Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիա

(Վերահղված է Recording Industry Association of Americaից)

Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիա (անգլ.՝ Recording Industry Association of America, RIAA), ասոցիացիա, որը ներկայացնում է ԱՄՆ ձայնագրող արդյունաբերության հետաքրքրությունները։

Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիա
Изображение логотипа
Տեսակստանդարտավորման կազմակերպություն և երաժշտական կազմակերպություն
Հիմնադրված է1952
ՎայրՎաշինգտոն, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերություներաժշտական արդյունաբերություն
Կայքriaa.com(անգլ.)
Մասնակից էՀամացանցի կոնսորցիում[1]
 Recording Industry Association of America Վիքիպահեստում
RIAA-ի տարբերանշան

Պատմություն

խմբագրել

RIAA-ն ձևավորվել է 1952 թվականին։ Նրա առաջին գործնական նվաճումը եղել է գրամձայնագրության հաճախականությունների ստանդարտ սխեմայի հաստատումը, որը հետագայում հայտնի է դարձել որպես «RIAA-ի կոր» կամ «RIAA- կորեկցիա»։

RIAA-ն առաջարկել է մասնակցություն ունենալ ձայնագրության և ձայնաստեղծման ստեղծման և աջակցության տեխնիկական ստանդարտների ստեղծմանը։

RIAA-ն նաև կառավարում է երաժշտության բնագավառում հեղինակային պարգևատրումներով և հավաստագրմամբ։

RIAA-ն պատասխանատու է ԱՄՆ-ում սինգլների և ձայնասկավառակների այսպես կոչված RIAA հավաստագրման համար, որի դեպքում շնորհվում են ոսկե, պլատինե կարգավիճակներ։

Դատական հայցեր

խմբագրել

Վերջերս RIAA -ն սկսում է մեղադրանքներ ներկայացնել՝ «ծովահենության մեջ» մեղադրելով ցանցի հասարակ օգտատերերին։ Օրինակ, RIAA-ի հայցերից մեկը ուղղված էր ընդդեմ միայն մայր Թանի Անդերսենի[2], որը, իբր թե, երգեր էր բեռնում KaZaA-ից։ Մասաչուսեթսի 66-ամյա բնակչուհի Սառա Սիբերի Ուարդի համար «ապօրինի է p2p ցանցի այլ օգտատերերին երկու հազարից ավել երաժշտական ստեղծագործություն տրամադրել»[2]։ 2008 թվականի դեկտեմբերին RIAA-ն դատարանի միջոցով 8 հազար դոլար վաստակեց մի դեռահաս աղջկանից, որը հիվանդ էր պանկրեատիտով և որը «օնլայն տեղադրել էր 10 երգ և դրանով իսկ խաթարել էր մարդկանց իրավունքները»[2]։

Քննադատություն

խմբագրել

Վերջին ժամանակներում RIAA-ի դերը բավականին ոչ միանշանակ է գնահատվում հասարակության կողմից։ Դա կապված է այն ակտիվ գործողությունների հետ, որը ասոցիացիան կատարում է ֆայլերի փոխանակման ցանցերի զարգացման և երաժշտության զարգացման այլ տեխնոլոգիաների հետ կապված։ RIAA-ի քննադատները նշում են այն, որ ասոցիացիան պաշտպանում է միայն ձայնագրող ընկերությունների շահերը, ոչ թե սպառողների կամ երաժիշտների։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիա» հոդվածին։