Մոբի (անգլ.՝ Moby, իրական անունը, Ռիչարդ Մելվիլ Հոլլ / անգլ.՝ Richard Melville Hall, սեպտեմբերի 11, 1965(1965-09-11)[3][4], Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի երաժիշտ, կիթառահար։

Մոբի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Richard M. Hall
Ի ծնե անունՌիչարդ Մելվիլ Հոլլ
Richard Melville Hall
Նաև հայտնի է որպեսMoby, Voodoo Child, U.H.F., Barracuda, Brainstorm, DJ Cake, Lopez, Jack Lopez Obregon, Mindstorm և Woodoo Child[1]
Ծնվել էսեպտեմբերի 11, 1965 (58 տարեկան)
Հառլեմ, Նյու Յորք, ԱՄՆ
Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Երկիր ԱՄՆ
Ժանրերտեխնո, թրիփ-հոփ, էլեկտրո, Ֆանկ, Ռոք
ՄասնագիտությունԵրգիչ, երգահան, գործարար
ԳործիքներՎոկալ, կիթառ, դաշնամուր, հարվածային, բազմաթիվ-գործիքներ
ԼեյբլInstinct Records, Mute Records, V2 Records
ԿրթությունՓուրչեյզ քոլեջ և Darien High School?
Կայքmoby.com
 Moby Վիքիպահեստում

Կարող է նվագել դաշնամուր, կիթառ, բաս-կիթառ և թմբուկներ։ Սկզբում նվագում էր «Vatican Commandos» փանք խմբում, բայց 1989 թ. փանկից անցավ էլեկտրոնային երաժշտության։ Առաջին հավաքածուն թողարկեց 1992 թվականին (Moby անունով), որը պարունակում էր 12 երգ տեխնո ժանրում։ Հետագայում այս նույն հավաքածուն վերաթողարկվեց՝ (The Story So Far) անվամբ։ Մոբիի հայտնի երգերից են՝ «Go», «Porcelain», «Why Does My Heart Feel So Bad?», «Natural Blues», «Lift Me Up»: Մոբին նաև ունի երաժշտական հավաքածուներ, որոնք լույս են տեսել այս Մոբիի կեղծանուններով Voodoo Child, Schaumgummi, Barracuda, UHF, The Brotherhood, DJ Cake, Lopez և Brainstorm/Mindstorm.

Կենսագրություն խմբագրել

Ռիչարդը ծնվել է Նյու Յորքում, բայց մեծացել է Դետրոյտում։ Երբ Մոբին երկու տարեկան էր, նրա հայրը մահացավ ավտովթարում, և հետագայում տղան մեծանում էր մոր հետ, որը բավականին առաջադեմ կին էր և շատ էր ուշադրություն դարձնում տղայի տաղանդին։ Ինը տարեկանում փոքրիկ Մոբին սկսում է սովորել կիթառ և դաշնամուր նվագել։ «Moby» մականունը Ռիչարդը ստացել է նրա համար, որ իր հեռու բարեկամներից է Հերման Մելվիլը՝ «Մոբի Դիկի» հեղինակը։ Պատանեկության տարիներին նվագում էր կիթառ տարբեր խմբերում՝ սկսած փանքից Vatican Commandos, անարխիկ խմբում Flipper և բավականին հայտնի այն տարիներին ULTRA VIVID SCENE խմբում։

1980 թթ. վերջում Մոբին տեղափոխվեց Նյու Յորք - հաուս երաժշտության ծննդավայրերից մեկը - և սկսեց ուսումնասիրել դիջեյական գործը տեղի ակումբներում՝ միաժամանակ գրելով սեփական ստեղծագործությունները։ 1990-91 թթ. բաց է թողնում մի քանի սինգլներ՝ քիչ հայտնի «Instinct Records» ստուդիայի օգնությամբ։

1991 սինգլ Go հայտնի «Twin Peaks» հեռուստասերիալի երաժշտությամբ մտնում է բրիտանական Top 10-ի մեջ և վաճառվում ավելի քան մեկ միլիոն օրինակով։ Moby-ին իր առաջին մեծ հաջողությունից հետո նա զբաղվում էր հայտնի և ոչ այնքան խմբերի և երգիչների երգերի ձևավորմամբ, որոնց թվում են Մայքլ Ջեքսոն, Pet Shop Boys, Depeche Mode, Erasure, B-52 և Orbital:

