Աննա Մարիա Սիքլյուկա

Լեհ դերասանուհի

Աննա Մարիա Սիքլյուկա (անգլ.՝ Anna-Maria Sieklucka, մայիսի 31, 1992(1992-05-31)[1], Լյուբլին), լեհ դերասանուհի և երգչուհի, առավել հայտնի է 2020 թվականին թողարկված «365 օր» էրոտիկ ռոմանտիկ դրամայում Լաուրա Բելի դերով։

Picto infobox masks.png
Աննա Մարիա Սիքլյուկա
լեհ.՝ Anna-Maria Sieklucka
Anna-Maria Sieklucka (2020).jpg
Ծնվել էմայիսի 31, 1992(1992-05-31)[1] (30 տարեկան)
ԾննդավայրԼյուբլին
ՔաղաքացիությունFlag of Poland.svg Լեհաստան[2]
Մասնագիտությունդերասանուհի

ԿենսագրությունԽմբագրել

Սիքլյուկան ծնվել է Լյուբլինում` Արևելյան Լեհաստանի ամենամեծ քաղաքում։ Նրա հայրը իրավաբան է[3]։ Սովորել է Ստանիսլավ Վիսպյանի անվան արվեստի ակադեմիայի թատերական ֆակուլտետում և ավարտել է այն 2018 թվականին[4]։ Ազատ տիրապետում է լեհերենին, անգլերենին, ֆրանսերենին և գերմաներենին[5]։

ԿարիերաԽմբագրել

2019 թվականի հոկտեմբերին ստացել է Աննա Գրաբեկի դերը, լեհական «Na dobre i na złe» հեռուստասերիալում նկարահանվելու համար[6]։ Նրան մեծ հայտնիություն է բերել Լաուրա Բելի դերը Միքել Մորոնեի հետ «365 օր» էրոտիկ ռոմանտիկ դրամայում, որի պրեմիերան Նեթֆլիքսում կայացել է 2020 թվականի հունիսին[7]։ Ֆիլմի սցենարը կարդալուց հետո դերասանուհին հրաժարվել է նկարահանվել ֆիլմում, սակայն հետո մտափոխվել է։

Անձնական կյանքԽմբագրել

Տվյալ պահին Սիքլյուկան հարաբերությունների մեջ է թատերական ռեժիսոր Լուկաշ Վիթ Միխայլովսկու հետ, որը 18 տարով մեծ է նրանից[8][9]։ Զույգը ապրում է Վարշավայում։

ԾանոթագրություններԽմբագրել