Թայսոն Ֆյուրի
Թայսոն Լյուք Ֆյուրի (անգլ.՝ Tyson Luke Fury; օգոստոսի 12, 1988[1][2], Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), անհաղթելի բրիտանո-իռլանդացի ծանր քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։
Թայսոն Ֆյուրի անգլ.՝ Tyson Fury | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12, 1988[1][2] (36 տարեկան) |
Ծննդավայր | Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | բռնցքամարտիկ և մարզիկ |
Ամուսին | Paris Fury?[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | tyson-fury.com |
Tyson Fury Վիքիպահեստում |
Եվրոպական միության երիտասարդական խաղերի հաղթող (2007)։ ABA վարկածով Մեծ Բրիտանիայի չեմպիոն։
IBF (2015), WBA (Super), WBO, IBO (2015—2016), հեղինակավոր The Ring (2015—2018) ամսագրի վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն։ EBU վարկածով Եվրոպայի չեմպիոն (2014)։
The Ring ամսագրի կողմից արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» և «Տարվա վերադարձ» պարգևներին։
Բռնցքամարտիկ Հյուրի Ֆյուրիի ազգականն է։
Կենսագրություն
խմբագրելԹայսոն Լյուք Ֆյուրին ծնվել է 1988 թվականի օգոստոսի 12-ին՝
Մեծ Բրիտանիայի Մեծ Մանչեսթեր կոմսության Ուիտենշոու քաղաքում։ Նրա նախնիները եղել են իռլանդացի ճանապարհորդներ։ Թայսոն Ֆյուրին ծնվել է իրական ժամանակից 7 շաբաթ շուտ և կշռել է ընդամենը 450 գ։ Բժիշկները անհանգստացել են, գիտակցելով, որ Թայսոնը կարող է մահանալ։ Սակայն նրա հայրը՝ Ջոնը, այդ ժամանակվանից արդեն իր որդուն տեսել է որպես բռնցքամարտիկ։ Ջոն Ֆյուրին զբաղվել է բռնցքամարտով[4] և եղել է Մայք Թայսոնի երկրպագուն։ Այդ պատճառով նա իր որդուն անվանակոչել է ի պատիվ ամերիկացի մեծ բռնցքամարտիկի։ Հոր շնորհիվ Թայսոնը սկսել է զբաղվել բռնցքամարտով։ Թայսոնի հորեղբայր Փիթեր Ֆյուրին[5] եղել է նրա մարզիչը։ 2011 թվականին, երբ Ֆյուրին հրաժարվել է հանդիպել Պրայսի հետ, Փիթերը դադարեցրել է աշխատանքը Թայսոնի հետ[6]։ Սակայն մի քանի ամիս հետո նրանք կրկին հաշտվել են և Փիթերը կրկին դարձել է Ֆյուրիի գլխավոր մարզիչը[7][8][9]։
Կարիերան սիրողական բռնցքամարտում
խմբագրելԵրիտասարդ Ֆյուրին սիրողական բռնցքամարտով զբաղվել է և՛ իռլանդական, և՛ անգլիական ակումբներում։ Նա ունեցել է հաղթանակների մեծ ցուցակ։ Միջազգային մրցումների ժամանակ Ֆյուրին երեք անգամ ներկայացրել է Իռլանդիայի հավաքականը։ Թայսոնը ներկայացել է Holy Family Boxing Club, հետագայում նաև Smithboro Club ակումբները։
2006 թվականին աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ արժանացել է բրոնզե մեդալի՝ կիսաեզրափակչում պարտություն կրելով Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարդոր Աբդուլաևին (31:36)։
2007 թվականի մայիսին, ներկայանալով Անգլիայի հավաքականի երիտասարդական կազմում, Եվրամիության կողմից դարձել է երիտասարդների չեմպիոն։ Դրանից հետո Թայսոնը սկսել է ներկայանալ մեծերի կազմում։ Իր մարտերից մեկում նա պարտություն է կրել Դևիդ Պրայսից։ Թայսոնը պարտվել է 8:22 հաշվով, բայց կարողացել է Պրայսին նոկդաունի ենթարկել մարտի ընթացքում։
2007 թվականին Եվրոպայի չեմպիոնատի եզրափակիչ փուլում հաղթել է ռուս բռնցքամարտիկ Մաքսիմ Բաբանինին։ Սիրողական կարիերայի ավարտին Ֆյուրին ծանր քաշայինների շրջանում AIBA վարկածով զբաղեցրել է վարկանշային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Նա իր տեղը զիջել է Օլիմպիական հավաքականի ներկայացուցիչ Դևիդ Պրայսին, որը այդ ժամանակ ավելի վարկանշային բռնցքամարտիկ էր համարվում։ Ֆյուրին փորձել է ճանապարհ հարթել դեպի Իռլանդիայի կամ Ուելսի հավաքականներ, բայց այստեղ նա մեծ անհաջողություններ է ունեցել։ Ֆյուրին մասնակցել է ABA ազգային չեմպիոնատին և հաղթել է այն։ Դրանից հետո Թայսոնը որոշել է սկսել պրոֆեսիոնալ կարիերան։ Սիրողական բռնցքամարտում նա անց է կացրել 34 մարտ, որոնցից 30-ը ավարտվել է նրա հաղթանակով (26-ը նոկաուտով)[10]։
Կարիերան պրոֆեսիոնալ բռնցքամարտում
խմբագրելՖյուրին բռնցքամարտում իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2008 թվականի դեկտեմբերին՝ առաջին մարտի առաջին ռաունդում նոկաուտի ենթարկելով Բել Դենդեշիին։ Երկրորդ մարտը անց է կացրել մի քանի ամիս անց՝ 2009 թվականի հունվարին։ Նա հանդիպել է գերմանացի բռնցքամարտիկ Մարսել Ցելերին, որին նոկաուտի է ենթարկել 3-րդ ռաունդում։ 2009 թվականին Թայսոնը նոկաուտի է ենթարկել Լի Սվեբիին։ Ապրիլին նա առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Մետյու էլիսային (20 հաղթանակ, 6 պարտություն)։ Այնուհետև մայիսին նոկաուտի է ենթարկել Սկոուտ Բելշոուին (10հաղթանակ, 1 պարտություն)[11][12]։
2009 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել Թայսոնի առաջին տիտղոսային մարտը։ Նա պայքարել է BBBofC վարկածով Անգլիայի չեմպիոնի տիտղոսի համար։ Թայսոնը այդ ժամանակ հաղթել է իր հայրենակից Ջոն Մակդերմոտին։ Մարտը եղել է հավասար ուժերի միջև։ Բռնցքամարտիկները որոշել են անց կացնել ռևանշ։ Մինչ այդ Ֆյուրին ունեցել է ևս մի քանի վարկանշային մարտեր, որտեղ նա հաղթանակներ է տարել։ 2010 թվականանի հուլիսի 25-ին Թայսոնը երկրորդ անգամ ռինգ է դուրս եկել Մակդերմոտի դեմ։ Այս անգամ, բացի Անգլիայի չեմպիոն դառնալուց, նրանք կարող էին նաև դառնալ Մեծ Բրիտանիայի չեմպիոնի հավակնորդ։ Ֆյուրին Մակդերմոտին մեկ անգամ նոկդաունի է ենթարկել 8-րդ և երկու անգամ 9-րդ ռաունդում։ Երբ հերթական անգամ Մակդերմոտը հայտնվել է հատակին, մրցադատավորը կանգնեցրել է մարտը և արձանագրել տեխնիկական նոկաուտ։ Հաջորդ մարտում Թայսոնը միավորների առավելությամբ հաղթել է Ռիչա Պաուերին։ Վերջինս մինչ այդ ոչ մի պարտություն չէր արձանագրել։ 2010 թվականի դեկտեմբերին Ֆյուրին հաղթել է ամերիկացի բռնցքամարտիկ Զակ Պեյջին։ 2011 թվականի փետրվարի 19-ին Ֆյուրին 5-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մինչ այդ բրազիլացի անհաղթելի բռնցքամարտիկ Մարսելո Լուիս Նասիմենտոյին։ Դրանից հետո Թայսոնը դարձել է Մեծ Բրիտանիայի չեմպիոնի պարտադիր հավակնորդ, որի իրավունքը նա ստացել էր դեռ Մակդերմոտի դեմ մարտի ժամանակ՝ ունենալով 14 հաղթանակ և 0 պարտություն[13][14]։
Առաջին մարտը Դերեկ Չիսորայի դեմ
խմբագրել2011 թվականի հուլիսի 23-ին տեղի է ունեցել բրիտանացի երկու ծանր քաշային կարգի բռնցքամարտիկների միջև։ Հետաքրքրականն այն է, որ երկու բռնցքամարտիկներն էլ մինչ այդ ունեցել են 14 հաղթանակներ։ Մեկնաբանները սկզբում առավելությունը տվել են Չիսորային։ Մարտից առաջ գործակիցը եղել է 1,61-ը ընդդեմ 2,30-ի, ի օգուտ Չիսորայի[15]։
Մարտի ժամանակ իր ավելորդ քաշի պատճառով Դերեկը դանդաղ է գործել։ Առաջին վայրկյաններին Չիսորան առաջ է անցել, բայց Թայսոնին հաջողվել է հեշտությամբ փակել Չիսորայի բոլոր հարձակումները։ 2-րդ ռաունդի միջին հատվածում Չիսորան իրականացրել է ուղիղ կրոսս հարված Թայսոնի գլխին, որից հետո նա հայտնվել է ռինգի լարերի մոտ։ Թայսոնը սկսել է պաշտպանվել նրա հարվածներից։ 3-րդ ռաունդից հետո Թայսոնը հասկացել է Չիսորայի մարտաոճը և կանգնեցրել է Դերեկի բոլոր հարձակումները։ 10-րդ ռաունդի երկրորդ կեսին Դերեկը մի քանի անգամ հաջող հարձակվել է Թայսոնի վրա և հարվածել նրա գլխին, բայց հավակնորդը չի կորցրել իրեն և շարունակել է մարտը։ Չիսորան արդեն մարտի վերջում կորցրել էր իր ուժերը և Ֆյուրին միանգամից հարձակվել է նրա վրա և իրականացրել մի շարք հարվածներ։ Թայսոն Ֆյուրին հաղթել է միվորների առավելությամբ՝ դառնալով Մեծ Բրիտանիայի նոր չեմպիոն։
Մարտի հաղթողը պետք է մենամարտեր Վլադիմիր Կլիչկոյի դեմ, բայց Ֆյուրին հրաժարվել է այդ մարտից[16]։
Մարտ Նիկոլայ Ֆիրտայի դեմ
խմբագրել2011 թվականի սեպտեմբերի 17-ին Ֆյուրին մարտ է անց կացրել ամերիկացի բռնցքամարտիկ Նիկոլայ Ֆիրտայի դեմ։ 3-րդ ռաունդում Նիկոլայը լուրջ խնդիրներ է առաջացրել Թայսոնի համար։ Թայսոնը անընդհատ կլինչի է դիմել։ 5-րդ ռաունդում Թայսոնը հարձաակվել է Ֆիրտայի վրա և իրականացրել մի շարք հարվածներ։ Արդյունքում մրցադատավորը խառնվել է և կանգնեցրել մարտը։ Ֆյուրին հաղթել է տեխնիկական նոկաուտով[17]։
Մարտ Նևեն Պայկիչի դեմ
խմբագրել2011 թվականի նոյեմբերին Ֆյուրին հանդիպել է անհաղթելի կանադացի, բոսնիացի բռնցքամարտիկ Նևեն Պայկիչին։ Կանադացին ակտիվ է սկսել մարտը։ Նա սկսել է քայլել առաջ և կրոսս հարվածներ հասցնել դեպի Թայսոնը։ Ֆյուրին, տեսնելով, որ կանադացին չի կարողանում արդյունավետ աշխատել երկար հեռավորության վրա, ղեկավարել է իր մրցակցին ջեբ հարվածներով։ Սակայն Պայկիչը կարողացել է կրճատել հեռավորությունը և որոշակի հարվածներ հասցնել իր մրցակցին։ Նևենի ակտիվությունը նկատելի է եղել։ Նույնը կրկնվել է նաև երկրորդ ռաունդում, բայց հերթական հարձակումից հետո Ֆյուրին բարձրացել է իր ձեռքերը, որ Նևենի հարվածները ոչ մի վնաս չեն հասցրել իրեն։ Ռաունդի ավարտին Պայկիչը իրականացրել ուղիղ աջ կրոսս հարված մրցակցի ծնոտին, որի արդյունքում Թայսոնը հայտնվել է ռինգի հատակին։ Անգլիացին միանգամից բարձրացել է։ Իր պրոֆեսիոնալ կարիերայում նա առաջին անգամ հայտնվել է ռինգի հատակին։ Կլինչ հարվածների միջոցով Թայսոնը կարողացել է դիմակայել մինչև մարտի ավարտը։ Հաջորդ երեք րոպեների ընթացքում իրավիճակը փոխվել է։ Թայսոնը հարված է հասցրել Պայկիչի իրանին, այնուհետև իրականացրել է մի քանի հուկ հարվածներ մրցակցի գլխին։ Արդյունքում Պայկիչը նոկդաունի է ենթարկվել։ Նա կարողացել է բարձրանալ։ Ֆյուրին կրկին հարձակվել է և երկրորդ անգամ Պայկիչին նոկդաունի է ենթարկել։ Կանադացին նորից բարձրացել է, որին հետևել է Թայսոնի նոր ուժեղ հարձակումը։ Դրանից հետո մրցադատավորը կանգնեցրել է մարտը։ Պայկիչը չի ընդունել որոշումը և ցանկացել է շարունակել մարտը[18]։
2012 թվականի փետրվարին Բրիտանական բռնցքամարտի խորհուրդը Ֆյուրիին պարտադրել է անց կացնել տիտղոսի անպայման պաշտպանությունը Դևիդ Պրայսի դեմ։ Թայսոնը հրաժարվել է և ազատել տիտղոսը։ Նրա հաջորդ մարտը եղել է Իռլանդիայի չեմպիոնի տիտղոսի համար պայքարը Մարտին Ռոգանի դեմ։ Վերջինս եղել է Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքից։ Այդ հանդիպումը շատ կարևոր է եղել Ֆյուրիի համար։ Նա ցանկացել է Իռլանդական խորհրդին ապացուցել, որ նրանք սխալ որոշում են կայացրել՝ իրեն չուղարկելով Օլիմպիադա[19]։
Հենց ռաունդի առաջին վայրկյաններին Ֆյուրին զարմացրել է բոլորին։ Առաջին երկու ռաունդներում Թայսոնը խկնայողաբար է գործել։ Այդ ժամանակ Ռոգանը ավելի ակտիվ է գործել։ 3-րդ ռաունդում Ֆյուրին կարողացել է ձախ ջեբ հարվածով Մարտինին նոկդաունի ենթարկել։ 5-րդ ռաունդի վերջում Ֆյուրին իրակացրել է հզոր հարված Ռոգանի երիկամներին և նա հայտնվել է ռինգի հատակին։ Ռոգանը կարողացել է կանգնել, բայց նրա մարզիչը դադարեցրել է մարտը[20][21]։
Մարտ Վիննի Մադալոնեի դեմ
խմբագրել2012 թվականի հուլիսի 7-ին Թայսոնը ռինգ է դուրս եկել ամերիկացի բռնցքամարտիկ Վիննի Մադալոնեի դեմ։ Երկու բռնցքամարտիկներն էլ ընտրել էին բաց ռազմավարություն։ Ֆյուրին ամենաշատը իրականացրել է ջեբ հարվածներ, պատրաստել է ուժեղ հարվածներ, որոնք երբեմն հասել են իրենց նպատակին։ Նկատելի է, որ Մադալոնեին հարմար չի եղել պայքարել իրենից բարձրահասակ բռնցքամարտիկի դեմ։ 3-րդ ռաունդից սկսած Թայսոնի հարվածները հասել են հիմնականում իրենց նպատակին։ 4-րդ ռաունդում վնասվել է Մադալոնեի աջ աչքը։ 5-րդ ռաունդում մրցադատավորը ստիպված կանգնեցրել է մարտը՝ որովհետև բռնցքամարտիկը սկսել է բաց թողնել մի շարք ուժեղ հարվածներ։ Ֆյուրին հաղթել է տեխնիկական նոկաուտով[22][23][24]։
Մարտ Կևին Ջոնսոնի դեմ
խմբագրելՎիննի Մադալոնեի դեմ հաղթանակից հետո Ֆյուրիի թիմը սկսել է նոր հակառակորդ փնտրել։ Երկար խոսակցություններից հետո ընտրվել է ռուս բռնցքամարտիկ Դենիս Բոյցովը։ WBC վարկածով Թայսոնը և Բոյցովը համարվում էին վարկանշային բռնցքամարտիկներ և նրանց մարտի հաղթողը դառնալու էր աշխարհի չեմպիոն։ Պայմանագրի ստորագրումից կարճ ժամանակ անց Բոյցովը հրաժարվել է մենամարտից։ Ռուս բռնցքամարտիկին փոխարինել է ամերիկացի բռնցքամարտիկ Կևին Ջոնսոնը։ Մարտը տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 1-ին Բելֆաստուում (Հյուսիսային Իռլանդիա)։ Սկզբում որոշվել էր, որ մարտի ընթացքում հաղթողը դառնալու էր WBC վարկածով աշխարհի չեմպիոն, բայց մարտը որոշել են դարձնել ընտրողական պայքար[25][26][27][28][29]։