Ռիչարդի առաջին լիարժեք հավաքածուն լույս է տեսնում 1992 թվականին։ Հաջորդ տարի նա թողարկում է «I Feel It / Thousand» սինգլը, որը մտնում է Գինեսի ռեկորդների գրքի մեջ՝ որպես ամենաարագ երգը երաժշտության պատմության մեջ, և Մոբին կնքում է պայմանագիր Mute Records-ի հետ, որի կազմում լույս է տեսնում նրա մյուս հավաքածուն՝ «Ambient» անունով, որում հավաքված էին 1988-91 թթ նյութերը։ «Everything Is Wrong» սկավառակի վրա, որը լույս է տեսել 1995 թվականին, Ռիչարդը հանդես է գալիս որպես իսկապես օրիգինալ երաժիշտ՝ ստեղծելով մեկ երաժշտություն՝ կազմված տարբեր ժանրերից և ուղղություններից։ Այս հավաքածուին հայտնի երաժշտական ամսագիր Spin շնորհում է տարվա «Երաժշտական հավաքածու» կոչումը։

Հաջորդ հավաքածուն «Animal Rights», որը լույս է տեսնում1996 թվականին, նույնպես բազմաժանր խառնուրդ էր, բայց արդեն այստեղ կար Մոբիի քիչ անսովոր ձայնը։ Ինքը՝ հեղինակը, գոհ է արված աշխատանքով, բայց սկավառակը վաճառվում է բավականին վատ։ Այդ անհաջողությունից Մոբին սկսում է իրեն վատ զգալ, իսկ թոքերի քաղցքեղից մահանում է նրա մայրը։ 1997 թվականին հանդես գալով Voodoo Child կեղծանվան տակ՝ Մոբին բաց է թողնում «The End Of Everything» և «I Like To Score» սկավառակները, որոնցում նա հավաքում է սեփական երգերի ռեմիքսները, որոնք օգտագործվել են ֆիլմերում։ Հուրախություն Մոբիի՝ այս սկավառակը վաճառվում է ավելի լավ, քան «Animal Rights», և ուժ տալիս հետագա աշխատանքի համար։

Ահավոր մեծ հայտնություն բերեց Մոբիին «Play» հավաքածուն (1999 թ)։ Այն իրենից ներկայացնում է բավականին դանդաղ աշխատանք՝ ներառող downtempo բիթի և հոյակապ երաժշտության միաձուլում։ «Honey» և «Find My Baby» հավաքածուների առաջին երկու երգերը ստեղծել է բավականին հնարամտորեն։ Այստեղ Մոբին միացրել է բլյուզ վոկալային կարճ հատվածները բրեկբիթային տեխնոյի հետ։ Կամաց լսվող դաշնամուրը և ընդհատվող ջութակը «Porcelain» երգում հնչում են բավականին գեղեցիկ։

«Play» հավաքածուն վաճառվել է ավելի քան տասը միլիոն օրինակով։ 26 երկրում հավաքածուն դարձել է «պլատինային», երեք տարի շարունակ նոմինացվել «Grammy», ստացել մի քանի մրցանակ, այդ թվում՝ MTV և VH1:

2002 թվականին լույս է տեսնում Մոբիի վեցերորդ հավաքածուն «18», որի ձայնագրությանը մասնակցել են Sinéad O'Connor, Angie Stone, MC Lite, Azure Ray:

2005 թ լույս է տեսնում նոր հավաքածու՝ «Hotel» անունով, որում նա համաձուլել է էմբիենթը և փոփ-ռոքը։ Հավաքածուի ամենասիրված երգն է «Lift me up», որը Մոբին որոշեց ընդգրկել հավաքածուի մեջ ամենավերջին պահին երազում դրա կատարումը տեսնելուց հետո։ Բոլոր ձայները և երաժշտական գործիքները կատարվել և ձայանագրվել են Մոբիի և երգիչ Լոուրեն Դաունի կողմից։

2007 թվականին հիմնադրում է ռոք խումբ The Little Death NYC՝ իր ընկերներ Լոուրեն Դաուն, Դառոն Մերֆիի և Աառոն Նուռկսի մասնակցությամբ։

Հաջորդ նրա աշխատանքը դառնում է «Last Night» հավաքածուն (2008)։ Այն ներառում է 80-ականների պարային երաժշտության մոտիվները, տեխնո և հիփ-հոփ։ Նույն թվականին Մոբին հիմնադրում է MobyGratis նախագիծը, որի գաղափարն է այն, որ ցանկացած անհայտ կինեմատոգրաֆիստ կարող է օգտագործել Մոբիի երգերը իր ֆիլմում անվճար։

