Լեյլա Ալիևա (պետական գործիչ)

Լեյլա Իլհամ կըզը Ալիևա (ադրբ.՝ Leyla İlham qızı Əliyeva, հուլիսի 3, 1984(1984-07-03), Մոսկվա, ԽՍՀՄ), Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավագ դուստրը, 2007 թվականից` Հեյդար Ալիևի հիմնադրամի Ռուսաստանի մասնաճյուղի ղեկավար, 2007 թվականից «Baku» ամսագրի հիմնադիրը և գլխավոր խմբագիրը, 2011 թվականից `Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահ, «Շրջակա միջավայրի պահպանման միջազգային երկխոսություն» կազմակերպության (IDEA) հիմնադիր ու ղեկավար, Իսլամական կոնֆերանս կազմակերպության Երիտասարդական ֆորումի միջմշակութային երկխոսության գլխավոր համակարգողը[1]։

Լեյլա Ալիևա
Leyla Aliyeva.png
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ լրագրող, գրող և քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հուլիսի 3, 1984(1984-07-03) (36 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
Հայր Իլհամ Ալիև
Մայր Մեհրիբան Ալիևա
Ամուսին Emin
 
Կայք՝ leyla-aliyeva.az/en/
 
Պարգևներ

«Պրոգրես» շքանշան, Պուշկինի մեդալ և Սուրբ հավասար առաքելական իշխանուհի Օլգայի շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

 
Վլադիմիր Պուտին և Լեյլա Ալիևա, 20 հոկտեմբեր, 2015 թ.

Լեյլա Ալիևան ծնվել է 1984 թվականի հուլիսի 3-ին Մոսկվայում `Իլհամ Ալիևի և Մեհրիբան Ալիևայի ընտանիքում։ 1989-2000 թվականներին սովորել է Բաքվի թիվ 160 միջնակարգ դպրոցում։ Միջնակարգ դպրոցի ավարտելուց հետո նա ընդունվել է Եվրոպական բիզնեսի դպրոց։ 2006-2008 թվականներին Ռուսաստանի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի քաղաքագիտության ֆակուլտետում ստացել է մագիստրոսի կոչում[2]։

2006 թվականի ապրիլի 30-ին նա ամուսնացավ երգիչ և երաժիշտ, երգերի հեղինակ, գործարար և Crocus Group-ի փոխնախագահ Էմին Աղալարովի հետ։ Ամուսնանալուց հետո տեղափոխվել է Մոսկվա։ 2007 թվականի դեկտեմբերի 19-ին նա հրատարակեց «Բաքու» ամսագիրը Ռուսաստանում։ 2011 թվականից հանդիսանում է Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահը[3]։ 2011 թվականի հուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրեց նրան «Պրոգրես» մեդալով։ 2015 թվականի հոկտեմբեր 20-ին պարգեւատրվել է «Պուշկին» մեդալով։

2015 թվականի մայիսի 30-ին Լեյլա Ալիևան և Էմին Աղալարովը հայտարարեցին ամուսնալուծության մասին։

ԸնտանիքԽմբագրել

Երեխաներ

  • Որդին՝ Ալի (2008 թվական)
  • Որդին՝ Միքայիլ (2008 թվական)
  • Դուստրը՝ Ամինա

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել