Սվետլանա Լոբոդա
Սվետլանա Լոբոդա (ուկրաիներեն՝ Світлана Лобода, հոկտեմբերի 18, 1982[2], Իրպեն, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][4]), ուկրաինացի երգչուհի և երգահան։ Նախկինում եղել է ՎԻԱ Գրա խմբի անդամ։ Ուկրաինայի վաստակավոր արտիստ (2013)[10]։
Սվետլանա Լոբոդա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ուկրաիներեն՝ Світлана Лобода |
Նաև հայտնի է որպես | Loboda[1] |
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1982[2] (42 տարեկան) Իրպեն, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][4] |
Երկիր | Ուկրաինա |
Ժանրեր | դենս փոփ[5] |
Մասնագիտություն | երգչուհի, երգահան |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | դաշնամուր, սինթեզատոր, կիթառ, հարվածային համակարգ և վոկալ |
Գործունեություն | 2000-ից սկսած |
Լեյբլ | Moon Records Ukraine[6], Zion Music[6], Sony Music Russia[7] և Beat Music?[8] |
Կրթություն | Կիևի ազգային մշակույթի և արվեստի համալսարան |
Անդամակցություն | ՎԻԱ Գրա |
Պարգևներ | |
Կայք | loboda.com |
Svetlana Loboda Վիքիպահեստում |
2009 թվականին Be My Valentine երգով ներկայացրել է Ուկրաինան «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթում և զբաղեցրել 12-րդ հորիզոնականը։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1982 թվականի հոկտեմբերի 18-ին Կիևում, Սերգեյ Վասիլևիչ Լոբոդայի և Նատալյա Վասիլևնա Լոբոդայի ընտանիքում։ Ավարտել է երաժշտական դպրոցի դաշնամուրի, դիրիժորության, ակադեմիական վոկալի դասարանը[11]։
Առաջին երաժշտական կրթությունն ստանալուց հետո նա ընդունվել է Կիևի էստրադային-կրկեսային ակադեմիայի էստրադային վոկալի բաժնում։ Այս ժամանակահատվածում դարձել է հայտնի «Капучино» երաժշտական խմբի անդամ, որի պրոդյուսերը Վիկտոր Դորոշենկոն էր։ Խմբի երգացանկում կային այնպիսի երգեր, ինչպես՝ «Նոր հեքիաթ» և «Զգացմունք»։ Խմբում, բացի Լոբոդայից, հանդես են եկել Վիկտորյա Բատուին և Ադելինան։ Մի քանի ամսվա ընթացքում խումբը աշխատանք չուներ, ուստի Լոբոդան Կիևի գիշերային ակումբներում խմբից գաղտնի սկսեց հանդես գալ որպես մենակատար Alicia Gorn կեղծանվամբ, որը նախկինում մտածել էր նախկին պրոդյուսեր Միխայիլ Յասինսկի[12]։ Որոշ ժամանակ անց Լոբոդան հեռացել է խմբից[13]։
Խմբում աշխատելուց հետո Լոբոդան մասնակցել է ուկրաինական առաջին «Էկվատոր» մյուզիքլին (ռեժ. Վիկտոր Շուլակով), որտեղ ստացել է գլխավոր հերոսներից մեկի՝ վայրենի Միրանայի դերը (ռեժ. Վիկտոր Շուլակով)[14]։ Մյուզիքլի գոյության ընթացքում շրջանառության է դրվել «Սև հրեշտակ» երգը և տեսահոլովակը, որը ձայնագրել և նկարահանել է Սվետլանա Լոբոդան։
2003 թվականի դեկտեմբերի 28-ին Լոբոդան հավաքել է իր սեփական խումբը՝ «Կետչ» անվամբ։ 2004 թվականի գարնանը, անցնելով քասթինգը, Լոբոդան դարձել է «ՎԻԱ Գրա» եռյակի նոր մեներգչուհին։ Խմբի կազմում նա մասնակցել է Ասիայի քաղաքներում շրջագայությանը, նկարահանվել է «Биология» («Կենսաբանություն») տեսահոլովակում, «Ինտեր» հեռուստաընկերության «Սորոչինյան տոնավաճառ» ամանորյա երաժշտական մյուզիքլում։ Սակայն նույն տարվա սեպտեմբերին Լոբոդան թողել է խումբը և դեկտեմբերին թողարկել է իր առաջին սինգլը[15]։
Անհատական գործունեություն
խմբագրել2004—2009
