Պիտերբորո
Պիտերբորո, Անգլիայի արդյունաբերական քաղաք և ունիտար միավորում Քեմբրիջշիրի կոմսությունում։ Գտնվում է Լոնդոնից 120 կմ դեպի հյուսիս, Նին գետի ափին։ Բնակչությունը՝ ավելի քան 160 հազար։
Քաղաք և ունիտար միավորում Անգլիայում | ||
---|---|---|
Պիտերբորո | ||
Peterborough | ||
![]() | ||
Կոորդինատներ: 37°0′0″ հս․ լ. 4°0′0″ ավ. ե. / 37.00000° հս․. լ. 4.00000° ավ. ե. | ||
Երկիր | ![]() | |
Հանդիսավորական կոմսություն | Քեմբրիջշիր | |
Հիմնադրված է | 1541 թ. | |
Տվյալ կարգավիճակում | 1541 թվականից | |
Մակերես | 343 կմ² | |
Բնակչություն | 183․600 մարդ (2011) | |
Խտություն | 535 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Հեռախոսային կոդ | 01733 | |
Փոստային ինդեքս | PE | |
Փոստային ինդեքսներ | PE | |
Պաշտոնական կայք | peterborough.gov.uk | |
| ||
ՊատմությունԽմբագրել
Պիտեբորոյի հինավուրց մշակույթի անվանումը ծագում է առնում Պիտերբորոյի որսորդներից և հավաքչությամբ զբաղվողներից, որոնք երկար ժամանակ Անգլիայում համագործակցում էին ավելի զարգացած հողագործների հետ։ Պետերբորոյից ոչ հեու գտնվում է Ֆլեգ-Ֆեն հուշարձանը ՝ լավ պահպանված մ․թ․ա․ 10-րդ դարի փայտյա շինություն։
Քաղաքը գտնվում է Զե-Ֆենսի ճահճային բնակավայրում, որը 7-րդ դարից աստիճանաբար չորացվում էր։ Այն արագ զարգացավ արդյունաբերական հեղափոխության ժամանակ, երբ նրա միջով Լոնդոնից դեպի Էդինբուրգ անցավ երկաթուղի։ Դրանով է կապված շրջանում գտնվեղ խոշոր պահեստների և շինանյութ արտադրող ձեռնարկությունների առկայությունը։
Քաղաքի վրայով սլանում է սբ․ Պետրոսի միջնադարյան տաճարի ուրվագիծը։ Այն հիմնադրվել է 1138 թվականին՝ նորմանդական ոճով և կառուցվել է 120 տարվա ընթացքում։ Հետագայում ճակատները մասամբ վերափոխվեց։ Տաճարում գտնվում է 1200 տարվա Գեդդայի փորագրված քարը և Եկատիրինա Արագոնացու գերեզմանը։ Նույնպես պահպանվել է սբ․Իոաննայի եկեղեցին (1407)։
ԱշխարհագրությունԽմբագրել
ԿլիմաԽմբագրել
ԲնակչությունԽմբագրել
Ըստ 2001 թվականի տվյալներ Պիտերբորյի ունիտար միավորման տարածքում բնակվում է 156 061 մարդ, բնակչության միջին խտությամբ՝ 454 մարդ/կմ²։[1].
ՔաղաքականությունԽմբագրել
Պիտերբորոն ղեկավարվում է ունիտար միավորման խորհրդով՝ կազմված 57 պատգամավորով, ընտրած 24 շրջանից։ Վերջին ընտրությունների տվյալներով խորհրդում 38 տեղ զբաղեցնում են պահպանողականները։[2].
ՏնտեսությունԽմբագրել
Պետերբորոյում է գտնվում խոշոր տուրիստական կազմակերպությունների հիմնական գրասենյակներից մեկը՝ Thomas Cook Group-ը, որը իր պատմությունը սկսում է 1841 թվականից։[3]. Ընկերության բաժնետոմսերը ներառված են հաշվարկման բազայի FTSE 250-ի մեջ։
Պետերբորոյի միջով անցնում են «CrossCountry», «East Coast», «East Midlands Trains», «First Capital Connect»և «Greater Anglia կազմակերպությունների երթուղիները։
- «CrossCountry», Նյու Սթիրթ, Բիրմինգհեմ-Ակեմ-Պիտերբորո-Լոնդոն-Ստանստեդ »]
- «East Coast», Էդինբուրգ-Պիտերբորո-Քինգս-Կրոսս, Լոնդոն
- «East Midlands Trains» 2-րդ երթուղի, Լայմ-Սթիրթ, Լիվերպուլ-Պիտերբորո-Իլի-Նորիջ և Լոնդոն-Սթանսեդ։[4].
- «First Capital Connect», Պիտերբորո-Թինգս-Կրոսս, Լոնդոն[5].
- «Greater Anglia», Պիտերբորո-Իլի-Քեմբրիջ-Լիվերպուլ-Սիթի, Լոնդոն
- «Greater Anglia» (2), Պիտերբորո-Իլի-Իպսուիչ-Լիվերպուլ-սիթի, Լոնդոն[6].
ՍպորտԽմբագրել
Պիտերբորոյում ստեղծվեց պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ՝ «Պիտերբորո Յունայթեդ», որը 2010/2011 թվականներին հանդես է գալիս Առաջին Ֆուտբոլային Լիգայում։ «Պիտերբորո Յունայթեդ»-ը ընդունում է իր հակառակորդներին Լոնդոն Ռոադ մարզադաշտում, որը նախատեսված է 15 040 հանդիսատեսի համար[7]։
ԻրադարձություններԽմբագրել
- Ամենամյա «Պիտերբորոյի գարեջրի փառատոն» (Peterborough Beer Festival)[8]
Քույր քաղաքներԽմբագրել
Պիտերբորոն գտնվում է բարեկամական հարաբերությունների հետ հետևյալ քույր-քաղաքների հետ[9]։
Քաղաք | Երկիր | Տարի |
---|---|---|
Բուրժ | Ֆրանսիա | 1957 |
Ֆիրզեն | Գերմանիա | 1982 |
Ալկալա դե Էրնանես | Իսպանիա | 1986 |
Վիննիցա | Ուկրաինա | 1989 |
Ֆորլի | Իտալիա | 1991 |
Արտաքին հղումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ neighbourhood.statistics.gov.uk
- ↑ Состав совета унитарной единицы Питерборо
- ↑ История компании «Томас Кук Груп»
- ↑ Расписание маршрутов компании «East Midlands Trains»
- ↑ Расписание маршрутов компании «First Capital Connect»
- ↑ Маршруты компании «Greater Anglia»
- ↑ План стадиона Лондон Роад
- ↑ Peterborough Beer Festival
- ↑ Международные связи
- ↑ Города-побратимы. Бурж. Франция