Revival (հայերեն՝ Վերածնունդ), ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսի երկրորդ ստուդիական ալբոմն է, որ թողարկվել է 2015 թվականի հոկտեմբերի 9-ին Interscope Records և Polydor Records լեյբլների կողմից։ Դա Սելենայի առաջին նախագիծն էր նոր լեյբլների հետ։ 2014 թվականին նա թողարկել էր իր For You հիթերի ժողովածուն՝ որպես վերջին ալբոմ Hollywood Records լեյբլի հետ, ինչպես նաև այդ լեյբլի հետ իր վերջին սինգլը՝ «The Heart Wants What It Wants»:

Revival
Սելենա Գոմեսի ստուդիական ալբոմ
Թողարկված9 հոկտեմբերի, 2015
Ձայնագրված2014—15
ԺանրՓոփ, էլեկտրո փոփ, դենս փոփ, R&B
Տևողություն39:40
Լեզուանգլերեն
ԼեյբլInterscope
Polydor
ՊրոդյուսերRock Mafia
Hit-Boy
Dave Audé
Max Martin
Stargate
A$AP Rocky
Սելենա Գոմեսի ալբոմների ժամանակագրություն
«For You»
(2014)
«Revival»
(2015)
Սինգլներ Revival  ալբոմից
  1. «Good for You»
    Թողարկվել է՝ Հունիսի 22, 2015
  2. «Same Old Love»
    Թողարկվել է՝ Սեպտեմբերի 10, 2015
  3. «Hands to Myself»
    Թողարկվել է՝ Հունվարի 26, 2016
  4. «Kill Em with Kindness»
    Թողարկվել է՝ Մայիսի 3, 2016
Մասնագիտական վարկանիշ
Վերլուծություններ
Աղբյուր Վարկանիշ
AllMusic 3/5 stars[1]
Entertainment Weekly B+[2]
Idolator 4/5 stars[3]
Newsday B+[4]
The Observer 3/5 stars[5]
Rolling Stone 4/5 stars[6]
Slant Magazine 3.5/5 stars[7]
USA Today 3/4 stars[8]

Ալբոմի ձայնագրումը խմբագրել

2014 թվականի հուլիսին հայտարարվել է Սելենայի նոր հիթերի հավաքածուի թողարկման մասին, նաև ասվել է, որ այդ ալբոմը կդառնա վերջին համագործակցությունը Hollywood Records-ի հետ[9]։ Սեպտեմբերին Hits Haley Double կայքը տեղադրել է հոդված Սելենայի և Interscope Records լեյբլի համագործակցության պայմանագրի ստորագրման մասին, ինչը տեղի ունեցավ յոթ տարի Hollywood-ի հետ աշխատելուց հետո[10]։ Այդ ժամանակ Սելենան արդեն վաճառել էր իր ալբոմներից 2,8 միլիոն օրինակ և 18,1 միլիոն սինգլ ԱՄՆ-ում՝ ներառյալ նաև Selena Gomez & The Scene խմբի աշխատանքը, որի հետ նա թողարկել է 3 ստուդիային ալբոմներ։ Չնայած հնարավոր բոլոր հայտարարություններին՝ պայմանագիրն օրինական է դարձել միայն այն ժամանակ, երբ Սելենան ինքը հայտարարեց այդ մասին դեկտեմբերի 13-ին[11]։ Նրա վերջին ալբոմը նախորդ լեյբլի հետ թողարկվել է 2014 թվականի նոյեմբերի 24-ին։

