Շանել Իման Ռոբինսոն (անգլ.՝ Chanel Iman Robinson, դեկտեմբերի 1, 1990(1990-12-01), Ատլանտա), ամերիկացի մոդել, ավելի հայտնի Շանել Իման անունով[1]։ Հայտնի է որպես Victoria's Secret-ի հերշտակ։

Շանել Իման
անգլ.՝ Chanel Iman
ChanelIman.jpg
Շանել Իմանը 2009 թվականի Victoria's Secret նորաձևության շոուի ժամանակ
Ծնվել էդեկտեմբերի 1, 1990
ԾննդավայրԱտլանտա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիությունամերիկացի
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունՖերֆաքսի ավագ դպրոց
Մասնագիտությունմոդել
Կայքchaneliman.com
Chanel Iman Վիքիպահեստում

Վաղ տարիներԽմբագրել

Շանել Իմանը ծնվել է 1990 թվականի դեկտեմբերի 1-ին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։ Նրա մայրը ունի կորեական և աֆրոամերիկյան արմատներ, իսկ հայրը՝ աֆրոամերիկացի է[2]։

ԳործունեությունԽմբագրել

ՄոդելայինԽմբագրել

Իմանը սկսել է աշխատել մոդել 13 տարեկան հասակից՝ ստորագրելով պայմանագիր Ford Models մոդելային գործակալության հետ Լոս Անջելեսում։ 2006 թվականին մեկնեց Նյու Յորք՝ մասնակցելու Ford Models-ի «Աշխարհի սուպերմոդելը» մրցույթին և զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ 2007 թվականի փետրվարին հայտնվեց «Teen Vogue» ամսագրի շապիկին, Կարլի Քլոսի և Ալի Մայքլի հետ միասին, նկարահանված Պատրիկ Դեմանշելիեի կողմից։ 2009 թվականի նոյեմբերին նա կրկին հայտնվեց այդ ամսագրի շապիկին՝ այս անգամ Ջորդան Դանի հետ։ Հայտնվել է նաև իտալական «Elle», «i-D», Դուբայի և Ուկրաինայի «Harper's Bazaar», «Lula», կորեական, ամերիկյան և մանկական «Vogue» ամսագրերի շապիկներին։ Աշխատել է Բալենսիագայի, Մաքս Մարայի, Վերսաչեի, Yves Saint Laurent-ի և Ստելա Մակքարթնեի համար։ Նկարահանվել է նաև Allure, Դուբայի, Ամերիկայի և Ուկրաինայի «Harpers Bazaar», «V», «i-D», «Pop», Իտալիայի, Բրիտանիայի և Ինդոնեզիայի «Elle», Իտալիայի «Vanity Fair» և մի շարք այլ միջազգային «Vogue» ամսագրերի էջերում։ Գովազդել է Բոտեգա Վենետայի, GAP-ի, Ռալֆ Լոուրենի, Էքսպրեսի և Դոնա Կարանի հավաքածուները։ Քայլել է 2009, 2010[3] և 2011 թվականների Victoria's Secret նորաձևության շոուների ժամանակ[4], իսկ 2010 թվականին դարձել այդ բրենդի հրեշտակ[5]։

2012 թվականին ներկա գտնվեց Met Gala ցուցահանդեսին, դիզայներ Թոմ Ֆորդի հետ միասին[6]։ Իմանը Amazon Fashion 2012 թվականի մոդելներից էր։

2010 թվականի սկզբին նա և իր մայրը բացեցին իրենց «The Red Bag» հագուստի բուտիկը Կալիֆորնիայում[7][8]։

ԴերասանականԽմբագրել

ՖիլմԽմբագրել

2015 թվականին նկարահանվեց «Թմրանյութ» ֆիլմում, որի պրեմիերան տեղի ունեցավ Սանդենս կինոփառատոնի ժամանակ։

