Փակ բաժնետիրական ընկերություն

(Վերահղված է ՓԲԸից)

Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ), բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը ի տարբերություն բաց բաժնետիրական ընկերության բաշխվում են միայն հիմնադիրների կամ նախապես որոշված անձանց միջև։

Հայաստան խմբագրել

Ըստ ՀՀ Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի Փակ Բաժնետիրական Ընկերությունը պետք է ունենա 2 կամ ավելի բաժնետեր, բայց ոչ ավելի քան 49 բաժնետեր։ Եթե բաժնետերերի թիվը 50 և ավելի է դարձել, ապա Ընկերությունը մեկ տարվա ընթացքում պետք է վերակազմավորվի Բաց Բաժնետիրական Ընկերության կամ համապատասխանաբար կրճատի իր բաժնետերերի քանակը. իսկ եթե ունի միայն մեկ բաժնետեր, պետք է վերակազմավորվի Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության կամ համապատասխանաբար ավելացնի իր բաժնետերերի քանակը։ Հակառակ 2 դեպքերում էլ այն ենթակա է լուծարման դատական կարգով[1]։ Փակ Բաժնետիրական Ընկերության բաժնետերն ունի այդ Ընկերության այլ բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք։ Եթե Ընկերության կանոնադրությամբ նախատեսված ժամկետում բաժնետերերից ոչ մեկը չի օգտվում նախապատվության իր իրավունքից, ապա Ընկերությունն իրավունք ունի այդ բաժնետոմսերը ձեռք բերել սեփականատիրոջ հետ համաձայնեցված գնով։ Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելուց հրաժարվելու կամ դրանց գնի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում բաժնետոմսերը կարող են օտարվել երրորդ անձի։ Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու կամ դրանից հրաժարվելու մասին որոշումը կայացնում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը (այսուհետ՝ ժողով), եթե Ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.cba.am/AM/lalaws/orenq9.pdf(չաշխատող հղում)

Տես նաև խմբագրել