խմբագրել2004 թվականի դեկտեմբերին Սվետլանա Լոբոդան Տարաս Դեմչուկի հետ ձայնագրել է «Սև-սպիտակ ձմեռ» («Чёрно-белая зима») ստեղծագործությունը։ Այս ստեղծագործությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել Ուկրաինայում և դրանից դուրս։ Երգի տեսահոլովակը ակտիվորեն շրջանառվել է ուկրաինական և ռուսական հեռուստաալիքներով։ 2005 թվականին «Ես կմոռանամ քեզ» («Я забуду тебя») սինգլի տեսահոլովակը Պորտուգալիայում ստացել է առաջին մրցանակը արտասահմանյան տեսահոլովակների փառատոնում։ Նույն տարում «Դու չես մոռանա» («Ты не забудешь») երգի (Քելլի Ջոյս ֆրանսիական Vivre La Via ստեղծագործության վերաթողարկումը) տեսահոլովակը էկրան թողարկումից մի ամիս անց հանվել է բարոյական հանձնաժողովի բողոքների պատճառով, որոնք այդ տեսանյութը համարել են չափազանց բաց։ 2005 թվականի նոյեմբերին թողարկվել է Սվետլանա Լոբոդայի առաջին անհատական ալբոմը՝ «Դու չես մոռանա» («Ты не забудешь»)։
2006 թվականին թողարկվել է տեսահոլովակը, իսկ հետո և «Սև հրեշտակ» («Чёрный ангел») սինգլը, իսկ Ճապոնիա ուղևորվելուց հետո Լոբոդան ձայնագրել է «Կա՛նգ առ, տղամարդ» («Постой, муЩина») կոմպոզիցիան։ Այդ նույն տարում «Առաջին ալիքում» վարել է «Շոումանիա» հաղորդումը, իսկ 2007 թվականին «ՏԵՏ» հեռուստաալիքով դարձել է «Միսս ԱՊՀ» նախագծի հաղորդավարուհին։ Նա բացել է իր սեփական զբոսշրջային գործակալությունը՝ «Happy Vacations»: 2007 թվականի հոկտեմբերին թողարկվել է «Երջանկություն» («Счастье») քնարական երգը։ 2007 թվականի հոկտեմբերի 18-ին Սվետլանա Լոբոդան կազմակերպել է Հնդկաստանին նվիրված սեփական լուսանկարների ցուցադրությունը։ Ցուցահանդեսի նպատակն է օգնել որբերին և քաղցկեղով հիվանդ երեխաներին։
2008 թվականին սկսել է «F * ck the macho» երիտասարդական հագուստի հավաքածուի ստեղծումը, նույն տարում սկսել է երկրորդ ալբոմը՝ «Ոչ մաչո» («Не мачо»): Հոկտեմբերի 18-ին Սվետլանա Լոբոդան դարձել է «Ազգային Օլիմպոս» մրցանակի դափնեկիր «Կատարողական յուրօրինակ ոճ» անվանակարգում։ 2009 թվականին արտադրվել է Լոբոդայի հագուստների երկրորդ շարքը։
Եվրատեսիլ 2009 երգի մրցույթ
խմբագրել2009 թվականի գարնանը «Be My Valentine» սինգլը ներկայացվել է Եվրատեսիլ 2009 երգի մրցույթի ուկրաինական ընտրական փուլին։ Մարտի 8-ին Լոբոդան հաղթել է Եվրատեսիլ 2009 երգի մրցույթի ընտրական փուլում և ներկայացրել է Ոuկրաինան մրցույթի եզրափակչում։ Մարտի 18-ին ներկայացրել է «Be My Valentine (Anti-crisis girl!)» տեսահոլովակը։
Եվրատեսիլ 2009 երգի մրցույթի բացման արարողության ժամանակ երգչուհին ներկայացել է մարմնի վրա վիրակապերով և քերծվածքներով։ Դա դիմահարդարում էր, նախատեսված էր ուշադրության հրավիրել Լոբոդայի սոցիալական ակցիայի վրա՝ «Ասա ոչ ընտանիքում բռնությանը», որը հիմնված էր ընտանեկան բռնության դեմ պայքարին։ Հետագայում այս ակցիային միացել է նար ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասը[16]։
Լոբոդայի մասնակցությունը մրցույթի եզրափակչին հանրային լայն արձագանք է առաջացրել. որոշ լրագրողներ և ժյուրիի անդամներ պնդել են, որ այս երգը «Եվրատեսիլ»-ի համար «ոչ ձևաչափային» է։ Երաժշտական ռուս քննադատ Անտոն Կուլակովը, հետևելով Եվրոտեսիլը 2000 թվականից, կոշտ քննադատել է երգը՝ հայտարարելով, որ այն կարող էր գրել միայն «Ռուսլանան խումհարի ժամանակ» (գնահատականները 10 բալանոց համակարգով են)[17]։
- Երաժշտություն։ Ռուսլանան խումհարի ժամանակ գրել է նոր երգ։ Խումհարի սինդրոմը ազդում է որակի վրա։ 5/10
- Տեքստ։ Նույն խումհարից ստացված տեքստ։ 5/10
- Վոկալ։ Ռուսլանը խումհարի ժամանակ… 5/10
- Արդյունք։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը և Ուկրաինան որոշել են այս տարի դադար վերցնել։ Անցյալ տարվա գլուխգործոցից հետո՝ ՍԱ։ Սարսափելի է։ 4/10
«Եվրատեսիլ-Ղազախստան» համացանցային նախագծի հեղինակ Անդրեյ Միխեևը այդքան կատեգորիկ չի եղել (գնահատականները 10 բալանոց համակարգով են)[17].
- Երաժշտություն։ Երթային փոփ–ֆոլկ։ Մինուս El Condor Pas–ի կատարման համար։ 7/10
- Տեքստ։ Նրբագեղ ծաղրանք, որ կարող էր աշխատել, եթե ավելի հասկանալի լիներ կատարված։ 8/10
- Վոկալ։ Հաշվի առնելով, որ երգիչը պետք է շատ շարժվի բեմի վրա, կատարումը նորմայի մեջ է։ 8/10
- Արդյունք։ Քանի որ դա գրեթե ֆրիկ համար էր այդ տարի, պետք է, որ աշխատի և դուրս գա եզրափակիչ։ Այդտեղ շուտով հետաքրքիր պայքար կլինի Ռուսաստանի հետ, իսկ առաջին տեղի համար թող մյուսները մրցեն։ 7/10
Արդյունքում Լոբոդան մրցույթի եզրափակչում զբաղեցրել է 12–րդ հորիզոնականը՝ հավաքելով 76 միավոր։ Արդյունքի ցածր հորիզոնականը չի խանգարել նրան զբաղեցնել առաջին հորիզոնականները Լոնդոնում, Փարիզում և Ամստերդամում կայացած նախնական մրցութային համերգներում և դառնալ ամենաշատ քննարկվող երգչուհիներից մեկը։
- «Եվրատեսիլ»-ի պաշտոնական յություբյան ալիքում դիտումների քանակով երրորդ տեղն է զբաղեցնում «Anti-crisis girl» տեսանյութը։
- Եվրատեսիլյան երկրների որոնման հարցումների վիճակագրության համաձայն՝ Սվետլանա Լոբոդան զբաղեցրել է 4-րդ տեղը Google-ի վարկանիշում։
Լոբոդան հատուկ մրցույթի համար ստեղծել է «Anti-crisis boy» գրվածքով շապիկներ և պայուսակներ՝ «Anti-crisis bag» գրվածքով[18]։
2010 թվականի հունվարին թողարկվել է «Жить легко» («Թեթև ապրել») երգի տեսահոլովակը, որտեղ Լոբոդան ներկայանում է 100 կիլոգրամանոց գեր մարդու տեսքով, որը նա դարձել է Եվրոտեսիլում ձախողումից հետո։ Այդ երգից հետո Լոբոդան ձայնագրել է «Սիրտը զարկում է» զուգերգը Մաքս Բարսկու հետ, իսկ հետո թողարկվել է տեսահոլովակը, որը դարձել է ամենաթանկը ուկրաինական շոուբիզնեսի պատմության մեջ։
LOBODA
խմբագրել2010 թվականին Սվետլանա Լոբոդան պաշտոնապես անվանափոխել է իր երաժշտական նախագիծը և որպես բրենդ գրանցել է «LOBODA» առևտրային ապրանքանիշը։ 2010 թվականի ամռանը թողարկել է «Революция» («Հեղափոխություն») սինգլը։ VIVA-ի մրցանակաբաշխության ժամանակ Լոբոդան ներկայացրել է իր «Спасибо» («Շնորհակալություն») սինգլը՝ նվիրված իր դստերը։ Այս երգի տեսահոլովակը նկարահանվել է երկու փուլով. նկարահանման առաջին մասը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երգչուհին 9 ամսական հղի էր, իսկ երկրորդը՝ ծննդաբերելուց հետո։ 2011 թվականի ամռանը Crimea Music Fest-ի բեմում տեղի է ունեցել «На свете» («Աշխարհում») երգի շնորհանդեսը։ Ավելի ուշ LOBODA-ն ներկայացրել է տեսահոլովակը։ Երգը մի քանի ամիս գլխավորել է երկրի գլխավոր հիթ շքերթը։ 2012 թվականի սկզբին Լոբոդան ուղևորվել է դեպի ԱՄՆ, որտեղ աշխատում էր՝ համատեղելով ստուդիաներում ձայնագրությունը, վոկալի և պարի դասերը։ ԱՄՆ-ում նոր տեսահոլովակ է նկարահանվել «Ամպ» սինգլի համար, ինչպես նաև «Ամպ» երաժշտական ստեղծագործության մոտիվներով ստեղծվել է սասփենս ժանրում կարճամետրաժ ֆիլմ՝ «Հանցագործ կին» վերնագրով։ Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Մայամիում։ Ռեժիսորն ու օպերատորը եղել է Վլադիմիր Շկլյարևսկին։ Ֆիլմի համար ոգեշնչման աղբյուր է եղել 19-րդ դարի իտալացի բանտային հոգեբույժ Չեզարե Լոմպրոզոյի «Կին, հանցագործ և մարմնավաճառ» անվամբ ստեղծագործությունը, որում արտահայտվում է կրքի հողի վրա կատարված հանցագործության թեման[19][20]։
2012 թվականի ապրիլի 12-ին Crystal Hall-ում LOBODA-ն ներկայացրել է «Սկիզբ» շոուն, որով գրեթե մի տարի շրջել է Ուկրաինայով մեկ։ Հունիսին «What about U» երգի համար թողարկվել է նոր տեսահոլովակ՝ ձայնագրված հատուկ EURO 2012-ի առաջնության համար։ Այս ստեղծագործությունը ընտրվել է հարյուրավորների միջից, որոնք ներկայացվել են ՈՒԵՖԱ-ի եվրո հանձնաժողովի դատին և ներառվել է առաջնության պաշտոնական երգաշարում[21]։ 2012 թվականի օգոստոսին «Crimea Music Fest» փառատոնի ժամանակ LOBODA-ն ներկայացրել է լիրիկական «40 աստիճան» ստեղծագործությունը[22]։ 2012 թվականին LOBODA-ն, միակը լինելով Ուկրաինայում, հանդես է եկել «Ամանորյա հանդիպումներ» Ալլա Պուգաչովայի հետ ծրագրին, որտեղ ներկայացրել է «40 աստիճան» սինգլը։ 2012 թվականին LOBODA-ն դարձել է 1+1 հեռուստաալիքի «Երեխաների ձայն» ծրագրի մարզիչ[23]։ 2013 թվականի փետրվարին ներկայացրել է «Նրբություն» նոր սիգլը։ 2013 թվականի մարտի 17-ին «Ինտեր» հեռուստաալիքով տեղի է ունեցել «Yuna» մրցանակաբաշխությունը, որտեղ երգչուհին ներկայացրել է իր նոր սինգլը՝ «Սառույցի տակ» անվանումով[24]։
2013 թվականի հունիսի վերջին Լոբոդային շնորհվել է «Ուկրաինայի վաստակավոր արտիստ» կոչումը[10]։
