Սքուլբոյ Քյու
Քուինսի Մեթյու Հենլի (անգլ.՝ Quincy Matthew Hanley, հոկտեմբերի 26, 1986, Վիսբադեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]), ավելի հայտնի է որպես Սքուլբոյ Քյու (Schoolboy Q), ամերիկացի ռեփեր։ Հանդիսանում 2009 թվականին ձևավորված Black Hippy հիփ հոփ խմբի անդամ։ 2011 թվականի հունվարի 11-ին Top Dawg Entertainment լեյբլի միջոցով թողարկել է իր անհատական դեբյուտային «Setbacks» կոչվող ստուդիական ալբոմը, իսկ հաջորդ տարվա հունվարի 14-ին թողարկել է երկրորդ ալբոմը, որը կրում է «Habits & Contradictions» անվանումը։ 2014 թվականի փետրվարի 25-ին թողարկել է իր «Oxymoron» կոչվող թվով երրորդ ստուդիական ալբոմը, որը իր թողարկման առաջին շաբաթում գրանցել է 139,000 օրինակի վաճառք Միացյալ Նահանգներում և գլխավորել է Billboard 200 ալբոմների հիթ շքերթը։
Սքուլբոյ Քյու | |
---|---|
![]() Սքուլբոյ Քյուն 2012 թվականի օգոստոսին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Schoolboy Q |
Ի ծնե անուն | Քուինսի Մեթյու Հենլի |
Նաև հայտնի է որպես | ScHoolboy Q |
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1986 (37 տարեկան) Վիսբադեն, ![]() |
Երկիր | Լոս Անջելես շրջան, Կալիֆորնիա, ![]() |
Ժանրեր | Հիփ հոփ |
Մասնագիտություն | Ռեփեր |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2008-ներկա |
Լեյբլ | Top Dawg Entertainment, Interscope Records (ներկա) G.E.D. Inc. (նախկին) |
Կրթություն | Los Angeles Southwest College?, Glendale Community College?, Լոս Անջելես քաղաքի քոլեջ, Crenshaw High School? և West Los Angeles College? |
Կապված | Black Hippy, ASAP Rocky, Դենի Բրաուն, BJ The Chicago Kid, Ջենեյ Այկո, Մակ Միլեր |
Կայք | topdawgmusic.com |
![]() |
Կատարողական արվեստ խմբագրել
Ոգեշնչող կատարողներ խմբագրել
Տարբեր հարցազրույցներում Սքուլբոյ Քյուն նշել է, որ ամերիկացի ռեփերներ Նեսը, Ջեյ Զին, Ֆիֆթի սենթը, The Notorious B.I.G.-ը, Շոն «Դիդդի» Քոմբսը, Կարապտը և Թուփաքը իրեն ոգեշնչող և իր կարիերայի վրա ամենամեծ ազդեցություն թողած կատարողներն են[2][3][4]։
Անձնական կյանք խմբագրել
Սքուլբոյ Քյուն ունի մեկ դուստր՝ Ջոյ Հենլին, ով ծնվել է 2010 թվականին, և ում մասին նա նշել է իր երգերից մի քանիսում։ Նրա դուստրը նաև նկարահանվել է իր տեսահոլովակներից մի քանիսում[5], և հայտնվել է «Oxymoron» ալբոմի շապիկին[6]։
Սկավառակագրություն խմբագրել
Ստուդիական ալբոմներ խմբագրել
Անվանում | Ալբոմի մանրամասներ |
---|---|
«Setbacks» |
|
«Habits & Contradictions» |
|
«Oxymoron» |
|
«Blank Face LP» |
|
Միքսթեյպներ խմբագրել
Անվանում | Ալբոմի մանրամասներ |
---|---|
«ScHoolboy Turned Hustla» |
|
«Gangsta & Soul» |
|
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://vipermag.com/schoolboy-q/
- ↑ Insanu Ahmed (փետրվարի 3, 2012)։ «Who Is Schoolboy Q? – Influences»։ Complex։ Վերցված է փետրվարի 6, 2012
- ↑ «ScHoolboy Q On Not Wanting To Work w/ Nas, Reveals New Project for 2012 (Video)»։ 2DopeBoyz։ նոյեմբերի 3, 2012։ Վերցված է նոյեմբերի 3, 2012
- ↑ INTERVIEW: ScHoolBoy Q x Music Talks
- ↑ Insanu Ahmed (փետրվարի 3, 2012)։ «Who Is ScHoolboy Q? – His previous independent album, Setbacks»։ Complex։ Վերցված է փետրվարի 6, 2012
- ↑ Vasquez Andres (2013-06-17)։ «ScHoolboy Q Says Kendrick Lamar Inspires Him, Talks Parenting & "Oxymoron" | Rappers Talk Hip Hop Beef & Old School Hip Hop»։ HipHopDX։ Cheri Media Group։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25–ին
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կայք Archived 2012-07-11 at the Wayback Machine.