Official Charts Company (կրճատ՝ OCC; նախկինում անվանվել է Chart Information Network (CIN) և The Official UK Charts Company), բրիտանական երաժշտական կազմակերպություն, որը կազմում է Մեծ Բրիտանիայի պաշտոնական երաժշտական հիթ-շքերթները՝ UK Singles Chart, UK Albums Chart, UK Official Download Chart և այլն։ Ներառված է միջազգային չարթ-ընկերությունների ցանկում, որոնք ճանաչված են Ֆոնոգրամմա արտադրողների միջազգային ֆեդերացիայի կողմից[1]։

Official Charts Company
Изображение логотипа
Տեսակհիթ շքերթ
Երկիր Միացյալ Թագավորություն
Հիմնադրվածօգոստոսի 3, 1969
Գլխադասային գրասենյակԼոնդոն, Միացյալ Թագավորություն

OCC կազմում է չարթերը հիմնվելով վաճառակետերում երաժշտական արտադրության վաճառքների տվյալների վրա։ Տվյալների հավաքումն իրականացնում է Millward Brown ընկերությունը, որը զբաղվում է շուկայական հետազոտություններով[2]։

OCC-ը ղեկավարվում է British Phonographic Industry և Entertainment Retailers Association (ERA) ընկերությունների կողմից։ Ընկերությունը զբաղվում է հիթ-շքերթների ստղծմամբ 1997 թվականի հուլիսի 1-ից։ Մինչ այդ դրանով զբաղվում էին մի քանի ընկերություններ, որոնցից մեկն էր Gallup-ը։

Բացի ընդհանուր չարթերից, ընկերությունը նաև հրապարակում է ավելի նեղ ուղղվածության չարթեր՝ UK Dance Chart, UK Indie Chart, UK R&B Chart, UK Rock Chart և Asian Download Chart, ինչպես նաև Scottish Singles and Albums Charts, Welsh Singles, Welsh Albums, UK Budget Albums:

5 сентября 2008 թվականի սեպտեմբերի 5-ին ընկերությունը փոխեց իր Official UK Charts Company անվանումը դառնալով The Official Charts Company, ինչպես նաև փոխեց իր պատկերանշանը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «International chart companies — ifpi.org» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  2. «OCC Information Pack» (PDF). OCC. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 8-ին.
  3. Ben Cardew (2008 թ․ սեպտեմբերի 5). «OCC re-brand is Official». Music Week. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • [www.theofficialcharts.com Պաշտոնական կայք]