Բացել գլխավոր ցանկը

Սթիվ Ֆորբս

ամերիկացի գործարար

Մալքոլմ Սթիվենսոն «Սթիվ» Ֆորբս կրտսեր (անգլ.՝ Malcolm Stevenson Forbes,հուլիսի 18, 1947(1947-07-18)[1][2], Մորիսթաուն, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]), ամերիկյան հրատարակիչ, բիզնեսմեն և քաղաքական գործիչ։ Սթիվը «Ֆորբս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է, ինչպես նաև Forbes Inc հրատարակչության նախագահը և գլխավոր տնօրենը։ Երկու անգամ առաջադրվել է որպես նախագահական թեկնածու՝ ԱՄՆ հանրապետական կուսակցության կողմից[5]։ Սթիվ Ֆորբսը հրատարակիչ Մալկոլմ Ֆորբսի որդին է (նրա հայրը ևս երկար տարիներ աշխատել է Ֆորբսում)։ Սթիվը նաև ամերիկյան ֆինանսատնտեսական ամսագրի հիմնադիր Բերտի Չարլզ Ֆորբսի թոռն է։

Սթիվ Ֆորբս
անգլ.՝ Steve Forbes
SteveForbesJun2009.jpg
Ծնվել էհուլիսի 18, 1947(1947-07-18)[1][2] (72 տարեկան)
ԾննդավայրՄորիսթաուն, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունFar Hills Country Day School?, Brooks School? և Փրինսթոնի համալսարան[4]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, հրատարակիչ, լրագրող, գլխավոր խմբագիր, գործարար և մոնտաժող
ԱշխատավայրBusiness Today? և Ֆորպս
ԱմուսինSabina Beekman?[4]
Ծնողներհայր՝ Մալքոլմ Ֆորբս, մայր՝ Roberta Remsen Laidlaw?
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
Քաղաքական կուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԵրեխաներMoira Forbes?
Steve Forbes Վիքիպահեստում

Վաղ կյանք և կրթությունԽմբագրել

Ֆորբսը ծնվել է «Նյու Ջերսի» նահանգի Մորրիստաուն քաղաքում։ Մայրը Ռոբերտա Ռեմսենն էր (անգլ.՝ Roberta Remsen), սկզբնական ազգանունը Լայդլոու(անգլ.՝ Laidlaw), հայրը՝ Մալքոլմ Ֆորբսը (անգլ.՝ Malcolm Forbes)[6][7]։ 1966 թվականին նա գերազանցությամբ ավարտել է Բրուկս դպրոցը(անգլ.՝ Brooks School) (Հյուսիսային Էնդովեր, Մասսաչուսեթս), իսկ 1970 թվականին՝ Փրինսթոնի համալսարանը[8]։

Փրինսթոնում սովորելիս Ֆորբսն իր երկու համակուրսեցիների հետ միասին հիմնել է իր առաջին ամսագիրը՝ Business Today-ը։ Այսօր այն աշխարհի ամենախոշոր ամսագիրն է, որը վարում են ուսանողները։ Ֆորբսը եղել է երկու ուսանողական համայնքների՝ Ալֆա Կապպա Փսիի (անգլ.՝ Alpha Kappa Psi) և Տաո Կապպա Էպսիլոնի (անգլ.՝ Tau Kappa Epsilon) անդամ։

Քաղաքական կարիերա և տեսակետներԽմբագրել

Կարիերայի սկիզբԽմբագրել

1985 թվականին Ռոնալդ Ռեյգանը նշանակել է Սթիվ Ֆորբսին ԱՄՆ Միջազգային հեռարձակման բյուրոյի խորհրդի նախագահ։ Ֆորբսը մասնակցել է Քրիստինա Թոդ Ուիթմանի ծրագրի զարգացմանը[9], ըստ որի 30%-ով նվազում էր եկամտահարկը Նյու Ջերսի նահանգում։ Այս ծրագիրը օգնել է նրան հաղթել նահանգապետի ընտրություններում Ջեֆերս Ֆորիոյին(անգլ.՝ James Florio)[10][11]։ Ուիթմանի ընտրությունից հետո հարկը նվազեցնելու առաջարկը ընդունվել է։

Նախագահական քարոզարշավներԽմբագրել

Սթիվ Ֆորբսը 1996 և 2000 թվականներին մասնակցել է Հանրապետական կուսակցության նախագահական ընտրություններին։ Իր նախագահական քարոզարշավների ֆինանսավորման համար նա վաճառել է «Forbes Inc» ակցիաների փաթեթը ընտանիքի անդամներին։

1996 թվականին նախագահական ընտրություններում Ֆորբսին չհաջողվեց հաղթել, չնայած Արիզոնա,Դելավեր և այլ նահանգներում ստացել է մեծ թվով ձայներ։ Ձախողման հիմնական պատճառը քարոզչության ոճն էր։ Նրա նախագահական քարոզարշավը նկարագրված էր որպես «բացառիկ, թանկ, և մարտահրավեր էր այն մարդկանց համար, ովքեր կապված էին դրա հետ»։

Ֆորբսի անհաջողությունները ավարտվեցին նաև 2000 թվականին՝ երբ նա դուրս մնաց մրցույթից, որից հետո նա շարունակեց ղեկավարել ընկերությունն ու ամսագիրը։