«Wait for Me» հավաքածուի լույս տեսնելը կայացավ 2009 թվականին, որին հաջորդեց «Shot in the Back of the Head» երգի տեսահոլովակի նկարահանումը, որը կարելի էր ներբեռնել Մոբիի կայքից։ Հոլովակի ռեժիսորն է Դեվիդ Լինչը։ Դրանից հետո Մոբին բաց է թողնում սինգլ «Pale Horses» և սկսում նաև որոշ ժամանակ ամեն իր երգին կայքում տեղադրել անիմացիոն կարճ տեսահոլովակներ։ Այդ ամառ Մոբին գնում է Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա՝ շրջագայության։

2010 թվականի դեկտեմբերին լույս է տեսնում Միլեն Ֆարմերի «Bleu noir» հավաքածուն, որում ութ երգի երաժշտությունը գրել է Մոբին, այդ թվում՝ Bleu noir երգը, որի երաժշտությունը օգտագործում է Destroyed հավաքածուում (The Day երգում)։ Մոբին նաև գրել է «Inseparables» երգի անգլերեն բառերը։

Փետրվարի 15-ին իր կայքում Մոբին հայտնում է նոր հավաքածուի մասին, որի անունն է Destroyed: Նա նշում է, որ հավաքածուն լույս կտեսնի 2011 թվականի մայիսի 16-ին։ Երաժշտական հավաքածուի հետ զուգահեռ լույս կտեսնի նաև ֆոտոալբոմ, որը նույնպես կկոչվի Destroyed, որում տեղ կգտնեն այն բոլոր Մոբիի կողմից արված լուսանկարները։ Այդ նույն օրը լույս է տեսնում Be The One EP հավաքածուն՝ կազմված երեք երգից Be The One, Sevastopol и Victoria Lucas:

Մոբին՝ որպես բարեգործ խմբագրել

Մոբին մի շարք բարեգործական կազմակերպությունների անդամ է։ Նա համագործակցում է MoveOn և The Humane Society հետ։

Մոբին՝ որպես գրող խմբագրել

Մոբիի շատ հավաքածուներում կան կարճ գրվածքներ, որոնց հեղինակն է հենց ինքը՝ Մոբին (այն լինում է սկավառակի տուփի մեջ)։ «Everything Is Wrong» կար հոդված քլորային նյութերի վերաբերյալ («Մենք օգտագործում ենք վնասակար քլորային սպիտակեցնող նյութեր, որպեսզի պահպանենք մեր ներքնազգեստը սպիտակ»)։

Այլ տվյալներ խմբագրել

  • Մոբին ապրում է Լոս Անջելեսում, առաջ ապրում էր Նյու Յորքում՝ Մանհեթեն թաղամասում։ Նրան է պատկանում ոչ մեծ սրճարան՝ TeaNY անունով։
  • Մականունը վերցված է Հերման Մելվիլի «Մոբի Դիք» ստեղծագործությունից, որի հեղինակը նրա հեռավոր բարեկամն է։
  • «Extreme Ways» երգը հնչում է Ջեյսն Բորնի եռապատման ֆիլմերի ավարտական տիտրերում։

Սկավառակագրություն խմբագրել

  • Moby (1992)
  • Ambient (1993)
  • Everything Is Wrong (1995)
  • Animal Rights (1996)
  • Play (1999)
  • 18 (2002)
  • Hotel (2005)
  • Last Night (2008)
  • Wait for Me (2009)
  • Destroyed (2011)
  • Innocents (2013)
  • Long Ambients 1: Calm. Sleep. (2016)
  • These Systems Are Failing (2016)
  • More Fast Songs About the Apocalypse (2017)
  • Everything Was Beautiful, and Nothing Hurt (2018)
  • Long Ambients 2 (2019)
  • All Visible Objects (2020)
  • Live Ambients – Improvised Recordings Vol. 1 (2020)
  • Reprise (2021)

Ֆիլմագրություն խմբագրել

  • 2009 «Suck» - Beef Bellows (ռոք խմբի մասնակից)

Հարցազրույց խմբագրել

Որոշ հավաքածուների լույս տեսնելուց հետո Մոբին հարցազրույցներ էր տալիս, որոնք տարածվում էին սահմանափակ քանակով ձայնասկավառակների վրա։ Այդ հարցազրույցներն արված են «հարց - պատասխանի» տեսքով, իսկ սկավառակի վրա լսվում է միայն Մոբիի ձայնը (հարց տվողի ձայնը չի լսվում)։ Պատասխանները բաժանված են իրարից մոտ 1 վայրկյան լռությամբ, իսկ հարցերը գրված էին թղթի վրա, որը տրվում էր սկավառակի հետ (ինֆորմացիան ըստ discogs.com կայքի)

Հարցերի ցուցակը և հարցազրույցների մասին կարելի է իմանալ այս կայքերից։

Հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել