Թինաշե Յորգենսեն Քաչինգվե (անգլ.՝ Tinashe Jørgensen Kachingwe, փետրվարի 6, 1993(1993-02-06)[1], Լեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, դերասանուհի և պարուհի։ 2007 թվականից հանդիսացել է The Stunners խմբի անդամ, որը 2011 թվականին դադարեցրել է իր գործունեությունը։ 2012-2013 թվականներին մի քանի միքսթեյպ թողարկելուց հետո, նա 2014 թվականի հոկտեմբերի 3-ին թողարկում է իր դեբյուտային՝ «Aquarius» ստուդիական ալբոմը[2][3], որի «2 On» (համագործակցությամբ Սքուլբոյ Քյուի հետ) և «Pretend» (համագործակցությամբ ASAP Rocky-ի հետ) սինգլները զբաղեցրել են հորիզոնականներ միջազգային բազմաթիվ հիթ շքերթներում։

Թինաշե
Թինաշեն 2017 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունTinashe
Ի ծնե անունԹինաշե Յորգենսեն Քաչինգվե
Ծնվել էփետրվարի 6, 1993 (31 տարեկան)
Լեքսինգտոն, Կենտուկի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԵրկիրԼոս Անջելես, Կալիֆորնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերR&B
ՄասնագիտությունԵրգչուհի, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, դերասանուհի, պարուհի
ԳործիքներՎոկալ
Գործունեություն2000-ներկա
ԼեյբլRCA Records
ԿրթությունCrescenta Valley High School?
ԱնդամակցությունThe Stunners?
Կայքtinashenow.com
 Tinashe Kachingwe Վիքիպահեստում

Կատարողական արվեստ խմբագրել

Երաժշտական ոճ խմբագրել

Թինաշեն իր երգերի մեծ մասը գրում է իրենց տան ստուդիայում։ Նա իր երաժշտական ոճը նկարագրել է «ժամանակակից, ռիթմիկ և փոփ», որը նաև ներառում է տարրեր ինդի, ալտերնատիվ և հիփ հոփ ժանրերից։

Ոգեշնչող կատարողներ խմբագրել

Երգչուհին նշել է, որ իրեն ամենաշատը ոգեշնչող կատարողն է ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան[4]։ Նա իրեն ոգեշնչող կատարողների թվին է դասում նաև Մայքլ Ջեքսոնին, Ջանեթ Ջեքսոնին և Sade խմբին[4]։ Հարցազրույցներից մեկում նա ասել է․ «Ես կարծում եմ, որ նրանք բոլորն էլ ինչ-որ ձևով խորհրդանշական են։ Նրանք բոլորն էլ զարմանահրաշ երգիչներ, վոկալիստներ [և] կատարողներ են»[5][6]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ
  • «Aquarius» (2014)
  • «Nightride» (2016)
  • «Joyride» (2018)
  • «Songs for You» (2019)
  • «333» (2021)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Haithcoat, Rebecca (2014 թ․ հոկտեմբերի 6). «Former Bullying Victim Tinashe Gets Her Shot at R&B Stardom». billboard.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
  3. Cinquemani, Sal (2014 թ․ հոկտեմբերի 5). «Tinashe: Aquarius - Album Review - Slant Magazine». slantmagazine.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. 4,0 4,1 «Interview: Tinashe – Meet the New Princess of Pop/R&B – New R&B ...». 2013 թ․ մարտի 25. Վերցված է 2013 թ․ մարտի 25-ին.
  5. «The Look: Tinashe - OPENING CEREMONY». openingceremony.us. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 10-ին.
  6. «Tinashe | Just Another Day In The Life Of DreIzMe». dreizme.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել