Revolver (ալբոմ)
Revolver, The Beatles ռոք խմբի 7-րդ ալբոմը՝ թողարկված 1966 թվականի օգոստոսի 5-ին։ Ամերիկյան «Capitol Records» ընկերության հրապարակումների ժամանակագրության մեջ Revolver-ը եղել է խմբի 11-րդ ալբոմը՝ ստեղծված ԱՄՆ-ում 1966 թվականին։ Ամերիկյան հրապարաման մեջ էին մտնում «I’m Only Sleeping», «And Your Bird Can Sing» և «Dr. Robert» երգերը, որոնք 1966 թվականի հունիսի 20-ին թողարկվել են «Yesterday and Today» ալբոմում[1]։
Revolver | ||||
---|---|---|---|---|
The Beatles--ի | ||||
Թողարկված | 1966 թվականի օգոստոսի 5 | |||
Ձայնագրված | Էբբի Ռոուդի ստուդիայում՝ 1966 թվականի հունիսի 22-ապրիլի 6 | |||
Ժանր | Ռոքնռոլլ, Փսիխոդելիկ ռոք, Պրոգրեսիվ ռոք | |||
Տևողություն | 34:40 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | ||||
Պրոդյուսեր | Ջորջ Մարթին | |||
Մասնագիտական ակնարկ | ||||
| ||||
The Beatles--ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Խումբը անցել է ստուդիային աշխատանքի ապրիլի 6-ին՝ սկսելով «Tomorrow Never Knows» երգի ձայնագրությունը։ Revolver ալբոմի համար վերջինը ստեղծվել է «She Said, She Said» երգը։ Բոլոր երգերը ձայնագրվել են Լոնդոնում՝ Էբբի Ռոուդի ստուդիայում։ Երաժշտական պրոդյուսերը և ձայնային ռեժիսորը, ինչպես The Beatles-ի նախորդ աշխատանքներում, եղել է Ջորջ Մարթինը, իսկ ձայնային նոր օպերատորը դարձավ Ջեֆ Էմերիկը։ Մի քանի երգերի ձայնագրմանը մասնակցել են նաև երաժշտական աջակցության «Eleanor Rigby» համույթը, Անիլ Բհագվաթը, փողհար Ալան Սիվիլը և երկու սաքսոֆոնահարներ։
Թողարկումից հետո ալբոմը Մեծ Բրիտանիայում 7[2], իսկ ԱՄՆ-ում 6 շաբաթ շարունակ գլխավորել է հիթ-շքերթները[1] Քննադատների կողմից նկատվել է խմբի նորարարությունը՝ ձայնագրման նոր եղանակներ, երաժշտական նոր ոճերի փորձարկումներ, երգերում արծարծվող թեմաների ծավալում։ Revolver ալբոմը նշվել է 20-րդ դարի լավագույն ձայնագրությունների բոլոր հնարավոր ցուցակներում, վերաթողարկումներ է ունեցել։ Հետևյալ ալբոմի երգերի հիման վրա ձայնագրվել է երգերի ավելի քան 270 տարբերակ[3]։
Ձայնագրում
խմբագրել1966 թվականին խումբը պատրաստվում էր նոր ֆիլմի նկարահանման, սակայն նրանք այդպես էլ համաձայնության չեկան։ Այդպիսով, 1966 թվականին խումբն անցավ նոր ալբոմի ստուդիային աշխատանքներին։ Նոր սկավառակի երգերի ձայնագրությունը տևեց մոտ 3 ամիս՝ ապրիլի 6-ից մինչ հունիսի 22-ը։ Ինչպես նախկինում, երաժիշտներն աշխատում էին Լոնդոնում՝ Էբբի Ռոուդի ստուդիայում։
Երաժիշտներ
խմբագրելԲացի Ջոնի և Փոլի հեղինակային երգերից՝ ալբոմում ներկայացված են Ջորջ Հարրիսոնի 3 նոր ստեղծագործությունները, իսկ Ռինգո Սթարին վստահվեց երգել «Yellow Submarine» երգը՝ գրված հատուկ նրա համար։ Ձայնագրման համար պատասխանատու էին պրոդյուսեր Ջորջ Մարտինն ու երաժշտական օպերատոր Ջեֆֆ Էմերիկը։ Բացի խմբի հիմնական մասնակիցներից՝ առանձին ստեղծագործությունների համար հրավիրվել էին արհեստավարժ երաժիշտներ՝ լարային գործիքների համույթը («Eleanor Rigby» երգի երաժշտական աջակցության համար), Անիլ Բհագվաթը, ով թաբլա էր նվագում «Love You To» երգում, վալդհորնահար Ալան Սիվիլը, ով մասնակցություն ունեցավ «For No One» երգի ձայնագրմանը, երեք փողհարներ և երկու սաքսոֆոնահարներ։ Ինչպես նաև «Yellow Submarine» երգի կրկներգում մասնակցություն ունեցան Նիլ Էսպինոլլը, Մել Էվանսը, Ջորջ Մարտինը, Փաթթի Հարրիսոնը, ձայնային օպերատոր Ջեֆֆ Էմերիկը, Գրայան Ջոնսը, Մարիաննա Ֆեյտֆուլը[4]։
Երաժշտական գործիքներ
խմբագրելԲացի խմբի համար գլխավոր գործիքներից՝ կիթառից, բաս-կիթառից և հարվածային գործիքներից՝ օգտագործվել են նաև լարային, փողային և այլ գործիքներ։ Օգտագործվել են նաև բուբեն և մարակաս։ «Taxman» երգում կարելի է լսել նաև կոուբել։ «Love You To» երգում Ջորջ Հարրիսոնը նվագում է սիթառ, որն առաջին անգամ օգտագործվել էր «Norwegian Wood» երգում։ Երգում հնչում են նաև հնդկական հարվածային գործիք՝ թաբլա[5]։
Երաժշտական գործիքների ավելի մեծ տեսականի է հատուկ Փոլ Մաքքարթնիի երգերին։ «Got to Get You into My Life» երգի համար նա ցանկացավ ձայնագրել փողային գործիքների հատված, և պրոդյուսերը հրավիրեց երեք փողհարների և երկու սաքսոֆոնահարների։ Նույն երգում հնչում է նաև երգեհոն, որը նվագում է Ջորջ Մարթինը։ «Eleanor Rigby» երգի ձայնագրմանը մասնակցում է լարային նվագարան։ Իսկ «For No One» երգի համար Փոլը ցանկացավ, որ հնչի վալդհորն, ինչը և իրականացավ։ Վալդհորնից բացի՝ ձայնագրվեց դաշնամուրային հատված, որ նվագում էր ինքը Մաքքրթնին։ «Good Day Sunshine» երգի համար դաշնամուր էր նվագում Ջորջ Մարթինը։
Ձայնագրման նորարարություն
խմբագրելԿարելի է առանձնացնել երգի ձայնագրմանը վերաբերող հիմնական 4 նորարարության, որոնք օգտագործվեցին «Revolver» ալբոմի թողարկման ընթացքում.[6]
- Առաջին հերթին ձայնագրման աշխատանքներում օգտագործվել է ձայնի արհեստական տեղադրման եղանակը։ Այս մեթոդի էությունն այն է, որ վոկալային նույն հատվածը չձայնագրվի 2 անգամ և նույն հատվածը կրկնօրինակվի՝ երգում 2 անգամ հնչելով։ Այս մեթոդն օգտագործվել է «Tomorrow Never Knows» երգի առաջին հատվածում՝ Ջոն Լեննոնի վոկալային ձայնագրման ժամանակ։
- Առանցքային երկրորդ կետը երգի ձայնագրության հակառակ ուղղությամբ օգտագործելու գործընթացն է։ «Revolver» ալբոմում այս մեթոդն օգտագործվել է «I’m Only Sleeping» և «Tomorrow Never Knows» երգերի ձայնագրություններում։
- Երրորդ նորարարությունը նախապես ձայնագրված ձայնարկչային սկավառակի օգտագործումն է։ Այն օգտագործել առաջարկել է Փոլ Մաքքարթնին, ով սովորել էր այն օգտագործել գերմանացի երգահան Կառլհայնց Շտոկհաուզենից։ «Tomorrow Never Knows» երգի ձայնագրման աշխատանքներում օգտագործվել են նմանատիպ 5 սկավառակներ։
- Չորրորդ յուրահատկությունը վոկալային ձայնագրության «Լեսլի-սփիքեր» պտտվող խոսնակի կիրառումն էր։ Այս մեթոդը կիրառվել է «Tomorrow Never Knows» երգի երկրորդ հատվածում՝ Ջոն Լեննոնի վոկալային հատվածը ձայնագրելիս։
(ռուս.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.beatlesbible.com/1966/08/08/us-lp-revolver/
- ↑ http://www.beatlesbible.com/1966/08/05/uk-lp-revolver/
- ↑ http://covertogether.com/album/revolver
- ↑ http://www.beatlesbible.com/songs/yellow-submarine/
- ↑ http://www.allmusic.com/album/revolver-mw0000189174
- ↑ http://www.beatlesbible.com/albums/revolver/2/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Revolver (ալբոմ)» հոդվածին։ |