ՀայացքներԽմբագրել

1996 թվականին Ֆորբսի նախագահական քարոզարշավը հիմնված է բնակարանային եկամտահարկի ստեղծման ցանկության վրա։ Նա այնուհետև աջակցում է 1,2 %-ով հիպոտեկային փոխարժեքի վերադարձի գաղափարին։ Սակայն 2000 թվականին այս երկու գաղափարներից Սթիվը հրաժարվում է։

Ֆորբսը նաև ազատ առևտրի կողմնակիցն է։ Նա կիսում է Հանրապետական կուսակցության այնպիսի ավանդական համոզմունքներ, որոնք րճատում են կառավարության ապարատը, կոշտ քրեական օրենքները և մահապատիժը։ Նա դեմ է հրազեն ձեռք բերելու սահմանափակմանը կամ արգելմանը, թմրանյութերի օրինականացմանը և նույնասեռ ամուսնություններին[12]։ Վերջինը, չնայած նրան, որ իր կյանքի վերջին տարիներին հայրը չէր թաքցնում իր գենդերային միտումները[13]։

2000 թվականի քարոզարշավի ընթացքում նա հայտարարել է, որ նա աբորտի համոզիչ հակառակորդն է, ինչպես նաև կողմնակից է նրան, որ հանրակրթական դպրոցներում սովորողները միասին աղոթեն։

Քաղաքական այլ գործունեությունԽմբագրել

1996 թվականին Սթիվ Ֆորբսը մասնակցել է Ռոն Փոլի կոնգրեսի քարոզարշավին Տեխաս նահանգում[14]։

2006 թվականի դեկտեմբերին Ֆորբսը դարձավ "FreedomWorks" իրավապաշտպանական կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ։ Նա հանդիսանում է նաև Վաշինգտոնում գործող "Heritage Foundation" հետազոտական հիմնադրամի ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի ազդեցիկ անդամ[15]։

2007 թվականի մարտին Ֆորբսը միացել է Ռուդոլֆ Ջուլիանիի նախագահական արշավին, որպես ավագ քաղաքական խորհրդատու։ Ավելի ուշ 2008 թվականի նախագահական ընտրություններում Ֆորբսը մասնակցել է որպես հարկերի տնտեսական գծով , էներգիայի և Ջոն Մաքքեյնի բյուջեյի խորհրդատու[16]։ 2011 թվականի նախագահական քարոզարշավի ընթացքում Ֆորբսը աջակցեց Տեխասի նահանգապետ Ռիկ Պերինին[17]։

ՆվիրատվություններԽմբագրել

Ֆորբսը տասնմեկերորդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ քաղաքական հիմնադրամների հովանավորների ցուցակում։ 1999-ից 2011 թվականը նա կատարել էր 15 նվիրատվություն, որը կազմում էր ավելի քան 7 մլն դոլար։ Այս փողի մեծ մասը ծախսվել է 2000 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի համար։

ԸնտանիքԽմբագրել

Սթիվ Ֆորբսը ամուսնացել է Սաբինա Բիկմանի հետ(անգլ.՝ Sabina Beekman), ունի հինգ աղջիկ՝ Սաբինա, Ռոբերտա, Կետրին, Մոյր և Էլիզաբեթ[18]։

ՄատենագրությունԽմբագրել

  • Стив Форбс, Элизабет Эймс Спасет ли нас капитализм? Экономика эпохи iPod = How Capitalism Will Save Us: Why Free People and Free Markets Are the Best Answer in Today's Economy. — М.: «Альпина Паблишер», 2011. — 400 с. — ISBN 978-5-9614-1608-4

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #173436862 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. 4,0 4,1 https://www.nytimes.com/1971/06/20/archives/sabina-beekman-finch-alumna-married-to-malcolm-forbes-r.html
  5. Mitt Romney to report financial assets of at least $190 million Fox News
  6. «Milestones: Nov. 4, 1985»։ Time։ April 18, 2005։ Վերցված է May 24, 2010 
  7. Ancestry of Steve Forbes
  8. Bumiller, Elisabeth. «POLITICS: ON THE TRAIL;In Political Quest, Forbes Runs in Shadow of Father», The New York Times, February 11, 1996. Accessed December 11, 2007.
  9. «Crossfire»։ CNN։ Վերցված է May 24, 2010 
  10. «Welfare states – benefits of tax cuts» 
  11. «Nowhere Girl» 
  12. Steve Forbes:On The Issues OnTheIssues.com
  13. Bumiller, Elisabeth. «POLITICS: ON THE TRAIL;In Political Quest, Forbes Runs in Shadow of Father», The New York Times, February 11, 1996. Accessed December 14, 2009.
  14. Caldwell Christopher (July 22, 2007)։ «The Antiwar, Anti-Abortion, Anti-Drug-Enforcement-Administration, Anti-Medicare Candidacy of Dr. Ron Paul»։ New York Times։ Վերցված է 2009-09-03 
  15. Heritage Foundation Board of Trustees, heritage.org
  16. Goldsmith, Brian Steve Forbes: McCain Isn’t Bush, CBS News.com. July 11, 2008.
  17. Steve Forbes Endorses Rick Perry and His Plan to Cut, Balance, and Grow - YouTube
  18. Elizabeth Forbes is youngest daughter

Արտաքին հղումներԽմբագրել