Նոյեմբերին Սելենան հրապարակել է լուսանկար ավստրալիացի երգչուհի Սիայի հետ «#2015» գրությամբ, ինչի պատճառով երկու երգչուհիների երկրպագուներին սկսեցին կատարել տարբեր կանխատեսումներ նրանց ապագա համագործակցության վերաբերյալ[12]։ Դեկտեմբերին համացանցում հայտնվեցին լուսանկարներ ձայնագրման ստուդիայից։ Ալբոմի ձայնագրման աշխատանքները կատարվել են չորս ամսվա ընթացքում Սելենա Գոմեսի տանը, հյուրանոցում, և նա շատ հետաքրքրված էր 2015 թվականին ալբոմի թողարկմամբ։ Հետո հրապարակվել է լուսանկար դիջեյ Զեդդի հետ[13]։ Վերջինս իր թվիթերյան էջում գրել է, որ իր համար հաճելի էր Սելենայի հետ ծանոթանալը, նաև նա հրապարակել էր իր շնորհավորանքները նրա նոր ալբոմի թողարկման առիթով։ Համացանցում տարածվեցին ասեկոսեներ Գոմեսի և Զալավսկոյի համագործակցության մասին այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեց ստուդիայում նրանց համատեղ լուսանկարը (որը հետո ջնջվել է)։ Այդ ժամանակ դիջեյն իր էջում տեղադրեց Սելենայի լուսանկարը[14]։ 2015 թվականի հունվարի 31-ին Գոմեսը հարցազրույց է տվել «Radio Disney»-ին, որտեղ իր հաջորդ ալբոմի մասին ասել է. «Ես մտածում եմ, որ չորս ալբոմ թողարկելուց հետո, վերջապես, ես ինձ ավելի ինքնավստահ եմ զգում, քան առաջ։ Ես ունեմ այդ վստահությունը, և ես հասկանում եմ, թե ինչի մասին եմ խոսում։ Հիմա հենց այդ ժամանակն է, երբ ես ճանաչեցի հարաբերությունները և ընկերությունը, ճանապարհորդությունը կամ հետազոտությունը։ Դա շատ ուրախ է»[15]։

Հետո երգչուհին հայտարարել է, որ նոր ալբոմը պետք է արտացոլի նրա «ճանապարհորդությունը», որ կատարվել է երկու տարի տևած երաժշտական ընդմիջման ժամանակ։ Քրիստինա Գարիբալդին (MTV) գրել է, որ նոր ալբոմում կարտացոլվեն տարբեր թեմաներ, ինչպիսիք են հարաբերությունները Ջասթին Բիբերի հետ, նարկոլոգիական կլինիկայում բուժվելը 2014 թվականին, Դեմի Լովատոյի հետ նրա ընկերական հարաբերությունների ավարտը, իր մասին եղած անդրադարձները զանգվածային լրատվամիջոցներում և հարաբերությունները Զեդդի հետ[16]։ Գոմեսը խոսել է նոր ալբոմի վրա կատարվող աշխատանքների մասին մայիսին Adidas Neo-ին տված հարցազրույցում։ Նա նաև երկրպագուներին պատմել է նոր ալբոմի ձայնգարման՝ Մեքսիկայում կատարված աշխատանքների և այն, մասին, որ ուրախ էր այդպիսի ճանապարհորդության համար[17]։ 2015 թվականի հունիսի 22-ին Սելենան թողարկեց «Good for You» գլխավոր սինգլը A$AP Rocky-ի հետ միասին[18]։ Իր հարցազրույցում նա խոստովանել է, որ գտել է իր ինքնավստահության նոր աստիճանը[19]։ Սելենայի համար որպես ներշնչանքի աղբյուր հանդես են եկել շատ արտիստներ, որոնց թվում են նաև Ջանետ Ջեքսոնը և NSYNC-ը։ Բայց ներշնչանքի հիմնական աղբյուրը Քրիստինա Ագիլերայի «Stripped» ալբոմն է[20]։

Առաջին սինգլի հրապարակումից հետո Գոմեսը հայտարարել է նոր ալբոմի անվանումը՝ «Revival», նաև հայտարարել է թողարկման ամսաթիվը՝ 2015 թվականի հոկտեմբերի 9[21]։ Սեպտեմբերի 10-ին թողարկվել է երկրորդ սինգլը՝ «Same Old Love», որում Սելենան երգում է սիրո տարբեր դրսևորումների մասին[22]։

Սինգլներ խմբագրել

«Good for You» (A$AP Rocky-ի հետ միասին) սինգլը՝ որպես ալբոմի գլխավոր սինգլ, թողարկվել է 2015 թվականի հունիսի 22-ին[23]։ Գոմեսը երգի մասին հայտարարել է Ինստագրամի թիզերների միջոցով։ Երգը դրական է գնահատվել քննադատների կողմից։ Առաջին ամսում վաճառվել է 179 000 օրինակ, և դա վաճառքի ամենաբարձր ցուցանիշն է նրա կարիերայի ընթացքում[24]։

«Same Old Love» սինգլը թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 10-ին iTunes-ում ալբոմը նախապես պատվիրելու հնարավորության հետ միաժամանակ[25]։ Սինգլը Billboard Hot 100 հիթ-շքերթում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

Հոկտեմբերի սկզբին USA Today-ի հետ հարցազրույցի ժամանակ Սելենան հայտարարել է, թե հնարավոր է, որ ալբոմի հաջորդ սինգլը կլինի «Sober»-ը[26], սակայն երգն այդպես էլ չդարձավ սինգլ։

«Hands to Myself»-ի՝ որպես ալբոմի հաջորդ սինգլի մասին հայտարարվել է 2015 թվականի դեկտեմբերին։ Հենց այդ ամսին էլ Սելենան ներկայացրեց երգի տեսահոլովակը։ Երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է դեկտեմբերի 21-ին «Apple Music»-ում։ Երգը Billboard Hot 100 հիթ-շքերթում հասավ մինչև 39-րդ հորիզոնական։ ԱՄՆ-ում այն վաճառվեց սինգլի ավելի քան 200,000 օրինակ։

2016 թվականի մայիսի 3-ին «Kill Em with Kindness» երգը թողարկվեց որպես ալբոմի չորրորդ սինգլ[27]։

Գովազդ խմբագրել

Սելենան իր նոր ալբոմի անունը հայտարարել է 2015 թվականի հուլիսի 22-ին իր 23-րդ տարեդարձի կապակցությամբ[28]։ Գոմեսը սեպտեմբերի 9-ին հրապարակել է մի շարք տեսահոլովակներ, որոնք ցուցադրում են սկավառակի պաշտոնական երգացանկը[29]։ Սեպտեմբերի 16-ին կայացել է հատուկ հանդիպում երկրպագուների հետ, որոնց հնարավորություն է տրվում լսել նոր երգերը մինչ ալբոմի թողարկումը[30]։ Հոկտեմբերի 2-ին թողարկվել է «Me & The Rhythm» պրոմո սինգլը[31]։

2016 թվականի մայիս 6-ին կսկսվի «Revival Tour»-ի համաշխարհային շրջագայությունը[32]։

Վաճառքներ խմբագրել

ԱՄՆ-ում ալբոմը Billboard 200 հիթ-շքերթում միանգամից զբաղեցրել է առաջին հորիզոնականը. առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել էր ալբոմի 117 000 օրինակ (86 000՝ մաքուր վաճառք)[33]։ Նոր Զելանդիայում սկավառակը հասել է երկրորդ հորիզոնական՝ դառնալով Սելենա Գոմեսի երկրորդ սոլո ալբոմը, որն ընդգրկվել է պետության թոփ-տասնյակում[34]։

«Revival»-ը դարձել է 2015 թվականին աշխարհում ամենաշատ վաճառված կանացի ալբոմը. երեք ամվա ընթացքում վաճառվել է ալբոմի ավելի քան 600 000 օրինակ ամբողջ աշխարհով։ ԱՄՆ-ում ալբոմը զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը 2015 թվականի ամենաշատ վաճառվող կանացի ալբոմների շարքում։

2016 թվականի հունվարի 5-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում ալբոմի վաճառվել է 504,000 օրինակով (ներառյալ սթրիմինգը)՝ դրանով իսկ ստանալով ոսկե կարգավիճակ ԱՄՆ-ում։ Աշխարհում արդեն վաճառվել է 650 000 օրինակ։

