365 օր (ֆիլմ)
365 օր (լեհ.՝ 365 Dni), լեհական արտադրության էրոտիկ ռոմանտիկ դրամա, որը ստեղծել են Բարբարա Բելովոնսը և Թոմաս Մանդեսը։ Այն նկարահանվել է Բլանկա Լիպինսկայի եռապատում վեպի հիման վրա[5][6][7]։ Սյուժեն պատմում է այն մասին, թե ինչպես է երիտասարդ լեհ աղջիկն անհոգ հարաբերություններում սիրահարվում ազդեցիկ և հարուստ իտալացի բիզնեսմենի, որն աղջկան առևանգելով նրան տալիս է 365 օր՝ իրեն սիրահարվելու համար։ Ֆիլմը թողարկվել է Լեհաստանում 2020 թվականի փետրվարի 7-ին և ավելի ուշ հասանելի է դարձել Նեթֆլիքսում՝ արագ դառնալով հայտնի[6][8]։
365 օր լեհ.՝ 365 dni | |
---|---|
Երկիր | Լեհաստան |
Ժանր | էրոտիկ ֆիլմ, դրամա, ռոմանտիկ ֆիլմ և վեպի էկրանավորում |
Թվական | փետրվարի 7, 2020[1], հունիսի 9, 2020[2], փետրվարի 14, 2020[1] և փետրվարի 14, 2020[3] |
Լեզու | լեհերեն, անգլերեն և իտալերեն |
Ռեժիսոր | Բարբարա Բյալովաս և Տոմաս Մանդես |
Դերակատարներ | Աննա Մարիա Սիքլյուկա[4], Միքել Մորոնե[4], Բրոնիսլավ Վրոցլավսկի[4], Մագդալենա Լամպարսկայա[4], Գրաժինա Շապոլովսկայա[4], Ագնեշկա Վարխուլսկա[4], Միխալ Միկոլայշակ[4] և Մաթեուս Գրիդլիկ[4] |
Պատմվածքի վայր | Իտալիա |
Տևողություն | 115 րոպե |
Հաջորդ | 365 օր: Այս օրը |
365 days (film) Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելՍիցիլիական մաֆիայի քրեական ընտանիքի՝ Տորիչելիի և սև շուկայի առևտրականների հանդիպումից հետո Մասիմո Տորիչելին լողափում հետևում է գեղեցիկ կնոջ։ Նրա հայրը՝ սիցիլիական մաֆիոզ ընտանիքի առաջնորդը, սպանվել է՝ վիրավորելով նաև Մասիմոյին։
Հինգ տարի անց Մասիմոն դառնում է անողոք ու դաժան առաջնորդ, որը ստանձնում է Տորիչելիի հանցավոր ընտանիքը։ Վարշավայում Լաուրա Բիլը դժգոհ է իր ընկերոջ՝ Մարտինի հետ հարաբերություններից, որը մերժում է նրան, երբ Լաուրան ակնարկում է զբաղվել սեքսով։ Իտալիայում Լաուրան նշում է իր 29-րդ տարեդարձը, նա դուրս է գալիս զբոսնելու և Մասիմոն առևանգում է նրան։
Իր առանձնատանը Մասիմոն պատմում է Լաուրային, որ կրակոցից հետո սիրահարվել է նրան և միայն նրա մասին է մտածել, հինգ տարի որոնումներից հետո նա գտել է աղջկան։ Երկար որոնումներից հետո և, վերջապես, օդանավակայանում հայտնաբերելուց հետո, Մասիմոն ստիպված էր ստանալ և մտադիր էր պահել նրան 365 օրվա ընթացքում, մինչև որ նա սիրահարվի իրեն՝ խոստանալով կյանքն անսահման շքեղության մեջ։ Երբ Լաուրան փորձում է փախչել, նա սպառնում է աղջկա ընտանիքին, ցույց է տալիս նրան Մարտինի լուսանկարներն այլ կանանց հետ և ասում է, որ Լաուրայի անունից նամակ է ուղարկել Մարտինին։ Նա հավաստիացնում է նրան, որ չի դիպչի Լաուրային առանց իր համաձայնության։ Փախչելու հնարավորություն չունենալով՝ Լաուրան հանձնվում է։
Երբ նրանք միասին ժամանակ են անցկացնում, զայրացած Լաուրան ասում է նրան, որ ցանկանում է ներքնազգեստ և բաց զգեստներ։ Սակայն աղջիկն աստիճանաբար սկսում է ստիպել նրան բացել իր անձնական կյանքը։ Հռոմում գտնվող հյուրանոցում նա կրկին ծաղրում է Մասիմոյին, և տղան նրան ձեռնաշղթաներով կապում է մահճակալին։ Լաուրան ստիպված է լինում տեսնել, թե ինչպես է մի աղջիկ Մասիմոյին անում մինետ։ Դրանից հետո նա փաղաքշում է Լաուրայի մարմինը, սակայն Լաուրան աղաչում է կանգ առնել, Մասիմոն արձակում է նրան և հրամայում հագնվել՝ ակումբ գնալու համար։
Ակումբում Լաուրան հագնում է բաց զգեստ և զայրացնում է Մասիմոյին։ Երբ նա սկսում է ֆլիրտել մրցակցող մաֆիոզ ընտանիքի անդամներից մեկի հետ, նրան փորձում են բռնաբարել։ Մասիմոն և մյուսները հանում են զենքերը, իսկ Լաուրային դուրս են բերում ակումբից։ Հաջորդ առավոտ նա արթնանում է զբոսանավի վրա, Մասիմոյի և նրա մաֆիոզ ընկերոջ՝ Մարիոյի խոսակցությունից։ Գիշերը Մասիմոն գնդակահարել է մի մարդու, որը Լաուրային ձեռք է գցել՝ երկու մաֆիոզ ընտանիքների միջև պատերազմ հրահրելով։ Մարիոն պնդում է, որ Մասիմոն պետք է ազատվի Լաուրայից, սակայն նա հրաժարվում է։ Լաուրան փորձում է ներողություն խնդրել, սակայն Մասիմոն նրան մեղադրում է կատարվածի մեջ։ Մինչ նրանք վիճում են, Լաուրան ընկնում է ջրի մեջ, և Մասիմոն իրեն գցում է ջուրը՝ Լաուրային փրկելու համար։ Երբ նա արթնանում է, Մասիմոն խոստովանում է, որ վախենում է և չի ցանկանում կորցնել նրան։ Այնուհետև նրանք ժամերով զբաղվում են սեքսով։
Մասիմոն թույլ է տալիս Լաուրային այցելել իր ընտանիքին Վարշավայում։ Նա ասում է աղջկան, որ սիրում է իրեն և կմիանա նրան բիզնեսի խնդիրներըը կարգավորելուց հետո։ Վարշավայում Լաուրան մի քանի օր սպասում է Մասիմոյին՝ առանց կապ պահպանելու։ Լաուրան հանդիպում է ընկերուհուն՝ Օլգային, և նրանք որոշում են գնալ ակումբ։ Նա տեսնում է Մարտինին, որը փորձում է արդարանալ՝ բացատրելով նրա նկարները։ Նա փորձում է համոզել Լաուրային հաշտվել և գնում է Լաուրայի բնակարան, որտեղ նրանք անսպասելիորեն տեսնում են Մասիմոյին։ Նա հրամայում է, որ Մարտինը գնա։ Բարկացած, որ Մասիմոն թողել է նրան, Լաուրան ապտակում է նրան։ Սեքսով զբաղվելու ընթացքում Լաուրան տեսնում է կրակոցի հետքեր Մասիմոյի կրծքավանդակի վրա։ Լաուրան խոստովանում է, որ սիրում է նրան։ Հաջորդ առավոտ Մասիմոն նրան ամուսնության առաջարկություն է անում, և Լաուրան համաձայնվում է։
Դերասանական կազմ
խմբագրել- Միքել Մորոնե՝ Դոն Մասիմո Տորիչելի[9]
- Աննա Մարիա Սիքլյուկա՝ Լաուրա Բել
- Բրոնիսլավ Վրոքլավսկի՝ Մարլո
- Օթար Սաեալիզե՝ Դոմենիկո
- Մագդալենա Լամպարսկա՝ Օլգա
- Նատաշա Ուրբանսկա՝ Աննա
- Գրայզնա Սապոլովսյա՝ Կլարա Բել, Լաուրայի մայր
- Թոմաս Ստոքինգեր՝ Թոմաս Բել, Լաուրայի հայր
Արտադրություն
խմբագրելՖիլմի տեսարանները նկարահանվել են հիմնականում Լեհաստանում և Իտալիայում[10]։
