած բարձր արդյունքների, Ուկրաինայի միջազգային հեղինակությունը ամրապնդելու համար
  • Ուկրաինայի լավագույն մարզիկ (2012) — ստացել է Ուկրաինայի լավագույն մարզիկի կոչումը Sport.ua քվեարկության արդյունքներով[30]
  • Սիմֆերոպոլի պատվավոր քաղաքացի (2012) — Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման համար ներդրած նշանակալի ավանդի, գրանցած բարձր արդյունքների համար[31]
  • Տարվա բռնցքամարտիկ (2018) — The Ring ամսագիր, ESPN, Sports Illustrated, BoxingTalk, Yahoo
  • Տարվա նոկաուտ WBC վարկածով - Թոնի Բելլյուի հետ մենամարտ, 2018[9].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Бокс. Александр Усик победил Мурата Гассиева в финале WBSS». vesti.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  2. «Oleksandr Usyk». Վերցված է 2021 թ․ փետրվարի 14-ին.
  3. «Александр Усик — победитель в номинации «Боец года» по версии ESPN». vringe.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  4. «Усик — лучший боксёр года по версии ESPN» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. «Усик — боксер года по версии Sports Illustrated» (ռուսերեն). sport24.ru. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  6. «Журнал The Ring: Усик — боец года, Ломаченко — тренер года». vringe.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  7. «Итоги 2018 года от BWAA: Усик — лучший боец, Ломаченко-старший — лучший тренер». vringe.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  8. «Итоги года по версии BoxingTalk: в победителях Ломаченко, Усик и Климас». vringe.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  9. 9,0 9,1 «Итоги 2018 года от WBC: в лауреатах Усик, Гвоздик, Канело и Фьюри». 2019 թ․ հունվարի 23.
  10. Мама олимпийского чемпиона по боксу Александра Усика: «Спорт и вера в Бога спасли моего сына от смерти»
  11. Отец золотого призёра нынешних Олимпийских игр Александр Усик: «Кто хотел победить — победил!»
  12. Александр Усик. «ГОРДОН» (2018)
  13. «Men's World Ranking -91» (անգլերեն). AIBA. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
  14. Победный бой и победный гопак Александра Усика на Олимпиаде(ռուս.)
  15. «Усик нокаутировал Брюэра в первом титульном бою в карьере Подробности читайте на УНИАН». УНИАН. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  16. «АЛЕКСАНДР УСИК ПОБЕДИЛ ДЕНИ ВЕНТЕРА». TBi. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
  17. «Найцікавіші моменти з бою Усик — Родрігес». 24tv.ua. 2015 թ․ դեկտեմբերի 13.
  18. «Александр Усик победил Кшиштофа Гловацкого и стал чемпионом WBO».
  19. «Усик завоевал чемпионский титул».
  20. «Усик победил Гловацки и стал чемпионом мира».
  21. «Усик побил рекорд Холифилда».
  22. «Александр Усик досрочно победил Табисо Мчуну».
  23. «Александр Усик победил Майкла Хантера».
  24. Усик победил Бриедиса и вышел в финал WBSS
  25. «Усик: Бой против Бриедиса был самым тяжёлым в моей карьере» (ռուսերեն). Новости. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  26. «Александр Усик подписал контракт с промоутерской компанией «Matchroom Boxing»». Fightnews.info.
  27. «Официально: Боксерский бой Усик – Такама не состоится». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 28-ին.
  28. Александр Усик стал отцом-героем
  29.   Александр Усик - о своих семейных ценностях
  30. Получил звание лучшего спортсмена Украины 2012 по результату голосования Sport.ua
  31. «Почётные граждане». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել