Ջուսի Ջեյ
Ջորդան Մայքլ Հյուսթոն (անգլերեն՝ Jordan Michael Houston, ապրիլի 5, 1975[1], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[1]), ավելի հայտնի է որպես Ջուսի Ջեյ (Juicy J), ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր և երգահան։ Նախկինում հանդիսացել է 1991 թվականին ձևավորված Three 6 Mafia հիփ հոփ խմբի անդամ։ Մինչև այժմ նա իր սոլո կարիերայի ընթացքում թողարկել է 3 ստուդիական ալբոմ։
Ջուսի Ջեյ | |
---|---|
![]() Ջուսի Ջեյը 2014 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Juicy J |
Ի ծնե անուն | Ջորդան Մայքլ Հյուսթոն |
Նաև հայտնի է որպես | Juicy J |
Ծնվել է | ապրիլի 5, 1975[1] (47 տարեկան) Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[1] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | հիփ հոփ |
Մասնագիտություն | ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ, երգիչ և SECS |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1991-ներկա |
Լեյբլ | Kemosabe Records, Columbia Records (ներկա) Hypnotize Minds, North North Records, Select-O-Hits (նախկին) |
Կրթություն | Northside High School? |
Անդամակցություն | Three 6 Mafia |
Կապված | Three 6 Mafia, Project Pat, Վիզ Խալիֆա, Ֆրայզեր Բոյ, Թու Չեյնս, Lil Wyte, La Chat |
Կայք | thejuicyj.com thejuicyj.com/home |
![]() |
ԿարիերաԽմբագրել
1991-2009: Three 6 Mafia և սոլո կարիերայի սկիզբԽմբագրել
1991 թվականին Ջուսի Ջեյը DJ Փոլի և Լորդ Ինֆեմսի հետ հիմնադրում է Three 6 Mafia հիփ հոփ խումբը։ Որոշ ժամանակ հետո նրանց են միանում նաև ռեփերներ Կրանչի Բլեքը, Գանգստա Բուն և Քապստա Նիկան։ Խմբի ստեղծման տարում, Ջուսի Ջեյը DJ Փոլի հետ հիմնադրում է նաև Prophet Entertainment ձայնագրման ստուդիան։ 1994 թվականին նրանք թողնում են լեյբլը իրենց բիզնես գործընկեր Նիկ Սկարֆոին, և հետագայում հիմնադրում են Hypnotize Minds ձայնագրման ստուդիան։ 2002 թվականի հուլիսի 2-ին Ջուսի Ջեյը North North Records լեյբլի միջոցով թողարկում է իր «Chronicles of the Juice Man» կոչվող սոլո դեբյուտային ալբոմը։ 2006 թվականին DJ Փոլի և Ֆրայզեր Բոյի հետ, նա ստանում է Օսկար մրցանակ «Լավագույն օրգինալ երգ» անվանակարգում իրենց «It's Hard out Here for a Pimp» կատարման համար։ 2009 թվականի հունիսի 16-ին Hypnotize Minds և Select-O-Hits լեյբլների միջոցով Ջուսի Ջեյը թողարկում է իր երկրորդ սոլո ալբոմը, որը կոչվում է «Hustle Till I Die»[2]։
2010-2014: Taylor Gang, «Stay Trippy»Խմբագրել
2009-ից 2011 թվականը, նա կենտրոնանում է իր սոլո կարիերայի վրա և այս ընթացքում համագործակցում է ամերիկացի ռեփեր Վիզ Խալիֆայի հետ։ 2011-ի դեկտեմբերին Ջուսի Ջեյը հաստատում է այն լուրերը որ նա հանդիսանում է Վիզ Խալիֆայի Taylor Gang Records ձայնագրման ստուդիայի սեփականատերերից մեկը[3]։ 2012-ի նա իր ձայնագրման ստուդիայի սեփականատերերից մեկի հետ հայտնվում է The Source ամսագրի մայիսյան համարի շապիկին։ 2012 թվականին Ջուսի Ջեյը թողարկում է իր «Bandz A Make Her Dance» երգը, որը իր «Stay Trippy» կոչվող երրորդ ստուդիական ալբոմի գլխավոր սինգլն է։ Երգը համագործակցությամբ նա կատարում է ամերիկացի ռեփերներ Լիլ Ուեյնի և Թու Չեյնսի հետ։ Billboard Hot 100 հիթ շքերթում երգը զբաղեցրել է 29-րդ հորիզոնականը[4]։
2012-ի սեպտեմբերին Ջուսի Ջեյը ստորագրում է պայմանագիր Columbia Records և Kemosabe Records լեյբլների հետ[5][6]։ Նույն տարվա նոյեմբերին նա իր հարցազրույցներից մեկում հայտարարում է իր «Stay Trippy» անվանումը կրող թվով երրորդ ալբոմը թողարկվելու է 2013-ին։ 2013 թվականի հունվարի 25-ին նա թողարկում է իր «Show Out» երգը համագործակցությամբ ամերիկացի ռեփերներ Բիգ Շոնի և Յանգ Ջիզիի հետ, որպես իր «Stay Trippy» ալբոմի երկրորդ սինգլ։ Մարտի 30-ին նա հանդես է գալիս կատարումով Paid Dues հիփ հոփ փառատոնի ընթացքում[7]։ Նույն տարվա հունիս ամսին թողարկվում է «Stay Trippy» ալբոմի երրորդ սինգլը, որը կոչվում է «Bounce It»: 2013 թվականի օգոստոսի 23-ին «Stay Trippy» ալբոմը թողարկվում է։ Այն Billboard 200 ալբոմների հիթ շքերթ է մտնում 4-րդ հորիզոնականով և առաջին շաբաթում ունենում է 64,000 օրինակի վաճառք Միացյալ Նահանգներում[8]։
2013 թվականի սեպտեմբերին ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Mike Will Made It-ը թողարկում է իր «23» կոչվող երգը համագործակցությամբ Ջուսի Ջեյի, Մայլի Սայրուսի և Վիզ Խալիֆայի հետ։ Նույն տարվա դեկտեմբերին ամերիկացի երգչուհի Քեյթի Փերրին համագործակցությամբ Ջուսի Ջեյի հետ թողարկում է իր «Dark Horse» երգը, որը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ 2014 թվականի օգոստոսի 7-ին Ջուսի Ջեյը թողարկում է «Low» singly, որը համագործակցություն է ամերիկացի ռեփերներ Նիքի Մինաժի, Լիլ Բիբիի և Յանգ Թագի հետ[9]։
ՍկավառակագրությունԽմբագրել
Ստուդիական ալբոմներԽմբագրել
- «Chronicles of the Juice Man» (2002)
- «Hustle Till I Die» (2009)
- «Stay Trippy» (2013)
Մրցանակներ և առաջադրումներԽմբագրել
Տարի | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2006 | Oscar | Լավագույն օրիգինալ երգ | «It's Hard out Here for a Pimp» (Որպես Three 6 Mafia խմբի անդամ) |
Հաղթանակ |
2013 | BET Hip Hop Awards | Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ | «We Still in This Bitch» (B.o.B-ի և T.I.-ի հետ) |
Առաջադրված |
2014 | Much Music Video Awards | Տարվա միջազգային տեսահոլովակ - արտիստ | «Dark Horse» (Քեյթի Փերրիի հետ) |
Առաջադրված |
MTV Video Music Awards | Լավագույն համագործակցություն | Առաջադրված | ||
MTV Europe Music Awards | Լավագույն երգ | Առաջադրված | ||
Լավագույն տեսահոլովակ | Հաղթանակ | |||
American Music Awards | Տարվա սինգլ | Հաղթանակ | ||
Los Premios 40 Principales | Տարվա միջազգային տեսահոլովակ | Առաջադրված | ||
Capricho Awards | Միջազգային հիթ | Առաջադրված | ||
2015 | Grammy Awards | Դուետի/խմբի լավագույն փոփ կատարում | Առաջադրված | |
ADG Excellence in Production Design Award | Կարճ ֆորմատ։ Վեբ սերիալ, տեսահոլովակ կամ գովազդ | Առաջադրված | ||
Myx Music Award | Սիրված միջազգային տեսահոլովակ | Առաջադրված | ||
Kids' Choice Awards | Տարվա սիրված երգ | Առաջադրված | ||
iHeartRadio Music Awards | Լավագույն համագործակցություն | Առաջադրված |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Allmusic — 1991.
- ↑ Greg Watkins (2009-03-10)։ «Daily News - : Juicy J, DJ Paul Prep New Solo Albums, Tour»։ Allhiphop.com։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-15-ին։ Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28–ին
- ↑ «Juicy J Talks About Lord Infamous, Taylor Gang and Dr. Luke, and Upcoming Projects»։ Complex։ 2014-01-31։ Վերցված է 2014 թ․ փետրվարի 22
- ↑ «Juicy J Chart history»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-10-ին
- ↑ Horowitz Steven J. (2012-09-12)։ «Juicy J Signs To Columbia Records & Dr. Luke's Kemosabe Records | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales»։ HipHop DX։ Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28–ին
- ↑ «Juicy J Signs With Dr. Luke’s Label Via Columbia Records»։ Rapfix.mtv.com։ 2012-09-12։ Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28–ին
- ↑ «2013 Paid Dues Lineup Revealed»։ Complex։ 2013-01-24։ Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28–ին
- ↑ Tardio Andres (2013-09-04)։ «Hip Hop Album Sales: The Week Ending 9/1/2013»։ HipHopDX։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4–ին
- ↑ «Low (feat. Nicki Minaj, Lil Bibby & Young Thug) - Single Juicy J»։ Itunes.apple.com։ 2014-08-07։ Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11–ին