Արսեն Գուլամիրյան (հոկտեմբերի 4, 1987(1987-10-04), Հայաստան), ծանրքաշային կարգում հանդես եկող հայազգի ֆրանսիացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ WBA-ի վարկածով մայրցամաքային չեմպիոն, Ֆրանսիայի չեմպիոն, WBA-ի աշխարհի չեմպիոն (2018 թվականից մինչև այսօր)։

Արսեն Գուլամիրյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ֆր.՝ Arsen Goulamirian
Մականուն(ներ)՝Feroz
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Երկիր՝ Ֆրանսիա և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 4, 1987(1987-10-04) (36 տարեկան)
Ծննդավայր՝Հայաստան

Կարիերա խմբագրել

Արսեն Գուլամիրյանը 2011 թվականի մայիսի 27-ին պրոֆեսիոնալ ռինգում ելույթ ունեցավ լեհ բռնցքամարտիկ Ադրիանա Բլեսզունսկիի դեմ։ Պայքարը տեղի ունեցավ ծանրքաշայինների միջև և ավարտվեց Գուլամիրյանի հաղթանակով։ Նա 1-ին ռաունդում կարողացավ նոկաուտի ենթարկել իր մրցակցին։ 2016 թվականի մարտի 5-ին նա պայքարում է մայրցամաքային չեմպիոնի գոտու համար՝ կռվելով չեխ բռնցքամարտիկ Լյուբոս Սուդայի դեմ։ Հաջորդ պայքարում, որը տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլի 16-ին, Արսենը առաջին ծանրքաշայինների կարգում դառնում է Ֆրանսիայի չեմպիոն։ 2016 թվականի մարտի 20-ին նա պաշտպանում է մայրցամաքային չեմպիոնի տիտղոսը՝ պայքարելով ռուս Անդրեյ Կնյազևի դեմ։

2018 թվականի մարտի 24-ին 11-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթում է բելգիացի բռնցքամարտիկ Ռիադ Մերհիին և դառնում է WBA-ի չեմպիոն՝ առաջին ծանրքաշային կարգում։ 2018 թվականի հոկտեմբերի 20-ին 9-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Մարկ Ֆլենագանային և պաշտպանել WBA-ի չեմպիոնի տիտղոսը։

Պրոֆեսիոնալ մարտերի թիվ խմբագրել

Մարտ Ռեկորդ Հակառակորդ Ռաունդ Ամսաթիվ Մարտի վայր Արդյունք Ծանոթագրություն
24 24-0   Ֆլենագան Մարկ (24-5) 9 (12) հոկտեմբերի 20 2018   Մարսել, Ֆրանսիա TKO (12) Մարտ՝ առաջին ծանրքաշային կարգում չեմպիոնական տիտղոսի համար WBA:
23 23-0   Ռիադ Մերհի (24-0) 11 (12) մարտի 24 2018   Մարսել, Ֆրանսիա TKO (12) Մարտ՝ առաջին ծանրքաշային կարգում չեմպիոնական տիտղոսի համար WBA:
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսեն Գուլամիրյան» հոդվածին։