Արիստիդ Մայոլ
Արիստիդ Ժոզեֆ Բոնավենտյուր Մայոլ (ֆր.՝ Aristide Joseph Bonaventure Maillol, դեկտեմբերի 8, 1861[1][2][3][…], Բանիյուլ Սյուր Մեր - սեպտեմբերի 27, 1944[1][4][5][…], Բանիյուլ Սյուր Մեր), ֆրանսիացի քանդակագործ։
Արիստիդ Մայոլ ֆր.՝ Aristide Bonaventure Jean Maillol | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1861[1][2][3][…] |
Ծննդավայր | Բանիյուլ Սյուր Մեր |
Մահացել է | սեպտեմբերի 27, 1944[1][4][5][…] (82 տարեկան) |
Վախճանի վայրը | Բանիյուլ Սյուր Մեր |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Կոլարոսսիի ակադեմիա |
Ուսուցիչ | Ժան Լեոն Ժերոմ և Ալեքսանդր Կաբանել |
Ստեղծագործություն(ներ) | Ֆլորա, L'Air? և Action Enchained? |
Ոճ | Նաբի և սիմվոլիզմ[6] |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, վիմագրող, օֆորտանկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ և վիզուալ արտիստ |
ազդվել է | Պիեռ Պյուվի դը Շավան և Պոլ Գոգեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Aristide Maillol Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1882-1986 թվականներին սովորել է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցում։ Ազդվել է Պ. Գոգենից, հարել «նաբի» խմբակցությանը, կատարել գոբելենների էսքիզներ։ 1890-ական թվականների 2-րդ կեսից ստեղծել է «մոդեռն» ոճի հաստոցային ոչ մեծ քանդակներ։ Ստեղծագործական հասուն շրջանում (1900-ական թվականներին) ձգտել է զանգվածների ծավալապլաստիկական կառուցիկության և ընդհանրականության, ուրվագծի սահունության («Գիշեր», 1902-1909, բրոնզ, մասնավոր հավաքածու, Փարիզ, «Մանյակով Վեներան», 1930։ Հիմնականում պատկերելով կանանց մարմիններ (մարմարից, քարից, բրոնզից), դրանցում մարմնավորելով գեղեցիկ մարդու իր իդեալը, միաժամանակ հաղորդել է կամ հայեցողական հանգստի զգացողություն («Միջերկրածով», 1902-1905 թթ., բրոնզ, մասնավոր հավաքածու, ԱՄՆ), կամ դինամիզմ («Իլդե-Ֆրանս», բրոնզ, 1920-1925 թթ., Պտի-Պալե թանգարան, Փարիզ)։ Մայոլը կերպարների խորհրդանշական բովանդակությունը համադրել է արդիականության, իսկ գեղարվեստական լուծումը՝ միջավայրի հետ (առաջին համաշխարհային պատերազմում ընկածների հիշատակին կանգնեցված հուշարձաններ, 19-րդ դարի վերջի նշանավոր մարդկանց մոնումենտներ)։ «Կաշկանդված գործողություն» քանդակի (բրոնզ, 1906, ժամանակակից արվեստի ազգային թանգարան, Փարիզ) կնոջ հզոր մարմինը բացահայտում է Լ. Օ. Բլանկիի կյանքի պաթոսը, ներդաշնակության գաղափարը մարմնավորող նիմֆան՝ Պ. Սեզանի ստեղծագործական որոնումների նպատակը (հուշարձան՝ Պ. Սեզանին, քար, 1912-1925 թթ., Թուիլրի պարտեզ)։ Դեկորատիվ բնույթի աշխատանքներում («Պոմոնա», բրոնզ, 1910 թ., Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան (Մոսկվա)) կարևորված են զգայականությունը, մարդու և բնության միասնության բացահայտումը։ Մայոլը հայտնի է նաև մանրաքանդակներով, գծանկարներով, փորագրություններով և վիմագրություններով։ Խորը ռեալիզմով նրա մարդասիրական արվեստը մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի նշանավոր քանդակագործների վրա։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Aristide Maillol (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիստիդ Մայոլ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 204)։ |