Փոլ Խլեբնիկով
Պավել Յուրիի Խլեբնիկով, առավել հայտնի է որպես Փոլ Խլեբնիկով[2] (անգլ.՝ Paul Klebnikov, հունիսի 3, 1963[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 9, 2004[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուսական ծագմամբ ամերիկացի լրագրող և հրապարակախոս։ Դեկաբրիստ Իվան Պուշչինի հետնորդ, «Ֆորբս» ամսագրի ռուսական խմբագրության գլխավոր խմբագիր։ «Կրեմլի կնքահայր Բորիս Բերեզովսկին կամ Ռուսաստանի կողոպուտի պատմությունը» (2000) և «Զրույց բարբարոսի հետ» (2003) գրքերի հեղինակ։ Սպանվել է Մոսկվայում, 2004 թվականին. սպանությունը բացահայտված չէ։ Հետաքննությունը սպանության կազմակերպիչ է դիտարկել չեչենական քրեական հեղինակություն Խոժ-Ահմեդ Նուխաևին, ով գտնվում է ֆեդերալ որոնման մեջ։ Ըստ հետաքննության վարկածի՝ Նուխաևը վրեժխնդիր է եղել Խլեբնիկովից՝ իր մասին վերջինիս գրած «Զրույց բարբարոսի հետ» գրքի համար։ Պատվիրված սպանության մեղադրանք առաջադրվել է երեք չեչենների, բայց նրանք արդարացվել են երդվյալների դատարանի կողմից։
Փոլ Խլեբնիկով ռուս.՝ Павел Юрьевич Хлебников | |
---|---|
Ծնվել է | հունիսի 3, 1963[1] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 9, 2004[1] (41 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Սբ․ Բեռնարդի դպրոց և Սբ․ Բեռնարի դպրոց |
Մասնագիտություն | լրագրող, լրագրող, գրող, հրապարակախոս և գլխավոր խմբագիր |
Ծնողներ | հայր՝ Յուրի Խլեբնիկով, մայր՝ Ալեքսանդրա Խլեբնիկովա |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր |
Պարգևներ և մրցանակներ | |
Paul Klebnikov Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԽլեբնիկովների ընտանիքը քաղաքական պատճառներով 1918 թվականին լքել էր Ռուսաստանը, արտագաղթել ԱՄՆ, որտեղ էլ ծնվել է Փոլը։ Խլեբնիկովի նախապապը՝ փոխծովակալ Արկադի Նեբոլսինը, սպանվել է ապստամբած նավաստիների կողմից Հելսինգֆորսում, Փետրվարյան հեղափոխության ժամանակ։ Տատիկը՝ Եկատերինա Նեբոլսինան, Նյու Յորքի Ռուսական մանկական բարեգործական միության ղեկավարն էր։ Հայրը՝ Գեորգի (Յուրի) Խլեբնիկովը, գլխավորել է ՄԱԿ-ի սինխրոն-թարգմանիչների բաժինը։
1984 թվականին բակալավրի աստիճան է ստացել Կալիֆոռնիայի համալսարանում (Բերկլի)՝ մասնագիտանալով քաղաքական տնտեսության մեջ[3]։ Ռուսերենին, անգլերենին և ֆրանսերենին զուգահեռ տիրապետել է նաև իտալերենին։
1985 թվականին Տնտեսության և քաղաքական գիտությունների լոնդոնյան դպրոցում ստացել է մագիստրոսի աստիճան՝ պաշտպանելով «ԽՄԿԿ կադրային քաղաքականությունը, 1918—1985 թվականներ» թեմայով ատենախոսությունը։
1989 թվականից, որպես թղթակից, սկսել է աշխատել Forbes ամսագրում։ Տիրապետելով հինգ լեզուների (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն և գերմաներեն)՝ Փոլ Խլեբնիկովը վերլուծել է միջազգային տարբեր արդյունաբերական ընկերությունների՝ Daimler-Benz, Volkswagen, Renault, Asea Brown Boveri, Xerox, Alcoa, Samsung, աշխատանքը։
90-ական թվականներին նրա հիմնական մասնագիտացումը դարձավ «նոր ռուսական բիզնեսը» Ռուսաստանում։ Արդյունքում Փոլ Խլեբնիկովը ստացավ ամսագրի ավագ խմբագրի պաշտոնը։
1991 թվականին «Ստոլիպինյան ագրարային բարեփոխում և Ռուսաստանի տնտեսական զարգացում, 1906—1917 թվականներ» դիսերտացիայով Տնտեսության և քաղաքական գիտությունների լոնդոնյան դպրոցում ստացել է դոկտորի աստիճան[4]։
1996 թ. դեկտեմբերի 30-ին «Ֆորբս» ամսագրում հրապարակել է «Կրեմլի կնքահայրը» (Godfather of the Kremlin?) հոդվածը, որում հայտնի ձեռնարկատեր Բորիս Բերեզովսկուն մեղադրում էր բազմաթիվ խարդախությունների, փողերի լվացման, չեչենական մաֆիայի և պատվիրված սպանությունների (այդ թվում՝ հայտնի լրագրող Վլադիսլավ Լիստևի սպանությունը կազմակերպելու) հետ կապ ունենալու մեջ։ Բորիս Բերեզովսկին ընդդեմ ամսագրի հայց է ներկայացրել Լոնդոնի Գերագույն դատարան զրպարտության համար, որն, իբրև, տեղ էր գտել Խլեբնիկովի հոդվածում և, ըստ նրա կողմից վերահսկվող որոշ ԶԼՄ-ների, շահել է դատն ընդդեմ Խլեբնիկովի՝ պաշտպանելով իր պատիվն ու արժանապատվությունը (տես, օրինակ, [1] Արխիվացված 2009-06-29 Wayback Machine): Սակայն 2003 թվականին տված հարցազրույցի [2] Արխիվացված 2018-07-08 Wayback Machine և իր վերջին հարցազրույցի ժամանակ[5] պարզաբանել է, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Ամսագրին դատի տալով՝ Բերեզովսկին փոխհատուցում, ինչպես նաև՝ ամսագրի կողմից հերքում և պաշտոնական կայքից հոդվածը հեռացնելն է պահանջել։ Սակայն դատարանը ամսագրին պարտադրել է միայն հրաժարվել հոդվածում առկա բազմաթիվ պնդումներից միայն մեկից (այն պնդումից, թե Բերեզովսկին է կազմակերպել Վլադ Լիստևի սպանությունը), քանի որ ամսագիրը չուներ այդ պնդումը հաստատող ապացույցներ։ Դատարանը որևէ փոխհատուցում չնախատեսեց և ամսագրից չպահանջեց հոդվածի հերքում հրապարակել։ Հոդավծն առ այսօր հասանելի է ամսագրի պաշտոնական համացանցային կայքում[6]։
2000 թ. սեպտեմբերին լույս տեսավ Խլեբնիկովի «Կրեմլի կնքահայրը. Բորիս Բերեզովսկին և Ռուսասատնի կողոպուտը» գիրքը անգլերեն լեզվով։ Գիրքը թարգմանվել է ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, լեհերեն և հունգարերեն։
2003 թ. հրապարակվել է «Զրույց բարբարոսի հետ» գիրքը, որի մեջ Խլեբնիկովը ներկայացնում և մեկնաբանում է իր 15-ժամյա զրույցը չեչենական դաշտային հրամանատար և քրեական գործիչ Խոժ-Ահմեդ Նուխաևի հետ։
Իսլամական ողջ ահաբեկչությունը, որը մենք տեսնում ենք Ռուսաստանում և ամբողջ աշխարհում, հասունացել է սովորական բանդիտիզմից։ Գրքի վրա աշխատելիս ես սկսեցի ուշադիր ուսումնասիրել չեչենական շարժման մեջ կարևոր դեր ունեցող վահաբականությունը։ Ի սկզբանե վահաբականները եղել են սովորական քոչվորներ և ավազակներ։ Վահաբը, սաուդյան ցեղերից մեկի առաջնորդը, պարզապես ավելի հաջողակ ավազակ էր, քան մյուսները[7]։
2004 թ. ապրիլին ստեղծել է Ֆորբսի ռուսական խմբագրությունը և դարձել ամսագրի գլխավոր խմբագիրը։
2004 թվականի մայիսին ամսագիրը հրապարակում է Ռուսաստանի 100 ամենահարուստ մարդկանց ցուցակը, նրանցից շատերը դժգոհ էին իրենց այդպիսի հայտնիությունից[8]։
Նույն ամսին ցուցադրվեց «Օրերս» հեռուստահաղորդումը։
Սպանվեց 2004 թ. հուլիսի 9-ին Մոսկվայում։ Խլեբնիկովը ունի կին և երեք երեխաներ։
Խլեբնիկովի խոստովանահայրը եղել է Լեոնիդ Կալինինը։
2004 թ. Լրագրողների պաշտպանության կոմիտեն Խլեբնիկովին հետմահու շնորհեց Մամուլի միջազգային ազատության CPJ չորս պարգևներից մեկը[9]։
2014 թ., սպանության տասնամյակին, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, որ Խլեբնիկովը ոչ միայն գրում էր Ռուսաստանի քաղաքականության և տնտեսության մասին. նա «խղճի և կոռուպցիայի դեմ պայքարի ձայնն էր»[10]։
«Տաս տարի անց մենք, առաջվա նման, խորապես անհանգստացած ենք, որ բացահայտված չէ գաղտինքն առ այն, թե ով էր սպանության պատվիրատուն։ Մենք, ինչպես և նախկինում, կոչ ենք անում Ռուսաստանին այս նողկալի հանցագործության մեղավորներին հանձնել արդարադատության ձեռքը», -ասվում էր պետքարտուղար Քերիի հայտարարության մեջ։
Սպանություն
խմբագրել2004 թվականի հուլիսի 9-ին սպանվել է Մոսկվայում Ֆորբսի ռուսական բաժանմունքի գրասենյակից դուրս գալիս։ Կրակել են ՎԱԶ-2115 ավտոմեքենայից, որում երեք մարդ են եղել։ Կրակը բացվել է ատրճանակ-գնդացիրից։ Չորս փամփուշտներ դիպչել են Խլեբնիկովի որովայնին և կրծքին, ևս մեկը՝ անցել է գլխով՝ շոշափելով։ Մահից առաջ նա հասցրել է հայտնել, որ ծանոթ չէ կրակողների հետ և չգիտի, թե որն է հարձակման պատճառը։ Խլեբնիկովին տեղափոխել են քաղաքային 20-րդ հիվանդանոց և անմիջապես մտցրել վերելակ՝ վերականգնողական բաժանմունք հասցնելու համար։ Վերելակը խափանվել է. այստեղ էլ Խլեբնիկովը մահացել է[11]։ Իրավապահպան մարմինները խոստացան գտնել մարդասպանին։ Բայց ըստ հետաքննության տվյալների, հանցագործները դեպքի վայրից փախչել են կոտրված համարանիշերով գողացված մեքենայով, ինչը դժվարացնում է դատախազության աշխատանքը։ Դեպքից հետո սկսեցին տարբեր վարկածներ շրջանառվել լրագրողի պատվիրված սպանության վերաբերյալ։ Նյու Յորքում 2004 թվականին մրցանակաբաշխության արարողության ժամանակ Խլեբնիկովը հետմահու պարգևատրվեց «Հանուն աշխարհում մամուլի ազատության» մրցանակով։
Հետաքննություն և դատ
խմբագրելԸստ հետաքննության տվյալների սպանության պատվիրատուն եղել է չեչենական քրեական հեղինակություն և ԻՉՀ ղեկավարների մեկը՝ Խոժ-Ահմեդ Նուխաևը, անմիջական կատարողները՝ նոտար Ֆայիլ Սադրետդինովը և Չեչնիայի բնիկներ Կազբեկ Դուկուզովը և Մուսա Վահաևը։ Հետաքննության վարկածի համաձայն՝ Նուխաևը վրեժխնդիր է եղել լրագրողից՝ վերջինիս կողմից իր մասին գրված «Զրույց բարբարոսի հետ» գրքի համար։ Դուկուզովը և Վահաևը մեղադրվել են նաև դրանից մեկ տարի առաջ մոսկվացի գործարար Ալեքսեյ Պիչուգինին ծանր վիրավորում հասցնելու համար։
2006 թվականի մայիսի 6-ին բոլոր երեք մեղադրյալները արդարացվեցին երդվյալների վճռի հիման վրա[12]։ Դուկուզովը և Վահաևը արդարացվեցին ձայների մեծամասնությամբ, իսկ Սադրետդինովը՝ միաձայն։ Այս դատավճիռը բողոքարկվեց ՌԴ Գլխավոր դատախազության և Խլեբնիկովի ընտանիքի կողմից։ Ինչպես հայտարարել է Խլեբնիկովների փաստաբան Լարիսա Մասլեննիկովան՝ մեղադրյալները և վերջիններիս փաստաբաններից մի քանիսը դատական ողջ քննության ընթացքում «հստակ անօրինական գործողություններ» են իրականացրել, իսկ արդարացնող դատավճիռը կայացվել է չնայած նրան, որ ըստ Մասլեննիկովայի կարծիքի, «պաշտպանության կողմերը չներկայացրեցին որևիցե ապացույցներ, որոնք կհերքեին այն ապացույցները, որոնք ներկայացնում էր մեղադրող կողմը»։ 2006 թվականի նոյեմբերի 10-ին ՌԴ Գերագույն դատարանը չեղարկեց արդարացնող վճիռը և գործն ուղարկեց կրկնակի հետաքննության[13]։
Խոժ-Ահմեդ Նուխաևը գտնվում է ֆեդերալ և միջազգային հետախուզության մեջ։
Ըստ «Չեչենական հասարակություն» («Чеченское общество») թերթի՝ Նուխաևը սպանվել է Դաղստանի լեռներում 2004 թվականի փետրվարի վերջին-մարտի սկզբին, այսինքն՝ Խլեբնիկովի սպանությունից 4 ամիս առաջ, և ուրեմն չէր կարող լինել սպանության պատվիրատուն[14]՝
2004 թվականի գարնանից սկսած Խոժ-Ահմեդ Նուխաևից որևէ տեղեկություն չի եղել։ Ըստ որոշ տվյալների, Խոժ-Ահմեդ Նուխաևը 2003 թվականի վերջին գաղտնի կերպով գնացել է Չեչնիա։ Իբրև հենց նա է համոզել Ռուսլան Գելաևին Դաղստանով անցնել Վրաստան, և նրա՝ Դաղստանի լեռներում արգելափակված ջոկատի հետ է եղել 2004 թվականի ձմռանը։ Այդ ժամանակ գելաևականների մեծ մասը զոհվել է, մի քանի հոգի գերեվարվել, իսկ փետրվարի 28-ին սպանվել է ինքը՝ Գելաևը։ Որոշ աղբյուրներ գտնում են, որ Նուխաևը նույնպես զոհվել է լեռներում, գելաևականների հետ, բայց մեկ այլ վարկածի համաձայն՝ նրան հաջողվել է հեռանալ։
Առաջին տարբերակի ուղղակի հաստատումը այն է, որ այդ ժամանակներից Խոժ-Ահմեդ Նուխաևի կողմից հովանավորվող «Իչկերիա» и «Մեհկ-Կխել» թերթերը չեն հրատարակվել։ Չկան նաև Նուխաևի նոր գրիք-բրոշյուրները ռուս-չեչենական և միջազգային հարաբերությունների թեմաներով, ինչպես նաև Չեչնիայի վերաբերյալ նրա տեսլականները, որոնք ավելի վաղ բերվել էին Ադրբեջանից և մինչ օրս հանդիպում են Գրոզնու և Նազրանի առևտրական կրպակներում։
2017 թվականի նոյեմբերի 20-ին ՌԴ ՆԳՆ-ն հայտարարեց, որ Ուկրաինայում ձերբակալվել է սպանության մեջ մեղսակցություն ունենալու կասկածյալ Մահոմեդ Դուկուզովը՝ սպանության ենթադրյալ իրագործող Կազբեկ Դուկուզովի եղբայրը[15]։ ՌԴ դատախազությունը դիմեց վերջինիս իրեն հանձնելու խնդրանքով[16]։ Միևնույն ժամանակ, ԱՄԷ-ում 2015 թվականի ամռանը բանտից ազատվում է (համաներմամբ) Կազբեկ Դուկուզովը (մեղադրվել էր ԱՄԷ-ում հանցանք գործելու համար), իսկ ՌԴ-ին արտահանձնելու խնդրագիրը (Խլեբնիկովի և Սերգունինի սպանությունների մեղադրանքով) ԱՄԷ է ուղարկվել 2015 թվականի սկզբին։ Ազատվելուց հետո նա անհայտ ուղղությամբ հեռացել է ԱՄԷ-ից։ Ըստ Ռոսբալտի, Կ. Դուկուզովը մի շարք այլ սպանություններ էլ է գործել[17]։
Բորիս Բերեզովսկու մասին վարկածը և այլ
խմբագրելՀետաքրքիր փաստ՝ մահից ընդամենը 7 ժամ առաջ Փոլ Խլեբնիկովը հանդիպել է «Իզվեստիա» թերթի թղթակցի հետ և հարցազրույց տվել իր աշխատանքի մասին, այդ թվում՝ պատմել է այն մասին, թե ինչպես է ստեղծվել «Կրեմլի կնքահայրը» հոդվածը. «Հոդվածը լույս տեսավ 1996 թվականի դեկտեմբերին, դրա նախապատրաստական աշխատանքների համար վեց ամիս պահանջվեց։ Ես հանդիպել էի բազմաթիվ մարդկանց և հարցազրույցներ վերցրել նրանցից։ Հոդվածում շատ բաներ կային հենց իր՝ Բերեզովսկուց վերցված հարցազրույցից։ Նա բացեիբաց, նենգաբար և ուղղակիորեն իր մասին խոսում էր այնպես, ասես իր արարքների մեջ որևէ վատ բան չէր տեսնում։ Ես հիշում եմ, օրինակ, նրա արտահայտած մտքերը սեփականաշնորհման մասին։ Նա ասում էր, որ Ռուսաստանում սեփականաշնորհումը իրականացվել է երեք փուլով։ Սկզբում սեփականաշնորհվել է եկամուտը. սեփականությունը շարունակել է մնալ պետական, իսկ եկամուտն արդեն դարձել է մասնավոր։ Պետական ընկերությունների շուրջ ստեղծվել է միջնորդների մի ամբողջ շարք, ովքեր ձեռնարկության գործադիր տնօրենի հետ ունեցած «անձնական հարաբերությունների» օգնությամբ առգրավել են շահույթը։ Այնուհետև մասնավորեցվել է սեփականությունը. ձեռնարկություններ, որոնցից քամում էին ողջ հասույթը, սնանկանում էին, և դրանք հնարավոր էր լինում գնել բավականին էժան։ Ապա մասնավորեցվել են պարտքերը. նոր սեփականատերերը ստանձնում են ձեռնարկության պարտքերի պատասխանատվությունը։ Սա ցինիկ և շատ ճշմարիտ վերլուծությունն է նրա, թե ինչպես է ընթացել սեփականաշնորհումը և թե ինչպես է գործել ինքը՝ Բերեզովսկին, ասենք, «Աերոֆլոտի» հանդեպ[18]։ «Իզվեստիային» տված հարցազրույցում Խլեբնիկովի խոստովանահայր Լեոնիդ Կալինինը հայտարարել է[14]՝ «Պավելն ասում էր. « Չեչենները ինձ ոչինչ չեն անի։ Ես նրանց հաշտության տրիբունա եմ տրամադրել»։ Ոչ, չեչեններից նա չէր վախենում, նրանք այդ գրքում ցեխոտված չէին ներկայացված։ Այ Բերեզովսկուց Պավելը վախենում էր և թաքնվում էր նրանից։ Նրա «Ռուսաստանի կողոպուտի պատմությունը» գրքի՝ Ամերիկայում կայացած աղմկոտ պրեզենտիացիայից հետո Բերեզովսկին գազազել էր և հայտարարել էր, որ այդ գործն այսպես չի թողնելու։ Եվ Պավելը, գիտենալով նրա մեթոդները, հասկանում էր, որ դրանք դատարկ խոսքեր չեն»։
Բերեզովսկու մասնակցության վերաբերյալ կան նաև այլ ենթադրություններ։ Գոյություն ունի նաև այն վարկածը, որ Խլեբնիկովի և Սերգունինի սպանությունները կապված են եղել Պավելի ապագա գրքի հետ, որում նա ցանկացել է պատմել Չեչնիայում բյուջետային միջոցների յուրացման մասին[19]։
Իր «Ռուսաստանի կողոպուտի պատմությունը» գրքում Խլեբնիկովը մերկացնում էր ոչ միայն Բերեզովսկուն, այլ նաև շատ ուրիշ, այդ ժամանակ ազդեցություն ունեցող, Ելցինի նախկին շրջապատի մարդկանց։ Օրինակ, հայտնի օլիգարխ Աբրամովիչի մասին նա գրել էր հետևյալը՝
Բերեզովսկին, Աբրամովիչը և էլի մի քանի գործընկերներ մեկ հարվածով տիրապետեցին ռուսական ալյումինային արդյունաբերության երկու երրորդին։ Դա հսկայական ավար էր։ Ռուսաստանը ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդ տեղում էր գտնվում ալյումինի արտադրության ոլորտում։ Ալյումինը կանոնավոր վալյուտա էր բերում երկրին։ Միևնույն ժամանակ արդյունաբերության ալյումինային ճյուղը, ինչպես ոչ մի ճյուղ, հեղեղված էր ավազակներով[20]։
Ինչպես նշել է Lenta.ru հրատարակչությունը, շատ ռուս հարուստներ, որոնց անունները հրապարակվել էին Ֆորբս ամսագրում, Խլեբնիկովի մահից քիչ առաջ (2004 թվականի մայիսին) բավականին դժգոհ են եղել այդ ցուցակում հայտնվելու կապակցությամբ[21]։
Հետաքննության մասնակիցներից մեկը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում պատմել է՝ «Փոլ Խլեբնիկովի սպանության կազմակերպման մեջ մասնակցության ներգրավվածության առումով մենք ստուգել ենք գրեթե ողջ ռուսական էլիտան։ Չէ որ պոտենցիալ կասկածյալների թվում էին ոչ միայն լրագրողի հեղինակած երկու գրքերի հերոսները՝ համապասախանաբար էմիգրանտ Բորիս Բերեզովսկին և չեչենական հեղինակություն Խոժ-Ահմեդ Նուխաևը, այլ նաև Ֆորբսի էջերին հայտնված տասնյակ բիզնեսմեններ և բանկիրներ։ Նրանցից շատերին Խլեբնիկովի հրապարակումները այս կամ այն կերպ դուր չէին գալիս։ Այդյունքում 20 հատորներ էին գրոտվել, բայց դրանք բոլորն էլ, պարզվեց, մակուլատուրա էին»[19]։
ՌԴ Անվտանգության ֆեդերալ ծառայության նախկին փոխգնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոն իր «Լյուբյանյան Հանցավոր Խմբավորում» գրքի մեջ հաստատում է, որ Բերեզովսկու մասին Խլեբնիկովի գիրքը վերջինիս կողմից գրվել է ռուսական հատուկ ծառայությունների քաղաքական պատվերով (հստակ՝ Ա. Կորժակովի շրջապատի մարդկանց կողմից)[22]։
Հրապարակումներ
խմբագրել1996 թվականի դեկտեմբերի 30-ին «Ֆորբս» ամսագրում հրապարակվեց Փոլ Խլեբնիկովի «Կրեմլի կնքահայրը» հոդվածը, որում Բորիս Բերեզովսկին, ով այդ պահին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալն էր, մեղադրվում էր լրագրող Վլադիսլավ Լիստևի սպանությանը առնչություն ունենալու մեջ։ 1997 թվականի փետրվարի 12-ին Բերեզովսկին Անգլիայի Գերագույն դատարանի միջոցով հերքում պահանջեց։ Սակայն դատարանը ամսագրին հարկադրեց հրաժարվել հոդվածում եղած բազմաթիվ մեղադրանքներից ընդամենի մեկից (առ այն, որ Բերեզովսկին է կազմակերպել Վլադ Լիստևի սպանությունը), քանի որ ամսագիրը չուներ դրա հիմնավորումը հաստատող ապացույցներ։ Դատարանը որևէ փոխհատուցում չսահմանեց Բերեզովսկու համար և ամսագրին չհարկադրեց հոդվածին հերքում հրապարակել։ Հոդվածը մինչ օրս հասանելի է ամսագրի համացանցային պաշտոնական կայքում[6]։ 2004 թվականին, դառնալով Ֆորբս ամսագրի ռուսալեզու տարբերակի խմբագիրը, Փոլ Խլեբնիկովը ամսագրի փորձնական համարում հրապարակեց Ռուսաստանի 100 ամենահարուստ մարդկանց ցանկը։ Այս ցուցակի մեջ հայտնվածներից շատերը դժգոհ մնացին ներկայացված արդյունքներից։ Բայց գործը դատական քննության չհասավ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ По свидетельству «Известий», в России просил себя называть Павлом Юрьевичем.
- ↑ Pohl O. The Assassination of a Dream // New York, News & Politics, Nov 1, 2004.
- ↑ Obituary: Paul Klebnikov // The Economist, July 15, 2004.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ 6,0 6,1 Godfather of the Kremlin?
- ↑ «Пол Хлебников: Исламский терроризм вызрел из обычного бандитизма // Известия». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.
- ↑ Хлебников, Пол. Главный редактор русской версии журнала Forbes, убит в 2004 году
- ↑ 2004 IPFA Paul Klebnikov
- ↑ Роман Ошаров (09.07.2014). «Джон Керри: Хлебников был «голосом совести в борьбе с коррупцией»». Голос Америки. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Главный редактор русскоязычного Forbes умер в застрявшем лифте по пути в операционную». NEWSru.com. 12 июля 2004. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Lenta.ru: : Хлебников, Пол
- ↑ Время новостей: № 207, 10 ноября 2006
- ↑ 14,0 14,1 «chechensociety.net». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Борисов, Павел (21-11-2017). «Кто убил Пола Хлебникова?». Медуза www.meduza.io (ռուսերեն). Рига, Латвия.
- ↑ «Подозреваемый в убийстве журналиста Пола Хлебникова задержан на Украине». РосБалт www.rosbalt.ru (ռուսերեն). ЗАО «Информационное агентство «Росбалт». 18 ноября 2017.
- ↑ Герман Александров (27 октября 2015). «ОАЭ освободили обвиняемого в убийстве Пола Хлебникова». РосБалт www.rosbalt.ru (ռուսերեն). ЗАО «Информационное агентство «Росбалт».
- ↑ Статья вышла в декабре 1996 года, и на её подготовку ушло 6 месяцев. Я встречался со многими людьми и брал у них интервью. Многое в статье было из интервью с самим Березовским. Он открыто, нагло и прямолинейно говорил о себе так, словно ничего плохого в своих поступках не видел. Мне припоминается, например, его высказывание по поводу приватизации. Он говорил, что приватизация в России проходила в три этапа. Сначала приватизируется прибыль — собственность остаётся государственной, а прибыль уже становится частной. Вокруг госкомпании создаётся целый круг посредников, которые изымают прибыль при помощи «личных отношений» с гендиректором предприятия. Потом приватизируется собственность: предприятие, из которого высосали всю прибыль, банкротится, и его можно задёшево купить. Затем приватизируются долги: новые собственники берут ответственность за долги самого предприятия. Это циничный и очень правдивый анализ того, как шла приватизация и как действовал сам Березовский по отношению, скажем, к «Аэрофлоту»
- ↑ 19,0 19,1 «Memorium». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Lenta.ru: : Хлебников, Пол
- ↑ Лубянская Преступная Группировка (ISBN — 0-9723878-0-3) пятая глава
Արտաքին հղումներ
խմբագրել- Խլեբնիկովի սպանության հետաքննության ընթացքը Արխիվացված 2009-06-28 Wayback Machine
- Lenta.ru: Մեկնաբանություններ Արխիվացված 2012-11-09 Wayback Machine
- Փոլ Խլեբնիկովը «Դոմինոյի սկզբունք» ծրագրում Տեսանյութը YouTube-ի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Խլեբնիկով» հոդվածին։ |