Թրեք-ցանկ խմբագրել

Ստանդարտ հրատարակություն[35]
# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսերներ Տևողություն
1. «Revival»   4:06
2. «Kill 'Em with Kindness»  
3:37
3. «Hands to Myself»  
  • Tranter
  • Michaels
  • Robin Fredriksson
  • Mattias Larsson
  • Max Martin
  • Martin
  • Mattman & Robbin
3:20
4. «Same Old Love»   3:49
5. «Sober»  
  • Stargate
3:14
6. «Good for You» (featuring A$AP Rocky)
3:41
7. «Camouflage»  
  • Braide
4:09
8. «Me & the Rhythm»  
  • Gomez
  • Tranter
  • Michaels
  • Fredriksson
  • Larsson
  • Mattman & Robin
3:33
9. «Survivors»  
  • Mac
3:41
10. «Body Heat»  
  • Gomez
  • Armato
  • James
  • Hollis
  • Tranter
  • Michaels
  • Rock Mafia
3:27
11. «Rise»  
  • Gomez
  • Armato
  • James
  • Hollis
  • Schmalholz
  • Rock Mafia
  • Hit-Boy
3:03
ԱՄՆ-ի դելյուքս հրատարակություն[36]
# ԱնվանումՀեղինակ(ներ)Producer(s) Տևողություն
12. «Me and My Girls»  
  • Rock Mafia
3:30
13. «Nobody»  
  • Michaels
  • Shane Stevens
  • Monson
  • Monson
3:37
14. «Perfect»  
  • Tranter
  • Michaels
  • Felix Snow
  • Snow
4:02
Միջազգային դելյուքս և Target հրատարակություն[37][38]
# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսերներ Տևողություն
15. «Outta My Hands (Loco)»  
  • Tim James
  • Armato
  • Gomez
3:31
16. «Cologne»  
  • Gomez
  • Chloe Angelides
  • Ross Golan
  • Mikkel Eriksen
3:54

Հիթ-շքերթներ խմբագրել

Շաբաթական հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2015) Ամենաբարձր
հորիզոնական
Argentine Albums (CAPIF)[39] 9
Australian Albums (ARIA)[40] 3
Austrian Albums (Ö3 Austria)[41] 13
Belgian Albums (Ultratop Flanders)[42] 6
Belgian Albums (Ultratop Wallonia)[43] 8
Brazilian Albums (ABPD)[44] 3
Canadian Albums (Billboard)[45] 2
Czech Albums (ČNS IFPI)[46] 15
Danish Albums (Hitlisten)[47] 6
Dutch Albums (MegaCharts)[48] 6
Finnish Albums (Suomen virallinen lista)[49] 23
French Albums (SNEP)[50] 8
German Albums (Offizielle Top 100)[51]
[52]
12
Hungarian Albums (MAHASZ)[53] 38
Greek Albums (IFPI)[54] 1
Irish Albums (IRMA)[55] 9
Italian Albums (FIMI)[56] 8
Mexican Albums (AMPROFON)[57] 3
New Zealand Albums (RMNZ)[58] 2
Norwegian Albums (VG-lista)[59] 2
Polish Albums (ZPAV)[60] 48
Portuguese Albums (AFP)[61] 3
Scottish Albums (OCC)[62] 14
Spanish Albums (PROMUSICAE)[63] 6
Swedish Albums (Sverigetopplistan)[64] 8
Swiss Albums (Schweizer Hitparade)[65] 10
Taiwanese Albums (Five Music)[66] 2
UK Albums (OCC)[67] 11
US Billboard 200[68] 1

Ամփոփիչ հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ(2015) Հորիզոնական
US Billboard 200[69] 137

Հավաստագրեր և վաճառք խմբագրել

Երկիր Կարգավիճակ Վաճառք
ԱՄՆ Ոսկե 500,000
Բրազիլիա Պլատինե 40,000
Մեքսիկա Ոսկե 30,000

