Պրոմեթևս (մուլտֆիլմ)
«Պրոմեթեևս» (ռուս.՝ «Прометей»), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որ ստեղծվել է ռեժիսոր Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայայի կողմից հին հունական առասպելների հիման վրա։ Սնեժկո-Բլոցկայայի վերջին աշխատանքն է։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Թեմա | Պրոմեթևս |
Ռեժիսոր | Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա |
Սցենարիստ | Ալեքսեյ Սիմուկով |
Հնչյունավորում | Ալեքսեյ Կոնսովսկի, Վսևոլոդ Լարիոնով, Աննա Կամենկովա-Պավլովա, Եվգենի Գերասիմով և Միխայիլ Պոգորժելսկի |
Բեմադրող նկարիչ | Ալեքսանդր Տրուսով |
Երաժշտություն | Վիտալի Գևիկսման |
Օպերատոր | Բորիս Կոտով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 19 րոպե |
Թվական | 1974 |
Սյուժե
խմբագրելՄուլտֆիլմը պատմում է տիտան Պրոմեթևսի, որ Օլիմպոսից կրակ է գողացել մարդկանց համար, ինչի համար խստորեն պատժվել է Զևսի կողմից։ Պրոմեթևսի ընկերը՝ դարբին Հեփեստոսը, ստիպված է գամել նրան ժայռին, և ամեն օր Օլիմպոսից եկող արծիվը ծվատում է Պրոմեթևսի՝ գիշերվա ընթացքում վերականգնվող լյարդը՝ փորձելով նրանից ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչու է նա կրակը գողացել Օլիմպոսից։ Պրոմեթևսի պատասխանը չի հասկանում ո՛չ Հեփեստոսը, ո՛չ արծիվը, ո՛չ Զևսը։ Պրոմեթևսն սկսում է ծիծաղել նրանց վրա։ Զևսը մահապատժի է ենթարկում Պրոմեթևին՝ կայծակնահարելով նրա ժայռը։ Բայց Պրոմեթևսի խոշտանգումներն ու մահապատիժն ապարդյուն չէին․ մարդիկ պահպանել են նրա սրբազան նվերը։
Տարբերությունները առասպելից
խմբագրել- Պրոմեթևսի ազատումը մուլտֆիլմում չի ցուցադրվել, այլ տեղափոխվել է «Վերադարձ Օլիմպոսից» մուլտֆիլմ։
- Մուլտֆիլմում Պրոմեթևս միայն շղթայվախ է, իսկ առասպելում նա գամված էր նաև երկաթե սեպով։
Ստեղծողներ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Ալեքսեյ Սիմուկով
- Ռեժիսոր՝ Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
- Բեմադրող նկարիչ՝ Ալեքսանդր Տրուսով
- Կոմպոզիտոր՝ Վիտալի Գևիկսման
- Օպերատոր՝ Բորիս Կոտով
- Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝
- Նիկոլայ Ֆեոդորով
- Օլեգ Սաֆրոնով
- Վիկտոր Շևկով
- Օլգա Օռլովա
- Վիոլետա Կոլեսնիկովա
- Վալենտին Կուշներև
- Վլադիմիր Շևչենկո
- Խմբագիր՝ Արկադի Սնեսարև
- Մոնտաժող՝ Մարգարիտա Միխեևա
- Ասիստենտներ՝ Ա. Գորևա, Տ. Լիտկո, Դ. Անպիլով, Մ. Պոպովա
- Ֆիլմի տնօրեն՝ Լհուբով Բուտիրինա
- Դերերը հնչյունավորել են՝
- Ալեքսեյ Կոնսովսկի – Պրոմեթևս
- Վսևոլոդ Լարիոնով – արծիվ
- Աննա Կամենկովա – աղջիկ
- Եվգենի Գերասիմով – տղա
- Կոնստանտին Նիկոլաև
- Միխայիլ Պոգորժելսկի
Վերաթողարկում
խմբագրել1980-ականներին ԽՍՀՄ-ում մուլտֆիլմը թողարկվում է VHS-ով՝ «ԽՍՀՄ Պետկինոյի տեսածրագրի» հրատարակությամբ։ Ռուսաստանում 1990-ականներին թողարկվել է «Крупный план» կինոմիության կողմից VHS-ով, 1990-ականների կեսերին՝ Video CD սկավառակներով «Վերադարձ Օլիմպոսից» և «Հերակլեսն Ադմետոսի մոտ» մուլտֆիլմերի հետ միասին։
Արձագանքներ
խմբագրելՀայտնի է Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայայի ֆիլմերի շարքն ըստ Հին Հունաստանի առասպելների։ Ալեքսանդր Տրուսովի հետ համագործակցությամբ նրանք հանդիսատեսին են ներկայացրել աստվածների, անտիկ հերոսների, մեդուզաների, Մինոտավրոսի ու մինչ այդ հանդիսատեսի համար ոչ սովորական այլ կերպարների։ Այդ ժանրում Սնեժկո-Բլոցկայան նույնպես դարձել է առաջամարտիկ ու հասցրել է նկարահանել հին ֆիլմ՝ «Վերադարձ Օլիմպոսից» (1969), «Լաբիրինթոս» (1971), «Արգոնավորդներ» (1972), «Պերսևս» (1973), «Պրոմեթևս» (1974)։— Սեգեյ Կապկով[1]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Сергей Капков. Александра Снежко-Блоцкая // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
Արտաքին հղումներ
խմբագրել- «Պրոմեթևս»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Պրոմեթևս» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում