Պերսևս (մուլտֆիլմ)
Պերսևս (ռուս.՝ Персей), ըստ հին հունական դիցաբանության մոտիվների նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որի ռեժիսորն է Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայան։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Թեմա | Պերսևս |
Ռեժիսոր | Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա |
Սցենարիստ | Ալեքսեյ Սիմուկով |
Հնչյունավորում | Վսևոլոդ Լարիոնով, Աննա Կամենկովա-Պավլովա, Եվգենի Գերասիմով, Զինաիդա Նարիշկինա և Լյուսենա Օվչիննիկովա |
Բեմադրող նկարիչ | Ալեքսանդր Տրուսով |
Երաժշտություն | Վիտալի Գևիկսման |
Օպերատոր | Բորիս Կոտով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 20 րոպե[1] |
Թվական | 1973 |
Սյուժե
խմբագրելՍերիֆ կղզու դաժան արքա Պոլիդեկտը երիտասարդ հերոս Պերսևսին ուղարկում է Մեդուզա Գորգոնայի գլխի հետևից, որը մարդկանց իր հայացքով վեր էր ածում քարերի։ Նրան ուեկցում էր առևտրի և եկամտի աստված և գողերի հովանավոր Հերմեսը, որն այդ հարցում ուներ իր սեփական հետաքրքրությունները։ Պերսևսը ստանում է Մեդուզայի գուխը, որն ի վերջո օգտագործում է Կեֆեոս արքայի դստեր` Անդրոմեդայի փրկության համար։
Հեղինակներ
խմբագրելՌեժիսոր | Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա |
Սցենարի հեղինակ | Ալեքսեյ Սիմուկով |
Բեմադրող նկարիչ | Ալեքսանդր Տրուսով |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Նիկոլայ Ֆյոդորով, Ռենատա Միրենկովա, Վլադիմիր Զարուբին, Վալենտին Կուշներև, Վիկտոր Շևկով, Վիոլետա Կոլեսնիկովա, Ելենա Վերշինինա, Լեոնիդ Կայուկով |
Օպերատոր | Բորիս Կոտով |
Կոմպոզիտոր | Վիտալի Գևիկսման |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Խմբագիր | Արկադի Սնեսարև |
Մոնտաժող | Տատյանա Սազոնովա |
Օգնականներ | Ե. Նովոսելսկայա, Ա. Գորևա, Մ. Պոպովա |
Տնօրեն | Լյուբով Բուտիրինա |
Դերերը հնչյունավորել են | Վսելոդ Լարիոնով` Հերմես Աննա Կամենկովա` Անդրոմեդա Եվգենի Գերասիմով` Պերսևս Զինաիդա Նարիշկինա Լյուսիենա Օվչինիկովա Սոֆյա Զայկովա` Մեդուզա Գորգոնա |
Վերաթողարկում
խմբագրել1980-ական թվականներին մուլտֆիլմը ԽՍՀՄ-ում թողարկվել է VHS ձևաչափով։ Ռուսաստանում 1990-ական թվականներին այն VHS ձևաչափով թողարկվել է «Խոշոր» պլան ընկերության մուլտֆիլմերի հավաքածուում` «Արգոնավորդներ» և «Ֆաետոնը` Արևի որդին» մուլտֆիլմերի հետ։
Ռեժիսորի մասին
խմբագրելԱլեքսանդրա Սնեժկո-Բլոցկայայի մուլտֆիլմերը հին հունական դիցաբանության թեմայով լայնորեն հայտնի են։ Ալեքսանդր Տրուսովի հետ համագործակցությամբ նրանք հանդիսատեսին ներկայացրել են աստվածների, անտիկ հերոսների, մեդուզաների, Մինոտավրի ու մինչ այդ հանսիատեսի համար անսովոր այլ կերպրաների իրենց պատկերացումները։ Այդ ժանրում Սնեժկո-Բլոցկայան բացահայտող է դարձել և նկարահանել է հինգ մուլտֆիլմ` «Վերադարձ Օլիմպոսից» (1969), «Լաբիրինթ» (1971), «Արգոնավորդներ» (1972), «Պերսևս» (1973) և «Պրոմեթևս» (1974)։ - Սերգեյ Կապկով[2]
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Сергей Капков. Александра Снежко-Блоцкая // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2Արխիվացված է Օգոստոս 31, 2007 Wayback Machine-ի միջոցով: