Սիրախաղ

(Վերահղված է Ֆլիրտից)

Ֆլիրտ, սիրատածության մի տարատեսակ, որը ակնարկում է սեռական հարաբերությունների հնարավորության վրա, բայց չբարձրացնելով խոստումների մակարդակը։ Կարող է ենթադրել ինչպես արդեն գոյություն ունեցող հարաբերություններ, այդպես էլ ակնարկ լինել դրանց սկզբի համար։ Նույնպես ֆլիրտը կարող է օգտագործվել զրուցակցի այդպիսի հարաբերությունների պատրաստականության մասին իմանալու համար[1]։

Ոչ բանավոր հաղորդակցման հետազոտող Դևիդ Գիվենսի կարծիքով, ֆլիրտը կայանում է հիմնականում ոչ բանավոր ազդանշաններից։ Ի շնորհիվ ոչ միարժեքության, մարմնի ազդանշանները թույլ են տալիս փոխանցել սեքսուալ հետաքրքրությունը առանց նվաստացման մերժման դեպքում[2]։

Ֆլիրտը կարող է տարբերվել տարբեր մշակույթներում։ Օրինակ, միջանձնային հարաբերություններով մասնագետ Պաուլ Վացլավիկը կարծում է, որ սիրատածությունը և ամերիկյան, և բրիտանական մշակույթներում բաղկացած է 30 քայլերից՝ «առաջին տեսողական կոնտակտից մինչև սեքս», բայց նրանց հերթականությունը տարբեր է․ եթե ԱՄՆ-ում համբույրը միայն թեթև ֆլիրտի նշան է, բրիտանացիների համար դա ավելի մոտ կոնտակտի նշան է[3]։

Բառի ծագումԽմբագրել

«Ֆլիրտ» բառը ծագում է անգլերեն flirt բառից, ինչը նշանակում է «սիրատածություն, խնամք, կոկետություն, սիրային խաղ»։ Այդ բառը եկել է անգլերեն հին ֆրանսերենից և նշանակել է «ծաղիկ»[4]։

ՀատկանիշներԽմբագրել

Կիբերհոգեբան Մոնիկա Ուիթիի կարծիքով, ֆլիրտի ազդանշանները բաժանվում են ժեստերի, հայացքների, ինտոնացիաների, հպումների և մարդու արտաքին տեսքի ու հոտի։ Կանանց մոտ ժեստերը ներառում են մազերին հպումներ, որի ընթացքում երեսը ներքև է ուղղված, շրթունքների լիզելը, ժխիտը և ծիծաղը։ Ֆլիրտի ժամանակ մարդկանց մոտ հաճախ լինում է բիբերի լայնացում, իջեցված հայացք, կարճ հայացքների ուղղում դեպի զրուցակից և թարթումները։ Մարդիկ ավելի ակտիվ են դառնում, հաճախ ծիծաղում են, քիչ են լռում և հետաքրքրություն են դրսևորում իրար հանդեպ[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Whitty, 2003, էջ 341
  2. Whitty, 2003, էջ 343
  3. Watzlawick, 1983, էջեր 63—64
  4. Пчёлкин, 1989, էջ ???
  5. Whitty, 2003, էջեր 343—344

ԳրականությունԽմբագրել