Ալեքսանդր Մարշալ (ռուս.՝ Александр Маршал, իսկական անունը՝ Ալեքսանդր Վիտալևիչ Մինկով, ռուս.՝ Александр Витальевич Миньков, հունիսի 7, 1957(1957-06-07), Կորենովսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ռոք երաժիշտ, երգիչ, բաս-կիթառիստ, երգերի հեղինակ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ (2007)։ Հայտնի է որպես «Аракс», «Пилигримы», «Цветы» և «Парк Горького» խմբերի անդամ, ինչպես նաև որպես մենակատար։ Երգչի երգացանկում կան ինչպես ռուսերեն, այնպես էլ անգլերեն երգեր։ «Տարվա շանսոն» («Ռադիո շանսոն»), «Ոսկե գրոմոֆոն» («Ռուսսկոե ռադիո») մրցանակաբաշխությունների և «Տարվա երգ» փառատոնի դափնեկիր է։

Ալեքսանդր Մարշալ
Բնօրինակ անունռուս.՝ Александр Витальевич Миньков
Ի ծնե անունռուս.՝ Александр Витальевич Миньков
Նաև հայտնի է որպեսМицик (школьное прозвище), Big Sasha (время группы Парк Горького) և Маршал
Ծնվել էհունիսի 7, 1957(1957-06-07) (66 տարեկան)
Կորենովսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան,  ԽՍՀՄ և  ԱՄՆ
Ժանրերռուսական շանսոն, փոփ, ռոք, Գլեմ մետալ, հեղինակային երգ, լիրիկա, փոփ ռոք և շանսոն
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգիչ, հեղինակ-կատարող, կիթառահար, ստեղնահար, հաղորդավար, ռոք երաժիշտ, բասկիթառահար, հեռուստահաղորդավար և բանաստեղծ
Երգչաձայնբարիտոն և տենոր
Գործիքներկիթառ, վոկալ, բաս կիթառ և դաշնամուր
ԼեյբլМистерия звука, Союз և Մերկուրի Ռեքորդս
ԱնդամակցությունGorky Park?
Պարգևներ
Կայքa-marshal.ru
 Alexander Marshal (pop star) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Վիտալևիչ Մինկովը ծնվել է 1957 թվականի հունիսի 7-ին Կորենովսկում։ Հայրը՝ Վիտալի Պավլովիչ Մինկովը (1932-2001), եղել է 1-ին դասի ռազմական օդաչու-հրահանգիչ, իսկ մայրը՝ Մինկովա Լյուդմիլա Իվանովնան (1930)՝ ատամնաբույժ։ 7 տարեկանից ապագա արտիստը հաճախել է Տիխորեցկի № 57 դպրոց, միաժամանակ երաժշտական դպրոց՝ դաշնամուրի դասարան։ 5-8 դասարանները սովորել է նույն քաղաքի Լենինի անվան № 34 դպրոցում։ Ինքնուրույն կիթառ նվագել է սովորել։ Ալեքսանդր Մարշալի ստեղծագործական գործունեությունն սկսվել է 6-րդ դասարանում՝ պարահրապարակների պարերից։ Իսկ 1972 թվականին, տեղափոխվելով Սալսկ քաղաք, № 5 դպրոցում հիմնում է «Ստեպնյակի» վոկալ-գործիքային անսամբլը։

1974 թվականին ընդունվեց Ստավրոպոլի՝ հակաօդային պաշտպանության օդաչուների և ղեկապետների բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարանը՝ «մարտական կառավարման ղեկապետ» մասնագիտացմամբ։ Այնտեղ նույնպես ստեղծում է երաժշտական խումբ։ Ռազմական ավիացիոն դպրոցում սովորում է երկու տարի, մինչև հասկանում է, որ զինվորական կարիերան իր համար չէ։ Բանակից Մինկովը բաժանվեց դժվարությամբ։ Ծանր խոսակցություններ ունեցավ հոր և ուսումնարանի հրամանատարության հետ, այնուհետև 1 տարի ծառայեց որպես զինվոր։ Ուսումնարանից հեռացվեց և մինչև իր ժամկետի ավարտը ծառայեց քիմպաշտպանության վաշտում։ Այնուհետև Ալուշտայում աշխատեց որպես փրկարար-նավաստի, ռեստորանում՝ երաժիշտ, «Սոյուզատրակցիոն» ընկերությունում՝ մեխանիկ։ «Մարշալ» մականունն ստացել է զինվորական ուսումնարանում. այդպես նրան բարկացնում էին ընկերները։ Իսկ 1970-ականներին երաժիշտ-ընկերները նրան անվանում էին «Մինոր»։

Կարիերայի սկիզբ խմբագրել

Մարշալը Մոսկվա ժամանեց 1980 թվականին։ Ռեստորանային կոլեկտիվներից մեկը փնտրում էր բաս-կիթառիստ։ Եվ Մարշալը փորձեց։ Աշխատեց ռեստորաններում, «Մոսկոնցերտում»։ Այդ ժամանակ նրան նկատեց Ստաս Նամինը և Ալեքսանդրին առաջարկեց հանդես գալ «Парк Горького» խմբի կազմում։

«Парк Горького» խմբագրել

Մինչև «Парк Горького» խմբի անդամ դառնալը նրա երաժիշտները եղել են այլ հայտնի ռոք-խմբերի անդամներ։ Ալեքսանդր Մինկովը բաս-կիթառ էր նվագում «Аракс» խմբում։

1987 թվականին Մարշալը «Парк Горького» խմբի հետ հյուրախաղերի մեկնեց ԱՄՆ, որտեղ 1987 թվականի ուշ աշնանը տեղի կայացավ խմբի համերգային դեբյուտը։ Այդ ժամանակ էլ նկարահանվեց խմբի առաջին՝ «Fortress» տեսահոլովակը, որը ցուցադրվեց երաժշտական հայտնի «Դոն Քինգի շոու» (անգլ.՝ Don King Show) հեռուստածրագրով։ 1988 թվականին՝ Scorpions խմբի լենինգրադյան հյուրախաղերի ժամանակ, խորհրդային պրոդյուսեր Ստաս Նամինը «Парка Горького» խմբին աջակցելու նպատակով կազմակերպեց վերջինիս ելույթը։ Չնայած հանդիսատեսը «Парк Горького» խմբի ելույթը սառն ընդունեց, բայց խումբն աննկատ չմնաց։ 1988 թվականի ամռանը՝ խմբի՝ ԱՄՆ կատարած առաջին ուղևորության ժամանակ, «Майк-Э-Диффренс Фаундейшн» բարեգործական կազմակերպությունը խմբին առաջարկեց հարդ ընդ հևի ոճի առաջատար երաժիշտների հետ մասնակցել բարեգործական ալբոմի ձայնագրություններին (ալբոմն ընդգրկված էր ալկոհոլիզմի և թմրամոլության դեմ պայքարի ծրագրում)։ 1988 թվականի դեկտեմբերին Ստաս Նամինը Մոսկվա հրավիրեց «Polygram» ընկերության ղեկավարությանը և ստորագրեց ռուսական ռոքի պատմության մեջ առաջին ուղղակի պայմանագիրը «Парк Горького» ռուսական խմբի ու ձայնագրման ամերիկյան ընկերության միջև։

Սկզբում երաժիշտները պլանավորել էին Ամերիկայում մնալ 3 ամիս, բայց այնտեղ մնացին 5 տարի։ Բանն այն էր, որ «Парк Горького» խմբի պրոդյուսերը Polygram կազմակերպությունից, իսկ նրանից անմիջապես հետո նաև խմբի մենեջերը հեռացվեցին ընկերության կառավարման անդամությունից։ «Парк Горького» խմբի նոր մենեջերը որոշեց, որ խորհրդային էկզոտիկ կոլեկտիվի առաջխաղացումը հաջող կլինի Արևմտյան ափում և խումբը Նյու Յորքից տարավ Լոս Անջելես։ Բոլոր հայտնի անուններից Ֆրենկ Զապպան ամենամեծ ներդրումն ունեցավ «Парк Горького» խմբի հաջողության հասնելու գործում։ Նա ԱՄՆ-ում քիչ հայտնի խորհրդային խմբին սկսեց հրավիրել տարբեր տոների, փոքր համերգների և շոուների։ «Парк Горького» խումբն աստիճանաբար ճանաչում ձեռք բերեց։ Այնուհետև Bon Jovi խմբից Ջոն Բոն Ջովին և Ռիչի Սամբորան, ովքեր պայմանագիր ունեին Mercury Records ընկերության հետ, «Парк Горького» խմբի երաժիշտներին խորհուրդ տվեցին իրենց համագործակցությունն առաջարկել ձայնագրման այդ ընկերությանը։ Mercury Records ընկերությունը, ծանոթանալով ստեղծագործական խմբի հետ, նրա հետ պայմանագիր կնքեց և սկսեց ուժերը գործի դնել ամերիկյան շուկայում կոլեկտիվի առաջընթացի համար։ «Մենք արդեն ունեինք մեր առաջին համերգային ծրագիրը»,- հիշում է Ալեքսեյ Բելովը,- «մենք պատրաստվեցինք մեր առաջին սկավառակի թողարկմանը և մեկնեցինք Ամերիկա՝ ելույթ ունենալու։»[1]

Օգտվելով 1980-ական թվականների երկրորդ կեսին ԽՍՀՄ նկատմամբ արևմտյան հասարակության աճող հետաքրքրությունից, սկսված վերակառուցումից ու երկաթե վարագույրի անկումից՝ «Парк Горького» խումբն իր հյուսիսամերիկյան ստեղծագործություններում կիրառեց ռուսական խմբի ընդգծված կերպար։ Երաժիշտները համերգներին և տեսահոլովակներում հանդես էին գալիս ռուսական ժողովրդական տարազների տարրերով հագուստներով (օրինակ՝ ռուսական նախշերով շապիկ)։ Երգերի տեքստերում օգտագործում էին ռուսական ժողովրդական և խորհրդային ստեղծագործությունների մոտիվներ․ «Bang» երգի սկզբում կիրառվել է «Утушка луговая» ռուսական ժողովրդական երգի մոտիվներ։ Kramer երաժշտական գործիքների ամերիկյան ֆիրման հատուկ Ալեքսեյ Բելովի համար պատրաստել է կիթառ բալալայկայի ձևով, որի երաժշտությունն օգտագորժվել է խմբի երգերում։ «Парк Горького» խմբի լոգոտիպը իրար կապված ամերիկյան և խորհրդային դրոշներն են։

Gorky Park խմբագրել

1989 թվականին թողարկվեց Gorky Park ալբոմը, որը թիմին ճանաչում բերեց։ Այն «Billboard» ամսագրի «Լավագույն կատարում» անվանակարգում ստացավ 5 բալ։ «Bang» և «Try To Find Me» ստեղծագործություններն ընդգրկվեցին «Billboard» հիթ-շքերթում։ «Bang» երգը MTV հիթ շքերթում բարձրացավ երրորդ հորիզոնական։ Իսկ ալբոմը «Billboard» ամսագրի 200 ամենահայտնի ալբոմների շարքում զբաղեցրեց 80-րդ տեղը։ Ալբոմը վաճառելու առաջին 3 շաբաթվա ընթացքում նրա տիրաժը գերազանցեց 300 հազար օրինակը։

«Парк Горького» խումբը Մոսկվայում մասնակցում է արևմտյան խմբերի մասնակցությամբ կազմակերպված փառատոնին, որտեղ նույն բեմում ելույթ է ունենում Skid Row, Bon Jovi, Cinderella, Mötley Crüe, Scorpions խմբերի և Օզզի Օսբորնի հետ։

Moscow Calling խմբագրել

Վոկալիստ Նիկոլայ Նոսկովի հեռանալուց հետո խմբի մենակատար դարձավ բաս-կիթառիստ Ալեքսանդր Մարշալը, և խումբը նոր թափով սկսեց ալբոմի ձայնագրությունները։ Ալբոմի ձայնագրություններին, բացի հենց խմբից, մասնակցել են վոկալիստներ Ռիչարդ Մարքսը և Ֆի Վեյբիլը The Tubes խմբից, կիթառահարներ Սթիվ Լյուկատերը Toto խմբից, Սթիվ Ֆերրիսը Whitesnake խմբից, Դվիզիլ Զապպան և սաքսոֆոնահար Սքոթ Պեյջը։ «Moscow Calling» ալբոմը թողարկվեց 1993 թվականի մարտի 29-ին։ Բազմաթիվ երկրներում, այդ թվում և Ռուսաստանում, այն թողարկվեց «Gorky Park II» անվանումով։ Չնայած ալբոմը ամերիկյան չարտերում չընդգրկվեց, բայց կարողացավ ձեռք բերել զգալի ճանաչում՝ ամբողջ աշխարհում վաճառվելով կես միլիոն օրինակով։ Սկավառակը մեծ տարածում գտավ Դանիայում՝ այնտեղ ստանալով պլատինե կարգավիճակ։ Եվրոպայում այդ սկավառակը ներկայացնում էր BMG ընկերությունը, Սկանդինավիայում՝ CNR, Ճապոնիայում՝ Crown, Հարավարևելյան ասիայում՝ Pony Cennen, Ռուսաստանում՝ «СОЮЗ» ընկերությունները։

«Moscow Calling» ալբոմի միջազգային հաջողությունը «Парк Горького» խմբին հնարավորություն տվեց հասնել ֆինանսական անկախության և Լոս Անջելեսում հիմնել սեփական ստուդիան։

«Парк Горького» խմբի վերածնունդ խմբագրել

2012 թվականի հունիսի 4-ին ռուսական Առաջին ալիքի «Երեկոյան Ուրգանտ» հեռուստահաղորդումով «Парк Горького» խումբը ելույթ ունեցավ «ոսկե կազմով»՝ Նիկոլայ Նոսկով, Ալեքսանդր Մարշալ, Ալեքսեյ Բելով, Յան Յանենկով, Ալեքսանդր Լվով։ Նույն թվականի հուլիսի 8-ին խումբը մասնակցեց «Нашествие-2012» փառատոնին։ 2012 թվականի նոյեմբերի 18-ին «Կրոկուս Սիթի Հոլլ» համերգասրահում տեղի ունեցավ խմբի 25-ամյակին նվիրված հոբելյանական համերգը։ Խումբը պարբերաբար մասնակցում է ռետրո երաժշտության փառատոնների։

Անհատական կարիերա խմբագրել

1998 թվականի դեկտեմբերին թողարկվեց երգչի առաջին՝ «Может быть» սկավառակը, որի երգերը, գրվելով տարբեր հեղինակների կողմից, տարբեր ոճերի էին՝ ռոք, էստրադա, շանսոն։ 1999 թվականին Կրասնոդարում տեղի ունեցավ Ալեքսանդր Մարշալի մենահամերգ։ Իսկ 2001 թվականի հոկտեմբերի 13-14-ին Ալեքսանդր Մարշալը մենահամերգ ունեցավ Մոսկվայի Կրեմլի պետական պալատում։

Ալեքսանդր Մարշալի «Белый пепел» ալբոմը թողարկվեց 2001 թվականի հոկտեմբերին։ Ալբոմում ներառված են «Белый пепел», «Кто мы?», «Невеста» երգերը և շատ այլ թրեքներ։ Նույն թվականին թողարկվեց նաև «Особый» ալբոմը։ 2002 թվականին Մարշալը ձայնագրեց «Батя» ալբոմը, որը նվիրել է իր հորը՝ ռազմական օդաչու Վ․ Մինկովին և բոլոր նրանց, ովքեր ծառայել են ու պայքարել և պահպանում են խաղաղություն։ Իսկ արդեն 2003 թվականի փետրվարին թողարկվեց Ալեքսանդր Մարշալի նոր՝ «Отец Арсений» ալբոմը։ 2002 թվականին Ալեքսանդր Մարշալը և երիտասարդ երգչուհի Արիանա Ռոուզը ձայնագրեցին «Յունոնա և Ավոս» ռոք-օպերայի «Я тебя никогда не забуду» ողբերգական բալլադի նոր, ժամանակից տարբերակը։

