Խոան Միրո
Խոան Միրո (կատ.՝ Joan Miró i Ferrà, ապրիլի 20, 1893[1][2][3][…] կամ 1893[4][5][6][…], Բարսելոնա, Իսպանիա[1][3][7] - դեկտեմբերի 25, 1983[2][8][9][…], Պալմա դե Մալյորկա[7]), կատալոնացի իսպանացի նկարիչ, քանդակագործ։
ԿենսագրությունԽմբագրել
1907-1910 թվականներին սովորել է Բարսելոնի Խորխե Գեղեցիկ արվեստների բարձրագույն դպրոցում։ 1919 թվականից ապրում է Փարիզում։ Սյուրռեալիզմի առաջին ցուցահանդեսի (1925) մասնակից։ Միրոյի պարզամիտ, մանկական նկարչություն հիշեցնող նրբագեղ-դեկորատիվ աշխատանքներում միահյուսվում են առարկայաձև անորոշ մարմիններն ու կենդանակերպ ֆանտաստիկ արարածները («Կատալոնյան բնանկար», 1924, ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք)։ 1940-1950-ական թվականներին հարել է աբստրակտ արվեստին։
Նկարազարդումներ, էսքիզներ է կատարել խեցեղենի և գորգերի համար, աշխատել մոնումենտալ-դեկորատիվ արվեստի բնագավառում (ՅՈւՆԵՍԿՕ-ի շենքի խճապատկերները, Փարիզ, 1958)։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://explore.rkd.nl/explore/artists/56373
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Anguera J. E. Enciclopedia universal ilustrada europeo-americana (իսպ.) — Editorial Espasa, 1905. — Vol. Suplemento 1934. — P. 195—196. — ISBN 84-239-4583-9
- ↑ 4,0 4,1 (unspecified title)
- ↑ 5,0 5,1 https://biblio-bhf.fr/person/ext-000005485 — 1956. — ISSN 0067-6918
- ↑ 6,0 6,1 Национальная галерея Виктории — 1861.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 https://www.digitalarchivioricordi.com/it/people/display/14899 — 1808.
- ↑ 8,0 8,1 8,2 Joan Miró
- ↑ 9,0 9,1 9,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ https://www.moma.org/artists/4016
Արտաքին հղումներԽմբագրել
- Խոան Միրոյի կայքը
- Խոան Միրո
- Խոան Միրոյի հիմնադրամը Մայորկայում
- Խոան Միրոյի աշխատանքները MoMA հավաքածոյում (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 620)։ |