Թողարկման պատմություն խմբագրել

Երկիր Ամսաթիվ Հրատարակություն Ձևաչափ Լեյբլ Աղբյուրներ
Ամբողջ աշխարհը 9 հոկտեմբերի, 2015
  • Ստանդարտ
  • Դելյուքս
[35][36]
Ճապոնիա 16 հոկտեմբերի, 2015 Դելյուքս CD/DVD Universal [70]
ԱՄՆ 4 դեկտեմբերի, 2015 Box set Interscope [71]
  • Ստանդարտ
  • Դելյուքս
LP [72][73]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sendra, Tim. «Selena Gomez: "Revival"». AllMusic. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  2. Confident by Demi Lovato and Revival by Selena Gomez: EW review
  3. «Selena Gomez's 'Revival': Album Review». Idolator.
  4. Knopper, Steve. «'Revival' review: Selena Gomez's torchy, sphinx-like pop». Newsday. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  5. Mackay, Emily. «Selena Gomez: Revival review – winning ways». The Observer. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
  6. Spanos, Brittany. «Album Review: Revival». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  7. «Slant review».
  8. Gardner, Elysa. «Album of the week: A cooler, groovier, Selena Gomez emerges on 'Revival.'». USA Today. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  9. «Selena Gomez Releasing New Greatest Hits Album — Disney Starlet's Album To Include Hits 'Come & Get It' & 'Love You Like A Love Song'». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  10. SELENA’S BIG MOVE
  11. Selena Gomez Officially Signs With Interscope
  12. Selena Gomez and Sia Furler is a musical pairing that makes sense on every level
  13. Selena Gomez Hangs With Jennifer Aniston, Zedd
  14. Are Selena Gomez and Zedd Making Music Together?
  15. Selena Gomez’s Happy Dial Turned Up To 'An 8 or 9'
  16. 6 Things Selena Gomez Could Be Writing About On Her Album Of ‘Darkness’
  17. Selena Gomez Album 'Revival' Coming Out In October, Find More Details
  18. Selena Gomez Releases Sexy New Single «Good For You» With A$AP Rocky: Listen!
  19. Selena Gomez sets a date for new album, Revival
  20. Selena Gomez’s New Album Was Inspired By Christina Aguilera’s ‘Stripped’
  21. Selena Gomez Reveals New Album Title & Release Date
  22. Selena Gomez’s Next Single is Titled 'Same Old Love'
  23. «Selena Gomez releases sexy new single 'Good for You'». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  24. Wiz Khalifa No. 1 on Hot 100 'Again,' Selena Gomez Debuts at No. 9
  25. Selena Gomez Drops New Single «Same Old Love»: Listen Here
  26. Selena Gomez Stages Music, Personal Revival
  27. «Selena Gomez Scores Third Pop Songs No. 1 With 'Hands to Myself' & Releases New Single From 'Revival'». Billboard. 2016 թ․ ապրիլի 4. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  28. Selena Gomez Reveals New Album Title & Release Date
  29. Selena Gomez Shares New Song 'Same Old Love' & 'Revival' Tracklist
  30. Selena Gomez Hints at Potential Huge Things Coming on September 16th
  31. Selena Gomez — Me & The Rhythm
  32. «Upcoming Dates». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  33. Selena Gomez Scores Her Second No. 1 Album on Billboard 200 Chart
  34. NZ Top 10 Albums Chart
  35. 35,0 35,1 «iTunes - Music - Revival by Selena Gomez». iTunes.
  36. 36,0 36,1 «iTunes - Music - Revival (Deluxe) by Selena Gomez». iTunes.
  37. «Revival (Deluxe) by Selena Gomez». iTunes.
  38. «Selena Gomez - Revival - Target Exclusive». Target. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  39. «Ranking mensual» (Spanish). CAPIF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) To view the chart position Select '2015' and 'October'.
  40. "Selena Gomez – Revival". Australiancharts.com. Hung Medien. Retrieved հոկտեմբերի 17, 2015.
  41. "Selena Gomez – Revival" (in German). Austriancharts.at. Hung Medien. Retrieved հոկտեմբերի 22, 2015.
  42. "Selena Gomez – Revival" (in Dutch). Ultratop.be. Hung Medien. Retrieved հոկտեմբերի 16, 2015.
  43. "Selena Gomez – Revival" (in French). Ultratop.be. Hung Medien. Retrieved հոկտեմբերի 16, 2015.
  44. «Brazil Top Albums (02/11/2015 a 08/11/2015)». Portal Sucesso. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
  45. "Selena Gomez – Chart history" Billboard Canadian Albums Chart for Selena Gomez. Retrieved հոկտեմբերի 20, 2015.
  46. "Czech Albums – Top 100". ČNS IFPI. Note: On the chart page, select 201542 on the field besides the word "Zobrazit", and then click over the word to retrieve the correct chart data.
  47. Hitlisten.NU - Danmarks officielle hitlister
  48. "Selena Gomez – Revival" (in Dutch). Dutchcharts.nl. Hung Medien. Retrieved հոկտեմբերի 16, 2015.
  49. "Selena Gomez: Revival" (in Finnish). Musiikkituottajat – IFPI Finland. Retrieved հոկտեմբերի 20, 2015.
  50. "Selena Gomez – Revival". Lescharts.com. Hung Medien. Retrieved հոկտեմբերի 18, 2015.
  51. "Longplay-Chartverfolgung at Musicline" (in German). Musicline.de. Phononet GmbH. Retrieved հոկտեմբերի 19, 2015.
  52. «Offizielle Deutsche Charts». offiziellecharts.de.
  53. "Top 40 album-, DVD- és válogatáslemez-lista – 2015. 42. hét" (in Hungarian). MAHASZ. LightMedia. Retrieved հոկտեմբերի 22, 2015.
  54. "{{{artist}}} – {{{album}}}". Greekcharts.com. Hung Medien. Retrieved հոկտեմբերի 10, 2015.
  55. "GFK Chart-Track Albums: Week 42, 2015". Chart-Track. IRMA. Retrieved հոկտեմբերի 16, 2015.
  56. "Selena Gomez – Revival". Italiancharts.com. Hung Medien. Retrieved հոկտեմբերի 20, 2015.
  57. «Puesto No. 3 del #Top100MX del ...» (Spanish). Asociación Mexicana de Productores de Fonogramas y Videogramas. Twitter. 2015 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  58. "Selena Gomez – Revival". Charts.org.nz. Hung Medien. Retrieved հոկտեմբերի 16, 2015.
  59. "Selena Gomez – Revival". Norwegiancharts.com. Hung Medien. Retrieved հոկտեմբերի 18, 2015.
  60. "Oficjalna lista sprzedaży :: OLIS - Official Retail Sales Chart". OLiS. Polish Society of the Phonographic Industry. Retrieved նոյեմբերի 19, 2015.
  61. "Selena Gomez – Revival". Portuguesecharts.com. Hung Medien. Retrieved հոկտեմբերի 22, 2015.
  62. "2015-10-22 Top 40 Scottish Albums Archive". Official Charts Company. Retrieved նոյեմբերի 2, 2015.
  63. "Selena Gomez – Revival". Spanishcharts.com. Hung Medien. Retrieved նոյեմբերի 2, 2015.
  64. "Selena Gomez – Revival". Swedishcharts.com. Hung Medien. Retrieved հոկտեմբերի 17, 2015.
  65. "Selena Gomez – Revival". Swisscharts.com. Hung Medien. Retrieved հոկտեմբերի 21, 2015.
  66. «Weekly Top 20 – Five Music Chart 2015/10/16 - 2015/10/22» (Chinese). Five Music. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  67. 22, 2015 "հոկտեմբերի 22, 2015 Top 40 UK Albums Archive". Official Charts Company. Retrieved հոկտեմբերի 16, 2015.
  68. "Selena Gomez – Chart history" Billboard 200 for Selena Gomez. Retrieved հոկտեմբերի 20, 2015.
  69. «Top 200 Albums Chart Year End 2015». Billboard. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
  70. «Revival -Deluxe Edition [w/ DVD, Limited Edition] Selena Gomez CD Album» CDJapan.
  71. «Revival [Box Set][Limited Edition]». Amazon.com. 2015 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  72. «Autographed Revival Book Journal w/ Deluxe CD + Colored Vinyl». SelenaGomez.com. 2015 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  73. «Selena Gomez - Revival LP». Urban Outfitters. 2015 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.