Սոսո Պավլիաշվիլի
Իոսիֆ (Սոսո) Ռամինովիչ Պավլիաշվիլի (վրաց.՝ სოსო პავლიაშვილი, ռուս.՝ Ио́сиф (Сосо) Рами́нович Павлиашви́ли, հունիսի 29, 1964, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացական ծագմամբ ռուսաստանցի երգիչ և դերասան։
Սոսո Պավլիաշվիլի | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | վրաց.՝ იოსებ (სოსო) რამინის ძე პავლიაშვილი |
Ծնվել է | հունիսի 29, 1964 (59 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանրեր | էստրադա, կապուտաչյա սոուլ, փոփ֊ֆոլք, փոփ ռոք, շանսոն և փոփ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգիչ և դերասան |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | կիթառ, ջութակ, դաշնամուր և վոկալ |
Պարգևներ | |
Կայք | sosopavliashvili.ru |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Իոսիֆ Ռամինովիչ Պավլիաշվիլին ծնվել է 29 հունիսի 1964 թվականին Թբիլիսիում։ Ազգությամբ վրացի է։ Հայրը՝ Ռամին Իոսիֆովիչ Պավլիաշվիլին, ճարտարապետ է, մայրը՝ Ազա Ալեքսանդրովնա Պավլիաշվիլին (օրիորդական ազգանունը՝ Կուստովա), տնային տնտեսուհի[1][2]։
Սոսո Պավլիաշվիլին 6 տարեկանում սկսել է սովորել ջութակ նվագել։ Թբիլիսիում ավարտել է վրացական կոնսերվատորիայի ջութակի բաժինը։ Բանակում ծառայելուց հետո 24 տարեկան հասակում սկսել է երգել։
Հետագայում դարձել է «Իբերիա» անսամբլի անդամ, որտեղ աշխատել է մոտ 1 տարի[3]։ 1989 թվականին մասնակցել է Յուրմալայի երգի մրցույթին, որտեղ դարձել է գրան-պրի մրցանակի հաղթող՝ կատարելով Վրաստանի ազգային ազատությունը գովերգող «Հայրենիք» («Սամշոբլո») երգը[4]։
Սոսո Պավլիաշվիլին, որպես կանոն, իր երգերի հեղինակն է, բայց երբեմն դիմում է այլ երգահանների օգնությանը։
Բացի Ռուսաստանից, աշխատում և ապրում է նաև Վրաստանում[5]։
Սկավառակագրություն Խմբագրել
- 1993 — «Музыка друзьям» («SNC рекордз»)
- 1996 — «Пой со мной» («Becar Records»)
- 1998 — «Я и ты» («ОРТ рекордз»)
- 2001 — «О моей любви» («Мистерия звука»)
- 2003 — «Ждёт тебя грузин!» («Мистерия звука»)
- 2005 — «Лучшие песни для Вас» («Проф мьюзик»)
- 2007 — «Вспоминайте грузина» («Монолит»)
- 2010 — Восточные песни
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Инна Фомина. Сосо Павлиашвили: «Я заново влюбился в жену». Сетевое издание «7 дней» // 7days.ru (3 декабря 2010 года)
- ↑ София Прокопиду (для газеты «Омония»). Сосо Павлиашвили: «Любите и всё у вас будет хорошо». Archived 2017-10-10 at the Wayback Machine. «Русский портал в Греции» // russiangreece.gr (13 июля 2007 года)
- ↑ Отар Кушанашвили. Сосо Павлиашвили: «По убеждениям я закоренелый добряк». Издательский дом «Новый взгляд» (статья из газеты «Музыкальная правда», № 09, 6 мая 1995 года) // newlookmedia.ru
- ↑ Фестиваль молодых исполнителей Юрмала-Ялта-Москва. — Проведён впервые в июле 1986 года в Юрмале (Латвийская ССР), после проявления сепаратистских настроений в 1990 году — в Юрмале и параллельно в Ялте, в 1991 году — в Ялте, с 1992 по 1996 годы — в Москве. Архив с сайта «Песня года» (pesnyagoda.nm.ru) // archive.li
- ↑ «Сосо Павлиашвили строит в Грузии на свои деньги церковь»։ teleprogramma.pro։ 2020-01-28