Ջոնսոնի մարտաոճը Ֆյուրիի դեմ պայքարում նման է եղել 2009 թվականին Վիտալի Կլիչկոյի դեմ նրա մարտաոճին։ Կևինը հիմնականում պաշտպանվել է կամ էլ իրականացրել է քիչ թվով հարվածներ։ Ֆյուրին բոլոր ռաունդներում ունեցել է քիչ առավելություններ։ 7-րդ ռաունդում մրցադատավորը հանել է բրիտանացու միավորներից, բրեյք հրամանից հետո մրցակցին հարվածելու պատճառով։ Ընդհանուր 12 ռաունդներից ոչ մեկում դատավորները հաղթանակը չեն տվել Ջոնսոնին։ Թայսոնը հաղթել է դատավորների միաձայն որոշմամբ[30]։
Չեղյալ հայտարարված մարտեր
խմբագրել2013 թվականի մայիսին տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Ֆյուրին պայմանավորվում է մարտ վարել իր հայրենակից Դևիդ Հեյի հետ[31][32][33][34]։
2013 թվականի սեպտեմբերի 21-ին Հեյը հայտարարել է, որ նա վնասվածք է ստացել։ Արդյունքում փոփոխվել է ամսաթիվը և մարտը պետք է կայանար սեպտեմբերի 28-ից ուշ[35]։ Մարտի անցկացման օր է նշանակվել 2014 թվականի փետրվարի 8-ը։ Սակայն 2013 թվականի նոյեմբերի 17-ի վիրահատությունից հետո Հեյը հրաժարվել է մարտից և վերջ է դրել իր սպորտային կարիերային[36]։
2014 թվականի հունվարին Ֆյուրին պայմանագիր է կնքել Ֆրենկ Ուորենի հետ և մի քանի ամիս անց նոկաուտի է ենթարկել ամերիկացի բռնցքամարտիկ Ջոուի Աբելին[37]։ 2014 թվականի հուլիսի 26-ին երկրորդ մարտն է պլանավորվել Թայսոն Ֆյուրիի և նրա հայրենակից Դերեկ Չիսորոյի միջև։ Հուլիսի 22-ին՝ մարտից 4 օր առաջ, հայտնի է դարձել, որ Չիսորոյի դեմ մարտը չի կարող տեղի ունենալ, որովհետև վերջինս վնասվածք էր ստացել։ Դերեկին փոխարինել է Ալեքսանդր Ուստինովը։ Հենց նա է սպարինգի ժամանակ կոտրել Չիսորայի ձեռքը[38]։
Երկրորդ մարտ Դերեկ Չիսորայի դեմ
խմբագրել2014 թվականի նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել երկրորդ մարտը Դերեկ Չիսորայի և Ֆյուրիի միջև։ Մարտը ղեկավարել է Ֆյուրին։ Չիսորան առաջին ռաունդում տարբերվել է իր կեղտոտ հարվածներով։ Սակայն ոչինչ չի կարողացել կանգնեցնել Ֆյուրիին։ Նա երկար հեռավորության վրա կարողացել է հաղթել Չիսորային։ 10 ռաունդից հետո Չիսորայի մարզիչը որոշել է այլևս չշարունակել մարտը։ Այս հաղթանակով Ֆյուրին ստացել է EBU վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, WBO վարկածով միջազգային չեմպիոնի տիտղոսը, Մեծ Բրիտանիայի չեմպիոնի ազատ տիտղոսը և WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար տեղի ունեցող պայքարի անպայման թեկնածու[39]։
Մարտ Քրիստիան Խամերի դեմ
խմբագրելՓետրվարի 28-ին Լոնդոնում ոչ մի պարտություն չունեցող 26-ամյա Ֆյուրին հաղթանակ է տարել գերմանացի, ռուս 27-ամյա Քրիստիան Խամերին։ Առաջին 4 ռաունդներում մարտը ընթացել է ոչ բարձր տեմպով։ 5-րդ ռաունդում Ֆյուրին մի քիչ բարձրացրել է մարտի տեմպը և կարողացել է քունքի աջ հարվածով նոկդաունի է ենթարկել իր հակառակորդին։ 8 և 9-րդ ռաունդների ընդմիջման ժամանակ Խամերի թիմը որոշում է կայացրել հրաժարվել մարտի շարունակությունից[40]։
Ապրիլի 17-ին Թայսոն Ֆյուրին հրաժարվել է EBU վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսից, որպեսզի պատրաստվի աշխարհի առաջնության մարտերին[41]։
Չեմպիոնական մարտ Վլադիմիր Կլիչկոյի դեմ
խմբագրելԱշխարհի չեմպիոն տիտղոսին արժանանալու համար Ֆյուրին ռինգ է դուրս եկել Վլադիմիր Կլիչկոյի դեմ։ Երկու բռնցքամարտիկներն էլ աշխատել են մեծ հեռավորության վրա։ Ֆյուրին օգտվել է իր բարձրահասակ լինելու փաստից և կարողացել է մեծ հաջողություններ ունենալ։ Մարտի ամբողջ ընթացքում Ֆյուրին անընդհատ կլինչի է դիմել՝ առաջ շարժվելով գլխով։ Եզրափակիչ ռաունդում Վլադիմիրը փորձել է նոկաուտի ենթարկել Ֆյուրիին, բայց արդեն ուշ էր։ Դատավորների միաձայն որոշմամբ՝ 115—112, 115—112, 116—111, հաղթող է ճանաչվել Ֆյուրին։ Այս մարտից հետո Ֆյուրին ծանր քաշային կարգում դարձել է WBO, WBA, IBF, IBO և The Ring ամսագրի վարկածներով աշխարհի չեմպիոն։
Անձնական կյանք
խմբագրելԹայսոն Ֆյուրին ամուսնացած է Պերիս Ֆյուրիի հետ։ Նրանք միմյանց հետ ծանոթացել են դեռ 16 տարեկանում։ 2008 թվականին նրանք ամուսնացել են։ Պերիսն իր ամուսնու նման ուներ գնչուական ծագում։ Ունեն երկու երեխաներ՝ դուստրը՝ Վենեսուելան, և որդին՝ Պրինսը։ Ֆյուրին հայտարարել է, որ իր որդին նույնպես շարունակելու է ընտանեկան ավանդույթը և անպայման բռնցքամարտիկ է դառնալու։
Իռլանդացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էնդի Լին համարվում է Թայսոն Ֆյուրիի ազգականը։ 2013 թվականին ի հայտ է գալիս ևս Թայսոնի ևս մեկ ազգականը՝ Խյուի Ֆյուրին[42]։ Նա ունի նաև հարազատ եղբայր՝ Թոմի Ֆյուրին, որը եղբորը օգնել է պատրաստվել Վլադիմիր Կլիչկոյի դեմ մարտին։
Սպորտային հաջողություններ
խմբագրելՄրցանակներ
խմբագրել- The Ring ամսագրի վարկածով «Տարվա բռնցքամարտիկ» (2015)[43]։
- The Ring ամսագրի վարկածով «Տարվա ռաունդ», Showtime ալիք (Դեոնտե Ուայլդերի դեմ 12 ռաունդ տևած մարտ) (2018)[44]
- The Ring ամսագրի կողմից «Տարվա վերադարձ» (2018 г.)[45], BoxingTalk[46], WBC[47]
- WBC վարկածով «Տարվա մարտ» (Մարտ Դեոնտե Ուայդերի դեմ) (2018)[47]
Տիտղոսներ
խմբագրելՍիրողական կարիերա
խմբագրել- 2006 Աշխարհի երիտասարդաան առաջնության բրոնզե մրցանակակիր։
- 2007 Եվրամիության երիտասարդական առաջնության հաղթող։
- 2007 Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մրցանակակիր։
- 2008 ABA վարկածով Մեծ Բրիտանիայի չեմպիոն։
Պրոֆեսիոնալ կարիերա
խմբագրել- 2009 BBBofC վարկածով Անգլիայի չեմպիոն։
- 2010 BBBofC վարկածով Անգլիայի չեմպիոն։
- 2011 BBBofC վարկածով Մեծ Բրիտանիայի չեմպիոն։
- 2011 Բրիտանական համագործակցության չեմպիոն։
- 2012 Իռլանդիայի չեմպիոն։
- 2012 WBO վարկածով միջազգային չեմպիոն։
- 2014 WBO վարկածով միջազգային չեմպիոն։
- 2014 BBBofC վարկածով Մեծ Բրիտանիայի չեմպիոն։
- 2014 EBU վարկածով Եվրոպայի չեմպիոն։
- 2015—2016 IBO վարկածով աշխարհի չեմպիոն։
- 2015 The Ring ամսագրի վարկածով աշխարհի չեմպիոն։
- 2015 IBF վարկածով աշխարհի չեմպիոն։
- 2015—2016 WBA վարկածով աշխարհի չեմպիոն։
- 2015—2016 WBO վարկածով աշխարհի չեմպիոն։
Պրոֆեսիոնալ տիտղոսներ
խմբագրելԵրկրորդական համաշխարհային տիտղոսներ
խմբագրելՀիմնական համաշխարհային տիտղոսներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.bbc.co.uk/sport/0/boxing/26153811
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://www.imdb.com/name/nm11000022/
- ↑ «John Fury» (անգլերեն). BoxRec — Страница боксёра. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Hugh Fury» (անգլերեն). BoxRec — Страница боксёра. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Дядя Тайсона Фьюри». Boxing News - Новости бокса. 2012 թ․ փետրվարի 10. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Тренер Фьюри». LiveTV.ru. 2013 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2013-01-05-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Отец и тренер Фьюри приговорен к 11 годам лишения свободы». Советский спорт. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Hennesy Sports. Profile Tyson Fury» (անգլերեն). Hennesy Sports. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Tyson Fury» (անգլերեն). BoxRec. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Tyson Fury vs. Marcel Zeller» (անգլերեն). BoxRec — Обзор боя. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Tyson Fury vs. Scott Belshaw» (անգլերեն). BoxRec — Обзор боя. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Фьюри победил Макдермотта». vRINGe.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Тайсон Фьюри встретится с Дереком Чисорой». Allboxing.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ ««Проиграю лоху — уйду с ринга»». Газета.Ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Фьюри выиграл у Чисоры». BOXNEWS.com.ua. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Тайсон Фьюри победил Николая Фирту». Allboxing.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Фьюри остановил Пайкича». BOXNEWS.com.ua. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Фьюри: победа над Роганом будет сродни золотой медали на Олимпиаде». Чемпионат.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Тайсон Фьюри нокаутировал Рогана». iSport.ua. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Тайсон Фьюри победил таксиста-сквернослова и теперь хочет Поветкина». Корреспондент. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Тайсон Фьюри нокаутировал Винни Маддалоне». Allboxing.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Фьюри оказался тяжелее Маддалоне». sport.Mail.Ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Фьюри нокаутировал Винни Маддалоне». BOXING.RU. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Tyson Fury to fight Denis Boytsov in world title eliminator» (անգլերեն). BBC. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Хосе Сулейман: Бой Фьюри-Бойцов санкционирован как отборочный». Allboxing.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Бойцов отказался от боя против Фьюри». Чемпионат.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Противником Фьюри станет Кевин Джонсон». BOXNEWS.com.ua. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Тайсон оказался тяжелее Кевина Джонсона почти на 4 кг». Чемпионат.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Тайсон Фьюри стал официальным претендентом на бой с Виталием Кличко». Укринформ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Мануэль Чарр: Дэвид Хэй будет драться с Тайсоном Фьюри». BOXNEWS.com.ua. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «The Sun: Дэвид Хэй сразится с Тайсоном Фьюри» (անգլերեն). The Sun. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Хэй и Фьюри могут встретиться в августе». GorodokBoxing. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Тренер Тайсона Фьюри подтвердил переговоры с Дэвидом Хэем». Allboxing.ru. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Дэвид Хэй получил рассечение на тренировке, бой с Фьюри перенесён». Allboxing.ru. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Дэвид Хэй отказался от боя с Тайсоном Фьюри и объявил о завершении карьеры». BOXNEWS.com.ua. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Тайсон Фьюри подписал контракт с Фрэнком Уорреном и вернётся на ринг 15 февраля». Boxing News. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Тайсон Фьюри встретится в ринге с Александром Устиновым». sport.ua. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Тайсон Фьюри победил Дерека Чисору техническим нокаутом». FightNews.RU. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Тайсон Фьюри победил Кристиана Хаммера». AllBoxing.ru. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Тайсон Фьюри отказался от титула чемпиона Европы». boxingplanet.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Хьюги Фьюри – Дэвид Уиттом». akboxing.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Tyson Fury named RING Fighter of the Year for 2015» (անգլերեն). The Ring. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «12-й раунд боя Уайлдер – Фьюри – лучший раунд 2018 года». sport.ua. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Журнал The Ring: Усик — боец года, Ломаченко — тренер года». Журнал The Ring. 29 декабря 2018. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Итоги года по версии BoxingTalk: в победителях Ломаченко, Усик и Климас». BoxingTalk. 9 декабря 2018. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ 47,0 47,1 «Итоги 2018 года от WBC: в лауреатах Усик, Гвоздик, Канело и Фьюри». WBC. 23 января 2019. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Թայսոն Ֆյուրի(անգլ.) — պրոֆեսիոնալ մենամարտերի վիճակագրություն BoxRec կայքում։
- Страница на сайте BOXNEWS.com.ua
- На сайте fightnews.ru Արխիվացված 2019-11-03 Wayback Machine
- Новости на сайте allboxing.ru
- «Каждый день я хотел умереть». Цыганский король сверг Кличко, потерял все и вернулся, чтобы править. // Lenta.ru
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայսոն Ֆյուրի» հոդվածին։ |