Shabba (երգ)
«Shabba», ամերիկացի ռեփեր ASAP Ferg-ի երգն է, համագործակցությամբ ASAP Rocky-ի հետ։ Այն թողարկվել է 2013 թվականի հուլիսի 16-ին, որպես ASAP Ferg-ի «Trap Lord» անվանումը կրող դեբյուտային ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը գրվել է ASAP Ferg-ի, ASAP Rocky-ի, Հերշել Գորդոն Լյուիսի, Կերտիս Սեմյուելի և Մեթյու Վաշինգտոնի կողմից, իսկ երգի պրոդյուսերն է Snugsworth-ը։ Երգը վերնագիրը կրում է ճամայկացի դենսհոլ ժանրի երաժիշտ Շաբա Ռենքսին (Shabba Ranks) անունը, ով նաև նկարահանվել է երգի տեսահոլովակի մի փոքր հատվածում։
«Shabba» | |||||
---|---|---|---|---|---|
ASAP Ferg-ի և ASAP Rocky-ի սինգլը | |||||
«Trap Lord» ալբոմից | |||||
Թողարկված | Հուլիսի 16, 2013 | ||||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | ||||
Ժանր | Հիփ հոփ | ||||
Տևողություն | 4:41 | ||||
Լեյբլ | A$AP Worldwide, Polo Grounds Music, RCA Records | ||||
Պրոդյուսեր | Snugsworth | ||||
ASAP Ferg-ի սինգլների ժամանակագրություն | |||||
|
|||||
ASAP Rocky-ի սինգլների ժամանակագրություն | |||||
|
Քննադատական արձագանքներ
խմբագրելԵրգի հիմնականում դրակական արձագանքների է արժանացել երաժշտական քննադատների կողմից։ Complex ամսագիրը այն անվանել է 2013 թվականի ընթացքում թողարկված 3-րդ լավագույն երգը[1]։ Pitchfork Media ինտերնետ հրատարակչության կազմած 2013-ի լավագույն 100 երգերի ցանկում այն զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը[2]։
Տեսահոլովակ
խմբագրելԵրգի տեսահոլովակը, որի ռեժիսորներն են ASAP Ferg-ը և ASAP Rocky-ն, թողարկվել է 2013 թվականի հուլիսի 15-ին[3]։ Տեսահոլովակի մի քանի կադրում նկարահանվել են ASAP Mob խմբի անդամները և Շաբա Ռենքսը։
Հիթ շքերթներ
խմբագրելՀիթ շքերթ (2013) | Զբաղեցրած տեղ |
---|---|
ԱՄՆ (Billboard Bubbling Under Hot 100 Singles) | 7 |
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) | 34 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «3. A$AP Ferg f/ A$AP Rocky "Shabba" - The 50 Best Songs of 2013». Complex. 2013 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «The Top 100 Tracks of 2013». Pitchfork. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «A$AP Ferg f/ A$AP Rocky "Shabba"». Complex. 2013 թ․ հուլիսի 15. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.