Ֆիլիպպա Անգլիացի
Ֆիլիպպա Անգլիացի (անգլ.՝ Philippa of England, անգլ.՝ Philippa of Lancaster, դան․՝ Philippa af England, նորվ.՝ Filippa av England , շվեդերեն՝ Filippa av England, հունիսի 4, 1394, Peterborough Castle, Պիտերբորո, Քեմբրիջշիր, Անգլիա - հունվարի 5, 1430 կամ հունվարի 6, 1430[1], Vadstena, Էստերգյոտլանդ, Շվեդիա), Անգլիայի թագավոր Հենրի IV-ի և նրա առաջին կնոջ՝ Մարիա դե Բոհունի դուստրը, Հենրի V-ի կրտսեր քույրը, Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի թագավոր Էրիկ Պոմերանյանի կինը: Իրականում Ֆիլիպան 1420 թվականին Շվեդիայի թագուհի էր, իսկ 1423 թվականից 1425 թվականներին եղել է Դանիայի և Նորվեգիայի ռեգենտ:
Ֆիլիպպա Անգլիացի | |
Մասնագիտություն՝ | թագավորական կոնսորտ |
---|---|
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | հունիսի 4, 1394 |
Ծննդավայր | Peterborough Castle, Պիտերբորո, Քեմբրիջշիր, Անգլիա |
Վախճանի օր | հունվարի 5, 1430 (35 տարեկան) կամ հունվարի 6, 1430[1] (35 տարեկան) |
Վախճանի վայր | Vadstena, Էստերգյոտլանդ, Շվեդիա |
Գերեզման | Vadstena Abbey |
Թաղված | Vadstena Abbey |
Դինաստիա | Պլանտագենետներ և Լանքաստերներ |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Հայր | Հենրի IV[2] |
Մայր | Մերի դը Բոհուն[2] |
Ամուսին | Eric of Pomerania? |
Զավակներ | child1 of Pomerania?[2] |
ԿենսագրությունԽմբագրել
Վաղ տարիներ և ամուսնությունԽմբագրել
Ֆիլիպպան ծնվել է Հենրի IV-ի և նրա առաջին կնոջ՝ Մարիա դե Բոհունի ընտանիքում, Պիտերբորոյում: 1401 թվականին Դանիայի թագուհի Մարգարիտան բանակցություններ սկսեց Հենրիխի հետ՝ Կալմարյան միության և Անգլիայի միջև կրկնակի դաշինք կնքելու հնարավորության վերաբերյալ: Այս միությունը պետք է ամրապնդեր անգլիական գահի ժառանգորդ Հենրիխի և Դանիայի գահի ժառանգորդի քրոջ Կատերինա Պոմերանսկայայի ամուսնությունը: Մարգարիտան չհամաձայնվեց այս պայմանի հետ[3] և փոխարենը առաջարկեց Ֆիլիպպային ամուսնանալ Էրիկի հետ: 1405 թվականին Ֆիլիպը նշանվեց Էրիկի հետ և ձևականորեն հայտարարվեց Դանիայի թագուհի:
1406 թվականի հոկտեմբերի 26-ին Լունդի տաճարում տեղի ունեցավ Էրիկի և 13-ամյա Ֆիլիպպայի հարսանիքը[4]: Հարսնացուն կրում էր սպիտակ մետաքսյա պարեգոտ, սկյուռի մորթով զարդարված թիկնոցով: Ենթադրվում է, որ սա ամենավաղ փաստագրված դեպքն է, երբ միջնադարում հարսնացուն հագնվում էր հատուկ, հարսանեկան արարողության համար պատրաստված սպիտակ հագուստ[5]: Երիտասարդ զույգն ամուսնության առաջին տարին անցկացրեց Կալմար քաղաքում: Ֆիլիպպան որպես հարսանեկան նվեր իր փեսայից ստացավ Շվեդիայի մեծ մասը: Իր թագավորության գրեթե ողջ ժամանակաշրջանում նա ապրել է Շվեդիայում: Որոշվեց նաև, որ Ֆիլիպպան կարող է իր անձնական ավատները ստանալ միայն երեք թագավորություններից մեկում՝ մասնավորապես Շվեդիայում: Նրա պալատական ազնվականական օրիորդը դարձավ Կատարինա Կնուդսդոտտերը, Բրիջիթ Շվեդացու թոռնուհին և Մարթա Ուլֆսդոտտերի դուստրը Մարգարիտա թագուհու պատվո սպասուհին: Ֆիլիպպան հովանավորում էր Վադստենսկու վանքին և հաճախակի այնտեղ հյուր էր լինում:
Ամուսնության ընթացքում 1429 թվականին նրանք միայն մեկ երեխա ունեցան, այն էլ մահացած ծնվեց[6]:
ԽնամակալությունԽմբագրել
Էրիկը հաճախ էր ճամփորդում և երբ նա երկրում չէր լինում, Ֆիլիպպան հանդես էր գալիս որպես ռեգենտ: Շվեդիայում, նա անցկացնում էր իր ժամանակի մեծ մասը, Ֆիլիպպան դե ֆակտո հանդես էր գալիս որպես տիրակալ, նույնիսկ այն ժամանակ, երբ թագավորը գտնվում էր երկրում: Ակնհայտ է, որ Էրիկը մեծ վստահություն էր տածում նրա հանդեպ: 1423-1425 թվականներին ամուսնու արտասահմանում գտնվելու ընթացքում Ֆիլիպպան հանդես էր գալիս որպես Կալմարյան միության երեք թագավորությունների խնամակալ[7]: 1423 թվականի հոկտեմբերի 8-ին նա պայմանագիր կնքեց Հանզեական լիգայի որոշ անդամների հետ (Լյուբեկ, Համբուրգ, Լյունեբուրգ և Վիսմար) մետաղադրամների վավերականության մասին, որի համաձայն, այս շրջաններում մետաղադրամները ունեին հավասար արժեք[8]:
1426 թվականին Ֆիլիպպան Դանիայի համար դաշնակից գտավ ի դեմս Շվեդիայի՝ Հանզայի հետ պատերազմում, ինչպես նաև կազմակերպեց Շվեդիայի պաշտպանությունը Հանզեական լիգայի հարձակումից: 1428 թվականին Ֆիլիպպան հաջողությամբ ղեկավարեց Կոպենհագենի պաշտպանությունը: Նրա հերոսական արարքը հետագայում նկարագրվել է Հանս Քրիստիան Անդերսենի «Կնքահոր ալբոմը» վեպում[9](1868):
ՄահԽմբագրել
Ֆիլիպպա թագուհին մահացավ 1430 թվականի հունվարի 5-ին, Շվեդիայում գտնվելով դիվանագիտական առաքելության մեջ և թաղվեց Վեդիկյան տաճարում, որին նա հովանավորել էր իր ամբողջ թագավորության ընթացքում: Նրա մահից հետո Էրիկը նույն թվականին ամուսնացավ, իր սիրուհու Սեսիլիայի հետ[7], որը Ֆիլիպպայի պալատական ազնվականական օրիորդներից էր:
Ֆիլիպպան բնութագրվում էր որպես թագավորական ընտանիքի միակ ներկայացուցիչ, որին սիրում էին ոչ միայն իր հպատակները, այլև երեք թագավորությունների սահմաններից դուրս: Ֆիլիպպային սիրում էին Կոպենհագենի բնակիչները Հանզայի դեմ քաղաքի պաշտպանության պայքարը կազմակերպելու համար: Նա օգնել էր նաև քաղաքի աղքատ բնակիչներին, այրիներին և որբերին: Կոպենհագենի բնակիչները, որտեղ Էրիկը տեղափոխեց իր արքունիքը, դատապարտեցին Էրիկին սիրելի թագուհու պալատական ազնվականական օրիորդի հետ ամուսնանալու համար: Հավանաբար, Օլաֆ Աքսել Թոդի և Սեսիլիայի միջև տեղի ունեցած միջադեպը[10] թագավորի նոր կնոջ հանդեպ ընդհանուր դժգոհության առիթ դարձավ[11] և 1414 թվականին Էրիկը փախավ Կոպենհագենից:
ԿինեմատոգրաֆիայումԽմբագրել
- 2019 թվականին նկարահանված «Թագավորը» ֆիլմում Ֆիլիպպայի դերը կատարել է Թոմասին Մակկենզին:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Filippa (швед.) — 1917.
- ↑ 2,0 2,1 2,2 Lundy D. R. The Peerage
- ↑ «POMERANIA»։ fmg.ac։ Վերցված է 2016-03-13
- ↑ «ENGLAND, KINGS 1066-1603»։ The Foundation for Medieval Genealogy
- ↑ «The History of Matrimony»։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-17-ին։ Վերցված է 2016-03-13
- ↑ «- Person Page 10187»։ www.thepeerage.com։ Վերցված է 2016-03-13
- ↑ 7,0 7,1 «DENMARK KINGS»։ fmg.ac։ Վերցված է 2016-03-13
- ↑ «Die Münzen Dänemarks (bis etwa 1625)»։ www.danskmoent.dk։ Վերցված է 2016-03-13
- ↑ «Небесное Искусство. Х.К. Андерсен. Альбом крестного»։ www.sky-art.com։ Վերցված է 2016-03-13
- ↑ Олаф Аксель Тод остановил Сесилию, идущую в замок, и спросил, желает ли она получить сообщение от короля. Та согласилась. На что Олаф шлепнул её по попе и сказал, что она может увести короля из Дании
- ↑ www.eremit.dk։ «Kjøbenhavns Historie indtil Reformationens Indførelse.» (դանիերեն)։ www.eremit.dk։ Վերցված է 2016-03-13
ԳրականությունԽմբագրել
- Anne J. Duggan (2008) Queens and queenship in medieval Europe (Boydell Press) 978-08-511-5881-5
- Lars-Olof Larsson (2006) Kalmarunionens tid Kalmarunionens tid : Från drottning Margareta till Kristian II (Bokförlaget Prisma) 978-91-518-3165-7 (Swedish)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆիլիպպա Անգլիացի կատեգորիայում։ |