Emin (իրական անուն՝ Էմին Արաս օղլի Աղալարով, ադրբ.՝ Emin Araz oğlu Ağalarov, դեկտեմբերի 12, 1979(1979-12-12)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս երգիչ և երաժիշտ, երգերի հեղինակ, գործարար և Crocus Group-ի փոխնախագահ (ծագումով ադրբեջանցի է)։

Emin
Բնօրինակ անունադրբ.՝ Emin
Նաև հայտնի է որպեսEmin
Ծնվել էդեկտեմբերի 12, 1979(1979-12-12)[1] (44 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան և  Ադրբեջան
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ, ձեռնարկատեր և ջազ երաժիշտ
Երգչաձայնբարիտոն և քնարական բարիտոն
Գործիքներկիթառ, վոկալ և ռոյալ
ԼեյբլUnited Music Group, Atlantic Records Russia և ONErpm?
ԿրթությունՄերիմաունթ Մանհեթեն քոլեջ և Թենաֆլայ ավագ դպրոց
ԱմուսինԼեյլա Ալիևա
Պարգևներ
Ադրբեջանի ժողովրդական արտիստ և Ոսկե գրամոֆոն
Կայքemin-music.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Emin Agalarov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 12-ին Բաքվում (Ադրբեջան)։ Հայրը հայտնի գործարար Արազ Իսկենդեր օղլու Աղալարովն է։

1983 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Մոսկվա։

1994 թվականից մինչև 2001 թվականը ապրել է ԱՄՆ-ում[2]։

Ավարտել է Մարիմոնտ Մանհեթեն քոլեջը (Նյու Յորք), ստացել է բակալավրի աստիճան[3]։

Ընտանիք խմբագրել

  • Հայրը՝ Արազ Աղալարով, Crocus Group-ի նախագահ
  • Մայրը՝ Իրինա Աղալարովա, գործարար
  • Փոքր քույրք՝ Շեյլա Աղալարով
  • Կինը՝ Լեյլա Ալիևա, Իլհամ Ալիևի դուստրը

Երեխաներ

  • Որդին՝ Ալի (2008 թվական)
  • Որդին՝ Միքայիլ (2008 թվական)
  • Դուստրը՝ Ամինա

Ձեռնարկատիրական գործունեություն խմբագրել

  • Կրոկուս Սիթի
  • Կրոկուս Սիթի Հոլլ համերգասրահը և Vegas City Hall-ը
  • Vegas առևտրի և ժամանցի վայր
  • ռեստորաններ Restaurants by Crocus Group՝  Nobu, Zafferano, Shore House, Rose Bar, Forte Bello, Backstage և Մաքսի հորեղբայր կոչվող ռեստորանը (Բացել է Մաքսիմ Ֆադեևի հետ)
  • զարգացման ծրագիր Sea Breeze Resort (Ադրբեջան, Նարդարան)
  • «Ձեր տունը» և «HEAT» հեռուստաալիքները[4]
  • Crocus Fitness Ֆիտնես ակումբը[5]
  • Հատուկ մոդուլային տարածք BOX CITY[6]

Երաժշտական գործունեություն խմբագրել

Էմինը 2006 թվականի ապրիլի 22-ին թողարկեց իր առաջին «Still» կոչվող երաժշտական ալբոմը։

Նրա «Incredible», «Obsession» և «Devotion» ալբոմները թողարկվել են Ռուսաստանում 2007, 2008, 2009 թվականներին։ «Wonder» Ալբոմը թողարկվել է 2010 թվականին, իսկ «After The Thunder»-ը՝ 2012 թվականին[7]։

2011 թվականի սեպտեմբերից Էմին Աղալարովը սկսել է աշխատել «EMI Music Germany» եվրոպական ձայնագրման ստուդիայի հետ։ «Wonder» և «After The Thunder» ալբոմները ստեղվծել են պրոդյուսեր Բրայան Ռոուլինգոմի հետ համագործակցության արդյունքում։

