Bee Gees («Բի Ջիզ»), բրիտանական երաժշտական խումբ։ Կազմված է 3 եղբայրներից՝ Բարի Գիբից, Ռոբին Գիբից և ստեղնաշարային գործիքավորող-կիթառահար Մորիս Գիբից։ Խմբի ձայնասկավառակների վաճառքն անցնում է 100 միլիոն կրկնօրինակից, ինչը նրանց դարձնում է երաժշտական աշխարհի ամենահաջողակ խմբերից մեկը[2]։

Բի Ջիզ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունBee Gees
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ժանրեր

Փոփ Դիսկո

սոֆթ-ռոք

փոփ-ռոք

ռոք
Գործունեություն1958
ԼեյբլLeedon?, Spin?, Polydor Records, RSO Records, Brunswick Records, Մերկուրի Ռեքորդս, Philips Records և Fontana Records
Պարգևներ
Կայքbee-gees.com
Նախկին անդամներ
Բարի Գիբ, Ռոբին Գիբ, Մորիս Գիբ
 Bee Gees Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Բարի Գիբը ծնվել է 1946 թվականի սեպտեմբերի 1-ին Մանչեստրում։ Ռոբինը և Մորիսը երկվորյակներ են, ծնվել են 1949 թվականի դեկտեմբերի 22-ին 35 րոպեի տարբերությամբ, 1959 թվականին Գիբբերի ընտանիքը Մանչեստրից տեղափոխվեց Ավստրալիա։ 1960 թվականին նրանք մասնակցեցին հեռուստատեսային մի քանի նախագծերի, ինչպես նաև Ավստրալիայի մի քանի առողջարաններում՝ չնայած նրան, որ նրանք դեռ անչափահաս էին։ Ավստրալիացի աստղ Կոլ Ջոյը ոգեշնչվել է Բարիի երգերով և օգնել եղբայրներին 1963 թվականին պայմանագիր ունենալ երաժշտական լեյբլի հետ։ Խմբի անունը փոխվել է՝ վերածվելով "Bee Gees"։ Եռյակը թողարկում էր 2-3 երգ մեկ տարվա ընթացքում։ Այդ ժամանակ Բարին հասցնում էր գրել երգեր ավստրալիական այլ երաժիշտների համար։ 1966 թվականին Գիբերը վերադարձան Անգլիա, որտեղ սկսեցին հաջողակ կարիերան ռոք-երաժշտության ասպարեզում։ 1970-ական թվականների սկզբին խմբի ալբոմները դադարեցին մեծ հաջողություններ ունենալ։

Bee Gees-ի ստեղծագործական փուլն սկսվեց, երբ երաժիշտները բոլորի համար անսպասելի կերպով անցում կատարեցին դիսկո երաժշտությանը։ 1977 թվականին թողարկվեց «Շաբաթ օրվա տենդը» ֆիլմի սաունդթրեքը, որը կատարում էր Bee Gees-ը։ Ֆիլմի ամենահաջողակ երգը դարձավ նրանց «Stayin' Alive» երգը։ Դրա աննկարագրելի հաջողության շնորհիվ Bee Gees-y սկսեց ոչ դանդաղ կերպով հիթ-շքերթների առաջին հորիզոնականները գլխավորել, ինչի հետևանքով էլ մնաց դիսկոյի դարաշրջանի կենդանի դեմքը և 1970-ական թվականների երկրորդ կեսի դիսկոտեկների հիթերի ստեղծողը։

 
Խմբի աստղը Հոլիվուդի փառքի ծառուղում

1979 թվականին խումբն աստղ ստացավ Հոլիվուդի փառքի ծառուղում երաժշտության բնագավառում իրենց ձեռքմբերումների և ներդրումների համար[3]։

1980-ական թվականներին խմբի անդամները հիմնականում ծավալում էին անհատական գործունեություն։ Հատկապես այդ դաշտում հաջողություն ունեցավ Ռոբինը։ 1987 թվականին խումբը հանդես է գալիս E.S.P.-ով, որը բավականին հաջողություն է ունենում։ Այդ ալբոմի You Win Again երգը գլխավորում էր Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի երաժշտական աղյուսակները։ Bee Gees-ը վերադարձնում է հանրության և երաժշտասերների ուշադրությունը դեպի իրեն 1990-ական թվականների վերջին՝ թողարկելով մի քանի ռոք-ալբոմներ (վերջինը՝ 2001 թվականին)։ 2003 թվականին խումբըը դադարեց գոյություն ունենալ, ինչը կապված էր Մորիս Գիբի մահվան հետ։

6 տարի անց՝ 2009 թվականի վերջին, Բարին և Ռոբինը հայտարարեցին Bee Gees-ի վերածնունդի մասին[4]։ Խումբն այդպես էլ չթողարկեց նոր ձայնագրություններ։ Երբ 2012 թվականին Ռոբին Գիբը մահացավ, Bee Gees-ի վերածնունդի հույսը վերջնականապես սպառվեց։

  • Գիբ Բարի- վոկալ, կիթառ (1958-2003, 2009-2012)
  • Գիբ Ռոբին- վոկալ (1958-1969, 1970-2003, 2009-2012)
  • Գիբ Մորիս- վոկալ, կիթառ, բաս-կիթառ, ստեղնաշարային գործիքներ (1958-2003)

Սկավառակագրություն

խմբագրել
  • The Bee Gees Sing and Play 14 Barry Gibb Songs
  • Spicks and Specks
  • Bee Gees 1st
  • Turn Around Look At
  • Horizontal
  • Idea
  • Rare, Precious, Beautiful, Vol.1
  • Rare, Precious, Beautiful, Vol.2
  • Odessa
  • Best of Bee Gees
  • Cucumber Castle
  • Rare, Precious, Beautiful, Vol.3
  • Sound Of Love
  • Melody (soundtrack)
  • Trafalgar
  • 2 Years On
  • To Whom It May Concern
  • A Kick In The Head
  • Far East Tour 1973
  • Life In a Tin Can
  • A Kick In The Head Is Worth Eight In The Pants
  • Best of Bee Gees Volume 2
  • Mr. Natural
  • Bee Gees - Starportrait
  • Bee Gees - The Original Odessa
  • Main Course
  • The Bee Gees - POP Giants, Vol.19
  • Gold/Volume One
  • Best Of Bee Gees, Vol.3
  • Children of the World
  • Massachusetts
  • Saturday Night Fever
  • Here At Last Bee Gees Live
  • I՝ve Gotta Get A Message To You
  • Take Hold Of That Star
  • Sgt. Pepper՝s Lonely Hearts (soundtrack)
  • Spirits Having Flown
  • Bee Gees Greatest
  • Guilty Demos
  • Living Eyes
  • Staying Alive
  • E.S.P.
  • One
  • Tales from the Brothers Gibb
  • High Civilization
  • Size Isn't Everything
  • The Very Best Of Bee Gees
  • Claustrophobia
  • Still Waters
  • One Night Only
  • The Very Best Of Bee Gees
  • Tomorrow The World
  • This Is Where I Came In
  • Their Greatest Hits։ The Record
  • Number Ones
  • Bee Gees Love Songs
  • The Ultimate Bee Gees
  • Mythology։ The 50th Anniversary Collection

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://walkoffame.com/bee-gees/
  2. Տեղեկություն խմբի մասին Allmusic.com կայքում
  3. «digitalspy.co.uk». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  4. ԲիԲիՍի կայքի նորություններ

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Bee Gees» հոդվածին։