ՀեռուստատեսությունԽմբագրել

2007 թվականի հոկտեմբերին Շանել Իմանն ու իր մայրը ներկա էին Թայրա Բենքսի հեռուստաշոուին[9]։ 2009 թվականի մարտի 21-ին նկարահանվեց MTV-ի «House of Style» հեռուսատահաղորդման համար[10][11]։ 2009 թվականի սեպտեմբերի 9-ին նա հանդես եկավ որպես ժյուրի Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը հեռուստաշոուի 13-րդ սեզոնի պրեմիերայի ժամանակ։

ՏեսահոլովակներԽմբագրել

Հայտնվել է Բեյոնսեի «Yonce» տեսահոլովակում։ Խաղացել է նաև Աշերի «Dive» և The Weeknd-ի «Can't Feel My Face» տեսահոլովակներում։

Անձնական կյանքԽմբագրել

2013 թվականի ապրիլ ամսից նա սկսեց ժամադրվել ռեփեր ASAP Rocky-ի հետ[12][13]։ 2014 թվականի հոկտեմբերին նրանք դադարեցին իրենց կապերը։ Նրանց բաժանության պատճառը համերգային շրջագայությունների խիտ օրացույցն էր։ Այժմ Իմանը հանդիպում է Լոս Անջելես Լեյքերսի անդամ Ջորդան Քլարկսոնի հետ[14]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Wilson Eric (հոկտեմբերի 12, 2006)։ «A Model From Day 1»։ New York Times Styles։ էջ 4։ Վերցված է դեկտեմբերի 29, 2007 
  2. «Hit Girls»։ style.com։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 20, 2007-ին։ Վերցված է օգոստոսի 2, 2007 
  3. «Victorias Secret Supermodels Attend The 2010 Victorias Secret Fashion... | Getty Images Nederland | 106652423»։ Gettyimages.com։ նոյեմբերի 9, 2010։ Վերցված է նոյեմբերի 15, 2011 
  4. Paxman Lauren (նոյեմբերի 10, 2011)։ «All my friends bring over food and we party it up: How Chanel Iman PUT ON 15lbs for Victoria's Secret show»։ London: Daily Mail։ Վերցված է հունիսի 12, 2012 
  5. «Victoria's Secret Angels' Holiday 2011 Gift Picks»։ դեկտեմբերի 7, 2011։ Վերցված է հունիսի 12, 2012 
  6. Wilson Eric (մայիսի 7, 2012)։ «Fashion Gala at Metropolitan Museum Compares Schiaparelli and Prada»։ The New York Times 
  7. Mulling Kate (մայիսի 21, 2010)։ «Chanel Iman Opens The Red Bag Boutique»։ Վերցված է հունիսի 26, 2010 
  8. Locht Susan (հուլիսի 1, 2010)։ «Chanel»։ The Block Magazine։ Վերցված է հուլիսի 28, 2010 
  9. «Chanel Iman»։ New York: NY Magazine։ 2012։ Վերցված է փետրվարի 16, 2012 
  10. «House of Style: Chanel Iman Bio»։ MTV։ Արխիվացված է օրիգինալից մարտի 28, 2009-ին։ Վերցված է փետրվարի 16, 2012 
  11. Samson E. J. (մարտի 19, 2009)։ «Chanel Iman Makes Herself at Home in the New House of Style»։ Teen Vogue Magazine։ Վերցված է փետրվարի 16, 2012 
  12. Brown Nicole (մայիսի 1, 2013)։ «Chanel Iman Confirms Relationship with A$AP Rocky»։ Vibe Vixen։ Spin Entertainment։ Վերցված է օգոստոսի 11, 2013 
  13. «A$AP Rocky And MTV Security Get Into An Argument»։ XXL 
  14. «A$AP Rocky & Chanel Iman Reportedly Split»։ Billboard։ Prometheus Global Media։ հոկտեմբերի 29, 2014 

Արտաքին հղումներԽմբագրել