«Eleanor Rigby», «The Beatles» անգլիական ռոք խմբի երգը, գրված Փոլ ՄաքՔարթնիի կողմից։ Ջորջ Մարթինի կրկնակի լարային քառյակով և միայնության մասին այս հիացնող տեքստով երգը խմբի գործունեության մեջ իր ուրույն տեղն ունի։ Այն թողարկվել է «Rubber Soul» ալբոմում։ Ստեղծագործության մեջ միացել են բալլադային երաժշտությունը, խիստ քայլերգը և եկեղեցական ձայները[2][3]։ 1966 թվականին երգը ստացել է Գրեմմի «Լավագույն վոկալ ռոքնռոլ ոճում» անվանակարգում, իսկ 2004 թվականին «Eleanor Rigby»-ին զբաղեցրել է 137-րդ տեղը «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերը ըստ Rolling Stone-ի»[4]։

«Էլանոր Ռիգբի»
Eleanor Rigby
The Beatlesի երգը
Թողարկված1966 թվականի օգոստոսի 5
Ձայնագրված1966 թվականի ապրիլի 28
Ժանրբարոկո փոփ և ռոք
Լեզուանգլերեն
Տևողություն2։06
ԼեյբլCapitol Records Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Parlophone/EMI Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՀեղինակՓոլ ՄաքՔարթնի
ԿոմպոզիտորՋոն Լենոն[1] և Փոլ ՄաքՔարթնի[1]
ՏոնայնությունՍոլ մաժոր
ՊրոդյուսերՋորջ Մարթին
Ժամանակագրություն
Paperback Writer
(1966)
«Էլանոր Ռիգբի»
(1966)
Strawberry Fields Forever / Penny Lane
(1967)

Ստեղծագործությունը պատմում է միայնակ աղջկա և վանականի պատմությունը։ Հերոսներն անհույս միայնակ մարդիկ են, որոնց ճակատագրերը միացնում են միայն աղջկա՝ եկեղեցում մահանալուց հետո։ Չի բացառվում, որ հերոսները հորինված են։

«Eleanor Rigby»-ն հիշատակվում է դասական երաժշտության մասին մի քանի գրքերում։ Կոմպոզիտոր Հովարդ Հուդալը սրա մասին ասել է․ «Անթերի մեղեդիների ցնցող համադրություն, որի հետ եվրոպական երաժշտության մեջ կարող է համեմատվել միայն Մոցարտը», «արևմտյան երաժշտության փրկություններից մեկը»։

Երգի ստեղծման պատմությունը խմբագրել

Ինչպես Փոլ ՄաքՔարթնիի մյուս երգերի, այնպես էլ «Eleanor Rigby»-ի գաղափարը նրա մոտ ծնվել է դաշնամուր նվագելիս։ Երգի սկզբնական անվանումը եղել է «Miss Daisy Hawkins»։ Փոլը նկատեց այս անունը ցուցափեղկի վրա և սկսեց երգել[5]։ Այնուհետև նա այն փոխարինեց Eleanor Rigby-ով, մտքում հայտվնեց երգի առաջին արտահայտությունը և հենց այս գաղափարներով էլ նա գնաց Ջոնի մոտ։ Երգի ստեղծման մասին իր հիշողություններով երաժիշտը հետագայում կիսվել է 1966 թվականին իր տված հարցազրույցի ընթացքում․

  Ես գրեցի «Eleanor Rigby»-ն երբ ապրում էի Լոնդոնում։ Նկուղում ունեի դաշնամուր։ Ես երկար ժամանակ նստում էի այնտեղ և ահա մի օր, անհույս նստած, հանկարծակի գտա մի հիանալի ակորդ, որից հետո բառերը ինքնըստինքյան շարվեցին․ «Տրա-տա-տա-տա․․․եղեկեցում հավաքում է բրինձ հարսանիքից հետո․․․»։ Հարսանիքից հետո բրինձ հավաքողի մասին պատկերացնումներն ինձ տարան «միայնակ մարդկանց» մտքերի մոտ[6]։ Ես միանգամից չկարողացա անուն ընտրել, ես միշտ փորձել եմ ընտրել չմոռացվող անուններ։ Ես նայեցի իմ դպրոցական հին նկարները, հիշեցի անուններ և նրանք բոլորը հնչում էին Ջեյմս Սթրինգֆելոուի և Գրեյս Փենդլթոնի պես։ Իսկ երբ կարդում ես վեպեր, այնտեղ հերոսների անունները հնչում են Ջեյմս Թերբերիի պես։ Դրանք կեղծ անուններ են։ Դրա համար էլ ես փորձեցի ընտրել այնպիսի անուն այս մեղեդիի համար, որը կհնչեր իրական և կփոխանցեր երգի միտքը։  

Որպես անունի սկզբնաղբյուր Փոլը նշել է դերասանուհի Էլեոնոր Բրոնին, ով 1965 թվականին Բիթլզի հետ նկարահանվել է «Օգնություն» ֆիլմում։ Ռիգբին վերցվել է Բրիստոլի գինիների խանութի անունից՝ «Rigby & Evens Ltd», որտեղ նա մտել էր Ջեյն Էշերին սպասելու համար։ 1984 թվականին Փոլը հիշել է․

  Ինձ պարզապես դուր եկավ անունը։ Ես փնտրում էի այնպիսի բան, որ կհնչեր հասարակ։ „Էլեոնոր Ռիգբին“ հնչում էր անկեղծ և հասարակ։ Երդվում եմ, ես մտածում էի, թե հենց այսպես էլ ընտրել եմ անունը։ Ես պարզ հիշում եմ՝ ինչպես ընտրեցի Էլեոնոր անունը, իսկ հետո փնտրում էի համարժեք ազգանուն և թափառելով Բրիստոլի փողոցներում ես հանկարծ գտա ազգանունը խանութի ցուցափեղկում։ Բայց պարզվեց, որ Վուլտոնի գերեզմաններում, որտեղ Ջոնի հետ մենք շատ էինք լինում, կա մի տապանաքար Էլեոնոր Ռիգբիի անունով։ Ավելի շուտ, հարցը իմ գիտակցության մեջ է, քանի որ ես մի անգամ չէ, որ Ջոնի հետ թափառել եմ գերեզմաններով։ Այնտեղ մենք հաճախ էինք ծխում։

Նշանակում է՝ ներքին գիտակցությանս այս գործում խառնվելը տրամաբանական է․ սա այլ կերպ մեկնաբանել ես չեմ կարող։ Ես չգիտեմ՝ ինչումն է բանը։ Զուգադիպությունը կարող եմ բացատրել երկու բանով։ Մենք հիմնվում ենք բացատրությունների վրա, սակայն սա ուղղակի իրադարձությունների ազդեցություն է, ոչ ավելին։ Իսկ ինչ վերաբերում է պատճառներին, որոնց շնորհիվ առաջանում են պատահականությունները, սրա մասին մեր խղճուկ ուղեղը չի կարող մտածել։

 

The Beatles-ը ավարտեց երգի ստեղծման աշխատանքները Ջոն Լենոնի տանը (Քենվուդ)։ Ջոն Լենոնը, Ջորջ Հարիսոնը, Ռինգո Սթարը և նրանց ընդհանուր ընկեր Փիթ Շոթթոնը լսեցին ՄաքՔարթնիի երգի անավարտ տարբերակը, որը երաժիշտը կատարեց դաշնամուրով և դրանից հետո սկսվեց քննարկումը։

Այսպես, Ռինգո Սթարը առաջարկեց ավելացնել հետևյալ տողերը․ «Գրում է իր քարոզի բառերը, որը ոչ ոք չի լսում․ չէ՞ որ ոչ ոք չի անցնում այդտեղով»։ Շոթթոնը համառորեն պնդեց փոխել քահանայի անունը (տեր ՄաքՔարթնի), որպեսզի հանդիսատեսը սա չընդունի որպես Փոլի ընտանիքի մասին պատմություն[7]։

Հետաքրքիր է, որ որոշ մարդիկ կարծում են՝ հայր ՄաքՔենզին իրականում «տեր Թոմ ՄաքՔենզին» է, ով ծառայում է Նորթիջի մեմորիալ դահլիճում[8][9]։

Չիմանալով ինչպես ավարտել երգը, ՄաքՔարթնին լսում է իր ընկերոջը՝ Փիթ Շոթթոնին, ով առաջարկում էր երգն ավարտել Էլեոնոր Ռիգբիի մահով։ Չնայած Լենոնը դեմ էր սրան, Փոլը ընդունեց իր ընկերոջ առաջարկը և հետո նշեց, որ Փիթի դերը այս երգի մեջ է նկատելի է։

Երգին հաճախ վերագրում են միայնակ մարդկանց էլեգիայի[10] կամ Մեծ Բրիտանիայում հետպատերազմյան շրջանի կյանքի կոչումը[11][12]։

Երգի ձայնագրությունը խմբագրել

«Eleanor Rigby»-ն ոչ մի ընդհանրություն չունի փոփ երաժշտության համընդհանուր ստանդարտների հետ։ Սա խմբի հազվադեպ աշխատանքներից մեկն է, որի ձայնագրման ժամանակ մասնակիցները չեն մասնակցել գործիքավորմանը։ Երաժիշտները կատարել են միայն վոկալիստների դեր։ Վոկալի հիմնական մասը կատարում է հենց երգի հեղինակ Փոլ ՄաքՔարթնին, իսկ հարմոնիկ մասն ապահովում են Ջոն Լենոնն ու Ջորջ Հարիսոնը[13]։ Երգում հնչում են միայն լարայի գործիքներ (4 ջութակ, 2 ալտ, 2 թավջութակ) և վոկալ։ Գործիքավորման հեղինակը Ջորջ Մարթինն է[14]։ Մեծ մասամբ գործիքները «նեղացված են»․ այսինքն, երկու գործիք միայն երկու լարային քառյակի է պատկանում, որոնցից յուրաքանչյուրը իր դերն ունի քառյակում։

Ձայնագրման ժամանակ բարձրախոսները դրված էին գործիքներին մոտ, որպեսզի ավելի պայծառ և զգացմունքային մեղեդիներ ստացվեն։ Ջորջ Մարթինը պնդում էր, որ լարայինները նվագեն առանց վիբրատոյի։ Մարթինը պատրաստեց ձայնագրության երկու տարբերակ, որոնցից մեկում օգտագործեց դա, իսկ մյուսում՝ ոչ։ ՄաքՔարթնիի առաջարկը՝ երգը ուղեկցվի ջութակների ձայնակցությամբ, հավանաբար կապված էր իտալացի կոմպոզիտոր Վիվալդի Անտոնիոյի հանդեպ ունեցած հետաքրքրությամբ։ Ջոն Լենոնը նույնպես նշել է երգում իր ներդրման մասին․

 

Փոլի երեխան էր, ում օգնել եմ կրթություն ստանալու հարցում․․․ Ջութակի ընկերակցությամբ երգ գրելը Փոլի միտքն էր։ Նրա ընկերուհին՝ Ջեյն Էշերը, ծանոթացրեց Փոլին Վիվալդիի հետ և դա շատ օգտակար եղավ։

 

«Eleanor Rigby» երգը ձայնագրվեց «Էբբի-ռոուդ» ստուդիայում 1966 թվականի ապրիլի 28-ին և ավարտվեց հունիսի 6-ին։ Ընդհանուր ձայնագրվեց 15 դուբլով[15]։

Պրոդյուսեր և գործիքավորող Ջորջ Մարթինը իր «Այն, ինչ մեզ պետք է ականաջներն են» գրքում վստահեցնում է, որ հենց ինքն է պնդել, որպեսզի երգի երկու մասերը միանան իրար։

Թողարկում խմբագրել

«Eleanor Rigby»-ն թողարկվել է 1966 թվականի օգոստոսի 5-ին։ Սրա թողարկումը համընկավ Revolver ալբոմի թողարկմանը և դուրս եկավ Մեծ Բրիտանիայի «Parlophone» լեյբլի ներքո[16]։

Բրիտանական հիթ-շքերթում երգը չորս շաբաթ շարունակ գտնվում էր առաջին հորիզոնականում, մինչդեռ Ամերիկայի հիթ-շքերթում գրավել էր ընդամենը 11-րդ հորիզոնականը[17]։

Նշանակությունը խմբագրել

 
Էլեոնոր Ռիգբիի հուշարձանը Լիվերպուլում

Չնայած «Eleanor Rigby»-ն առաջին փոփ երգը չէր, որն անդրադարձավ մահվան և միայնության թեմաներին, այնուամենայնիվ, համաձայն քննադատ Իեն Մաքդոնալդի խոսքերի, «երգը իսկական շոկ էր 1966 թվականի փոփ լսողների համար»։

Համանման ձևով մութ զգացմունքներին անդրադարձել էր նաև հայտնի խումբ «The Shangri-Las»-ը։ Նրանց 1964 թվականի երգում՝ «Leader of the Pack»-ում պատմվում է երկու դժբախտ սիրահարների մասին, որոնց սերը ավարտվում է սիրահարներից մեկի մահով։ Այնուամենայնիվ այս ամենի մեջ ռոմանտիկայի տարրեր են նկատվում։

1960-ական թվականներին փոփ-ստանդարտ երաժշտությունը խուսափում էր դժբախտ ճակատագրով երգերից և երաժշտության մեջ տիրում էին կյանքի հանդեպ ուրախ պատկերացումները, և այնպիսի երգերը, ինչպիսին է «Eleanor Rigby»-ին ժամանակի համար նորություն էր։

«Eleanor Rigby»-ն փոխանցում էր մարդկային դատարկության և դեպրեսիվության վիճակ։ Երգը, որ գրվեց հանրահայտ խմբի կողմից, անմիջապես գրավեց հանդիսատեսին։ Revolver ալբոմի երգերի մեջ «Eleanor Rigby»-ին տարբերվում է նրանով, որ դասվեց փսիխոդելիկ ռոք ժանրի մեջ (այս ոճի մեջ գրված էին Sgt. Pepper's Lonely Hearts Club Band ալբոմի երգերը)։

Այնուամենայնիվ սիրային ոճի մեջ գրված այս երգը մեծ առաջընթաց էր համեմատած «I Want to Hold Your Hand» երգի հետ[18]։

«Eleanor Rigby»-ն երկրորդ երգն է (Yellow Submarine-ից հետո), որ հնչել է «Դեղին ջրասուզանավ» մուլտֆիլմում 1968 թվականին։ Երկու երգերը տարբերվում են նրանով, որ չեն հնչել տղաների կատարմամբ։ «Eleanor Rigby»-ն հնչում է մուլտֆիլմի սկզբում, երբ հայտնվում է առաջին «բիթլը»՝ Ռինգո Սթարը, ով ներկայացված էր խաղաղորեն կարոտող և ճնշվող մարդու կերպարով։

1967 թվականին The Who խմբի կիթառահար և երգերի հեղինակ Պիտ Թաունսենդը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է․

 

Իմ կարծիքով «Eleanor Rigby»-ն կարևոր քայլ էր առաջ շարժվելու համար։ Միանշանակ սա ինձ ոգեշնչեց՝ գրել և տեսնել իրերը այդ ոճի մեջ[19]։

 

Ռոքնռոլ ոճի մեջ երգերի հայտնի հեղինակ Ջերրի Լեյբերը ասել է երգի մասին․

 

Բոլոր տեղերում էլ The Beatles-ը կատարյալ է։ Չեմ կարծում, որ երբևէ «Eleanor Rigby»-ից լավ երգ է գրվել[20]։

 

Պատմական փաստեր խմբագրել

 
Էլեոնոր Ռիգբիի գերեզմանը

1980-ական թվականներին գերեզմանում, որը գտնվում էր Լիվերպուլի Սուրբ Պյոտր Վուլտոնի եկեղեցու հարևանությամբ հայտնաբերվեց Էլեոնոր Ռիգբիի գերեզմանը՝ ոմն ՄաքՔենզիի գերեզմանից մի քանի յարդ հեռավորության վրա[21][22]։ Էլեոնոր Ռիգբին ծնվել է 1895 թվականին, ամուսնացած է եղել Թոմաս Վուդսի հետ, ապրել է իր կյանքը Վուլտոնում՝ Լիվերպուլի արվարձանում։ Էլեոնորը մահացել է 1939 թվականի հոկտեմբերի 10-ին՝ 44 տարեկանում։ Դարձել է արդյոք մահացած Էլեոնորը ոգեշնչման աղբյուր երգը գրելու համար, թե ոչ, մինչ օրս անհայտ է, սակայն նրա գերեզմանը Լիվերպուլ եկած The Beatles-ի երկրպագուների համար դարձել է ուխտագնացության վայր[23]։ 1982 թվականին Լիվերպուլի Սթենլի Սթրիթում՝ Մաթյու սթրիթից ոչ հեռու, դրվեց Էլեոնոր Ռիգբիի հուշարձանը․ միայնակ նստած կնոջ տեսքով։ Այս վայրը դարձավ միայնակ մարդկանց անփոխարինելի վայրը։ Արձանի ցուցանակի վրա գրված է․ Eleanor Rigby. «All the lonely people …» (հայերեն՝ Էլեոնոր Ռիգբի․ նվիրվում է բոլոր միայնակ մարդկանց․․․1995 թվականին նկարահանված «Free as a Bird» երգի տեսահոլովակում մի կարդ կա, որի ժամանակ Էլեոնորի գերեզմանից հեռանում է քահանա ՄաքՔենզին[24]։

Ձայնագրությանը մասնակիցներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ISWC-Net
  2. Факты о песне «Eleanor Rigby» на сайте music-facts.ru
  3. 19 Фрагмент из статьи «Стилевые метаморфозы рока или путь к „третьей“ музыке» Արխիվացված 2013-10-29 Wayback Machine
  4. «The Rolling Stone 500 величайших песен всех времён. Rolling Stone». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  5. Интервью с участниками «The Beatles» (Воспоминания о 1966) на сайте letitbeat.narod.ru
  6. [Անգլիական ավադնույթներով նորապսակների գլխին բրինձ են շաղ տալիս ի նշան հաջողության]
  7. Стив Тёрнер «Запись трудного дня: История позади каждой песни The Beatles» (1994), стр. 104—105.
  8. [The Beatles - I'll Follow The Sun «Трибьют Отцу Маккензи». Northwich Guardian (2000-06-98). Проверено 15 января 2007. Архивировано из первоисточника 5 апреля 2012.]
  9. Item 934 - Beatles: Отец Маккензи (каталог 292) (декабрь 2004). rrauction.com. Проверено 17 января 2007.
  10. «Бел Канто и The Beatles. «Time». Архивировано из первоисточника 5 апреля 2012». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  11. Альбом «Revolver» — The Beatles. The Observer. Архивировано из первоисточника 5 апреля 2012.
  12. http://www.guardian.co.uk/thebeatles/story/0,,606241,00.html
  13. Иэн Макдоналд (2005), стр. 203—205.
  14. Фрагмент из статьи «Band on the Run: Аранжировка или кашу маслом не испортишь» на сайте guitar.ru (рус.)
  15. Марк Льюисон (1988), стр. 77, 82.
  16. Льюисон (1988), стр. 200.
  17. Уоллгрин (1982), стр. 48.
  18. Аккорды песен «The Beatles» (глава VII) на сайте letitbeat.narod.ru (рус.)
  19. Уилкерсон (2006)
  20. Свеинсон Билл. Encarta Book of Quotations. — 2000. — P. 555.
  21. «Антология The Beatles» (2000), стр. 208.
  22. «Могильная плита «Eleanor Rigby» на кладбище Церкви Святого Петра Вултона, в Лиерпуле». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  23. Eleanor Rigby. Библия The Beatles.
  24. См. полную запись муз. видеоклипа The Beatles — «Free as a Bird» (1977/1995)