2013 թվականի նոյեմբերի 1-ին թողարկել է «Кохана» սինգլը՝ առաջին աշխատանքը ուկրաիներենով[25]։ Մարտի 29-ին LOBODA-ն ուղևորվել է «Կալանքի տակ» համաուկրաինական շրջագայության[26]։ 2014 թվականի մայիսի 22-ին LOBODA-ն Eminom-ի հետ ներկայացրել է համատեղ սինգլ և տեսահոլովակ՝ «Смотришь в небо»[27]։ Նոր հոլովակի ռեժիսորը LOBODA-ի պրոդյուսեր Նաթելա Կրապիվինան էր։ Բեմադրող նկարիչը Սերգեյ Իվանովն էր, որն աշխատել է «Ստալինգրադ» ֆիլմում։ 2014 թվականի սեպտեմբերի 29-ին LOBODA-ն և Emin-ը ներկայացրել են «Смотришь в небо» երգի ռիմեյքը[28]։ 2014 թվականին հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել «Не нужна» սինգլի շնորհանդեսը[29][30][31]։
2014 թվականին Սվետլանա Լոբոդան արժանացել է «2014 թվականի տարվա երգ» կոչմանը իր «Արգելված քաղաքը» սինգլի համար[32]։ 2014 թվականի Կիևում անցկացվել 2 անհատական համերգներ՝ TSARSKY ակումբում և Stereo Plaza մեծ համերգային սրահում։ Բեմից արդեն հայտնի երգերից բացի՝ առաջին անգամ հնչել են «Пора домой» և «Не нужна» երգերը։ 2015 թվականի մարտի 7-ին LOBODA-ն ներկայացրել է «Не нужна» երգի տեսահոլովակը։ Նոր տեսահոլովակի նկարահանումներն անցկացվել են Պորտուգալիայում։ Տեսահոլովակում ցուցադրվում է կնոջ դժվարին պատմությունը, որը տանում է ցավը և դավաճանությունը, պայքարում է իր կանացի փխրուն երջանկության համար։ Տեսահոլովակը հիմնականում արտացոլում է երգչուհու անձնական տառապանքները, որոնք կապված էին իր սիրելիից բաժանվելու հետ։
2015 թվականի մարտի 26-ին Ուկրաինայի պալատում կայացել է YUNA 2015-ի մրցանականաբաշխության արարողությունը, որտեղ LOBODA-ն և Emin-ը հաղթել են «Լավագույն դուետ» անվանակարգում՝ «Смотришь в небо» համատեղ ստեղծագործության համար։ 2015 թվականի ապրիլի 2-ին «Ռուսական ռադիոյում» տեղի է ունեցել «Пора домой» սինգլի առաջնելույթը, 2015 թվականի մայիսի «Europa Plus Украина»-ով տեղի է ունեցել «Let’s Go! Show» պրեմիերան, իսկ 2015 թվականի մայիսի 13-ին՝ «Русском радио Украина»-ով «Будильники на Русском» առավոտյան շոուի ժամանակ։ Ստամբուլում անցկացվել են սինգլի տեսահոլովակի նկարահանումները։ Տեսահոլովակի ռեժիսորը եղել է Նաթելա Կրապիվինան։ 2015 թվականի մայիսի 20-ին տեղի է ունեցել «Пора домой» տեսահոլովակի պրեմիերան «Գիր ու արծիվ»-ի հաղորդավարներ Անդրեյ Բեդնյակովի, Լեսյա Նիկիտյուկի, Ռեգինա Տոդորենկոյի և Ժաննա Բադոևայի մասնակցությամբ։ 2015 թվականի հունիսի 8-ին Մոսկվայում կայացել է Fashion People Awards-ի 6-րդ ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը, որտեղ Լոբոդան հաղթել է Fashion Voice Woman անվանակարգը։
2015 թվականի նոյեմբերի 4-ին ուղևորվել է Ուկրաինայի քաղաքներով հյուրախաղերի՝ «Пора домой» նոր շոուով։ Շրջագայության ժամանակ ներկայացրել է նոր երգեր՝ «К чёрту любовь», «Ангелок», «Твои глаза» և «Не люби»[33]: 2015 թվականի նոյեմբերի 23-ին կանանց բռնության դեմ պայքարի միջազգային օրվա (նոյեմբերի 25) նախօրեին, «Пора домой» շրջայցի ընթացքում ներկայացրել է առաջին ուկրաինալեզու «Облиш» կոմպոզիցիայի հիման վրա սոցիալական արվեստի նախագիծ՝ ուղերձ, որը կոչված էր ուշադրություն հրավիրելու մարդկության կարևորագույն խնդիրներից մեկի՝ կանանց նկատմամբ բռնություն վրա։ 2015 թվականի նոյեմբերի 26-ին Կիևի Մարզական պալատում կայացել է գալա համերգ և առաջին M1 Music Awards 2015 մրցանակաբաշխությունը, որտեղ LOBODA-ն հաղթել է «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում՝ «Пора домой» երգի տեսահոլովակի համար[34][35]։ 2015 թվականի նոյեմբերի 28-ին և 29-ին Ուկրաինայի պալատում կայացել են մենահամերգներ՝ ի պատիվ երգչուհու ստեղծագործական գործունեության տասնամյակի[36]։ Դեկտեմբերին Յանդեքսի հետազոտությունների հիման վրա երգչուհին ճանաչվել է Ուկրաինայի ամենահայտնի կինը[37]։
2016 թվականի հունվարի 11-ին Լոբոդան ներկայացրել է «К чёрту любовь» ստեղծագործությունը[38], իսկ 2016 թվականի փետրվարի 19-ին տեղի է ունեցել տեսահոլովակի պրեմիերան[39]։ 2016 թվականի մայիսի 9-ին բացել է «Ինտեր» հեռուստաալիքի համերգը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 71-րդ տարեդարձին՝ կատարելով Բուլատ Օկուջավայի «Մեր տասներորդ օդային գումարտակը» երգը։ Փակել է համերգը «Կռունկներ» ռազմական երգով[40][41]։ 2016 թվականի հունիսի 30-ին «Միսս Ուկրաինա-Տիեզերք 2016» միջազգային մրցույթի կազմկոմիտեն պաշտոնապես ճանաչել է LOBODA-ին՝ որպես երաժշտական աշխարհի ամենավառ ներկայացուցիչ և շնորհել «Երկրի ամենագեղեցիկ երգիչը» կոչումը[42]։ «Твои глаза» սինգլի պրեմիերան կայացել է 2016-ի սեպտեմբերի 6-ին[43], իսկ տեսահոլովակի պրեմիերան՝ 2016 թվականի նոյեմբերի 9-ին[44]։ Սինգլը 5 շաբաթ առաջատարի կարգավիճակում էր ԱՊՀ երկրների iTunes-ում[45]։ 2016 թվականի նոյեմբերի 19-ին ստացել է «Золотой граммофон» արձանիկը Մոսկվայում «К чёрту любовь» երգի համար[46]։
2017 թվականի մարտի 8-ին LOBODA-ն կազմակերպել է երեք մասանոց շոու Կիևի մարզական պալատում և ներկայացրել է «H2Lo» ալբոմը, որի վրա աշխատել էր հինգ տարի։ Այդ երեկոյի ընթացքում հնչել է յոթ նոր սինգլներ, որոնք են՝ «Париж», «Невеста», «Случайная», «Стерва» և այլն[47]։ ITunes-ում ալբոմի պաշտոնական պրեմիերայի առաջին իսկ օրը H2LO-ն ներառվել է յոթ երկրների շքերթների առաջին շարքում՝ Ուկրաինա, Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Ռուսաստան, Բելառուս և Ղազախստան[48]։
2017 թվականի դեկտեմբերին Ալեքսանդր Ռևվայի հետ դարձել է «Орёл и решка» հաղորդման «աստղային» թողարկման հաղորդավարը[49]։ 2018 թվականին եղել է Ֆիլիպ Կիրկորովի «Цвет настроения синий» սինգլի երաժշտական պրոդյուսերը։
2019 թվականին դարձել է «Մանուկների ձայնը» շոուի մարզիչներից մեկը, որը ցուցադրվում էր «Առաջին ալիքով»[50]։ 2019 թվականի մարտի 1-ին տեղի է ունեցել «Последний герой» երգի պրեմիերան, որը դարձել է համանուն ռեալիթի շոուի նոր եթերաշրջանի գլխավոր թեման[51]։ «Մանուկների ձայնը» շոուի քվեարկության արդյունքների հետ կապված սկանդալից հետո երգչուհու պրոդյուսերը հայտարարել է նախագծում աշխատանքն ավարտելու մասին[52]։
2019 թվականի մարտի վերջերին գերմանական համերգային Berin Iglesias Art գործակալությունը դատական հայց է ներկայացրել Լոբոդայի դեմ՝ բիզնեսի հեղինակությանը պատճառած վնաս և ֆինանսական կորուստների համար։ «Հայցերը կապված են այն բանի հետ, որ Եվրոպայում հյուրախաղերի կազմակերպման ընթացքում մի շարք խախտումներ են եղել երգչուհու կողմից, ինչը պրոմոութերն անընդունելի է համարում»,- ասել է մամուլի ծառայության խոսնակ Ելենա Բուխմակը[53]։
Ընտանիք
խմբագրել- Պապը՝ Վասիլի Լոբոդան, աշխատել է ոստիկանությունում, հետո ՊԱԿ-ում, նա շատ է ճանապարհորդել ամբողջ աշխարհով իր ծառայության գործերի համար, 1958 թվականին կես տարուց ավելի ապրել է Կուբայում։ Այդ ժամանակ Ֆիդել Կաստրոն և Չե Գևարան պատրաստվում էին հեղափոխությանը, նա ապրում էր ջունգլիներում և օգնում էր մշակել կուբացի բռնապետ Ֆուլխենսիո Բատիստային տապալելու պլաններ։ Պապը մահացել է, երբ Սվետան փոքր էր[54]։
- Տատը՝ Լյուդմիլա Լոբոդա՝ օպերայի երգչուհի[54]։
- Հայրը՝ Սերգեյ Վասիլևիչ Լոբոդա (ծնվ. 1957), օդանավերի գործարանում գլխավորում է կառամատույցային ծառայությունը։
- Մայրը՝ Նատալիա Վասիլևնա Լոբոդա (ծնվ. 1957), Կիևում էներգիայի պահպանման մասնագետ է։
- Փոքր քույրը՝ Քսենյա Սերգեևնա Լոբոդա (ծնվ. 1992)։
- Նախկին քաղաքացիական ամուսինը՝ Անդրեյ Պետրովիչ Ցար (ծննդյան ազգանունը՝ Օնիշչակ, ծնվ. 1987 թվականի սեպտեմբերի 18-ին, Լվովում)[55][56], պարող, խորեոգրաֆ, աշխատել է Սվետլանա Լոբոդայի բալետում և Freedom բալետում, դիջեյ և երգիչ[57][58][59][60]։ 2014 թվականի հոկտեմբերի 1-ին երգչուհին պաշտոնապես հայտարարել է այն մասին, որ բաժանվել է փաստացի ամուսնուց[60]։
- Դուստրը՝ Եվանգելինա Անդրեևնա Լևանդովսկայա[61](ծնվ. 2011 թվականի ապրիլի 9)[56][58]
- Դուստրը՝ Թիլդա[62] (ծնվ. 2018 թվականի մայիսի 21)[63]։ 3 կգ քաշով և 48 սմ հասակ ունեցող մի աղջիկ ծնվել է Լոս Անջելեսում՝ Սեդարս Սինայ կլինիկայում։ Երգչուհին չի հրապարակել երեխայի հոր անունը[64][65]։
Սկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ
խմբագրելՃանաչում
խմբագրելՀասարակական մրցանակներ
խմբագրելԹվական | Մրցանակ | Անվանակարգ, աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|
2013 | Yuna | Լավագույն կատարող | Առաջադրված |
Լավագույն երգ («Облака») | Առաջադրված | ||
Կարմիր աստղ։ 20 լավագույն երգեր | «40 աստիճան» | Հաղթանակ | |
Տարվա երգ (Ուկրաինա) | «40 градусов» | Հաղթանակ | |
Fashion People Awards | Fashion վիդեո(«40 градусов») | Հաղթանակ | |
2014 | Yuna | Լավագույն կատարողը | Առաջադրված |
Լավագույն երգ («40 градусов») | Հաղթանակ | ||
Բառերի լավագույն հեղինակ | Առաջադրված | ||
Լավագույն տեսահոլովակ («40 градусов») | Հաղթանակ | ||
Տարվա երգ (Ուկրաինա) | «Город под запретом» | Հաղթանակ | |
2015 | Yuna | Լավագույն կատարող | Առաջադրված |
Լավագույն երգ («Город под запретом») | Առաջադրված | ||
Բառերի լավագույն հեղինակ | Առաջադրված | ||
Լավագույն տեսահոլովակ («Смотришь в небо» feat. EMIN) | Առաջադրված | ||
Լավագույն զուգերգ («Смотришь в небо» feat. EMIN) | Հաղթանակ | ||
Fashion People Awards | Fashion Voice Woman | Հաղթանակ | |
Премия RU.TV 2015 | Լավագույն զուգերգ («Смотришь в небо» feat. EMIN) | Հաղթանակ | |
M1 Music Awards | Տարվա տեսահոլովակ («Пора домой») | Հաղթանակ | |
Լավագույն երգչուհի | Առաջադրված | ||
2016 | Yuna | Լավագույն երգ («Пора домой») | Առաջադրված |
Լավագույն տեսահոլովակ («Пора домой») | Առաջադրված | ||
RU.TV 2016 մրցանակ | Լավագույն երգ («К чёрту любовь») | Առաջադրված | |
Видео на выезде («Пора домой») | Առաջադրված | ||
MusicBox իրական մրցանակ | Տարվա երգչուհի | Առաջադրված | |
Տարվա երգ («К чёрту любовь») | Հաղթանակ | ||
Ոսկե գրամոֆոն | «К чёрту любовь» | Հաղթանակ | |
Նոր ռադիոյի մրցանակ «Բարձրագույն լիգա» | Լավագույն երգ («К чёрту любовь») | Հաղթանակ | |
M1 Music Awards | Տարվա հիթ («К чёрту любовь») | Առաջադրված | |
Լավագույն երգչուհի | Հաղթանակ | ||
Տարվա տեսահոլովակ («К чёрту любовь») | Հաղթանակ | ||
Ռուսաստանի ազգային երաժշտական մրցանակ | Լավագույն երգ («К чёрту любовь») | Առաջադրված | |
Լավագույն կատարող | Առաջադրված | ||
2017 | RU.TV 2017 մրցանակ[66] | Հաղթանակ | |
Լավագույն ստեղծագործ («Твои глаза») | Հաղթանակ | ||
Լավագույն երգ («Твои глаза») | Առաջադրված | ||
Муз-ТВ 2017 մրցանակ[67] | Կնոջ լավագույն տեսահոլովակ («К чёрту любовь») | Առաջադրված | |
Լավագույն կատարող | Հաղթանակ | ||
Լավագույն երգ («Твои глаза») | Առաջադրված | ||
Fashion People Awards 2017[68] | Լավագույն երգչուհի | Հաղթանակ | |
Fashion-երգ | Հաղթանակ | ||
Musicbox | Տարվա երգչուհի | Առաջադրված | |
Տարվա երգ («Твои глаза») | Առաջադրված | ||
Տարվա ալբոմ (H2LO) | Հաղթանակ | ||
Ոսկե գրամոֆոն | Տարվա երգ («Твои глаза») | Հաղթանակ | |
Ռուսաստանի ազգային երաժշտական մրցանակ | Լավագույն փոփ կատարող | Հաղթանակ | |
2018 | YUNA 2018 | Լավագույն կատարող | Առաջադրված |
Լավագույն ալբոմ (H2LO) | Հաղթանակ | ||
Լավագույն զուգերգ (LOBODA и MONATIK — «Жарко») | Առաջադրված | ||
Top Hit Music Awards | Լավագույն կատարող | Հաղթանակ | |
Լավագույն կատարող YouTube Russia | Հաղթանակ | ||
Ամենաշատ «պտտվող» երգը («Твои глаза») | Հաղթանակ | ||
BraVo | Տարվա երգչուհի | Հաղթանակ | |
Տարվա ալբոմ (H2LO) | Հաղթանակ | ||
Виктория-2018 | Լավագույն փոփ կատարող | Հաղթանակ | |
Տարվա երգ («SuperSTAR») | Առաջադրված | ||
Տարվա պարային հիթ («SuperSTAR») | Հաղթանակ | ||
OK! Ավելին, քան աստղեր | Գլխավոր հերոս։ երաժշտություն | Առաջադրված | |
PEOPLETALK 2018 ազնիվ մրցանակ | Տարվա մայր | Առաջադրված | |
ЖАРА Music Awards | Լավագույն երգչուհի | Առաջադրված | |
Լավագույն երգ («Случайная») | Հաղթանակ | ||
Տարվա ալբոմ (H2LO) | Առաջադրված | ||
RU.TV 2018 մրցանակ | Լավագույն կենդանի շոու («H2LO») | Առաջադրված | |
Լավագույն երգչուհի | Առաջադրված | ||
Լավագույն տեսահոլովակ («Парень») | Առաջադրված | ||
Ոսկե գրամոֆոն | Տարվա երգ («SuperSTAR») | Հաղթանակ | |
Премия Муз-ТВ 2018 | Լավագույն կատարող | Հաղթանակ | |
Լավագույն ալբոմ (H2LO) | Առաջադրված | ||
Musicbox | Տարվա երգչուհի | Առաջադրված | |
Տարվա շոու («H2Lo») | Առաջադրված | ||
100% հիթ («SuperSTAR») | Առաջադրված | ||
Տարվա երգ | Լավագույն կատարող | Հաղթանակ | |
2019 | ZD Awards-2018[69] | Տարվա երգչուհի | Առաջադրված |
Պարային նախագիծ | Առաջադրված | ||
Տարվա թրենդ | Հաղթանակ | ||
Տարվա արտիստ | Առաջադրված | ||
YUNA 2019[70][71] | Լավագույն երգ օտար լեզվով («SuperSTAR») | Առաջադրված | |
Լավագույն տեսահոլովակ («SuperSTAR») | Առաջադրված | ||
BraVo[72] | Լավագույն երգ («SuperSTAR») | Հաղթանակ | |
ЖАРА Music Awards[73] | Լավագույն շոու («#SuperStarShow») | Առաջադրված | |
Լավագույն երգչուհի | Հաղթանակ | ||
Լավագույն տեսահոլովակ («SuperSTAR») | Առաջադրված | ||
Լավագույն երգ («SuperSTAR») | Առաջադրված | ||
TopHit Music Awards[74] | Ամենահայտնի երգչուհին Ռուսաստանի ռադիոկայաններում | Հաղթանակ | |
Լավագույն երգչուհին Ռուսաստանի YouTube-ում | Հաղթանակ | ||
RU.TV 2019 մրցանակ[75] | Լավագույն երգ («SuperSTAR») | Առաջադրված | |
Ֆիլմ և երաժշտություն («Лети» (OST «Гоголь. Вий»)) | Հաղթանակ | ||
Լավագույն տեսահոլովակ («SuperSTAR») | Առաջադրված | ||
Լավագույն երգչուհի | Հաղթանակ | ||
Լավագույն համերգային շոու («#SuperStarShow») | Առաջադրված | ||
Cosmopolitan-ի ընտրություն | Առաջադրված | ||
Муз-ТВ 2019 մրցանակ[76] | Լավագույն երգ («SuperSTAR») | Առաջադրված | |
Լավագույն տեսահոլովակ («SuperSTAR») | Առաջադրված | ||
Լավագույն կատարող | Հաղթանակ | ||
Թրենդ ստեղծողЯндекс.Музыка
|
Առաջադրված | ||
Fashion People Awards[77] | Fashion տարվա արտիստ | Հաղթանակ | |
Վիկտորյա-2019[78] | Լավագույն փոփ կատարող | Առաջադրված | |
Տարվա համերգ | Հաղթանակ | ||
2020 | TopHit Music Awards[79] | Լավագույն երգչուհին Ռուսաստանի ռադիոյում | Սպասվող |
Լավագույն երգչուհին Ռուսաստանի YouTube-ում | Սպասվող | ||
Լավագույն երգ ռադիոյում («Пуля-дура») | Սպասվող | ||
ЖАРА Music Awards | Տարվա երգչուհի | Սպասվող | |
Տարվա կանացի տեսահոլովակ («Пуля-дура») | Սպասվող | ||
Լավագույն համերգային շոու («#SuperStarShow») | Սպասվող | ||
ZD Awards-2019[80] | Լավագույն երգչուհի | Առաջադրված | |
Լավագույն ալբոմ (Sold Out) | Հաղթանակ | ||
Տարվա արտիստ | Հաղթանակ | ||
Sexy Ж | Հաղթանակ |
Պետական մրցանակներ
խմբագրել- 2013 թվական՝ Ուկրաինայի վաստակավոր արտիստ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Loboda впервые за время войны посетила Украину. Артистка приехала в разрушенный российскими оккупантами Ирпень. Видео (ռուս.) // Бульвар Гордона — 2022. — 570000 экз.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 Томин А. Лобода опровергла отказ от украинского гражданства (ռուս.) // Московский комсомолец — Россия: Московский комсомолец, 2022. — 700000 экз. — ISSN 1562-1987; 1606-531X; 1857-3738
- ↑ 4,0 4,1 4,2 Светлана Лобода отреагировала на слухи о мальтийском гражданстве (ռուս.) // Lenta.ru — 2022.
- ↑ Lynch J. 7 Things to Know About Katya’s Musical Debut ‘Vampire Fitness’ // Billboard — 2020. — ISSN 0006-2510
- ↑ 6,0 6,1 Discogs — 2000.
- ↑ https://www.peoples.ru/news/news_loboda_podpisala_kontrakt_s_sony_music3753.shtml
- ↑ BEAT Music Label Roster // Beat Music
- ↑ Указ президента Украины № 355/2013
- ↑ 10,0 10,1 УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАИНЫ № 355/2013 О награждении государственными наградами Украины по случаю Дня Конституции Украины
- ↑ «Светлана Лобода» (ռուսերեն). hochu.ua. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
- ↑ bigmir)net. «Светлана Лобода жила двойной жизнью» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Свободная Лобода» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Исполнитель». Russkoje Radio Baltija. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Светлана Лобода - певица, телеведущая, дизайнер одежды - биография, анкета, фото, видео, новости - 7Дней.ру» (ռուսերեն). 7Дней.ру. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
- ↑ Кто избил фаворитку «Евровидения»(ռուս.)
- ↑ 17,0 17,1 «Рейтинг ESCKAZ» (ռուսերեն). Евровидение-Казахстан — Оценивание участников Евровидения 2009, составление рейтинга ESCKAZ.
- ↑ «Илона Кветна. PR в шоу-бизнесе: если звёзд продвигают, значит это кому-нибудь нужно // Журнал «Маркетинг и реклама» № 6, 2009». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Светлана Лобода снялась голой в своей короткометражке». SiteUa. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
- ↑ LOBODA - Женщина- преступница (Облака) ՅուԹյուբում
- ↑ «Песня Лободы стала гимном Евро-2012». Комсомольская правда. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
- ↑ LOBODA - 40 градусов! (Crimea Music Fest-2012) ՅուԹյուբում
- ↑ http://kp.ua/daily/260912/358216/ Արխիվացված 2014-02-23 Wayback Machine Лобода стала звездным тренером шоу «Голос. Дети»
- ↑ LOBODA - "Под лед" (премьера) YUNA 2013 ՅուԹյուբում
- ↑ «Кохана. LOBODA представила клип на песню Мозгового». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «LOBODA «Под запретом»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Любовь и смерть в новом видео LOBODA feat EMIN». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Ремейк на трек «LOBODA feat. Emin - Смотришь в небо!»».
