Ադրբեջանի ժողովրդական արտիստ
«Ադրբեջանի ժողովրդական արտիստ» (ադրբ.՝ Xalq artisti), Ադրբեջանի Հանրապետության պատվավոր կոչում, որը շնորհվում է ադրբեջանական մշակույթի զարգացման գործում ունեցած առանձնահատուկ վաստակի համար։
Ադրբեջանի ժողովրդական արտիստ | |
![]() | |
Երկիր | ![]() |
Տիպ | Կոչում |
Ում կողմից է տրվում | Ադրբեջանի նախագահի կողմից |
Կարգավիճակ | |
Վիճակագրություն | |
Հիմնադրման ամսաթիվ | 22 մայիսի, 1998 |
ՇնորհումԽմբագրել
Ադրբեջանի Հանրապետության նախագահը պատվավոր կոչում է շնորհում իր նախաձեռնությամբ, ինչպես նաև Ազգային ժողովի և Նախարարների կաբինետի առաջարկությամբ։
Պատվավոր կոչումը շնորհվում է միայն Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին։ Համաձայն հրամանագրի՝ «Ադրբեջանի ժողովրդական արտիստ» պատվավոր կոչումը չի կարող վերահանձնվել նույն անձին։
Պատվավոր կոչման արժանացած անձը կարող է պատվավոր կոչումից զրկվել հետևյալ դեպքերում.
- ծանր հանցագործության համար դատապարտումը,
- պատվավոր կոչումը արատավորող իրավախախտում կատարելը։
Հիմնադրման մասին հրամանագիրըԽմբագրել
«Ադրբեջանի ժողովրդական արտիստ» պատվավոր կոչումը սահմանվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի 1998 թվականի մայիսի 22-ի հրամանագրով՝ մի շարք այլ կոչումների հետ միասին[1][2]։
ՆկարագրությունԽմբագրել
Ադրբեջանի Հանրապետության «Ադրբեջանի ժողովրդական արտիստ» պատվավոր կոչմանն արժանացած անձինք ստանում են Ադրբեջանի Հանրապետության պատվավոր կոչման վկայական և կրծքանշան։ Պատվավոր կոչման կրծքանշանը պետք է կրել կրծքի աջ կողմում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «ОРДЕНА И МЕДАЛИ - Почетные звания»
- ↑ «Указ Президента Азербайджанской Республики О почетных званиях Азербайджанской Республики (22 мая 1998)» (ադրբեջաներեն)։ www.azerbaijans.com։ Վերցված է 2018-09-20