Մեկ շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայում վաճառվել է «Wonder» ալբոմի ավելի քան 3000 օրինակ։  «Obvious» սինգլը «BBC Radio 2», «Magic FM» և «BBC Local Radio» ռադիոկայաններում ճանաչվել է շաբաթվա երգ։ Իսկ «Wonder» ալբոմը «BBC Radio 2» ռադիոկայանով ճանաչվել է շաբաթվա ալբոմ։

2012 թվականի մայիսի 27-ին Բաքվում կայացած «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթում Էմինը եղել է հատուկ հյուր[8]։ Եզրափակիչ ելույթից առաջ Էմինը աշխատել է բրիտանացի ռեժիսոր Պիտեր Բեյդի և պրոդյուսեր Դեյվիդ Բեյնբրիջի հետ[9]։

2012 թվականի մայիսի 28-ին Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Դանիայում, Իսպանիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Չեխիայում, Հունաստանում և Ռուսաստանում տեղի ունեցավ «After The Thunde» ալբոմի միջազգային թողարկումը[10][11]։ Ալբոմը ստեղծվել է պրոդյուսեր Բրայան Ռոուինգի աջակցությամբ[12]։

2012 թվականի սեպտեմբերի 23-ին Էմինը դարձել է Բաքվում կայացած Ջենիֆեր Լոպեսի համերգի հատուկ հյուրը, և կատարում է մի շարք ստեղծագործություններ «The Thunder After» ալբոմից, ինչպես նաև Մուսլիմա Մագոմաևի «Կապույտ հավերժություն» երգը[13]։

2013 թվականին Մոսկվայում՝ «Crocus City Hall»-ում  կայացած «Միսս Տիեզերք» մրցույթի ժամանակ Էմինը ելույթ է ունեցել[14]։

2013 թվականի դեկտեմբերին Էմինը ներկայացրեց իր առաջին ռուսալեզու Սահմանին կոչվող ալբոմը, իսկ թվով յոթերորդ ալբոմը դա «Amor» ալբոմն էր, որը թողարկվեց 2014 թվականին։ 2014 թվականի դեկտեմբերյան համերգներին նա ներկայացրեց իր Մաքրությամբ կոչվող ռուսալեզու երկրորդ ալբոմը։ Այնուհետև 2015 թվականին թողարկեց արդեն թվով իր երրորդ ալբոմը, որը կոչվում էր «8 անկման մեջ»

2016 թվականի հուլիսին Էմին Աղալարովը, Սերգեյ Կոժեբնիկովի և Գրիգորի Լեպսի հետ կազմակերպել են «Heat» կոչվող երաժշտական փառատոնը, որը տեղի ունեցավ Բաքվում[15]։ Փառատոնին ներկա էին Ֆիլիպ Կիրկորովն, Լեոնիդ Ագուտինն, Գրիգորի Լեպսն, Նիկոլայ Բասկովն, Անի Լորա, Պոլինա Գագարինան, Ալեքսեյ Վորոբյովն, Անիտա Ցոյն, Կատյա Լելն, Նյուշան և այլ հայտնի արտիստներ։

Էմինի «In Another Life» տեսանյութում նկարահանվել է նաև Դոնալդ Թրամփը։

2016 թվականին Էմինը շրջագայել է ամբողջ Ռուսաստանով։

Ալբոմներ խմբագրել

    • Still (2006)
    • Incredible (2007)
    • Obsession (2008)
    • Devotion (2009)
    • Wonder (2010)
    • After the Thunder (2012)
    • На краю (2013)
    • Amor (2014)
    • Начистоту (2014)
    • More Amor (2015)
    • 8 в падении (2015)
    • Love Is a Deadly Game (2016)
    • Прости, моя любовь (2017)

DVD խմբագրել

Զուգերգեր խմբագրել

Չհրապարակված դուետներ խմբագրել

Մրցանակների և ձեռքբերումների ցանկ խմբագրել

2014 թվական խմբագրել

  • Մրցանակ «Ոսկե գրամոֆոն» «Ես բոլորից լավ եմ ապրում» երգի համար։
  • Մրցանակ «ZD-AWARDS» «Sexy տղամարդ» անվանակարգում։
  • Մրցանակ «YUNA» «Նայեք դեպի երկինք» (feat LOBODA) երգի համար «Տարվա երգ» անվանակարգում։
  • «Տարվա երգ» փառատոնի դափնեկիր «Ես բոլորից լավ եմ ապրում» երգի համար։