2006 թվականի փետրվարին թողարկվեց «Или так» ալբոմը, իսկ մայիսին Մոսկվայի Մ․ Գորկու անվան գեղարվեստական թատրոնում տեղի ունեցավ «Жизнь взаймы» մենահամերգը։ 2007 թվականի հունիսին Ալեքսանդր Մարշալը ձայնագրեց «Имени тебя» երգը, որի խոսքերի հեղինակը Եվգենի Մուրավյովն է, երաժշտության հեղինակը՝ Վ․ Լոտկինը։ Երգը ձայնագրվել է Մարիա Նովիկովայի հետ դուետեվ։ Այդ երգի տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել Լվովում, տեսահոլովակի ռեժիսորը Ալան Բադոևն է։

2010 թվականին DJ Գրուվը և Ալեքսանդր Մարշալը միասին ձայնագրեցին «Поздно» թրեքը։ Մայիսի կեսերին արտիսիտները նկարահանեցին այդ երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը Օլեգ Ասադուլինն է։

2012 թվականին թողարկեց «Обернись» ալբոմը, որի երգերի կեսից ավելիի հեղինակն ինքն էր։

Ռազմական թեման ստեղծագործություններում խմբագրել

Ալեքսանդր Մարշալի ստեղծագործություններում ռազմական թեման հատուկ տեղ է զբաղեցնում։ Նրա հեղինակային և կատարողական զինանոցում կան կռվին և զինվորական ծառայությանը նվիրված բազմաթիվ երգեր։ Ռազմական թեմայով թողարկել է 7 ալբոմ` «Горец», «Особый», «Батя», «Летят журавли», «Отец Арсений», «Или так», «До свидания, полк»:

ՌԴ պաշտպանության նախարարության հանրային խորհրդի անդամ է։

«Звезда» հեռուստաալիքով վարում է «Բանակի լեգենդներ» հաղորդաշարը։

Ընտանիք և անձնական կյանք խմբագրել

  • Հայրը` Վիտալի Պավլովիչ Մինկով (1932-2001), ռազմական օդաչու-հրահանգիչ։
  • Մայրը` Լյուդմիլա Իվանովնա (1930-2015), ատամնաբոււյժ։
  • Մորական պապը պատերազմի տարիներին եղել է հեծելազորի հրամանատար և ղեկավարել է կազակների հարյուրյակը։ Նա ուներ 5 երեխա (4 աղջիկ, 1 որդի)։

Ալեքսանդր Մարշալն ամուսնացել է երեք անգամ։ Առաջին կնոջից, Մարշալի խոսքերով, բաժանվել է, որովհետև կինը չափազանց ակտիվ մասնակցել է ամեն ինչին։ Երկրորդ ամուսնությունից ունի դուստր` Պոլինան, որը մոր հետ բնակվում է ԱՄՆ-ում։ Երգչի երրորդ կինը Նատալյա Մինկովա Վասիլևնան է։ Նրանք ունեն 1 որդի (ծնվ. 1997 թվականի հունիսի 18-ին Լոս Անջելեսում)։

Հասարակական գործունեություն խմբագրել

2011 թվականի հունիսին Մոսկվայի կառավարությանն առընթեր ձևավորվեց Մոսկվա քաղաքի տրանսպորտային համալիրի գործարկման և զարգացման հիմնախնդիրների հասարակական-խորհրդակցական մարմինը[2]։

Խումբ խմբագրել

  • Յուրի Անտոնով - կիթառ
  • Վլադիսլավ Սենչիլլո - ստեղնաշարային գործիքներ
  • Անտոն Խաբիբուլին - կիթառ
  • Իգոր Ջավաձադե - հարվածային գործիքներ
  • Դմիտրի Կրոտով - ձայնային ռեժիսոր

Սկավառակագրություն խմբագրել

  • 1995 - «От берега до берега»
  • 1998 - «Может быть…»
  • 2000 - «Там, где я не был»
  • 2000 - «Горец»
  • 2001 - «Особый»
  • 2001 - «Белый пепел»
  • 2002 - «Лучшие песни»
  • 2002 - «Батя»
  • 2003 - «Отец Арсений»
  • 2005 - «Летят журавли…»
  • 2006 - «Или так»
  • 2006 - «Живой альбом „Жизнь взаймы“», ձայնագրված 2006 թվականի մայիսի 25-ին Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում տեղի ունեցած համերգի ժամանակ
  • 2007 - «Парусник»
  • 2008 - «Где ночует солнце», Վյաչեսլավ Բիկովի հետ համատեղ
  • 2009 - «До свидания, полк»
  • 2012 - «До восхода ночной звезды», Վյաչեսլավ Բիկովի հետ համատեղ
  • 2012 - «Обернись»

Տեսահոլովակներ խմբագրել

  • Ալեքսանդր Մարշալ - «Орел»
  • 1999 - «Ливень»
  • Ալեքսանդր Մարշալ - «Погоди, постой»
  • Ալեքսանդր Մարշալ - «Отпускаю»
  • 2000 - «Небо»
  • Ալեքսանդր Մարշալ - «Белый пепел»
  • Ալեքսանդր Մարշալ - «Кто мы?»
  • Ալեքսանդր Մարշալ և Նիկոլայ Տրուբաչ - «Я живу в раю»
  • Ալեքսանդր Մարշալ և Արիանա Ռոուզ - «Я тебя никогда не забуду»
  • Ալեքսանդր Մարշալ և Ալեքսեյ Բատալով - «Летят журавли»
  • Ալեքսանդր Մարշալ և Վիկտորյա Դայնեկո - «Снилось мне»
  • Ալեքսանդր Մարշալ - «Рота» (9 рота)
  • Ալեքսանդր Մարշալ - «Отдохни»
  • Ալեքսանդր Մարշալ - «Мужской сезон»
  • Ալեքսանդր Մարշալ - «Песня о десанте»
  • Ալեքսանդր Մարշալ և Մարիա Նովիկովա - «Музей имени тебя»
  • Ալեքսանդր Մարշալ և Dj Գրուվ - «Поздно»
  • T-killah Feat. Ալեքսանդր Մարշալ - «Я буду помнить»

Պարգևներ և մրցանականեր խմբագրել

  • 2001 թվականի նոյեմբերի 17 - Ռուսսկոե ռադիոյի «Ոսկե գրոմոֆոն» մրցանակ «Белый пепел» երգի համար
  • 2003 թվականի դեկտեմբերի 6 - Ռուսսկոե ռադիոյի «Ոսկե գրոմոֆոն» մրցանակ՝ Արիանայի հետ «Я тебя никогда не забуду» դուետի համար
  • «Օվացիա» մրցանակ (1998)
  • 2006 թվական - «Վետերանների խաչ» 2-րդ աստիճանի շքանշան
  • 2006 թվական - ՌՖԱԾ մրցանակ «Երաժշտական արվեստ» անվանակարգում ռազմա-հայրենասիրական երգերի շարքի համար (այդ թվում՝ «Невидимый фронт»)
  • 2007 թվականի հունվարի 16-ին Մարշալն արժանացավ «Ռուսաստանի վաստակավոր արտիստ կոչմանը»
  • 2008 թվական - Муз-ТВ հեռուստաալիքի մրցանակ հայրենական ռոքի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար («Парк Горького» խումբ)
  • 2010 թվական - ՌՖԱԾ մրցանակ «Երաժշտական արվեստ» անվանակարգում ռազմա-հայրենասիրական երգերի շարքի համար
  • 2011 թվական - «Վետերանների խաչ» 2-րդ աստիճանի շքանշան
  • Մեդալ ՆԱՏՕ-ի կողմից (ստացել է Կոսովոյում՝ Պրիշտինա քաղաքում)
  • Սուրբ մեծ իշխան Ալեքսանդր Նևսկու մեդալ
  • Սուրբ Գևորգ Զորավարի մեդալ
  • Մեդալ «Մարտական համագործակցության ամրապնդման համար»
  • Ռուսաստանի գրողների միության անդամության տոմս («Рота» երգի համար)
  • Պատվոգիր «Ռազմական-ղեկավարչական աշխատանքում ունեցած ներդրման համար» («Горец» ալբոմի համար)
  • Անվտանգության, պաշտպանության և իրավապահպանության հիմնախնդիրների ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս
  • 2015 թվականի նոյեմբերի 21 - Ռուսսկոե ռադիոյի «Ոսկե գրոմոֆոն» մրցանակ «Белый пепел» երգի համար

Գրականություն խմբագրել

  • А. С. Алексеев. Кто есть кто в российской рок-музыке. - М. : АСТ : Астрель : Харвест, 2009. - С. 283.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Մարշալ» հոդվածին։