- ↑ «Премьера! LOBODA презентует новый хит «Не нужна»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «LOBODA - Не нужна - Премьера песни (2014)».
- ↑ «Не нужна - Single LOBODA».
- ↑ «Премию «Песня года 2014» получили Лобода, Лорак и Ротару».
- ↑ «Светлана Лобода. Единственный официальный сайт». loboda.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «M1 объявил номинантов премии M1 Music Awards: Лобода, Кароль и Полякова борются за звание «Певица года»». www.segodnya.ua. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «M1 Music Awards: Победителей премии огласили в Киеве». Ivona. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «LOBODA превратила киевский Дворец «Украина» в стадион». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «LOBODA стала самой востребованной женщиной Украины». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Светлана Лобода. Единственный официальный сайт». loboda.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
- ↑ LOBODA (2016 թ․ փետրվարի 19). «LOBODA - К ЧЕРТУ ЛЮБОВЬ (ПРЕМЬЕРА КЛИПА)». Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
- ↑ LOBODA (2016 թ․ մայիսի 10). «LOBODA - Журавли (Концерт «Победа. Одна на всех», ИНТЕР)». Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
- ↑ LOBODA (2016 թ․ մայիսի 10). «LOBODA - Десятый наш десантный батальон (Концерт «Победа. Одна на всех», ИНТЕР)». Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Светлана Лобода. Единственный официальный сайт». loboda.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ LOBODA (2016 թ․ սեպտեմբերի 6). «LOBODA - Твои глаза [AUDIO]». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ LOBODA (2016 թ․ նոյեմբերի 8). «LOBODA — Твои Глаза [Премьера Клипа]». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Светлана Лобода. Единственный официальный сайт». loboda.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Церемония вручения премии «Золотой граммофон-2016»
- ↑ «Светлана Лобода устроила «Космическое» шоу в рамках презентации нового альбома». Интернет-журнал #БУКВЫ. 2017 թ․ մարտի 10.
- ↑ «Премьера альбома H2LO: LOBODA бьет рекорды продаж». Cosmopolitan. 2017 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Светлана Лобода рассказала о своем участии в шоу «Орел и решка»
- ↑ «Лобода вслед за Лорак стала судьей российского "Голоса"». Комсомольская правда в Украине. 2019 թ․ հունվարի 18. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Светлана Лобода записала саундтрек к новому «Последнему герою» (Слушать)». Intermedia. 2019 թ․ մարտի 1. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
- ↑ «История "Голоса" для Светланы Лободы окончена, заявила продюсер певицы» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 20190427T1504+0300Z. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Концертное агентство из Германии подало в суд на Лободу». РБК. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ 54,0 54,1 «Дед Лободы готовил революцию с Че Геварой, а Пьеху внук зовет «бабон» / Новости Украины / Кем были дедушки и бабушки известных политиков». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Царь Андрей Петрович | Правда ПФО». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ 56,0 56,1 Лобода даст ребёнку фамилию отца — glamurchik.tochka.net
- ↑ TSAR project | Free Listening on SoundCloud
- ↑ 58,0 58,1 STARS @ GLAVRED — Светлана Лобода родила Андрею Царю дочь. В июне они разошлись из за постоянных скандалов
- ↑ «Лобода влюбилась в Царя — БЛИК». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 27-ին.
- ↑ 60,0 60,1 «LOBODA: «Мы с Андреем не пережили кризис пяти лет»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ СВЕТЛАНА ЛОБОДА — о травле, теле и Тилле | ОСТОРОЖНО, СОБЧАК!, 25 сент. 2019 г.
- ↑ «Светлана Лобода рассекретила имя младшей дочери» (ռուսերեն). deti.mail.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «LOBODA в Instagram: «Сегодня 2 года со дня рождения моей младшей доченьки Тильды❤️ она изменила мою жизнь, наполнила ее энергией чистой любви и абсолютной…»» (ռուսերեն). Instagram. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Эксклюзив! Светлана Лобода стала мамой во второй раз». 7days.ru. 2018 թ․ մայիսի 24.
- ↑ «Светлана Лобода родила второго ребенка». www.zirki.odnoboko.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Премия RU.TV 2017 | RU.TV». ru.tv. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Премия Муз-ТВ 2017 «Լավագույն կատարողը»։ LOBODA». muz-tv.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Победители премии Fashion People Awards-2017». Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «"Звуковая дорожка" назвала победителей ZD Awards». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Организатор премии YUNA объяснил, почему в Անվանակարգх есть LOBODA, но нет Ани Лорак». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «YUNA-2019: полный список победителей». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «В Москве состоялась вторая церемония вручения Премии «BraVo»». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Премия ЖАРА Music Awards». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Top Hit Music Awards 2019: названы самые популярные исполнители, хиты и видеоклипы на радио и на YouTube в России». TopHit. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Премия RU.TV 2019». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Премия МУЗ-ТВ 2019: Полный список победителей». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Fashion People Awards 2019 - Russia High Life». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Объявлены лауреаты премии «Виктория-2019»». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Top Hit Music Awards 2020 официальный сайт». Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Рекордсменом по наградам ZD AWARDS-2019 стала LOBODA». Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Կայքեր և աղբյուրներ
- Հարցազրույցներ
- Светлана Лобода: А кто такой Бандера?(ռուս.) — чат с читателями сайта Korrespondent.net
- Светлана Лобода в гостях у Кати Гордон
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Լոբոդա» հոդվածին։ |