Թողարկում
խմբագրելՖիլմը թողարկվել է Լեհաստանում 2020 թվականի փետրվարի 7-ին՝ վարձույթում հավաքելով 9 միլիոն դոլար[11]։ Մեծ Բրիտանիայում ֆիլմը սահմանափակ թատերական թողարկում է ստացել 2020 թվականի փետրվարի 14-ին և վարձույթում հավաքել 494 181 դոլար, մինչև պրեմիերան կայացել է Նեթֆլիքսում 2020 թվականի հունիսին[12]։
Ֆիլմը համարվում է Նեթֆլիքսի ամենահայտնի երրորդ ֆիլմը բազմաթիվ տարածքներում, ներառյալ Գերմանիայում, Սաուդյան Արաբիայում, Լիտվայում, Շվեյցարիայում, Նիդերլանդներում, Բելգիայում, Թուրքիայում, Շվեդիայում, Ավստրիայում, Չեխիայում, Սլովակիայում, Հունաստանում, Ռումինիայում, Հարավային Աֆրիկայում, Պորտուգալիայում, Պակիստանում, Բանգլադեշում, Հնդկաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Մեծ Բրիտանիայում, Մավրիկիոսում, Կանադայում, Իսրայելում, Նոր Զելանդիայում, Մալայզիայում և Միացյալ Նահանգներում[13][14]։
Սիքվել
խմբագրելՖիլմի շարունակության վրա աշխատանքը պլանավորված է, սակայն հետաձգվել է COVID-19 համավարակի պատճառով[15]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.imdb.com/title/tt10886166/releaseinfo?ref_=tt_dt_dt
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=280764.html
- ↑ https://www.imdb.com/title/tt10886166/releaseinfo
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «365 dni». Lubimyczytać.pl. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
- ↑ 6,0 6,1 Sharma, Dhruv (2020 թ․ մայիսի 21). «Will There be a 365 Dni Sequel?». The Cinemaholic. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «How Does '365 dni' on Netflix Compare to the Book?». 2020 թ․ հունիսի 9.
- ↑ https://www.nytimes.com/2020/07/02/movies/365-days-netflix.html
- ↑ «365 dni» – via www.filmweb.pl.
- ↑ Sharma, Dhruv (2020 թ․ հունիսի 1). «Where Was 365 Days Filmed? Netflix's 365 Dni Filming Locations».
- ↑ «365 Days (2020)». Box Office Mojo. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Finnis, Alex (2020 թ․ հունիսի 9). «365 DNI: why the obscure Polish erotic book adaptation is causing a stir on Netflix UK». i.
- ↑ «"365 dni" hitem Netflixa na świecie! Blanka Lipińska po angielsku dziękuje swoim zagranicznym fanom». Tele Magazyn (Polish).
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Roweles, Dustin (2020 թ․ հունիսի 14). «Box Office: 'The King of Staten Island' & The Most-Watched Movies At Home This Weekend». Uproxx. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Zdjęcia do drugiej części filmu "365 dni" przełożone na przyszły rok». Onet Kultura. 2020 թ․ մայիսի 28.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «365 օր (ֆիլմ)» հոդվածին։ |