«Նարնջագույն վզիկ» (ռուս.՝ «Оранжевое горлышко»), խորհրդային նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված 1954 թվականին։ Վիտալի Բիանկիի համանուն հեքիաթի էկրանավորումն է, որը նկարահանվել է Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայայի և Վլադիմիր Պոլկովնիկովի կողմից[1]։

Նարնջագույն վզիկ
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԱլեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա և Վլադիմիր Պոլկովնիկով
ՍցենարիստՆիկոլայ Էրդման
ՀնչյունավորումՄարիա Բաբանովա, Գեորգի Վիցին, Իրինա Գոշևա, Յուրի Մեդվեդև, Վալենտինա Տելեգինա և Գալինա Նովոժիլովա
ԵրաժշտությունՅուրի Նիկոլսկի
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1954

Սյուժե խմբագրել

Կաքավների երկու զույգ՝ Բրովկիններն ու Պոդկովկինները, ունենում են տասներկուական ճուտ։ Պոդկովկինները ծանոթանում են արտույտի հետ, իսկ երկու Բրովկիններին սպանում է բազեն։ Պոդկովկինի կինը՝ Նարնջագույն վզիկը, որոշում է որդեգրել նրանց ճուտերին և նրանց պահել ինչպես իր սեփականներին։ Աշնանը նա կաքավների ժողովին տանում է քսանչորս ճուտերի, և նրան ընտրում են գլխավոր հավամայր։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ճուռակի հետի տեսարանն ու ճուտերի պատճառով վեճը հղում են Վիտալի Բիանկիի մեկ այլ պատմվածքի, որ կոչվում է «Ում քիթն է ավելի լավը» (ռուս.՝ «Чей нос лучше»

Ստեղծողներ խմբագրել

Սցենարիստ Նիկոլայ Էրդման
Ռեժիսորներ Վլադիմիր Պոլկովնիկով, Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
Բեմադրող նկարիչներ Նադեժդա Ստրոգանովա, Մ. Ալեքսեև
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Ֆեոդոր Խիտրուկ, Տատյանա Տարանովիչ, Ռենատա Միրենկովա, Իգոր Պոդգորսկի, Բորիս Բուտակով, Ֆաինա Եպիֆանովա, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Բորիս Մեերովիչ, Լև Պոպով
Նկարիչ-դեկորատորներ Վերա Ռոջերո, Ելենա Տանենբերգ, Գ. Նևզորովա
Կոմպոզիտոր Յուրի Նիկոլսկի
Օպերատոր Միխայիլ Դրույան
Հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Տեխնիկական օգնական Գ. Լյուբարսկայա
Մոնտաժողի օգնական Ն. Արավինա
Դերերը հնչյունավորել են Մարիա Բաբանովա — Արտույտ,
Գեորգի Վիցին — աքլոր Պոդկովկին,
Իրինա Գոշևա,
Յուրի Մեդվեդև — աքլոր Բրովկին,
Վալենտինա Տելեգինա,
Գալինա Նովոժիլովա

Վերահնչյունավորում խմբագրել

2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել է ու վերահնչյունավորվել «Студия АС» և «Детский сеанс 1» ընկերությունների կողմից։ Նոր տարբերակում ամբողջովին փոխվել է ֆոնոգրաման, վերահնչյունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասանենր (Վլադիմիր Կոնկին, Բորիս Տոկարև, Իրինա Մալիկովա, Ժաննա Բալաշովա, Ալեքսանդր Կոտով, Վիտալի Օվանեսով), տիտրերում փոխվել են հնչյունային ռեժիսորի և հնչյունավորմանը մասնակցած դերասանների անունները։ Վերահնչյունավորումը խիստ բացասական արձագանքների է արժանացել ինչպես հեռուստադիտողների մեծ մասի[2][3], այնպես էլ պրոֆեսիոնալ միության անդամների կողմից[4][5]։ Վերականգնման որակը նույնպես երբեմն ենթարկվում է քննադատության։

Թողարկում խմբագրել

  • Մուլտֆիլմը սովորաբար թողարկվել է տեսաերիզով PAL համակարգում։ 1990-ական թվականների սկզբին մուլտֆիլմը թողարկվել է տեսաերիզներով «Крупный план» կինոմիության կողմից, 1990-ական թվականների կեսերին՝ «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր» VHS-հավաքածուում Studio PRO Video-ի կողմից։ 1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը թողարկվել է նաև «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուում VHS-ով «Союз» ստուդիայի կողմից։
  • 2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել է ու թողարկվել DVD-սկավառակներով երկու տարբերակով՝ օրիգինալը Dolby Mono ձայնով և վերահնչյունավորվածը Dolby Surround 5.1 ձայնով։
  • Մուլտֆիլմը թողարկվել է DVD-ով «Սիրելի հեքիաթ։ Գորշ վզիկը» (ռուս.՝ «Любимая сказка. Серая Шейка») հավաքածուում, Սոյուզմուլտֆիլմ[6]։

Մուլտֆիլմի մասին խմբագրել

1950-ական թվականների առաջին կեսին նկարահանվել են այնպիսի հայտնի ժապավեններ, ինչպիսիք են Մ. Ցեխանովսկու «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» (1950) և «Կաշտանկան» (1952), Լ. Ատամանովի «Ալվան ծաղիկը» (1952) և «Ոսկե այծքաղը» (1954), Ա. Իվանովի «Պապն ու թոռը» (1950), Վ. Պոլկովնիկովի և Ա. Սնեժկո-Բլոցկայայի «Նարնջագույն վզիկը» և այլն։

— Գեորգի Բորոդին[7]

Գրականություն խմբագրել

  • Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 3. — М.: Искусство, 1954. — 248 с. — 90 000 экз. Н. Эрдман «Оранжевое горлышко» — стр. 149-168.[8] Иллюстрации и текст по мультфильму.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Капков. Владимир Полковников // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. «Переозвучка наших старых мультфильмов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  3. «Мы против переозвучки советских мультиков!!!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  4. Директор «Союзмультфильма» Акоп Гургенович Киракосян отвечает на вопросы читателей «Ленты. Ру»
  5. НЕТ — фальсификации анимационного наследия!
  6. DVD «Любимая сказка. Серая Шейка»
  7. Георгий Бородин: Киностудия «Союзмультфильм» Краткий исторический обзор (Раздел:Пятидесятые) Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
  8. Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов, выпуск III

Արտաքին հղումներ խմբագրել