2015 թվական խմբագրել

  • Մրցանակ Муз-ТВ հաղթանակ «Լավագույն ալբոմ» անվանակարգում (Մաքրությամբ)
  • Մրցանակ RU.TV «Նայեք դեպի երկինք» (feat LOBODA) երգի համար «Տարվա երգ» անվանակարում։
  • Մրցանակ «Fashion People awards» հաղթանակ «Fashion Voise Man» անվանակարգում
  • Մրցանակ «Music Box» հաղթանակ «Արտասահմանում հանրահայտ երգիչ» անվանակարգում։
  • Մրցանակ «Մոռացիր քեզ» երգի համար «Տարվա երգ» փառատոնի դափնեկիր։

2016 թվական խմբագրել

  • Մրցանակ «GQ100 նորաձև» «Առավել նորաձև երաժիշտ» անվանակարգի հաղթող։
  • «Համաշխարհային հիթ շքերթ»-ում զբաղեցրեց առաջին տեղը ըստ «Միր» ռադիոյի, «Մոռացիր քեզ» երգի համար
  • Ռուսաստանի ամենաոճային տղամարդը ըստ HELLO! ամսագրի։
  • Մրցանակ Մուզ-ՏՎ «Լավագույն երգը օտար լեզվով» անվանակարգի հաղթող։
  • Մրցանակ «Fashion People Awards» մրցանակաբաշխության «Նորաձև երգիչ» անվանակարգի հաղթող։
  • Մրցանակ «Fashion New Year Awards» Ամենաոճային երգիչ անվանակարգի հաղթող։
  • Մրցանակ «Նոր ռադիո» «Բարձրագույն լիգա» հաղթանակ «Կողքին արթնացավ» երգի համար

2017 թվական խմբագրել

  • «Երջանիկ երգ» փառատոնի դափնեկիր «Եղիր երջանիկ» երգի համար (feat Լայմա Վահիկուլի)։

2018 թվական խմբագրել

  • Մրցանակ «GQ100 նորաձև» հաղթող «Ամենանորաձև երաժիշտը» անվանակարգում։
  • Մրցանակ «ԺԱՌԱ Music Awards» մրցանակին արժանացել է «Եթե դու մոտ ես» (feat A-Studio) երգի համար «Տարվա երգ» անվանակարգում։
  • Մրցանակ «ԺԱՌԱ Music Awards» հաղթող «Տարվա ալբոմ» անվանակարգում (Ներիր, իմ սեր)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.radioswissjazz.ch/de/musiker/kuenstler/81269772f3849fa392b11f1286da22dc6f3b19/biography
  2. Эмин Аразович Агаларов Արխիվացված 2013-08-22 Wayback Machine
  3. Интервью: Араз Агаларов, глава компании «Крокус групп»
  4. «Zhara.TV». zhara.tv. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  5. «Crocus Fitness» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  6. «BOXCITY». boxcity.moscow. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  7. Эмин Агаларов дал интервью Sun: «Wonder ― хорошая музыка, а как бизнесмен ― я очень хороший продукт»
  8. EMIN выступил в качестве специального гостя на «Евровидении — 2012»
  9. EMIN: «Евровидение» в Баку было фантастическим!"
  10. «Эмин Агаларов в рамках промотура станет гостем всех главных радиопрограмм Великобритании»(չաշխատող հղում)
  11. Emin в рамках промотура появится в эфире Великобритании
  12. В Лондоне состоялась презентация нового альбома Эмина Агаларова «After the thunder»(չաշխատող հղում)
  13. Феерия в Crystall Hall: Всё самое интересное о шоу Дженнифер Лопес в Баку
  14. Москва 24 — «Правда 24»: Арас и Эмин Агаларовы — о конкурсе «Мисс Вселенная» — Сетевое издание М24
  15. «"Жара-2016" в Баку: самые яркие моменты фестиваля». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
  16. «EMIN & Loboda: альбом «Смотришь в небо - Single» в iTunes». iTunes. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Emin» հոդվածին։